Քսերքսես (օպերա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քսերքսես իտալ.՝ Serse | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա-սերիա և պատմական գեղարվեստական գրականություն |
Կոմպոզիտոր | Գեորգ Ֆրիդրիխ Հենդել |
Լիբրետտոյի հեղինակ | անհայտ |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Սյուժեի աղբյուր | Xerse? |
Գործողությունների քանակ | 3 արար |
Առաջնախաղի տարեթիվ | ապրիլի 15, 1738 |
Առաջնախաղի վայր | Լոնդոն |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Serse Վիքիպահեստում |
Քսերքսես (իտալ.՝ Serse, HWV 40), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա (opera-seria) երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակն անհայտ է, տեքստի հիմքում ընկած է իտալացի երգահան Ջովաննի Բոնոնչինիի համար Սիլվիո Ստամպիլիայի լիբրետտոն (1694 թ.), որն իր հերթին իրենից ներկայացնում է 1654 թ. Ֆրանչեսկո Քավալլիի համար գրված Նիկոլո Մինատոյի լիբրետտոյի ադապտացումը։ Օպերայում պատմվում է Աքեմենյան Պարսկաստանի արքա Քսերքսեսի մասին։ Հենդելի օպերան առաջին անգամ բեմադրվել է 1738 թ ապրիլի 15-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's theatre)՝ դիմանալով միայն 5 ներկայացման։ Օպերան համարվում է գերմանացի երգահանի լավագույն գործերից մեկը. հատկապես մեծ հռչակ է ստացել "Ombra mai fù" մեներգը (արիան), որը հաճախ կատարվում է նվագախմբերի կողմից և հայտնի է որպես Հենդելի "largo"։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսերքսես (օպերա)» հոդվածին։ |
|