Ալեքսանդր Ցագարելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Ցագարելի
վրաց.՝ ალექსანდრე ანტონის ძე ცაგარელი
Alexander von Zagareli.jpg
Ծնվել է նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1844[1]
Կասպի, Q4144158?, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է նոյեմբերի 12, 1929(1929-11-12)[1] (84 տարեկանում)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Գերեզման Մթածմինդա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություն լեզվաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Սանկտ Պետերբուրգի համալսարան
Պաշտոն(ներ) Գաղտնի խորհուրդ
Ալմա մատեր Թյուբինգենի համալսարան, Վիեննայի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Տիրապետում է լեզուներին ռուսերեն և վրացերեն
Alexander Zagareli Վիքիպահեստում

Ալեքսանդր Անտոնի Ցագարելի (վրաց.՝ ალექსანდრე ანტონის ძე ცაგარელი, 9 դեկտեմբերի, 1844, Կասպի, Վրաստան, Ռուսական կայսրություն - 12 նոյեմբերի, 1929, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի լեզվաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, Թբիլիսիի պետական համալսարանի համահիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ցագարելին ծնվել է 1844 թվականի դեկտեմբերի 9-ին Կասպիում։ Դասախոսություններ է լսեր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, հանձնել է թեկնածուի քննություն արևելյան լեզուների ֆակուլտետի հայ-վրացական բաժնում։ 1872 թվականին՝ pro venia legendi դիսերտացիայի՝ «Կովկասյան լեզուների Իբերիական խմբի ձևաբանության համեմատական վերլուծություն» (Սանկտ Պետերբուրգ, 1871) թեզի պաշտպանությունից հետո որպես պրիվատ-դոցենտ ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հայ և վրաց բանահյուսության ամբիոն։

1874 թվականին պաշտպանել է մագիստրոսական ատենախոսություն «Վրացերենի քերականական գրականության մասին» (Սանկտ Պետերբուրգ, 1873) թեմայով, 1880 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Մինգրելական էտյուդներ. I հրատարակություն. Մինգրելական տեքստեր թարգմանություններով ու բացատրություններով» (Սանկտ Պետերբուրգ, 1880, ֆրանսերեն թարգմանություն՝ Օդեսա, 1883), II հրատարակություն՝ «Опыт фонетики мингрельского языка» (Սանկտ Պետերբուրգ, 1880)։

1874 թվականին նշանակվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայ և վրաց բանահյուսության ամբիոնի դոցենտ, իսկ 1886 թվականին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1916 թվականը։

Կյանքի վերջին տարիներն անկացրել է Վրաստանում։1920-1929 թվականներին եղել է Թբիլիսիի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ցագարալիի աշխատանքները նվիրված են լեզվաբանությանը, գրականության պատմությանը, ընդհանուր և վրացական հնէաբանությանն ու պատմությանը։

  • «Վրացերենի՝ հնդեվրոպական ու թուրանյան լեզուների հետ ենթադրելի ցեղակցության մասին» («Журнал Министерства Народного Просвещения», սեպտեմբեր, 1872),
  • «Մինգրելիայի աշխարհագրություն» («Известия Кавказского Отделения Императорского Русского Географического Общества», выпуск II, V том, 1878),
  • «Վկայություններ վրացերեն գրական հուշարձանների մասին» (հրատարակություն I, Սանկտ Պետերբուրգ, 1886, հրատարակություն II, 1889, հրատարակություն III, 1899),
  • «Վրացական արձանագրություններ, որ գտնվել են Ռուսաստանում» («Записки Восточного Отделения Императорского Русского Археологического Общества», հատոր II, հրատարակություն III),
  • «Վկայություններ վրացերեն գրական հուշարձանների մասին» («Труды V археологического съезда в Тифлисе», Մոսկվա, 1887),
  • «Памятники грузинской старины в Святой Земле и на Синае» (с планом, рисунками и снимком в рукописей, Санкт-Петербург, 1888, այս աշխատության մի նշանակալի մասը հրատարակվել է գերմաներեն, «Zeitschrift des deutschen Palastina-Vereins», և անգլերեն՝ 1894 թվական, Օքսֆորդ),
  • «Переписка грузинских царей и владетельных князей с Государями Российскими в XVIII столетии» (Սանկտ Պետերբուրգ, 1890),
  • «Грамоты и другие исторические документы XVIII столетия, относящиеся к Грузии» (I հատոր, 1768-1774 թվականներ, Անդրկովկասի 1771 թվականի քարտեզով, Սանկտ Պետերբուրգ, 1891, հատոր II, 1898 և 1902)։ Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանում տեղ է գտել Ցագարելիի ընդարձակ շարադրանքը՝ նվիրված Վրաստանի պատմությանն ու գրականությանը (հատոր IX, էջ 795—801)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]