Հակավեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակավեպ, փորձարարական գեղարվեստական գրականության ստեղծագործություն, որը խուսափում է վեպին բնորոշ և ընդունված կանոններից՝ փոխարենը հաստատելով սեփական կանոնները[1]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Պոլ Սարտրն է առաջին անգամ կիրառել «հակավեպ» տերմինն իր այժմյան իմաստով:

«Հակավեպ» տերմինը (ֆր.՝ anti-roman) ժամանակակից գրականության մեջ առաջին անգամ կիրառել է ֆրանսիացի փիլիսոփա և քննադատ Ժան Պոլ Սարտրը իր՝ 1948-ին արված Նատալի Սառոտի «Անհայտ մարդու դիմանկարը» աշխատանքի ներածության մեջ[2]։ Սակայն դրանից շատ առաջ՝ 1633 թվականին Շառլ Սորելն օգտագործել է այս տերմինը իր Le Berger extravagant գրքի ծաղրական բնույթը նկարագրելու համար[1][3][4]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակավեպը սովորաբար հատվածավորում և լղոզում է իր կերպարների փորձը՝ իրադարձությունները պատկերելով առանց ժամանակագրական հաջորդականության և փորձելով խախտել միասնական ու կայուն անհատականություններ ունեցող կերպարների գաղափարը։ Հակավեպը սկզբունքային առանձնահատոկությունների է՝ բացահայտ սյուժեի բացակայությունը, կերպարի նվազագույն զարգացումը, ժամանակային հաջորդականության փոփոխությունները, շարադասության և բառապաշարի հետ փորձերը, այլընտրանքային ավարտն ու սկիզբը[1]։ Ծայրահեղ դեպքերում հակավեպը կարող է ներառել դատարկ էջեր, նկարներ կամ հիերոգլիֆներ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ տերմինը հիմնականում օգտագործվում է 1940, 50 և 60-ականների ֆրանսիական nouveau roman-ը նկարագրելու համար, նմանատիպ ստեղծագործությունների կարելի է հանդիպել նաև ավելի վաղ[2]։ Արոն Կիբեդի Վարգան ենթադրել է, որ վեպը, որպես այդպիսին ծագել է որպես հակավեպ, քանի որ առաջին վեպերը, օրինակ՝ «Դոն Կիխոտը», խախտում էր վեպին բնորոշ կառուցվածքը[3]։

Միայն հետպատերազմյան տարիներին տերմինը սկսեց ճանաչվել և կիրառվել քննադատության մեջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Cuddon, J.A. (1998). The Penguin dictionary of literary terms and literary theory (4. ed.). London [u.a.]: Penguin Books. էջեր 44–45. ISBN 0140513639.
  2. 2,0 2,1 "New Novel." Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Online Academic Edition. Encyclopædia Britannica Inc., 2012. Web. 31 Aug. 2012.
  3. 3,0 3,1 Dionne U, Gingras F. L'USURE ORIGINELLE DU ROMAN: ROMAN ET ANTIROMAN DU MOYEN AGE A LA REVOLUTION. (French). Études Françaises. April 2006;42(1):5-12. Accessed August 31, 2012.
  4. Hodgson R. "The Parody of Traditional Narrative Structures in the French Anti-Novel from Charles Sorel to Diderot". Neophilologus. July 1982;66(3):340-348. Accessed August 31, 2012.
  5. A. Gibson, Postmodernity, Ethics and the Novel (2002) p. 92