Հուլիոս Կեսարը Եգիպտոսում
Հուլիոս Կեսարը Եգիպտոսում իտալ.՝ Giulio Cesare in Egitto | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա-սերիա |
Կոմպոզիտոր | Գեորգ Ֆրիդրիխ Հենդել[1] |
Լիբրետտոյի հեղինակ | Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմ[1] |
Գործողությունների քանակ | 3 արար |
Գործողության տեղ | Եգիպտոս[1] |
Ստեղծման տարեթիվ | 1724 |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 20, 1724[1] |
Կատալոգի համար | 17 |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
![]() |
Հուլիոս Կեսարը Եգիպտոսում հայտնի է նաև իր կրճատ անունով՝ Հուլիոս Կեսար (Giulio Cesare in Egitto), իտալացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ։ Գրվել է Թագավորական երաժշտական ակադեմիայի (Royal Academy of Music) պատվերով։ Իտալերեն լիբրետտոն Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմի։ Առաջնախաղը կայացել է 1724 թ. փետրվարի 20-ին Լոնդոնի King's Theatre բեմում՝ մեծ հաջողությամբ։ Գլխավոր դերերգերում հանդես են եկել ժամանակի նշանավոր կատարողներ Սենեզինոն (Հուլիոս Կեսար) և Ֆրանչեսկա Կուցոնին (Կլեոպատրա)։
Համարվում է Հենդելի օպերային ժանրում գրված լավագույն գործերից մեկը և այսօր էլ հաճախ բեմադրվում է օպերային թատրոններում, ինչպես նաև ձայնագրվում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Mesa F. Opera: an encyclopedia of world premieres and significant performances, singers, composers, librettists, arias and conductors, 1597-2000 — Jefferson: McFarland & Company, 2007. — P. 112. — ISBN 978-0-7864-0959-4
|
|