Ռինալդո (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռինալդո
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա-սերիա և օպերա[1]
ԿոմպոզիտորԳեորգ Ֆրիդրիխ Հենդել
Լիբրետտոյի
հեղինակ
Ջակոմո Ռոսսի
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրՏորկվատո Տասսո. «Ազատագրված Երուսաղեմը» պոեմ
Գործողությունների քանակ3 արար[1]
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 24, 1711[1]
Առաջնախաղի վայրԼոնդոն
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Rinaldo (opera) Վիքիպահեստում

Ռինալդո (Rinaldo (HWV 7)), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ջակոմո Ռոսսիի՝ Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմը» պոեմի հիման վրա։

Ռինալդոն Հենդելի կողմից Լոնդոնի բեմի համար գրված առաջին օպերան է, առաջնախաղը կայացել է «Թագուհու թատրոնում» (Queen's Theatre) 1711 թվականի փետրվարի 24-ին՝ ունենալով մեծ հաջողություն։

Շնորհիվ իր մեղեդայնության՝ դասվում է Հենդելի լավագույն ստեղծագործությունների թվին և ներկայումս էլ հաճախ ձայնագրվում և կատարվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]