Արիոդանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Արիոդանթ
Ariodante
Front page Ariodante.jpg
Տեսակերաժշտական կոմպոզիցիա, երաժշտական կոմպոզիցիա և օպերա
Ժանրօպերա-սերիա
ԿոմպոզիտորԳեորգ Ֆրիդրիխ Հենդել
Լիբրետտոյի
հեղինակ
Անտոնիո Սալվի
Սյուժեի աղբյուրՕրլանդոն խելագարված
Գործողությունների քանակ3
Գործողության տեղԷդինբուրգ
Գործողության ժամանակVII դարի վերջին քառորդ
Տևողություն3 ժամ 15 րոպե
ԿերպարներQ63676669?, Q63676670?, Q63676671?, Q28668029?, Q63676673?, Q63676674? և Q63676675?
Ստեղծման տարեթիվ1734
Առաջնախաղի տարեթիվհունվարի 8, 1735
Առաջնախաղի վայր«Կովենտ Գարդեն» թատրոն, Լոնդոն
Կատալոգի համարHWV 33
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
Լիբրետտոյի տեքստhaendel.it/composizioni/libretti/pdf/ariodante.pdf
Ariodante (Händel) Վիքիպահեստում

Արիոդանթ (գերմ.՝ Ariodante, HWV 33), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա (opera seria) երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրոետտոն անանուն է, հիմնված Անտոնիո Սալվիի կողմից նախկինում գրված տեքստի վրա, որի համար իր հերթին աղբյուր է ծառայել Լյուդովիկո Արիոստոյի «Մոլեգնած Օրլանդո» (Orlando Furioso) պոեմի 5-րդ և 6-րդ երգերը։

Օպերան առաջին անգամ բեմադրվել է Լոնդոնի «Կովենտ Գարդեն» թատրոնում 1735 թ. հունվարի 8-ին՝ դիմանալով 11 ներկայացման։ Գլխավոր դերերգը կատարել է ժամանակի հռչակավոր կաստրատ երգիչներից մեկը՝ Կարեստինին։

Ինչպես և Հենդելի այլ օպերաները «Արիոդանթը» երաժշտական ճաշակի փոփոխության պատճառով ավելի քան 200 տարով մոռացության է մատնվել։ Սկսվել է նորից բեմադրվել արդեն 1970-ական թթ.։ Ներկայումս համարվում է գերմանացի երգահանի օպերային ժանրում գրված լավագույն ստեղծագործություններից մեկը։