Ագրիպինա (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox music.png
Ագրիպինա
Agrippina
Frontespizio Agrippina.JPG
Տեսակօպերա
Ժանրօպերա-սերիա
ԿոմպոզիտորԳեորգ Ֆրիդրիխ Հենդել
Լիբրետտոյի
հեղինակ
Վինչենցո Գրիմանի
Գործողությունների քանակ3
Գործողության տեղՀին Հռոմ
Գործողության ժամանակԿլավդիոս կայսրի ժամանակներ
ԿերպարներԱգրիպինա Կրտսեր, Կլավդիոս, Պոպեա Սաբինա, Օտոն, Ներոն, Պալլաս, Յունոնա և Նարգիզ
Ստեղծման տարեթիվ1709 և 1710
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 26, 1709
Առաջնախաղի վայրՎենետիկ
Կատալոգի համարHWV 6
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
Agrippina (opera) Վիքիպահեստում
Հատված «Ագրիպինա» օպերայից

Ագրիպինա (HWV 6), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ, լիբրետոյի հեղինակ՝ կարդինալ Վինչենցո Գրիմանի։ Ստեղծվել է 1709-10 թթ. Վենետիկի կառնավալային սեզոնի համար։ Օպերայում պատմվում է հռոմեական կայսր Ներոնի մոր՝ Ագրիպինայի՝ իր որդու համար կայսերական գահն ապահովելու նպատակով բարդ խարդավանքների պատմությունը։ Գրիմանիի լիբրետոն համարվում է Հենդելի համար ստեղծված լավագույն տեքստերից մեկը։

Հենդելը ստեղծել է «Ագրիպինա» օպերան իր Իտալիա կատարած ուղևորության 3-րդ տարվա վերջում։ Այն բեմադրվել է Վենետիկում Սան Ջովաննի Քրիսոսթոմո (Teatro San Giovanni Grisostomo) թատրոնում 1709 թ. դեկտեմբերի 26-ին՝ շլացուցիչ հաջողությամբ՝ հաջորդական ներկայացվելով 27 անգամ։ Ե՛վ հանդիսատեսները, և՛ քննադատները միահամուռ հավանության արժանացրեցին Հենդելի գրած երաժշտությունը։ Հետագայում՝ 18-րդ դարի կեսերին, երաժշտական ճաշակի փոփոխության պատճառով, «Ագրիպինան» կիսեց Հենդելի այլ օպերաների ճակատագիրը՝ մատնվելով մոռացության։

Հենդելի օպերաների վերածնունդը սկսվեց 20-րդ դարի երկրորդ կեսին։ «Ագրիպինան» բեմադրվել է Եվրոպայի տարբեր թատրոններում 1943, 1953, 1958, 1963, 1983, 1985, 1991, 2002 և 2007 թթ։ Ժամանակակից քննադատները ճանաչում են այն որպես Հենդելի առաջին օպերային գլուխգործոց՝ լի թարմությամբ և երաժշտական ներշնչանքով։