Տանգո (պիես)
Տանգո | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Սլավոմիր Մրոժեկ[1] |
«Տանգո», դրամա, գրված լեհ գրող և դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի (1930-2013) կողմից։ Այն առաջին անգամ տպագրվել է 1964 թվականին «Dialog» գրական ամսագրում և բեմադրվել է 1965 թվականին Բիդգոշչ քաղաքում։ Պիեսը թարգմանվել է անգլերեն, իտալերեն, ճապոներեն, ֆրանսերեն, դանիերեն, եբրայերեն, չեխերեն, սլովեներեն, հոլանդերեն, էստոներեն, գերմաներեն և այլ լեզուներով[2][3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացումը տեղի է ունենում անորոշ ժամանակ Արթուրի ծնողների՝ Ստոմիլի և Էլեոնորայի տանը, ովքեր բժշկություն են ուսումնասիրում։ Տանը խառնաշփոթ է տիրում, ինչպես իրադրության մեջ, այնպես էլ ինչ-որ կանոնների և բոլորի կողմից ընդունված արժեքների բացակայության պայմաններում։ Մի կողմից, ցանկացած մարդ կարող է անել այն, ինչ ուզում է։ Մյուս կողմից, այստեղ կան բազմաթիվ ավելորդ առարկաներ, ինչպիսիք են երեխայի սայլակը, հին հարսանեկան զգեստը կամ Արթուրի պապի մահվանից հետո մնացած դիապատվանդանը։ Այստեղ կյանքը կարող է նկարագրվել «շփոթվածություն» բառով։ Արթուրը փորձում է կանոններ ստեղծել և առարկաներին իմաստ հաղորդել, սակայն նրա փորձերը դատապարտված են ձախողման։ Արթուրը փորձում է իր տատիկին համոզել, որ դիապատվանդանն օգտագործի, ընդվզում է հոր թափթփվածության և մոր կրկնակի բարոյական չափանիշների դեմ։ Նա իր համար երազում է ավանդական հարսանիքի մասին, բայց անհաջողության է դատապարտվում[2]։ Ընդունելության կազմակերպման ժամանակ Արթուրը մոռանում է իր զգացմունքները արտահայտելու հարսնացուին, որի պատճառով նա անտարբեր է համարում Արթուրին և արդյունքում հայտարարում է Էդեկի հետ սիրավեպի մասին։ Այնուհետև մահանում է Արթուրի տատիկը, իսկ նրան էլ սպանում է Էդեքը։ Ներկայացումն ավարտվում է տանգոյի պարով, որը խորհրդանշում է հասարակ և պարզունակ զանգվածային մշակույթի հաղթանակը։ Էդեկը հայտարարում է տան վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու մասին և ստիպում է բոլորին հետևել իր կանոններին[4]։
«Տանգոն» պատմում է ժամանակակից հասարակության մեջ սերունդների կոնֆլիկտի պատմության մասին և նրա վրա այնպիսի հայեցակետերի ազդեցությունը, ինչպիսիք են կոնֆորմիզմը, անարխիան, էնտրոպիան, Ֆորմալիզմը։ Ներկայացումը փորձում է պատասխան գտնել այն հարցին, թե արդյոք նման հասարակության մեջ տեղ կա մտավորականության համար[5]։
Գործող անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուր (լեհ.՝ Artur) — Ստոմիլի և Էլեոնորայի որդին
- Ալյա (լեհ.՝ Ala) — Արթուրի զարմուհին և հարսնացուն
- Էդեկ (լեհ.՝ Edek) — «տղամարդ բեղերով», Էլեոնորայի սիրեկանը, Ստոմիլի ընտանիքի տան կանոնավոր այցելուն
- Էուգենիուշ (լեհ.՝ Eugeniusz) — Արթուրի քեռին, Էուգենյայի եղբայրը
- Էուգենյա (լեհ.՝ Eugenia) — Արթուրի տատիկը
- Էլեոնորա (լեհ.՝ Eleonora) — Արթուրի մայրը
- Ստոմիլ (լեհ.՝ Stomil) — Արթուրի հայրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.dziennikteatralny.pl/spektakle/tango-12.html
- ↑ 2,0 2,1 Michał Bujanowicz, On Sławomir Mrożek - Playwright's Tango by Culture.pl, January 30, 2008.
- ↑ Slawomir Mrozek, Tango. WorldCat Library Catalog, 2014.
- ↑ Tango - streszczenie (synopsis). Kulturalna Polska. (Լեհերեն)
- ↑ Tango. Sławomir Mrożek - Dzieła Zebrane at goodreads.com.