Ֆերբանկս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ֆերբանկս
անգլ.՝ Fairbanks
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկրամասԱլյասկա
Հիմնադրված է1901 թ.
Մակերես84,6 կմ²
ԲԾՄ136 մ
Բնակչություն32 070 մարդ (2010)
Խտություն379,7 մարդ/կմ²
Ագլոմերացիա97 581
Տեղաբնականունֆերբենկսցիներ[1]
Ժամային գոտիUTC-9 և UTC-8
Հեռախոսային կոդ+1 907
Փոստային դասիչ99701, 99702, 99705, 99706, 99707, 99708, 99709, 99710, 99711, 99712, 99714, 99716, 99767, 99775-(UAF), 99790
Պաշտոնական կայքci.fairbanks.ak.us
Ֆերբանկս (ԱՄՆ)##
Ֆերբանկս (ԱՄՆ)
Ֆերբանկս (Ալյասկա)##
Ֆերբանկս (Ալյասկա)

Ֆերբանկս[2] (լայն տարածում ունի որպես Ֆերբենքս[3];[1]; անգլ.՝ Fairbanks), քաղաք Ալյասակայի (ԱՄՆ նահանգ) կենտրոնում, Ֆեյրբենկս Նորթ Ստար շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքի բնակչությունը 30 224 մարդ է, արվարձաններով՝ 82 840 մարդ։ Տեղակայված է Տանանա գետի աջ ափին։

Խոշորագույն կրթական կենտրոնը Ալյասկայում։ Քաղաքի մոտ գտնվում են Ալյասկայի համալսարանը Ֆերբանկսում (անգլ.՝ University of Alaska Fairbanks) և Ֆորթ-Ուեյնրեյթ (անգլ.՝ Fort Wainwright) խոշոր ռազմական կայանը։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերբանկս քաղաքը հիմնադրվել է 20-րդ դարի սկզբին՝ կապված Ալյասկայի Ոսկե տենդի հետ և անվանվել է այդպես ի պատիվ Ինդիանայի նահանգապետի՝ Չարլզ Ուորեն Ֆերբանկսի, ով ավելի ուշ դարձավ ԱՄՆ-ի փոխնախագահ։ 1902 թվականին ոսկու առաջին հանքերը հայտնաբերվեցին իտալական ծագումով ամերիկացի Ֆելիքս Պեդրոյի կողմից[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի միջով անցնում էր ինքնաթիռների երթուղի ԱՄՆ-ից դեպի ԽՍՀՄ։ Քաղաքում ամերիկյան ինքնաթիռներն ընդունում էր սովետական առաքելությունը, և այնուհետև Խորհրդային Միության օդաչուները դրանք ուղարկում էին Ասլիբի ուղիով դեպի արևելյան ռազմաճակատ[5]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերբանկսում կլիման չափավոր մայրցամաքային է։ Ձմեռը երկար է և ցուրտ։ Շարունակվում է սեպտեմբերի վերջից մինչև մայիսի սկզբը։ Ամառը կարճ և տաք է, տեղումների մեծ մասը գալիս է հենց ամռանը[6]։ Մաքսիմալ ջերմաստիճանը +37,9 °C է, մինիմալը՝ — 54,4°С[7]:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ֆերբանկս
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 10 8,3 13,3 23,3 32,2 35,6 37,9 33,9 28,9 22,2 12,2 7,2 37,9
միջին առավելագույնը (°C) −17,9 −13,3 −3,9 6,4 15,9 21,6 22,8 19,1 12,4 −0,3 −11,6 −15,9 2,9
միջին ջերմաստիճանը (°C) −23,1 −19,9 −11,6 −0,2 9,3 15,4 18,6 14,5 8,1 −4,7 −16,5 −21,1 −3
միջին նվազագույնը (°C) −28,3 −26,4 −19,3 −6,8 2,7 9,2 11,1 7,9 1,5 −9,1 −21,4 −26,2 −8,8
բացարձակ նվազագույնը (°C) −54,4 −50 −48,9 −35,6 −18,3 −2,2 −1,1 −6,1 −19,1 −33,3 −47,8 −52,2 −54,4
տեղումների քանակը (մմ) 14,2 9,1 7,1 5,3 15,2 35,6 43,9 44,2 28,4 23,4 17,3 18,8 262,6
Աղբյուր՝ Weather.com
Ֆերբանկս քաղաքի կենտրոնը: Երկրորդ ավենյու

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերբանկսը գտնվում է Տանանա պտղաբեր հովտում, որտեղ, չնայած խիստ կլիմայի, աճեցնում են գյուղատնտեսական մշակույթ։ Նախորդ դարի 20-ական թվականներին քաղաքներում համարյա ձեռք էր բերվել սննդային մթերքների ինքնաբավությունը։ Քաղաքը համարվում է Ալյասկայի երկաթուղային ճանապարհի վերջնակետը։

Զարգացած է զբոսաշրությունը. մեկ տարում 350 հազար մարդ։ Սպասարկվում է Ֆերբանկսի օդանավակայանը։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականից ԱՄՆԱլյասկա նահանգի Ուայթհորս շրջանի Յուկոն, Կանադա և Ֆերբանկս քաղաքների միջև տեղի է ունենում շների միջազգային վարժությունների մրցավազքը՝ Յուկոն Քվեսթը (անգլ.՝ Yukon Quest):

Քաղաքներ-եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի տեղացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Բելթոն-ամերիկացի ձեռնարկատեր։
  • Վիվիկա Ժենո-ամերիկացի օպերային երգչուհի։
  • Քելլի Մոներմայքեր-ամերիկացի երգչուհի։
  • Ջեսիկա Մուր-ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
  • Բիլլ Ուոքեր-ամերիկացի քաղաքական գործիչ։ Ալյասկայի նահանգապետ (2014—2018 թվականներ)։
  • Շանել Փրեսթոն-ամերիկացի պորնոդերասանուհի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Фэ́рбенкс // Энциклопедический географический словарь / отв. редакторы Е. В. Варавина и др. — М.: Рипол-классик, 2011. — С. 724. — (Словари нового века). — 5 000 экз. — ISBN 978-5-386-03063-6
  2. Аляска // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 167. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  3. Фэрбенкс // Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
  4. Lael Morgan Good Time Girls of the Alaska-Yukon Gold Rush. — Epicenter Press, 1999. — 356 с. — ISBN 9780945397762
  5. Ярославцев В. А. Небо без границ. — Красноярск. — С. Глава: На позывной «дикая кошка».
  6. The Physical Environment: an Introduction to Physical Geography — Michael Ritter Արխիվացված 2008-05-16 Wayback Machine
  7. Greater Fairbanks Chamber of Commerce Արխիվացված 2009-06-03 Wayback Machine

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]