«Հռադամիստ» (իտալ.՝ Radamisto (HWV 12), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելիօպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Նիկոլա Ֆրանչեսկո Հայմի՝ հիմնված Դոմենիկո Լալլիի L'amor tirannico, o Zenobia և Մաթեո Նորիսի Zenobia լիբրետտոների վրա։ Առաջնախաղը կայացել է 1720 թ. ապրիլի 27-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's Theatre)՝ մեծ հաջողությամբ դիմանալով 10 ներկայացման։ 1720 թ բեմադրվել է օպերայի վերամշակված տարբերակը։
Օպերան համարվում է գերմանացի երգահանի լավագույն գործերից մեկը և այսօր էլ երբեմն բեմադրվում է եվրոպական և հատկապես գերմանական թատրոններում։
Օպերայի սյուժեն վերցված է մ.թ. I դարի Հայոց պատմությունից` հիմնվում է Հռադամիզդի կողմից իր կնոջ` Զենոբիային սպանելու փորձի և փրկության պատմության վրա։