Ալչինա (օպերա)
Արտաքին տեսք
| Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
|---|---|
| Ժանր | օպերա-սերիա |
| Կոմպոզիտոր | Գեորգ Ֆրիդրիխ Հենդել[1] |
| Սյուժեի աղբյուր | Օրլանդոն խելագարված[1] |
| Գործողությունների քանակ | 3 |
| Կերպարներ | Alcina?, Morgana?, Oberto?, Bradamante?, Oronte?, Ruggiero? և Melisso? |
| Ստեղծման տարեթիվ | 1735 |
| Առաջնախաղի տարեթիվ | ապրիլի 16, 1735[1] |
| Առաջնախաղի վայր | Լոնդոն, Royal Opera House |
| Կատալոգի համար | 34 |
| Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Ալչինա (իտալ.՝ Alcina), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի իտալերեն օպերա երեք գործողությամբ։ Սյուժեն հիմնված է Լուդովիկո Արիոստոյի «Օրլանդոն խելագարված» պոեմի VI և VII երգերի վրա։ Օպերան ստեղծվել է L’isola di Alcina օպերայի լիբրետտոյի հիման վրա, որը 1728 թվականին Հռոմում բեմադրել է կոմպոզիտոր Ռիկարդո Բրոսկին։ Հենդելը լիբրետտոն ձեռք է բերել դրանից մեկ տարի առաջ, երբ ճանապարհորդում էր Իտալիայում[2][3]։
Օպերայի առաջնախաղը կայացել է 1735 թվականի ապրիլի 16-ին Լոնդոնի «Կովենտ Գարդեն» թատրոնում։ Գլխավոր դերերգերը կատարել են ժամանակի առաջնակարգ երգիչներ՝ Մարիա Ստրադա դել Պոն (Ալչինա) և Կարեստինին (Ռուջերո)։ Օպերան պատկանում է Հենդելի լավագույն ստեղծագործությունների թվին և այսօր էլ երբեմն բեմադրվում և ձայնագրվում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Dean 2006, p. 315
- ↑ Nowadays the libretto is attributed to Antonio Fanzaglia. Արխիվացված 2012-04-07 Wayback Machine
| ||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալչինա (օպերա)» հոդվածին։ |
| ||||||