Սվերդլովսկի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվերդլովսկի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն
Տեսակդրամատիկական թատրոն և թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԵկատերինբուրգ
Հիմնադրման ամսաթիվ1930
Կայքuraldrama.ru
 The Drama Theatre of Yekaterinburg Վիքիպահեստում

Սվերդլովսկի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն, Եկատիրենբուրգի դրամատիկական թատրոն, որը հիմնադրվել է 1930 թվականին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, 1977 թվականից ակադեմիական թատրոն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխությունից հետո՝ Մեծ Ուրալի մշակութային կենտրոնի կառուցումից հետո, շատերը խոսում էին այն մասին, որ Եկատիրենբուրգը պետք է ունենա իր դրամատիկական թատրոնը։ Հեղափոխությունից առաջ հյուրախաղային դրամատիկական կոլեկտիվը այնքան հաճախ էր այտեղ գալիս, որ նրանց համար կառուցվում է Քաղաքային թատրոնի (ներկայիս «Հոկտեմբեր» կինոթատրոնը) հատուկ շենքը[1]։

Ստացիոնար դրամատիկական թատրոնը բացվել է 1930 թվականի հոկտեմբերի 2-ին Վայներա 10 փողոցում, Վիշնևսկովի «Առաջին ձիարշավ» պիեսի ներկայացմամբ (ռեժիսոր՝ Պ. Ռուդին)։

Առաջին տարիներին թատրոնի բեմում խաղացել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Մ. Բեցկին, Ա Գյորգիևսկին և վ. Օրդինսկին ( ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստներ)։

Խմբի ձևավորման մեջ մեծ դեր են ունեցել թատրոնի գործիչ Մ. Շլուգլեյտը, թատրոնի առաջին տնօրեն Ս. Զիմնիցկին, ինչպես նաև թատրոնի առաջին ռեժիսոր, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Իվան Եֆրեմովը։ Հենց Եֆրեմովի շնորհիվ էր, որ թատրոնը աչքի էր ընկնում իր ակտուալությամբ, սուր բեմադրություններով՝ արձագանքելով 30-ականների իրադարձություններին։ Գերմանիան և Իտալիան ընդդեմ Իսպանիայի Հանրապետության ինտերվենցիան, ֆաշիստական էքսպանսիան հյուսիսում, Ավստրիայի և Չեխոսլովակիայի օկկուպացիան, այս ամենը արտացոլվում էր բեմում։ Այդ ժամանակ բեմադրվում են Ի. Պրուտի «Հեռացված Մստիսլավ» և «19-ական թվականներ» պիեսները՝ նվիրված քաղաքացիական պատերազմին։ 1937 թվականին Իվան Եֆրեմովը և Ա. Գյորգիևսկին բեմադրում են Գ. Դիվանիի «Ալկազար» Իսպանիայի իրադարձությունների մասին ողբերգությունը։ 1939 թվականին առաջին անգամ ԽՍՀՄ-ում բեմադրվել է Կ. Չապեկայի «Մայր» պիեսը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին թատրոնը ներկայացումներ է բեմադրել ռազմաճակատ գնացող զորամասերի համար։ Պատերազմի ամբողջ տարիներին ցուցադրվել է ավելի քան 1600 ներկայացում և ռազմաճակում համերգներ՝ 715 զորամասերում և բուժկետներում։ Չնայած դրան՝ դրամատիկական թատրոնը իրականացրել է նյութական ներդրում թշնամու դեմ պայքարում։ 824 000 ռուբլի է մտցվել պաշտպամության ֆոնդ, ավելի քան 90 000 ռուբլի՝ ռազմաճակատի երեխաների պաշտպանության ֆոնդին։

1946-1948 թվականներին դրամատիկական թատրոնների խաղացանկի և դրա բարելավման միջոցառումների մասին ՌԿԿ Կենտկոմի(Բ) որոշումից հետո Սվերդլովսկի դրամատիկական թատրոնը, որը մեղադրվում էր «արտասահմանյան անանուն պիեսների և ժամանակակից թեմայի» անտեսման բեմադրության մեջ, ստիպված էր փոխել խաղացանկի ձևավորման սկզբունքները։ на сцену выпускаются «благонамеренные», одобренные цензурой постановки.Միևնույն ժամանակ թատրոնը ուշադրություն է դարձնում լուրջ ներկայացումներին՝ Ն. Պոգոդինի «Թավշյա եղանակ», Վ. Պանովի «Աղջիկներ» և այսպես շարունակ։

Թատրոնի համար կարևոր ժամանակաշրջան էր 1974 թվականի մոսկովյան հյուրախաղերը՝ «Բորիս Գոդունով», Յուստինաս Մարցինկյավիչյուսի «Մինդաուգաս», «Գերության ժամանակ» Ա. Շտեինի բարձր գնահատված քննադատությամբ ներկայացնումները։ Թատրոնը 1977 թվականին ստանում է ակադեմիական կոչում, իսկ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

1990 թվականին դրամատիկական թատրոնը տեղափոխվում է նոր շենք՝ Օկտյաբրսկայա հրապարակ հասցեով։

Թատրոնի խաղացանկում անփոխարինելի էին դասական պիեսները՝ հաճախ յուրօրինակ մեկնաբանությամբ։ Մ. Գորկու, Ա. Տոլստոյի, Ա. Չեխովի, Է. Դե Ֆիլիպպոյի, Շեքսպիրի ներկայացումներին հատուկ ժամանակ էր տրամադրվում ակտուալ, ժամանակակից բեմադրումներին:1940-ական թվականներին այստեղ բեմադրվում են Կ. Սիմինովի, 1970-ականներին՝ Վ. Ռոզովի պիեսները։ Ներկայացվում էր նաև Ուրալի դրամատուրգիան. Դ. Մամինա-Սիբիրյակի և այլ ուրալական հեղինակների ստեղծագործությունների հիման վրա գրված պիեսները՝ Ա. Սլինսկովի, Մյաչինայի, Վ. Օչերետինի, Դ. Մեդվեդևի, Ա. Գրեբնևի, Է. Վերիգոյի, Ն. Կոլյադայի։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1933 թվական՝ Մ. Գորկու «Եգոր Բուլիչովը և ուրիշներ»
  • 1934 թվական՝ Մ. Գորկու «Դոստիգաևը և ուրիշներ »
  • 1938 թվական՝ Ա. Տոլստոյի «Թագավոր Ֆեդոր Իվանովիչը»
  • 1939 թվական՝ Կ. Չապեկի «Մայր», պրեմիերան կայացել է 1939 թվականի մայիսի 23-ին։
  • 1940 թվական՝ Ա. Օստրովսկու «Գայլերն ու ոչխարները», ռեժիսոր՝ Վ. Բիտյուցկի։
  • 1941 թվական՝ Մ. Գորկու «Վասսա Ժելեզնովա», ռըժիսոր՝ Վ. Բիտյուցկի։
  • 1942 թվական՝ Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ»
  • 1944 թվական՝ Ա. Չեխովի «Քեռի Վանյա», ռեժիսոր՝ Էֆիմ Բրիլլ, գլխավոր դերում՝ Բ. Իլին ( Ներկայացումը նշվում է համառուսական 1944 թվականի ռուս դասականների դիտմանը)։
  • 1944 թվական՝ Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», ռեժիսոր՝ Էֆիմ Բրիլ։
  • 1946 թվական՝ Մ. Գորկու «ամառանոցավոր» պիեսը, ռեժիսոր՝ Վ. Բիտյուցկի։
  • 1946 թվական՝ Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ», ռեժիսոր՝ Էֆիմ Բրիլ։
  • 1947 թվական՝ Գ. Բերյոզկոյի «քաջություն», ռեժիսոր՝ Էֆիմ Բրիլ։
  • 1947 թվական՝ Բ. Չիրսկովի «Հաղթողները», ռեժիսոր՝ Էֆիմ Բրիլ։
  • 1949 թվական՝ Ա. Սալինսկովոյի «Առաջին ճանապարհը», ռեժիսոր՝ Էֆիմ Բրիլ։
  • 1950 թվական՝ Դ. Մամինա-Սիբիրյակի «Պրիվալովյան միլիոնները», ռեժիսոր՝ Էֆիմ Բրիլ։
  • 1952 թվական՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», ռեժիսոր՝ Էֆիմ Բրիլ։
  • 1953 թվական՝ Ա. Սալինսկովոյի «Վտանգավոր արբանյակ»
  • 1953 թվական՝ Մ. Գորկու «Սոմովը և ուրիշները», ռեժիսոր՝ Վ. Բիտյուցկի։
  • 1954 թվական՝ Դ. Մամինա-Սիբիրյակի «Ոսկու արդյունաբերողները»
  • 1955 թվական՝ Մյաչինայի «Գժտություն»
  • 1956 թվական՝ Է. Դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պրեմիերան կայացել է 1956 թվականի հունիսի 2-ին, առաջինը ԽՍՀՄ-ում։
  • 1957 թվական՝ Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա», ռեժիսոր՝ Վ. Բիտյուցկի։
  • 1959 թվական՝ Դ. Մամինա-Սիբիրյակի «Լեռնային բույն», ռեժիսոր՝ Վ. Բիտյուցկի։
  • 1960 թվական՝ Ա. Տոլստոյի «Մթության ուժը»
  • 1960 թվական՝ Վ. Օչերետինա «Սալամանդր»
  • 1963 թվական՝ Դ. Մամինա-Սիբիրյակի «Պրիվալովյան միլիոնները», ռեժիսոր՝ Վ. Բիտյուցկի։
  • 1963 թվական՝ Դ. Մեդվեդևի և Ա. Գրբնևի «Ուժեղ ոգով»
  • 1966 թվական՝ Մ. Գորկու «Բուրժուա»
  • 1967 թվական՝ Դ. Մամինա-Սիբիրյակի «Կանաչ գիշեր», ռեժիսոր՝ Վ. Բիտյուցկի։
  • 1973 թվական՝ Է. Վերիգոյի «Անցնում եմ ցործողության», ռեժիսոր՝ Վ. Բիտյուցկի։
  • 1974 թվական՝ Ալվան ծաղիկը
  • 1977 թվական՝ Ա. Ցագարելիի Խանումա պիեսի հիման վրա «Խանումի հնարքները», ռեժիսոր՝ Գ. Չերկեզիշվիլի։
  • 1978 թվական՝ Գեորգիա Պոլոնսկովի պիեսի հիման վրա «Փորձ», Ռեժիսոր Էդուարդ Առաքելով։
  • 1979 թվական՝ Վիկտոր Ռոզովի «խլահավի բույնը», ռեժիսոր՝ Ալեքսանդր Սոկոլով։
  • 1981 թվական՝ Գ. Բոկարևայի «Շաբաթվա ավարտ», ռեժիսոր՝ Ալեքսանդր Սոկոլով։
  • 1982 թվական՝ Ա. Կասոնայի «Վայրենի», ռեժիսոր՝ Վ. Անիսիմով։
  • 1982 թվական՝ Ջ. Պատրիկի «Սիրելի Պամելա», ռեժիսոր՝ Ալեքսանդր Պոպով։
  • 1983 թվական՝ Ա. Չեխովի «Ճայը», ռեժիսոր՝ Ֆելիքս Գրիգորյան։
  • 1983 թվական՝ Ա. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը», ռեժիսոր՝ Ալեքսանդր Պոպով։
  • 1984 թվական՝ Ի. Ժամիակի «Մեսյե Ամիլկարը, կամ մարդ, որը վճարում է», ռեժիսոր՝ Ալեքսանդր Պոպով։
  • 1987 թվական՝ Սլավոմիր Մրոժեկի «էմիգրանտները»
  • 1990 թվական՝ Սլավոմիր Մրոժեկի «Տանգո», ռեժիսոր՝ Վ. Կամինսկի։
  • 1990 թվական՝Ժան Անույի «Կիսաշրջազգեստով գեներալները», ռեժիսոր՝ Վ. Կամինսկի։
  • 1991 թվական՝ Դ. Ստեյնբեկի «Մկների և մարդկանց մասին», ռեժիսոր՝ Սուլթան Աբդիև։
  • 1992 թվական՝ Է. Ռադզինսկովի «Ծաղիկներով հաճելի տիկինը և պատուհանը դեպի հյուսիս», ռեժիսոր՝ Սուլթան Աբդիև։
  • 1992 թվական՝ Է. Ռադզինսկովի «Ներոնի և Սենեկի ժամանակների թատրոնը», ռեժիսոր՝ Սուլթան Աբդիև։
  • 1993 թվական՝ Դյումայի «կամելազարդ տիկին», ռեժիսոր՝ Սուլթան Աբդիև։
  • 1994 թվական՝ Ֆրանսուազ Սագանի «Ուժասպառ ձին» ռեժիսոր՝ Վ Պաշնին։
  • 1994 թվական՝ «Օրգոնսկովի պոլոնեզը», ռեժիսոր՝ Ն. Կոլյադա։
  • 1995 թվական՝ «Կանոտյե», ռեժիսոր՝ Ն. Կոլյադա։
  • 1996 թվական՝ «Անամոթ է մեր նավը… կամ հիմարների նավը», ռեժիսոր՝ Ն. Կոլյադա։
  • 1997 թվական՝ Շոլոմ-Ալեյխեմի ստեղծագործության հիման վրա Գրիգորի Գորինի «Հիշատակի աղոթք» պիեսը, ռեժիսոր՝ Վ. Գուրֆինկել[2] : Պրեմիերան կայացել է 1977 թվականի նոյեմբերի 11-ին։
  • 1997 թվական՝ «Հավկուրություն» պիեսի հեղինակ և ռեժիսոր՝ Ն. Կոլյադա։
  • 1997 թվական՝ Օ. Բոգաևի «Ռուսական ժողովրդական փոստ», ռեժիսոր՝ Ն. Կոլյադա։
  • 1999 թվական՝ «Հեռացի՛ր-հեռացի՛ր», ռեժիսոր՝ Ն. Կոլյադա։
  • 2001 թվական՝ Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլետ», ռեժիսոր՝ Ն. Կոլյադա։
  • 2001 թվական՝Ն. Լեսկովի պատմվածքի հիման վրա Օ. Բոգաևի «Մցենսկովի շրջանի տիկին Մակբեթը», ռեժիսոր՝ Վ. Պաշնին։
  • 2001 թվական՝ Պ. Գլադիլինայի «Աթենքի երեկոները», ռեժիսոր՝ Վ. Մարչենկո։ Պրեմիերան կայացել է 2001 թվականի փետրվարի 22-ին։
  • 2002 թվական՝ Արթուր Միլլերի «Կոմիվոյաժորի մահը», ռեժիսոր՝ Ն. Պոպկով։
  • 2003 թվական՝ Նիլ Սայմոնի «կոմիկները», Ա. Պետրով։
  • 2003 թվական՝ Հենրիկ Իբսենի պիեսի հիման վրա՝ «Տրոլ»։
  • 2003 թվական՝ Նիկոլո Մաքիավելիի «մանդրագոր» կատակերգության մոտիվներով՝ «Ֆլորենտինյան միստերիա», ռեժիսոր՝ Վ. Ռուբանով։ Պրեմիերան կայացել է 2003 թվականի հոկտեմբերի 2-ին։
  • 2004 թվական՝ Դ. Բերիի «Օգոստոսյան կետեր», ռեժիսոր՝ Բ. Ցեյտլին։
  • Կ. Խիգինսի և Կ. Կարերի «Հարոլդը և Մոդը», ռեժիսոր՝ Վ. Գուրֆինկլ։
  • Ալեքսանդր Կուպրինի «Յամա» (Օ. Բոգաևի բեմադրությունը), ռեժիսոր՝ Վ. Գուրֆինկլ։
  • Իվան Տուրգենևի «Գիշերօթիկ», ռեժիսոր՝ Վ. Գուրֆինկլ։
  • Վասիլի Շուկշինի «Էներգետիկ մարդիկ», ռեժիսոր՝ Ա. Սոկոլով։
  • 1993 թվական՝ «Կրքերը տանիքի տակ» Ս. Լոբոզյորովի «Ընտանեկան լուսանկար օտարի հետ» պիեսի հիման վրա, ռեժիսոր՝ Վ. Մարչենկո։
  • 1996 թվական՝ Ա. Կրոնինի «Բրոդի բանալին», ռեռիսոր՝ Ա. Կորոբիցին։
  • 1999 թվական՝ Օսկար Ուայլդի «Իդեալական ամուսինը», ռեժիսոր՝ Ա. Կաց։
  • 2000 թվական՝ Ն. Պտուշկինի «Լաց առա՛ջ», ռեժիսոր՝ Վ. Պաշնին։
  • 2002 թվական՝ Ռ. Կունի «Նա, նա, պատուհանը, հանգուցյալը», ռեժիսոր՝ Ն. Պոպկով։ Պրեմիերիան կայացել է 2002 թվականի մայիսի 22-ին։
  • 2002 թվական՝ Ն. Կոլյադայի «Պարսկական յասաման», ռեժիսոր՝ Ն. Կոլյադա (Դրամատիկական թատրոնի և Կոլյադա-թատրոնի համատեղ նախագիծը)։ Պրեմիերան կայացել է 2002 թվականի նոյեմբերի 22-ին։
  • 2002 թվական՝ Էդուարդո Դե Ֆիլիպոյի, Ի. Մակարովի «գլան», ռեժիսոր՝ Վ. Ռուբանով։
  • 2002 թվական՝ «Սպիտակաձյունիկը, գետնաթզուկը և իշխանը», ռեժիսորներ՝ Վ. Մակարենց և Վ. Ռուբանով։
  • 2003 թվական՝ Օ. Դանիլովայի «Տարասկոնից հարցազրույց», Ալֆոնս Դոդեյի «Տարասկոնից Տարասկոն» պատմվածքո մոտիվներով։
  • 2004 թվական՝ Ջոն Սինգի «The Playboy կամ խիզախ կտրիճը՝ հյուսիսի հպարտությունը, ռեժիսոր՝ Վ. Ռուբանով։
  • 2004 թվական՝ Ա. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը», ռեժիսոր՝ Վ. Ռուբանով։ Պրեմիերան կայացել է 2004 թվականի ապրիլի 29-ին։
  • 2005 թվական՝ Ա. Վամպիլովայի «մեծ որդին»։
  • 2005 թվական՝ Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սէվիջ», ռեժիսոր՝ Ե. Լանցով։
  • 2005 թվական՝ Ա. Զաստիրցի «Հավերժ ՖԱՈՒՍՏ»
  • 2005 թվական՝ Պուշկինի «Սալթան արքայի մասին հեքիաթ»։
  • 2006 թվական՝ Եվգենի Շվարցի «Մոխրոտը»։
  • 2006 թվական՝ Ա. Ուգլովի «Միակողմանի տոմս», ռեժիսոր՝ Ա. Ուգլով։ Պրեմիերան կայացել է 2006 թվականի ապրիլի 18-ին։
  • 2006 թվական՝ Էդուարդ Օլբիի «Այսօր երեկ է եղել», ռեժիսոր՝ Եվգենի Լանցով։
  • 2007 թվական՝ Ա. Սուխովո-Կոբիլինի Խաբեություն (Տարելկինի մահը)։
  • 2007 թվական՝ Մ. Բոոլգակովի «Բարեպաշտ մարդու պարտավորագիրը», ռեժիսոր՝ Վ. Ռուբանով։
  • 2007 թվական՝ Ֆլորիդ Բուլյակովի «Սիրում ես, չես սիրում»։
  • 2007 թվական՝ Ջ. Սկարնիչիի «Միլիոն ամուսնական զամբյուղում», ռեժիսոր՝ Վ. Պաշնին։
  • 2007 թվական՝ Ջորջ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն», ռեժիսոր՝ Ա. Իսակով։
  • 2008 թվական՝ Ժան Անույի «Գողերի պարահանդես», ռեժիսոր՝ Ա. Իսակով։
  • 2008 թվական՝ Ֆրանսիս Վեբերի «Տաղտկալի մարդ»։
  • 2008 թվական՝ Ի. Ժամիակի «Մեսյե Ամիլկարը, կամ մարդ, որը վճարում է», ռեժիսոր՝ Վ. Շապիրո։
  • 2008 թվական՝ Վ. Սագանի «Երջանկության մանուշակագույն թևերը»։
  • 2008 թվական՝ «Թիթեռնիկ-ոզնին և տնակը»
  • 2009 թվական՝ Ալեքսանդր Չեխովի «Բալի այգին», ռեժիսոր՝ Վ. Ռուբանով։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներ թատրոնում աշխատել են՝

Ռեժիսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Նազիրովիչ Աբդիև՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1991 թվականից 1996 մինչև թվականը)։
  • Վ. Վիկտորովիչ Ագաև
  • Վ. Իվանովիչ Անիսիմով՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1975 թվականից մինչև 1988 թվականը)։
  • Է. Առաքելով (1978)
  • Դ. Խանանովիչ Աստրախան
  • Ա. Լվովիչ Բարգման՝ ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր։
  • Սաուլյուս Վարնաս
  • Վ. Սեմենովիչ Բիտյուցկի՝ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ։
  • Ա. Լեոնիդովիչ Գորբատի
  • Վ. Լվովիչ Գուրֆինկլ՝ л.п. Губер. Սվերդլովսկի մարզ
  • Յուրի Ժիգուլսկի
  • Ա. Բորիսովիչ Իսակով՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ։
  • Ա. Ֆրիդրիխովիչ Կաց՝ Լատվիայի ազգային արտիստ։
  • Գ. Միխայլովիչ Կոզլով ՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր։
  • Ալեքսանդր Կորոբիցին
  • Ե. Յուրեվիչ Լանցով
  • Վ. Իլիչ Մակարենց՝ л.п. Губер. Сверд.обл.
  • Վ. Իվանովիչ Մարչենկո՝ ՌԴ ազգային արտիստ։
  • Վ. Մեդվեդև
  • Մ. Վ. Վլադիմիրովիչ՝ ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր։
  • Վ. Նիկոլայեվիչ Պանկով՝ «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի դափնեկիր։
  • Վ. Պավլովիչ Պաշնին՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր։
  • Նիկոլայ Վիկտորորվիչ Պոպկով
  • Ա. Արկադեվիչ Պրաուդին՝ ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր։
  • Վ. Ալեքսանդրովիչ Ռուբանով՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ։
  • Ա. Յուրևիչ Ուգլով։
  • Վ. Միխայելովիչ Շապիրո՝ Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործիչ։

Թատրոնի գլխավոր ռեժիսորներն են եղել՝

  • 1936—1940 թվականներ՝ Ի. Ս. Եֆրեմով՝ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ։
  • 1943—1952 թվականներ՝ Ե. Ա. Բրիլլ՝ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
  • 1952—1967 թվականներ՝ Վ. Ս. բիտյուցկի՝ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ։
  • 1967—1981 թվականներ՝ Ա. Լ. Սոկոլով։
  • 1991 - 1996 թվականներ՝ Ս. Ն. Աբդիև՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ։
  • 1998—2000 թվականներ՝ Վ. Լ Գուրֆինկլ
  • 2000—2001 թվականներ՝ Վ. Պ. Պաշնին
  • 2002—2006 թվականներ՝ Ն. Վ. Պոպկով
  • 2010—2011 թվականներ՝ Յու. Իսակով

Այսօր թատրոնը տնօրինական թատրոն է։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ազգային արտիստներ՝ Բորիս Ֆյոդորովիչ Իլին (1936—1979), Վ. Ակիմովիչ Կուրոչկին։
  • ԽՍՖՍՀ և ՌԴ ազգային արտիստներ՝ Ե. Կ. Ամման-Դալսկայա, Մ. Ա. Բուինի, Վ. Ա. Բուրե-Նեբելսեն (1932—1938), Յու. Պ. Վասիլև (1951—1993), Վ. Ալեքսանդրովիչ Վորոնին (1967—2019), Ե. Ս. Զախարովա, Լ. Դ. Օխլուպին, Ն. Կ. Պետիպա, Մ. Ա. Տոկարևա, Գ. Ե. Գեցով, Վ. Ա. Վորոնին, Վ. Ի. Լոմակո (1965—1971), Ե. Ֆ. Լյախովա, Վ. Ի. Մարչենկո, Ա. Վ. Պետրով (1962—2009), Գ. Ն. Ումպելևա (1968—2016), Վ. Դ. Չերմյանինով, Ն. Ա. Շարովա, Վ. Մ. Շատրովա (1918—2008) և ուրիշներ։
  • ՌՍՖՍՀ և ՌԴ վաստկավոր արտիստներ՝ Մ. Ա. Բեցկի, Ա. Դ. Բերեզկին, Վ. Ի. Վելիչկո[3] (1965—2017), Ա. Գ. Գյորգիևսկի, Ի. Վ. Երմոլովա, Լ. Ի. Երմոլովա, Լ. Ի. Կրյաչուն, Զ. Կ. Մալինովսկայա, Կ. Պ. Մաքսիմով, Բ. Զ. Մոլչանով, Մ. Մ. Շուլգին, Մ. Մ. Բուտորինա, Վ. Ն. Իրիշկովա, Տ. Կ. Մալյագինա, Վ. Դ. Մելեխով, Ի. Ֆ. Մոսունովա, Վ. Յու. Պիսարև։
  • Դերասաններ՝ Ա. Ա. Սոլոնիցին, Վ. Ա. Լոգինով, և շատ ուրիշներ։

Ժամանակակից կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Ազգային դերասաններ՝ Վ. Մեչիսլավովնա Բելկովսկայա (մինչև 1977), Վ. Տիմոֆեևիչ Կիրիլև։
  • Ռուսաստանի վաստակավոր արտիստներ՝ Մ. Նիկոլայևիչ Բիկով, Բորիս Իլիչ Գորնշտեին, Իրինա Երմոլովա, Իգոր Պետրովիչ Կրավչենկո, Անդրեյ Անատոլևինչ, Իրինա Ֆյոդորովնա Մոսունովնա։
  • Դերասաններ՝ Իլյա Անդրեևիչ Անդրյուկով, Տ. Ալեքսեևնա Գոլուբևա, Ե. Ալեքսեևնա Ժիվոգլյադովա, Ա. Ալեքսանդրովիչ Ժիգար, Թամարա Վասիլևնա, Նատալյա Վլադիմիրովնա, Իրինա Նիկոլայևնա Կալինինա,Յուլյա Սերգեևնա Կոստինա, Եգոր Յուրևիչ Կոստյուչենկո, Պավել Սերգեևիչ Կրուտյակով, Յուլիա Նիկոլայևնա Կուզյուտկինա, Տատյանա Սերգեևնա Մալինիկովա, Ս. Ֆյոդորովա Օրլովա, Մ. Ալեքսեյևնա Սավինովա, Ե. Ստանիսլավովնա Սմաժենկո, Վ. Վիտալևիչ Խարխոտա, Ե. Վալենտինովնա Չերյատնիկովա և ուրիշներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 10 лет Свердловского драматического театра. Свердловск, 1940;
  • Матафонова Ю. К. Свердловский драматический. Свердловск, 1980;
  • Театральный Свердловск. Свердловск, 1989.
  • Борис Молчанов : летопись жизни и творчества в документах, библиографии и воспоминаниях (1912—1984). Екатеринбург, 2012. 168 с. : ил. http://book.uraic.ru/files/izdat/Molchanov_Inter.pdf

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Свердловский академический театр драмы» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  2. премия Департамента культуры Правительства Свердловской области и Екатеринбургского отделения СТД РФ в номинации «Лучший спектакль в драматическом театре (сезон 1996-97 гг.)»; премия Губернатора Свердловской области
  3. Почётное звание присвоено указом № 1611 от 27 декабря 2004 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվերդլովսկի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն» հոդվածին։