Վառլամ Շալամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վառլամ Շալամով
ռուս.՝ Варлам Тихонович Шаламов
Ծնվել էհունիսի 5 (18), 1907[1]
ԾննդավայրՎոլոգդա, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 17, 1982(1982-01-17)[2][3][4][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լրագրող, արձակագիր և հեղինակ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Ժանրերարձակ և պոեզիա
Ուշագրավ աշխատանքներThe Kolyma Tales?
Изображение автографа
Կայքshalamov.ru
 Varlam Shalamov Վիքիպահեստում

Վառլամ Տիխոնովիչ Շալամով (ռուս.՝ Варлам Тихонович Шаламов, հունիսի 5 (18), 1907[1], Վոլոգդա, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 17, 1982(1982-01-17)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[Ն. 1]), ռուս խորհրդային արձակագիր և բանաստեղծ, որն առավել հայտնի է որպես «Կոլիմյան պատմվածքներ» (ռուս.՝ «Колымские рассказы») պատմվածքների ու ակնարկների ժողովածուի հեղինակ, որտեղ պատմում է խորհրդային ուղղիչ-աշխատանքային ճամբարներում 1939-1950 թվականներին բանտարկյալների կյանքի մասին։

Շալամովը երիտասարդ տարիներին հարել է «ձախ ընդդիմությանը», ինչի պատճառով 1929 թվականին ձերբակալվել է և երեք տարի անցկացրել Վիշերսկի ճամբարում։ Մոսկվա վերադառնալուց հետո Շալամովն սկսել է գրել բանաստեղծություններ և պատմվածքներ։ 1937 թվականին նա ձերբակալվել է երկրորդ անգամ, «հակախորհրդային պրոպագանդայի» համար (ՌԽՖՍՀ ՔՕ հոդվ. 58-10) դատապարտվել հինգ տարի ազատազրկման ճամբարում և ուղարկվել Կոլիմա Սևվոստլագում։ Ճամբարում Շալամովը դատապարտվել է նոր ժամկետով, և ընդհանուր առմամբ նա Կոլիմայում անցկացրել է 16 տարի, որից 14 տարին ընդհանուր աշխատանքներում և որպես ազատազրկված բուժակ, ինչպես նաև ևս երկու տարի ազատվելուց հետո։ 1950-ական թվականների կեսերից Վառլամ Շալամովն ապրել է Մոսկվայում և աշխատել «Կոլիմյան պատմվածքներ» ժողովածուի վրա։ Չկարողանալով հրատարակել իր պատմվածքների առաջին ժողովածուն «ձնհալի» ժամանակաշրջանում՝ Շալամովը շարունակել է ստեղծագործել և մինչև 1973 թվականն գրել է 6 ժողովածու՝ «Կոլիմյան պատմվածքներ», «Ձախ ափ» (ռուս.՝ «Левый берег»), «Բահի արտիստը» (ռուս.՝ «Артист лопаты»), «Հանցագործ աշխարհի ուրվագծեր» (ռուս.՝ «Очерки преступного мира»), «Կուենու հարությունը» (ռուս.՝ «Воскрешение лиственницы»), «Ձեռնոց, կամ ԿՌ-2» (ռուս.՝ «Перчатка, или КР-2»): Շալամովի պատմվածքները շրջանառվում էին սամիզդատում, 1996 թվականից սկսվել են նրանց ոչ հեղինակազորված հայտարարությունն արտասահմանում։ Խորհրդային Միությունում Շալամովին հաջողվել է պաշտոնապես լույս ընծայել միայն բանաստեղծական ժողովածուները, իսկ «Կոլիմյան պատմվածքներ» լույս են տեսել արդեն հեղինակի մահից հետո՝ 1980-ական թվականների վերջերին։ 1960-ական թվականների երկրորդ կեսից Շալամովը հեռացել է դիսիդենտական շարժումից, որոնց հետ պառակտումը արձանագրվել է 1972 թվականին՝ «Լիտերատուրնայա գազետաW թերթում գրողի բաց նամակի հրապարակումից հետո, որում նա քննադատել է «Կոլիմյան պատմվածքների»՝ առանց իր թուլտվության հրատարակումներն արտասահմանում։ Կյանքի վերջին տարիները Շալամովը, որի առողջությունը ծայրաստիճան վատթարացել էր, անցկացրել էր Լիտֆոնդի ծերերի և հաշմանդամների մոսկովյան տանը։

Վառլամ Շալամովը ճանաչման արժանացել է հետմահու՝ 1980-ական թվականների սկզբին նրա ստեղծագործությունների անգլիալեզու հրապարակումներից և Խորհրդային Միությունում գլասնոստի սկսվելուց հետո։ «Կոլիմյան պատմվածքները» միաժամանակ դիտարկվում են ինչպես ինչպես ակնառու գեղարվեստական ստեղծագործություն, հումանիզմի աղետի ու նրա ֆոնին մարդու վարքի պատկերման նոր ձևերի որոնման արդյունքի, այնպես էլ պատմական փաստաթուղթ կոլիմյան ճամբարների մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում, մանկություն, պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալամովյան տունը (Սոֆյայի տաճարի նախկին ծխական տւն) Վոլոգդայում, որտեղ ծնել և մինչև 1924 թվականն ապրել է Վառլամ Շալամովը, այժմ այնտեղ տեղակայված են Շալամովի թանգարանը և Վոլոգդայի մարզային պատկերասրահը

Վառլամ Շալամովը ծնվել է 1907 թվականի հունիսի 5(18)-ին Վոլոգդայում, քահանա Տիխոն Նիկոլաևիչ Շալամովի ընտանիքում և անունն ստացել է ի պատիվ Մեծ Նովգորոդի սրբազան Վառլամ Խուտինսկու, որին հիշատակի օրը (Պետրոսյան պասի առաջին հինգշաբթի) օրն է ծնվել[6]։ Վոլոգդան ունեցել է քաղաքական աքսորի հարուստ պատմություն, մի քանի սերունդ քաղաքում բնակություն են հաստատել նարոդնիկները, ապա հեղափոխական սոցիալ-դեմոկրատները և էսէռներ։ Շալամովը շատ է գրել այն մասին, թե ինչպես են այդ իրադարձությունների մասին հիշողությունների արձագանքները տանջել ու դաստիարակել իրեն[7][8]։ Շալամովի հայրը եղել է տոհմական քահանա, պապը, նախապապը և մյուս ազգականները ծառայել են Մեծ Ուստյուգի եկեղեցիներում[9]։ 1893-1904 թվականներին Տիխոն Շալամովը ծառայել է ուղղափառ առաքելությանը Կադյակ կղզում (Ալեության և Ալյասկայի եպիսկոպոսություն)։ Վարլամ Շալամովի մայրը՝ Նադեժդա Ալեքսանդրովնան (նախքան ամուսնությունը՝ Վորոբյովա), սերել է ուսուցչական ընտանիքից և ավարտել է կանացի գիմնազիան և մանկավարժական դասընթացներ, բայց ամուսնանալուց հետո դարձել է տնային տնտեսուհի[10][11]։ Վարլամը եղել է ողջ մնացած հինգ երեխաներից կրտսերը[12]։ Վալերին՝ ընտանիքի ավագ որդին, խորհրդային իշխանության հաստատումից հետո հրապարակավ հրաժարվեց քահանա հորից, մյուս տղան՝ Սերգեյը, ընդգրկվել է Կարմիր բանակի կազմում և 1920 թվականին զոհվել Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում։ Քույրերից մեկը՝ Գալինան, ամուսնությունից հետո մեկնել է Սուխում, իսկ մյուսը՝ Նատալյան, ամուսնու հետ ապրել է Վոլոգդայում[13]։

1906 թվականից Տիխոն Շալամովը ծառայել է Սոֆյայի մայր տաճարում, և Շալամովների ողջ ընտանիքն ապրել է ծխական տան երկհարկանի շենքի բնակարաններից մեկում[14]։ Տիխոն Շալամովն ունեցել է իր ժամանակի համար բավականին լիբերալ հայացքներ (որդու խոսքերով՝ «ջեֆերսոնյան հոգի») և եղել է ակտիվ հասարակական գործիչ 1905-1907 թվականների հեղափոխության տարիների, նա դատապարտել է հակասեմականությունը և բորբոքված ու կարեկցական քարոզով ելույթ է ունեցել Պետական դումայի՝ սևհարյուրակայինի կողմից սպանված պատգամավոր Միխայիլ Գերցենշտեյնի հոգեհանգստի ժամանակ[15]։ Սակայն ընտանիքում նրա վարքագիծը եղել է ավելի ավտորիտար, և Վարլամ Շալամովի վերաբերմունքը նրա նկատմամբ եղել է ոչ միանշանակ. նա անհամեմատ ավելի մեծ ջերմությամբ է հիշել մորը[10][16]։ Շալամովն արդեն մանկության տարիներից իրեն զգացել է որպես աթեիստ և պահպանել է այդ համոզմունքն ամբողջ կյանքի ընթացքում[17]։

Նադեժդա Ալեքսանդրովնան Վարլամին սովորեցրել է կարդալ երեք տարեկանից[18], իսկ 1914 թվականին նա ընդունվել է Վոլոգդայի Օրհնայլ Ալեքսանդր I-ի անվան արական գիմնազիա։ 1918 թվականի Քաղաքացիական պատերազմի սկսվելու և Ռուսաստանի հյուսիսում օտարերկրյա ներխուժումից հետո ընտանիքի համար սկսվել են դժվար ժամանակներ. դադարեցվել են Տիխոն Շալամովին հասնող բոլոր վճարումները, կողոպտվել է Շալամովների բնակարանը, իսկ ավելի ուշ ավելացել է նրա բնակիչների թիվը[19], Վարլամն ստիպված է եղել վաճառել մոր թխած կարկանդակները շուկայի հրապարակում[20]։ 1920 թվականի սկզբին Տիխոն Շալամովը կուրացել է, չնայած շարունակել է քարոզները՝ մինչև եկեղեցիների փակվելը 1930 թվականին, և Վարլամը եղել է նրան ուղեկցողը[21]։ Հեղափոխությունից հետո գիմնազիան փակվել է, Վարլամը ուսումը շարունակել է № 6 երկրորդ աստիճանի միասնական աշխատանքային դպրոցում, որն ավարտել է 1923 թվականինին[22]։ Դպրոցական խորհուրդը ժողովրդական կրթության նահանգային բաժնին միջնորդել է այն մասին, որ Շալամովը՝ որպես լավագույն շրջանավարտներից մեկը, գործուղվի բուհ ընդունվելու համար, բայց, ըստ գրողի հիշողությունների, նահանգային լուսավորական կոմիտեի վարիչը մերժել է Շալամովին և նրա կույր հորը հետևյալ բառերով. «Հենց նրա համար, որ ունես լավ ընդունակություններ, դու չես սովորի բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ խորհրդային բուհում»[23]։

Լինելով քահանայի որդի («ձայնազուրկ»)՝ Շալամովը չի կարողացել սովորել համալսարանում, և 1924 թվականի աշնանը մեկնել է Մոսկվա, որպեսզի ընդունվի գործարան։ Նա աշխատանքի է ընդունվել Կունցևոյի կաշվի գործարանում (այն ժամանակ՝ Մոսկվայի մարզ) սկզբում որպես սևագործ բանվոր, ավելի ուշ՝ դաբաղող և հարդարման աշխատանքեր կատարող, ապրել է մորաքրոջ տանը, որն ուներ սենյակ Սետունյան բուժարանին կից[24][10]։ Կարճ ժամանակով Շալամովը՝ որպես ուսուցիչ, աշխատել է տեղի դպրոցում՝ մասնակցելով անգրագիտության վերացման ծրագրին[25]։ 1926 թվականին գործարանի ուղեգրով նա ընդունվել է Մոսկովյան մանածագործական ինստիտուտի առաջին կուրս և միաժամանակ ազատ ընդունելությամբ՝ Մոսկվայի 1-ին համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[26]։ Գրողի կենսագիր Վալերի Եսիպովն այդ որոշումը համարում է հանելուկային. Շալամովը հետաքրքրվել է գրականությամբ ու բժշկությամբ, իսկ այն մասին, թե ինչն է նրան դրդել ընդունվելու իրավաբանական ֆակուլտետ, նա ոչ մի տեղ չի հիշատակում[27]։ Պատմաբան Ս. Ագիշևը ենթադրել է, որ երիտասարդը կարող էր արդարության զգացումից ելնելով՝ ցանկանալ անձամբ մասնակցել նոր խորհրդային իրավունքների ձևավորմանը[10]։ Շալամովն ընտրել է Մոսկովյան ինստիտուտը և ֆակուլտետում գրանցվելուց հետո բնակություն հաստատել ուսանողական հանրակացարանում (Մեծ Չերկասկի նրբանցք)։ Նրա սենյակակիցներից մեկը եղել է ազգաբանական ֆակուլտետի ուսանող, բանաստեղծ Մուսա Ջալիլը։ Ինստիտուտում Շալամովը մտերմացել է տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ, որոնք կազմակերպել են բանավիճային խմբակ, որի շրջանակներում քննադատաբար քննարկել են ամբողջ իշխանությունն Ստալինի ձեռքում կուտակելու փաստը և նրա հեռանալը լենինյան իդեալներից[28]։ Շալամովի այն տարիների ընկերներից շատերը, այդ թվում ամենամտերիմները՝ Սառա Գեզենցվեյը, Ալեքսանդր Աֆանասևը, Նինա Արեֆևան, զոհվել են մեծ ահաբեկչության ընթացքում[29]։ Մոսկվայի ինստիտուտի ռեկտորը և քրեական պրոցեսի ամբիոնի պրոֆեսորն այն ժամանակ եղել է մեծ ահաբեկչության ցուցադրական դատավարությունների ապագա ճարտարապետ Անդրեյ Վիշինսկին, և Շալամովին վիճակվել է ականատես լինել, թե ինչպես են ուսանողները ծեծել Վիշինսկուն այն բանի համար, որ նա սուլել էր կուսակցական բաց ժողովում Խրիստիան Ռակովսկի ելույթի ժամանակ[30][10]։ 1927 թվականի նոյեմբերի 7-ին երկրորդ կուրսի ուսանող Շալամովը մասակցել է «ձախ ընդդիմության» ցույցին, որը նվիրված էր Հոկտեմբերյան հեղափոխության տասնամյակին, տեղի է ունեցել Տրոցկուն կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմից հեռացնելուց կարճ ժամանակ անց և փաստորեն եղել է Տրոցկու կողմնակիցների ելույթը Ստալինի քաղաքականության դեմ։ Ցուցարարների նշանաբաններից մեկը եղել է՝ «Իրականացնենք Լենինի կտակը», որի ներքո հասկացվում էր Լենինի նամակը Ստալինի բացասական բնութագրությամբ և ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա փոխարեն այլ անձի նշանակելու առաջարկով («Լենինի կտակը»)։ Ցույցը ցրվել է ՄՊՔՎ ջոկատների[31] և համալսարանի ուսանողների կողմից[32]։ 1928 թվականի փետրվարին Շալամովը հեռացվել է ինստիտուտից «սոցիալական ծագումը թաքցնելու համար». հարցաթերթիկի լրացման ժամանակ, որպեսզի թաքցնի «ձայնազուրկի» կարգավիճակը, նա մատնանշել է հորը՝ որպես «հաշմանդամ, ծառայող», ոչ թե որպես «պաշտամունքի ծառայող», ինչի մասին բացահայտել է նրա համակուրսեցին և հայրենակիցն իր մատնությամբ[33]։

Մոսկվայում Շալամովը մասնակցել է գրական հասարակության և խմբակային կյանքին։ Որպես կարևոր իրադարձություն՝ նա հիշել է Սերգեյ Եսենինի հոգեհանգիստը 1925 թվականի դեկտեմբերի 31-ին և նրան հրաժեշտ տվողների բազմահազարանոց բազմությունը, որտեղ եղել է տասնութամյա Շալամովը[34]։ 1927 թվականին նա արձագանքել է կոչին «Նոր Լեֆ» ամսագրի կոչին՝ ուղղված ընթերցողներին՝ ուղարկելու «նոր, բացառիկ հանգեր», իսկ հանգերին կցել է սեփական բանաստեղծությունը։ Նրան գրախոսական կարճ նամակով պատասխանել է Նիկոլայ Ասեևը, որը եղել է այն տարիների երիտասարդության կուռքերից մեկը[35]։ Շալամովը ներկա է եղել Վլադիմիր Մայակովսկու հրապարակային ընթերցումներին. 1926-1927 թվականների նրա ելույթներից տպավորությունները Շալամովը ներկայացրել է 1934 թվականի իր ակնարկում «Огонёк»-ի համար[36][37]։ Շալամովը փորձել է այցելել Օսիպ Բրիկի և Սերգեյ Տրետյակովի «ԼԵՖականների» խմբակներ, բայց երկուսի մասին էլ թողել է բավականին սուր և անկողմնակալ հիշողություններ, չնայած ավելի ուշ ընդունել է, որ Բրիկի տեսական աշխատանքները մեծ ազդեցություն են ունեցել իր արձակի վրա[38]։

Առաջին բանտարկություն, Վիշերսկի ճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառլամ Շալամով, ձերբակալություն 1929

1929 թվականի փետրվարի 19-ին Շալամովը ձերբակալվել է Սրետենկա, տուն 26 հասցեում գտնվող ընդհատակյա տպարանի շուրջկալման ժամանակ, որտեղ տպագրվում էին «ձախ ընդդիմության» նյութերը, ներառյալ «Լենինի կտակը»։ Մեղադրվելով ՌԽՖՍՀ ՔՕ 58-րդ հոդվածի 10-րդ մասով («հակախորհրդային ագիտացիա»)՝ Շալամովը գտնվել է Բուտիրսկի բանտում[39]։ Հետաքննության ժամանակ նա հրաժարվել է ցուցմունք տալուց՝ հայտարարելով միայն, որ «ՀամԿ(բ)Կ ղեկավարությունը սողում է դեպի աջ, նպաստում է կապիտալիստական տարրերի ուժեղացմանը քաղաքում և գյուղերում և էլ ավելի է օգնում ԽՍՀՄ-ում կապիտալիզմի վերականգնման գործին», և որ ինքը կիսում է «ընդդիմության հայացքները»[40][41]։ Շալամովը հետագայում «Բուտիրսկի բանտ» ինքնակենսագրական ակնարկում և «Ամեանալավ գովասանքը» պատմվաքում գրել է, որ բանտում իսկապես եղել է երջանիկ, որովհետև կարծում էր, որ շարունակում է էսէռների ու նարոդովոլեցների կարևոր հեղափոխական ավանդույթը, որոնց նկատմամբ մինչև կյանքի վերջ տածել է մեծ հարգանք[42]։ ՄՊՔՎ-ին առընթեր Հատուկ ժողովի 1929 թվականի մարտի 22-ին որոշմամբ վերաորակավորված մեղադրանքով (հակախորհրադային պրոպագանդայի մեղադրանքը հանվել է) Շալամովը դատապարտվել է երեք տարով համակենտրոնացման ճամբարի որպես հասարակայնորեն վտանգավոր տարր (ՌԽՖՍՀ 1926 թվականի ՔՕ հոդվ. 35)[40][43]։

Շալամովը 3 տարվա բանտարկությունն անցկացրել է Վիշերսկի ճամբարում (Վիշլագ)՝ Հյուսիսային Ուրալում, որտեղ հասել է 1929 թվականի ապրիլի 19-ին՝ մինչև Սոլիկամսկ երկաթգծով գնալուց և դրանից հետո գրեթե հարյուր կիլոմետր ոտքով անցնելուց հետո[44]։ Որպես կրթություն ունեցող բանտարկյալ՝ Շալամովը 1929 թվականի աշնանը նշանակվել է տասնապետ Լյոնվա գյուղում Բերեզնիկովսկու քիմիական կոմբինատի շինարարության ժամանակ, իսկ կարճ ժամանակ անց նրա պաշտոնը բարձրացվել է Վիշլագի Բերեզնիկովսկու բաժանմունքի հաշվառման-բաշխման մասով վարիչ, որտեղ պատասխանատու է եղել բանտարկյալների աշխատանքի բաշխման հարցերի համար, ինչը եղել է շատ բարձր դիրք բանտարկյալների համար[45][46]։ Շալամովը Վիշլագում ծանոթացել է Էդուարդ Բերեզինի աշխատանքին, որը 1930 թվականից ղեկավարում էր Վիշերսկի ցելյուլոզ-թղթի կոմբինատի շինարարությունը, որը եղել է առաջին հնգամյակի կառույցներից մեկը։ Գրողն անձամբ է հանդիպել Բերզինի հետ խորհրադակցության ժամանակ, մի անգամ նրան ուղեկցել է վերահսկելի տարածքի շրջայցի ժամանակ հիդրոպլանով և այն ժամանակ հիշել է նրան որպես շնորհալի կազմակերպչի, արդյունավետ շինարարական աշխատանք կատարող և բանտարկվածների մասին անկեղծորեն հոգացող, որոնք ունեցել են կոշիկ ու հագուստ և եղել են կուշտ։ Հետագայում նա նկարագրել է սեփական խանդավառությունը. «Երբ Բերզինը եկավ, և ամենակարևորը, եկան բերեզեինական անձինք, ամեն ինչ ինձ երևում էր վարդագույն լույսով, իսկ ես պատրաստ էի լեռները շրջել և ինձ վրա վերցնել ցանկացած պատասխանատվություն»[47]։ Հետագայում նա նկարագրել է սեփական խանդավառ տրամադրությունը «Երբ Բերզինը եկավ,իսկ կարևորը, երբ եկան Բերզինսկու մարդիկ, ամեն ինչ ինձ երևում էր վարդագույն լույսով, իսկ ես պատրաստ էի տեղահան անել լեռները և ողջ պատասխանատվությունը ինձ վրա վերցնել»[47]։ Ավելի ուշ շրջանի պատմվածքներում («У стремени», «Խան-Գիրեյ») Շալամովը քննադատաբար է վերաբերվել Բերեզինին՝ նրա կերպարն օգտագործելով վարիչի և բանտարկյալի միջև ծագած փոխհարաբերությունների ամբողջ համակարգի արատավորության արտահայտություն, որն ամեն ինչում արթնացնում է վատթարագույն որակ[48]։

1931 թվականի հոկտեմբերին Շալամովը ժամկետից շուտ ազատվել է համապատասխան այն կարգադրության, համաձայն որի՝ վարչական պաշտոն զբաղեցրած և տույժ չունեցող բանտարկյալները դադարել են կրել պատիժը, վերականգնել են իրենց իրավունքները և հնարավորություն են ստացել վարձատրությամբ աշխատելու այդ նույն պաշտոններում բավականին գրավիչ աշխատավարձով։ Սակայն Շալամովը հրաժարվել է մնալ Վիշերում և հաջորդ ամսում այցելել է Մոսկվա և Վոլոգդա։ Հետո նա վերադարձել է Բերեզնիկի, որտեղ մի քանի ամիս աշխատել է որպես վարիչ Բերեզնիկիի քիմկոմբինատի ՏԷՑ-ի էկոնոմիկայի բյուրոյում։ Վ. Եսիպովը ենթադրել է, որ նա այդպես է վարվել նախքան Մոսկվա վերադառնալը մաքուր աշխատանքային ստաժ ունենալու նպատակով[49]։ Այս իրադարձությունների և բյուրոկրատական անհամաձայնությամբ պատճառով չի կատարվել ՄՊՔՎ-ին առընթեր Հատուկ ժողովի 1932 թվականի փետրվարի 14-ի որոշումը, համաձայն որի՝ ազատվելուց հետո (որոշման հրապարակման պահին եռամյա ժամկետը դեռ չէր ավարտվել) Շալամովը ենթակա էր աքսորման Հյուսիսային երկիր երեք տարի ժամկետով. երբ փաստաթղթերը հասել են Վիշլագ, Շալամովն արդեն այնտեղ չէր[50]։

Իր առաջին ձերբակալությունը, բանտարկությունը Բուտիրսկի բանտում և Վիշերսկի ճամբարում ազատազրկման ժամկետը անցկացումը Շալամովը նկարագրել է 1970-ական թվականների սկզբի ինքնակենսագրական պատմվածքների ու ակնարկերի շարքում, որոնք համախմբվել են, հեղինակային բնորոշմամբ, «Վիշերա» «հակավեպում»։ Վիշերսկի ճամբարում Շալամովը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Գալինա Իգնատևնա Գուձի հետ, որը Մոսկվայից եկել էր ճամբար՝ իր երիտասարդ ամուսնու հետ ժամադրության, իսկ Շալամովը «խլել» է նրան՝ պայմանավորվելով հանդիպել ազատվելուց անմիջապես հետո[51]։

Կյանքը Մոսկվայում։ Գրական գործունեության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականի փետրվարին Շալամովը վերադարձել է Մոսկվա և արագ աշխատանքի տեղավորվել արհմիության «Հանուն հարվածայնության» (ռուս․՝ «За ударничество») հանդեսում[52]։ 1934 թվականի փետրվավրին նա տեղափոխվել է արհմիութենական այլ հանդես՝ «Տեխնիկային տիրապետման համար» (ռուս․՝ «За овладение техникой»), իսկ 1935 թվականի՝ ծանր արդյունաբերության ժողկոմի միութենական «Արդյունաբերական կադրերի համար» (ռուս․՝ «За промышленные кадры») հանդես։ Այս և ուրիշ հանդեսների համար Շալամովը տպագրել է արտադրական հոդվածներ, ակնարկներ, ֆելիետոններ, որպես կանոն՝ կեղծանունով[53][26]։ 1934 թվականի հուլիսի 29-ին Շալամովն գրանցել է ամուսնությունը Գալինա Գուձի հետ, ինչը նրան հնարավորություն է տվել քրոջ բնակարանից տեղափոխվել կնոջ ծնողների հինգսենյականոց բնակարանը («ծեր բոլշևնիկ» Իգնատի Գուձը եղել է ՌԽՖՍՀ լուսավորության Ժողկոմի բարձրաստիճան պաշտոնյա)[54]։ 1935 թվականի ապրիլին ծնվել է Վառլամի և Գալինայի դուստրը՝ Ելենան[55]։

Այդ ընթացքում Շալամովն սկսել է գրել բանստեղծություններ և գեղարվեստական արձակ ստեղծագործություններ՝ պատմվածքներ։ Այդ ժամանակաշրջանի նրա երկու ակնառու հրապարակումներն են երկու պատմվածքներ՝ «Բժիշկ Աուստինոյի երեք մահերը» (ռուս․՝ «Три смерти доктора Аустино»), որն ակնհայտորեն ներշնչված է Եվրոպայում ֆաշիստական ռեժիմի ուժեղացմամբ և արդեն ներկա է Շալամովի երկերին բնորոշ հետաքրքրական առանձնահատուկ կերպարը՝ բարոյական երկընտրանքի առջև կանգնած բարոյական հերոսը (հրապարակվել է 1936 թվականին «Հոկտեմբեր» հանդեսում) և «Սիրամարգը և ծառը» (ռուս․՝ «Пава и древо», 1937, «Литературный современник», համարի լույսընծայման պահին գրողն արդեն ձերբակալված էր[56]։ Այդ շրջանում Շալամովը տարված է եղել Իսահակ Բաբելի արձակով, բայց հետագայում հիացթափվել է նրանից ինչպես Բաբելի կողմից գողերի կյանքը ռոմանտիկ տեսնկյունից պատկերելու[57], այնպես էլ ոճի պատճառով։ Ուշ շրջանի էսսեում նա նկարագրել է, թե ինչպես է սովորել պատմվածքի կառուցվածքը. «Ես ինչ-որ ժամանակ վերցրի մատիտը և Բաբելի պատմվածքներից ջնջեցի էի նրա բոլոր գեղեցկությունները, բոլոր այդ «հրդեհները, որ նման են կիրակի օրվան» և նայում էի, թե ինչ է արդյոք մնալու։ Բաբելից մնացել էր մի քիչ, իսկ Լարիսա Ռեյսներից բացարձակ ոչինչ չէր մնացել»[58][59]։ Սեփական հաստատմամբ՝ Շալամովն այդ ընթացքում գրել է 150 պատմվածք, բայց ձերբակալությունից հետո Գալինան դրանք այրել է ամուսնու այլ փաստաթղթերի հետ միասին[60][61]։

1933 թվականի մարտին և 1934 թվականի դեկտեմբերին Վոլոգդայում մահացել են Վառլամի հայրն ու մայրը համապատասխանաբար։ Երկու անգամ էլ նա Մոսկվայից մեկնել է հուղարկավորությանը մասնակցելու համար։ Առաջին անգամ գնալու ժամանակ Շալամովի մայրը պատմել է, որ ծայրաստիճան աղքատության մեջ կույր Տիխոն Նիկոլաևիչը փշուրների է վերածել Կադյակում ծառայության համար ստացած ոսկե խաչը, որպեսզի փշուրների դիմաց Տորգսինի խանութից գումար ստանա։ Հետագայում Շալամովը այդ պատմությունը ներկայացրել է «Խաչը» (ռուս․՝ «Крест») պատմվածքում[62]։

Երկրորդ ձերբակալություն։ Կոլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Շալամովն իր աներորդու՝ հայտնի չեկիստ Բորիս Գուձի և կնոջ պնդմամբ գրել է Լուբյանկա՝ հրաժարվելով իր տրոցկիստական անցյալից։ «Ասյա» պատմվածքում Շալամովը նկարագրել է, թե ինչպես են ինքը և Գալինան քննարկում այդ հայտարարությունը Գալինայի և Բորիսի քրոջ՝ Ալեքսանդրայի (Ասյա) հետ, որը կարծում էր, որ իր ընտանիքը «մտնում է» Վառլամին, որպեսզի մնացածին փրկի հարվածից։ Ալեքսանդրա Գրուձն արդեն 1936 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է, ավելի ուշ դատապարտվել «հակահեղափոխական գործունեության» համար և 1944 թվականին մահացել ճամբարում[63]մասնա։

1936 թվականի դեկտեմբերին Շալամովին հարցաքննել են ՆԳԺԿ Ֆրունզեի շրջանի բաժանմունքում, իսկ 1937 թվականի հունվարի 12-ին նա ձերբակալվել է։ Գրողը կարծում էր, որ դա պատահել է աներորդու մատնությամբ, բայց գործի քննչական փաստաթղթերով դա չի հաստատվում[63]։ Շալամովը մեղադրվել է «հակահեղափոխական տրոցկիստական գործունեություն» ծավալելու՝ աքսորից վերադառնալուց հետո այլ նախկին տրոցկիստների հետ կապ պահելու մեջ (ՌԽՖՍՀ ՔՕ հոդված 58-10, «հակախորհրդային ագիտացիա»)[64]։ 1937 թվականի առաջին կեսին հարցաքննությունների ժամանակ կտտանքները դեռևս տարածված չեն եղել, և Շալամովը դրանց չի ենթարկվել[65], նա ընդունել է կապը միայն վեց մարդու հետ, որոնցից հինգը (մտերիմ ընկերներ 1920-ական թվականների վերջի խմբակի ժամանակներից), ըստ Վ. Եսիպովի, բացարձակ չպիտի հաստատվեր, որովհետև նրանք այդ ժամանակ գտնվում էին աքսորում, ոչ թե Մոսկվայում, իսկ վեցերորդ մարդու ինքնությունը չի պարզվել[66]։ Հետաքննության ժամանակ Շալամովը նորից գտնվել է Բուտիրսկի բանտում, և որպես փորձված բանտարկյալ՝ նա ընտրվել է բանտախցի ավագ։ Այնտեղ նա ծանոթացել է էսէռների, Նախկին քաղտաժանակիրների ու աքսորաբնակների միության անդամ Ալեքսանդր Անդրեևի[Ն. 2] հետ, որին հետագայում համարել է բարոյական հեղինակություն և իր կյանքի կարևոր մարդկանցից մեկը։ Հրաժեշտի ժամանակ րանց ասած խոսքը՝ «Դուք կարող եք բանտ նստել», Շալամովը համարել է «Ամենալավի, ամենանշանակալի, ամենապատասխանատուի գովեստը»։ Անդրեևն իր անունով ներկայացվել է մի քանի պատմվածքներում, այդ թվում նաև «Լավագույն գովեստը» (ռուս․՝ «Лучшая похвала»), և այդ նույն ազգանունը շատ պատմվածքներում կրում է հերոսներից մեկը՝ գրողի ալտեր էգոն[69]։ 1937 թվականի հունիսի 2-ին Շալամովի գործը քննվել է ԽՍՀՄ ՆԳԺԿ առընթեր Հատուկ ժողովը, նա դատապարտվել է հինգ տարի անցկացնելու ճամբարում[70][71]։ Բռնաճնշումների են ենթարկվել նաև գրողի հարազատները. նրա կինը՝ Գալինան, աքսորվել է Չարջոուսկի մարզի Կարգանովսկի շրջան մինչև 1946 թվականը[72], Բորիս Գուձն ազատվել է աշխատանքից ՆԳԺԿ-ում կատարված զտման ժամանակ, ինչպես նաև հեռացվել է ՀամԿ(բ)Կ-ից, ինչը սակայն, եղել է բավականին թեթև ճակատագիր (նրա շատ գործընկերներ գնդակահարվել են)[73]։ Շալամովի և Գուձի փոխադարձ ատելությունը պահպանվել է հետագա ամբողջ կյանքում, իսկ երբ գրողը 1950-ականների սկզբին ապօրինաբար Մոսկվայում այցելել է իր ընտանիքին, Գուձը, որն ապրում էր նրանց կողքին, մի քանի անգամ ոստիկանություն է կանչել, որպեսզի ձերբակալեն նրան բնակության ռեժիմի խախտման համար[73]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ճամբարային փաստաթղթերում և անձնագրում սխալմամբ նշվել է հուլիսի 1-ը։ Այդ ամսաթիվը համարվել է ճիշտ մինչև 1994 թվականը[5].
  2. Շալամովը նրան սխալմամբ բնութագրում է որպես Նախկին քաղտաժանակիրների ու աքսորաբնակների միության գլխավոր քարտուղար[67][68]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118750836 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  4. 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. Есипов В. Когда родился Шаламов? // Красный Север. — 1998.
  6. Есипов, 2012, էջ 9
  7. Есипов, 2012, էջ 47—51
  8. Михайлик, 2018, էջ 9
  9. Есипов, 2012, էջ 14—15
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Агишев С. Ю. Сражение за будущее студента Шаламова / Бобкова, М. С. // Люди и тексты. Исторический альманах. 2013. — М. : ИВИ РАН, 2014. — С. 291—379.
  11. Есипов, 2012, էջ 24—25
  12. Есипов, 2012, էջ 34
  13. Есипов, 2012, էջ 39—42
  14. Есипов, 2012, էջ 33
  15. Есипов, 2012, էջ 42—45
  16. Есипов, 2012, էջ 35—37
  17. Есипов, 2012, էջ 46
  18. Есипов, 2012, էջ 35
  19. Есипов, 2012, էջ 62—63
  20. Եսիպով, 2012, էջ 38
  21. Есипов, 2012, էջ 70—71
  22. Есипов, 2012, էջ 64
  23. Кербут Л. В. Варлам Шаламов: «Что я учил? Чему меня учили?» // Вологодский ЛАД. — 2017. — № 1. — С. 100—103.
  24. Есипов, 2012, էջ 72—73
  25. Есипов, 2012, էջ 74
  26. 26,0 26,1 Сиротинская И. П. «Шаламов Варлам Тихонович». Культура в Вологодской области. cultinfo.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  27. Есипов, 2012, էջ 75
  28. Есипов, 2012, էջ 81—82
  29. Есипов, 2012, էջ 88—89
  30. Есипов, 2012, էջ 76
  31. Есипов, 2012, էջ 85—86
  32. Николай Алексеевич Слёзкин (1905—1991). Материалы к биографии. Под редакцией академика РАН Г. Г. Чёрного.
  33. Есипов, 2012, էջ 78—79
  34. Есипов, 2012, էջ 73
  35. Есипов, 2012, էջ 91
  36. Шаламов В. Т. Маяковский разговаривает с читателем // Огонёк. — 1934. — № 10. — С. 5.
  37. Есипов, 2012, էջ 92—93
  38. Есипов, 2012, էջ 94—97
  39. Есипов, 2012, էջ 100—101
  40. 40,0 40,1 Есипов, 2012, էջ 103
  41. «Протокол допроса 29 февраля 1929 года». shalamov.ru.
  42. Шаламов В. Т. «Лучшая похвала» // Собрание сочинений в четырёх томах. — М.: Вагриус, 1998. — Т. 1. — С. 238—251. — ISBN 5-280-03162-3
  43. «Выписки из протокола Особого совещания при Коллегии ОГПУ от 14 февраля 1932 г.». shalamov.ru.
  44. Есипов, 2012, էջ 104—105
  45. Есипов, 2012, էջ 111
  46. Михайлик, 2018, էջ 329
  47. 47,0 47,1 Есипов, 2012, էջ 116—117
  48. Есипов, 2012, էջ 119
  49. Есипов, 2012, էջ 123—124
  50. Есипов, 2012, էջ 109—110
  51. Есипов, 2012, էջ 123
  52. Есипов, 2012, էջ 125
  53. Есипов, 2012, էջ 130—131
  54. Есипов, 2012, էջ 126—127
  55. Есипов, 2012, էջ 128
  56. Есипов, 2012, էջ 132—133
  57. Бабицкая В. «Колымские рассказы» (ռուսերեն). Полка. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  58. Есипов, 2012, էջ 132
  59. Шаламов В. Т. «(о моей прозе)». shalamov.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  60. Михайлик, 2018, էջ 8
  61. Есипов, 2012, էջ 133
  62. Есипов, 2012, էջ 133—134
  63. 63,0 63,1 Есипов, 2012, էջ 136—138
  64. «Следственное дело 1937 г. № 2456 (Шаламова)». shalamov.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  65. Есипов, 2012, էջ 140
  66. Есипов, 2012, էջ 143—144
  67. Есипов, 2012, էջ 148
  68. Рогинский А. Б. От свидетельства к литературе // Варлам Шаламов в контексте мировой литературы и советской истории / Сб. статей / Соловьёв С. М. — М. : Литера, 2013. — С. 12—14.
  69. Есипов, 2012, էջ 147—149
  70. Есипов, 2012, էջ 146
  71. «Выписка из протокола Особого Совещания при Народном Комиссаре Внутренних Дел СССР от 2 июня 1937 года». shalamov.ru.
  72. Есипов, 2012, էջ 165
  73. 73,0 73,1 Есипов, 2012, էջ 139

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Есипов В. В. Варлам Шаламов и его современники. — Вологда: Книжное наследие, 2007. — 269 с. — ISBN 978-5-86402-213-9
  • Есипов В. В. Шаламов. — М.: Молодая гвардия, 2012. — 346 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-03528-7
  • Журавина Л. В. У времени на дне: Эстетика и поэтика прозы Варлама Шаламова: Монография. — 3-е изд., стереотип. — М.: Флинта, Наука, 2013. — 232 с. — 120 экз. — ISBN 978-5-9765-0926-9
  • Михайлик Е. Незаконная комета. Варлам Шаламов: опыт медленного чтения. — М.: Новое литературное обозрение, 2018. — 376 с. — ISBN 978-5-5558-0929-7
  • Варлам Шаламов в свидетельствах современников. Сборник / Нич Д. (ред.). — 3-е. — Личное издание, 2012. — 568 с.
  • Сиротинская И. П. Мой друг Варлам Шаламов. — М.: ООО ПКФ «Алана», 2006. — 199 с.
  • Шкловский Е. А. Варлам Шаламов. — М.: Знание, 1991. — 62 с. — (Новое в жизни, науке, технике. Подписная научно-популярная серия «Литература», 9/1991). — ISBN 5-07-002084-6
  • К столетию со дня рождения Варлама Шаламова : [материалы Международной научной конференции, Москва, 18—19 июня 2007 года] / Сиротинская И. П. — М., 2007. — 332 с. — ISBN ISBN 5-87579-104-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վառլամ Շալամով» հոդվածին։