Օսիպ Բրիկ
Օսիպ Բրիկ ռուս.՝ Осип Максимович Брик | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 16 (28), 1888 կամ հունվարի 16, 1888[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 22, 1945[2][3][1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, փաստաբան, գրական քննադատ, սցենարիստ, գրականության պատմաբան և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ամուսին | Լիլիա Բրիկ |

Օսիպ Մաքսիմովիչ (Մեերովիչ) Բրիկ (ռուս.՝ Осип Максимович (Меерович) Брик, 16 հունվարի, 1888, Մոսկվա – 22 փետրվարի, 1945, Մոսկվա), ռուս գրականագետ, գրող և գրական քննադատ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսիպ Բրիկը ծնվել է 1888 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում, հրեաների ընտանիքում: Հայրը եղել է առաջին գիլդիայի առևտրական Մաքս (Մեեր-Գոզիաս) Պավլովիչ Բրիկը, մայրը՝ Պոլինա Յուրևնա Սիգալովան: Օսիպ Բրիկն ստացել է իրավաբանական կրթություն[4]: 1912 թվականին Օսիպ Բրիկն ամուսնացել է Լիլիա Բրիկի հետ: 1915 թվականին Բրիկները ծանոթացել են Վլադիմիր Մայակովսկու հետ: Օսիպ Բրիկը հրատարակել է Մայակովսկու «Վարտիքավոր ամպը» (ռուս.՝ «Облако в штанах») և «Ֆլեյտա-ողնաշար» (ռուս.՝ «Флейта-позвоночник») պոեմները: 1918 թվականից Բրիկներն ու Մայակովսկին ապրել են միասին:
1916 թվականից Օսիպ Բրիկն զբաղվել է բանասիրությամբ ու լրագրությամբ: Եղել է Բանաստեղծական լեզվի ուսումնասիրման միության կազմակերպիչներից մեկը: Եղել է ձախ արվեստի գեղարվեստական միությանների անդամ (կոմֆուտներ, Արվեստի ձախ ճակատ և այլն):
Վլադիմիր Մայակովսկու, Նիկոլայ Պունինի ու Էռնեստ Շտալբերգի հետ միասին եղել է «Կոմունայի արվեստ» (ռուս.՝ «Искусство коммуны») թերթի խմբագրական խորհրդի կազմում (1918 թվականի հոկտեմբեր)[5]: 1919-1921 թվականներին ծառայել է Հակահեղափոխության և սաբոտաժի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողովում[6] և եղել բոլշևիկյան կուսակցության անդամ:
Օսիպ Բրիկը եղել է Արվեստի ձախ ճակատի տեսաբանն ու գաղափարախոսը, սոցիալական պատվերի տեսության, արտադրական արվեստի, փաստի գրականության ստեղծողը: «Ուղեկցուհի չէ» (ռուս.՝ «Не попутчица», 1923) վիպակը բուռն քննարկումների տեղիք է տվել: Հեղինակել է «Ընդդեմ ստեղծագործ անհատականության» («Против творческой личности»), «Ինչու է դուր եկել «Ցեմենտ»-ը» («Почему понравился „Цемент“»), «Ֆադեևի ջախջախումը» («Разгром Фадеева») սուր բանավիճական հոդվածները:
1926 թվականին Մայակովսկու հետ համահեղինակությամբ գրել է «Ռադիո հոկտեմբեր» պիեսը: Նույնպես Մայակովսկու հետ համահեղինակությամբ ստեղծել է մի շարք գրական մանիֆեստներ:
1930-ական թվականներից եղել է «ստվերում», գրել հոդվածներ Մայակովսկու մասին, գրախոսականներ, վարել գրական խմբակ: Մինչև 1999-ական թվականների կեսերը Օսիպ Բրիկի ստեղծագործությունները չեն վերահրատարակվել:
1925 թվականին Լիլիա Բրիկից բաժանվելուց հետո ամուսնացել է Ե. Սոկոլովա-Ժեմչուժինայի հետ:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է ТАСС-ի (Սովետական Միության հեռագրային գործակալություն) խմբագիր:
Օսիպ Բրիկը մահացել է Մոսկվայում գտնվող իր տան շեմքին[7][8], սրտի կանգից 1945 թվականի փետրվարի 22-ին[8]: Դիակիզվել է[9]: Աճյունը թաղվել է Նովոդևիչե գերեզմանատանը[10]:
Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1928 – Չինգիզ խանի հետնորդը (ռուս.՝ Потомок Чингисхана, Իվան Նովոկոնովի հետ համահեղինակությամբ[11][12])
- 1929 – Два-Бульди-два
- 1936 – Дохунда
- 1940 – Դեպք հրաբխում (լատ.՝ Случай в вулкане, Միխայիլ Ռոզենֆելդի համահեղինակությամբ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
- ↑ 1911 թվականի դեկտեմբերի 21-ից եղել է երդվյալ հավատարմատար Վենիամին Կանտորի օգնականը: //Список присяжных поверенных округа Московской судебной палаты и их помощников к 15 ноября 1916 г. М.,1917.- С.236.
- ↑ «В. В. Маяковский. Стенограммы выступлений (1917—1930 годы)»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ В. Скорятин. Тайна гибели Маяковского
- ↑ Игорь Оболенский. Легенды московских кладбищ
- ↑ 8,0 8,1 Jewish.ru: Третий лишний
- ↑ Независимая газета: Последний приют
- ↑ Брик Осип Максимович (1888-1945)
- ↑ Моролев П. И. М. Новокшонов: Биогр. очерк // Литературная Сибирь / Сост. Трушкин В. П., Волкова В. Г. — Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1986. — С. 262
- ↑ Якимова Л. П. И. М. Новокшонов и его повести о гражданской войне в Сибири // Послесловие к книге Новокшонов И. М. Потомок Чингисхана: Повести. — Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1983. — («Литературные памятники Сибири»). — С. 414.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Катанян В. А. Брик // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М.: Сов. энцикл., 1962—1978. — Т. 1: Аарне — Гаврилов. — 1962. — Стб. 739.
- Осип Максимович Брик: Материалы к биографии / Сост., очерк жизни и творч,, примеч. А. В. Валюженича. — Акмола: Нива, 1993. — 389 с.
- Валюженич А. В. Пятнадцать лет после Маяковского: в 2 тт. Т.2 Последние годы Осипа Брика (1938-1945) — Москва; Екатеринбург: Кабинетный учёный, 2015. — 446 с.— ISBN 978-5-7525-2924-5
- Осип Брик: Повторы [предисл. Г. Векшина] // Формальный метод : Антология русского модернизма / сост. С. Ушакин. — Москва ; Екатеринбург: Кабинетный ученый, 2016. — Т. 3. — С. 755-850. — 906 с. — ISBN 978-5-7525-2997-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսիպ Բրիկ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Осип Брик. О Хлебникове. // День поэзии. M., 1978, с. 229—231.
- Поэтика и фоностилистика: Бриковский сборник. Выпуск 1: Материалы международной научной конференции «I-е Бриковские чтения: Поэтика и фоностилистика» (Московский государственный университет печати, Москва, 10–12 февраля 2010 года) / Отв. ред. Г.В. Векшин. – М. : МГУП, 2010. – 620 с., ил.
- Օսիպ Բրիկ (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Հունվարի 28 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Հունվարի 16 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 22 մահեր
- 1945 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս գրաքննադատներ
- Ռուս սցենարիստներ
- Հրեա գրողներ
- Խորհրդային սցենարիստներ
- Ռուսաստանի հրեաներ
- Խորհրդային տղամարդ գրողներ