Ալեսանդրո Սկարլատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեսանդրո Սկարլատի
Alessandro Scarlatti.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Pietro Alessandro Gaspare Scarlatti
Ի ծնե անուն իտալ.՝ Pietro Alessandro Gaspare Scarlatti
Ծնվել է մայիսի 2, 1660({{padleft:1660|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3][4][5]
Պալերմո, Սիցիլիայի թագավորություն[6]
Մահացել է հոկտեմբերի 22, 1725({{padleft:1725|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4] (65 տարեկանում)
Նեապոլ, Իտալիա[7]
Ժանրեր դասական երաժշտություն, օպերա և liturgical music
Մասնագիտություն կոմպոզիտոր և երաժիշտ

Պիետրո Ալեսանդրո Գասպարե Սկարլատի (իտալ.՝ Pietro Alessandro Gaspare Scarlatti, մայիսի 2, 1660({{padleft:1660|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3][4][5], Պալերմո, Սիցիլիայի թագավորություն[6] - հոկտեմբերի 22, 1725({{padleft:1725|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4], Նեապոլ, Իտալիա[7]), բարոկկո դարաշրջանի իտալացի երգահան, կապելմայստեր։ Նեապոլյան օպերային դպրոցի հիմնադիր և խոշորագույն ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեսանդրո Սկարլատին ծնվել է Պալերմոյում (Սիցիլիա)։ Համարվում է, որ նա Հռոմում եղել է Ջակոմո Կարիսիմիի աշակերտը[8], և դա ենթադրությունների պատճառ է, որ նրա ստեղծագործության վրա ազդել են հյուսիսային Իտալիայի կոմպոզիտորները (նրա վաղ աշխատանքներում զգացվում է Ալեսանդրո Ստրադելայի և Ջովաննի Լեգրենցիի ազդեցությունը)[9]։

Հռոմում Gli Equivoci nell’amore (1679) օպերայի բեմադրության շնորհիվ նա արժանանում է Շվեդիայի Քրիստինա թագուհու (որն այդ ժամանակ ապրում էր Հռոմում) հովանավորությանը, և նա դառնում է նրա կապելմայստերը։ 1684 թվականի փետրվարին նա դառնում է Նեապոլի փոխարքայի կապելմայստերը՝ օպերային երգչուհի իր քրոջ օգնությամբ, որը նեապոլյան ազդեցիկ մի արիստոկրատի սիրուհին էր։ Նեապոլում նա ստեղծում է բազմաթիվ օպերաներ, որոնք առանձնանում են աշխուժությամբ և արտահայտչականությամբ, ինչպես նաև երաժշտություն հանդիսավոր իրադարձությունների համար[9]։

1702 թվականին Սկարլատին լքում է Նեապոլը և չի վերադառնում մինչև իսպանական տիրապետությունը ավստրիականով փոխվելը։ Սկզբում նա ապրում է Ֆլորենցիայում, որտեղ գտնվում է Կոզիմո III Մեդիչիի հովանավորության ներքո։ Նրա պալատական թատրոնի համար գրում է մի քանի օպերա։ Նա օպերաներ է ստեղծում նաև կարդինալ Օտոբոնիի համար, որը նրան դարձնում է իր կապելմայստերը և 1703 թվականին նմանատիպ պաշտոն է ապահովում Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում[9]։

1707 թվականին Վենետիկը և Ուրբինոն այցելելուց հետո Սկարլատին 1708 թվականին կրկին վերադառնում է Նեապոլ և այտեղ աշխատում մինչև 1717 թվականը։ Նա դասավանդում է Նեապոլի կոնսերվատորիաներից մեկում, նրա աշակերտներից են եղել Դոմենիկո Սկարլատին, Յոհան Ադոլֆ Հասսեն, Ֆրանչեսկո Դուրանտեն։ Այդ ժամանակ թվում է, թե Նեապոլը փոքր-ինչ հոգնել է նրա երաժշտությունից։ Հռոմում այն ավելի լավ են ընդունում, և հենց այնտեղ՝ Կապրանիկայի թատրոնում (Teatro Capranica), նա ստեղծում է իր լավագույն օպերաները (Telemaco, 1718; Marco Attilio Regolò, 1719, La Griselda, 1721), ինչպես նաև եկեղեցական երաժշտության փառահեղ նմուշներ, ներառյալ սուրբ Ցեցիլիայի պատվին կարդինալ Ակվավիվայի (Cardinal Acquaviva) պատվերով 1721 թվականին գրված մեսսան երգչախմբի և նվագախմբի համար[9]։

Սկարլատիի վերջին մեծակտավ աշխատանքը մնացել է անավարտ։ Դա արքայազն Ստիլյանոյի հարսանիքի համար գրվող սերենադն էր։ Ալեսանդրո Սկարլատին մահացել է Նեապոլում՝ 1725 թվականի հոկտեմբերի 24-ին[9]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է շուրջ 125 օպերա, 600 կանտատ, բազմաթիվ օրատորիաներ, հոգևոր, ինչպես և գործիքային ստեղծագործություններ։ Առավել հայտնի ստեղծագործություններն են՝ «Պյուռոս և Դեմետրիոս» (1694), «Միհրդատ Եվպատոր» (Mitridate Eupatore, 1707), «Տիգրան» (Il Tigrane ovvero L’egual impegno d’amore e di fede, 1715, սյուժեի հիմքում ընկած է Հայոց արքա Տիգրան Երվանդյանի պատմությունը), «Պատվո հաղթանակը» (Il trionfo dell'onore, 1718), «Գրիզելդա» (Griselda, 1721) օպերաները։

Ստեղծագործություններում հաստատվել է սերիա-օպերայի բնորոշ կառուցվածքը, ընդհանրացվել Սկարլատիի նախորդների նվաճումները ճկուն վոկալ մեղեդու, արտահայտիչ հարմոնիկ ոճի, օպերային արիայի, ասերգի, անսամբլի տարատեսակների, նախերգանքի ասպարեզում՝ օրինակ ծառայելով Իտալիայի և այլ երկրների օպերային բազմաթիվ կոմպոզիտորների համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Роллан Р․, Опера в XVII веке в Италии, Германии, Англии, М․, 1931
  • Ливанова Т․, История западноевропейской музыки до 1789 г․, М․–Л․, 1940, с․ 24–45
  • Dent Е․ I․, A․ Scarlatti։ His Life and Works, L․, 1960

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118605976 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlloCiné — 1993.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 International Music Score Library Project — 2006.
  6. 6,0 6,1 6,2 A Dictionary of Music and MusiciansOxford University Press, 1878.
  7. 7,0 7,1 7,2 Скарлатти Алессандро // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. «Алессандро Скарлатти» 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Страделла Алессандро (Alessandro Stradella)» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 437 CC-BY-SA-icon-80x15.png