Ֆլեյտա-ողնաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆլեյտա-ողնաշար
Флейта-позвоночник
Ֆլեյտա-ողնաշար.jpg
Տեսակբանաստեղծություն
ԺանրՊոեմ
ՀեղինակՎլադիմիր Վլադիմիրովիչ Մայակովսկի
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Բնագիր լեզուՌուսերեն
Գրվել է1915
Հրատարակություն1916
ՆախորդՎարտիքավոր ամպը
ՀաջորդThe War and the World?

«Ֆլեյտա-ողնաշար» (ռուս.՝ Флейта-позвоночник), պոեմ, որի հեղինակը Վլադիմիր Մայակովսկին է։ Գրվել է 1915 թվականի աշնանը[1]։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմի վրա Մայակովսկին սկսել է աշխատել 1915 թվականի աշնանը։ Հայտնի է, որ նույն թվականի նոյեմբերից ոչ ուշ այն արդեն ավարտված էր[2]։

Ի սկզբանե ստեղծագործության անվանումը «Նամակներ նրան» էր։ Հեղինակն իր պոեմը նվիրել է Լիլիա Բրիկին։ Ստեղծագործության առաջին մասում, որը տպագրված է «Взял» ալմանախում, թագավորական ցենզուրայի կողմից հանվել են որոշ հատվածներ[2]։

Կրճատումները վերականգնվել են միայն երկհատոր «Все сочиненное Владимиром Маяковским» ժողովածուում, որը հրատարակվել է 1919 թվականին։ Այդտեղ պոեմը տպագրված է «Ողնաշարի ֆլեյտան» անունով («Флейта позвоночника»)[2]։

Պոեմի առանձին հրատարակումը իրականացվել է հեղինակի կողմից։ Այդ եզակի ձեռագիր-գիրքը նկարազարդվել է հենց Մայակովսկու կողմից։ Տիտղոսաթերթի տեքստը գրված է պոետի կողմից վրձինով․ «Ողնաշարի ֆլեյտա։ Ստեղծ. Մայակովսկու. Նվիրվում է Լ․Յու. Բրիկին։ Արտագրել է Լ․Յու. Բրիկը։ Նկարել է Մայակովսկին»։ Տիտղոսաթերթի վերևում նա թողել է ստորագրություն․ «Այս գիրքը գրել եմ ես։ Վլ․ Մայակովսկի։ 21. XI. 19 թ.»[3].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Флейта-позвоночник. Примечания к поэмам»։ Владимир Маяковский — проза, статьи, стенограммы (ռուսերեն)։ Vlmayakovsky.narod.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-09-04-ին 
  2. 2,0 2,1 2,2 Владимир Маяковский։ «Примечания»։ Том 1. Флейта-позвоночник (ռուսերեն)։ Полное собрание сочинений в 13 томах 
  3. Контекст словесно-изобразительного комплекса заглавия поэмы В. Маяковского "Флейта- позвоночник". См. сайт Lib.rus.ec

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маяковский В. В. Полное собрание сочинений: В 13 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Гос. изд-во худож. лит., 1955—1961.
  • Маяковский В. В. Полное собрание сочинений: В 13 т. / Т.1. [Стихотворения, трагедия, поэмы и статьи 1912—1917 годов] / Подгот. текста и примеч. В. А. Катаняна; Ред. З. Паперный. — М.: Гос. изд-во худож. лит., 1955. — 464 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]