Jump to content

Պիգմալիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիգմալիոն
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռարական
Քույր/ԵղբայրՖրասիուս
ԱմուսինԳալատեա
ԶավակներՊաֆոս և Մետարմա
 Pygmalion and Galatea Վիքիպահեստում

Պիգմալիոն (հին հունարեն՝ Πυγμαλίων ), հունական առասպելական քանդակագործ, ով փղոսկրից ստեղծել էր ներեուհի Գալատեայի արձանը։ Առասպելը վկայում է, որ քանդակագործը սիրահարվել էր իր իսկ քանդակած արձանին[1]։

Պիգմալիոնը քանդակագործ էր Կրետե կղզուց, ով եղել է Պոսեյդոնի որդի Բելոսի և Անքինոյայի որդին։ Նա փղոսկրից քանդակել էր Գալատեայի արձանը և սիրահարվել վերջինիս։ Առասպելը պատմում է, որ Պիգմալիոնը արձանին նվերներ էր տալիս, հագցնում թանկարժեք հագուստներ, սակայն արձանը շարունակում էր մնալ արձան, իսկ սերը՝ անփոխադարձ։ Ափրոդիտեին նվիրված տոնակատարության ժամանակ, Պիգմալիոնը դիմում է սիրո աստվածուհուն՝ խնդրելով նրան ուղարկել այնպիսի մի գեղեցիկ կին, ինչպիսին իր կերտած արձանն էր։ Քանդակագործը չհամարձակվեց խնդրել աստվածուհուն՝ կենդանացնելու արձանը։ Ափրոդիտեն տեսնելով քանդակագործի տանջանքները՝ կենդանացրեց արձանը, ով դարձավ Պիգմալիոնի կինը[2]։ Այս առասպելը, հավանաբար, Նեանֆի գրականության մեջ է մտել Կիզիկայից[3]։ Պիգմալիոնային ոսկե ձիթապտուղը պահպանվել է Գադիրում[4]։

Տարբերակներից մեկի համաձայն՝ Պիգմալիոնն այդ կնոջից ունեցել է 2 որդի՝ Պաֆոսն ու Կինիրոսը և մեկ դուստր՝ Մետարմային[5][6]։Պուբլիուս Օվիդիուս Նասոյի փոխանցմամբ՝ Կինիրոսը եղել է Պաֆոսի որդին։ Տարբերակներից մեկի համաձայն էլ՝ Պաֆոսը ոչ թե Պիգմալիոնի որդին է, այլ՝ դուստրը։

Անտիկ աղբյուրներում Պիգմալիոնի կնոջ անունը չի հիշատակվում։ Ժան-Ժակ Ռուսոն իր «Պիգմալիոն» աշխատության մեջ (1762 թվական) նրան անվանել է Գալատեա։ Այդ անունն է կրել առասպելական ներեուհիներից մեկը։ Անվանումը բազմիցս հիշատակվել է 18-րդ դարի հովվերգական աշխատություններում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.312, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.3. С.179
  2. См. Нонн. Деяния Диониса XXXII 212. Климент. Протрептик 57, 3 (ссылка на Филостефана).
  3. Торшилов, Дмитрий Олегович Античная мифография. — СПб, 1999. — С. 84.
  4. Филострат. Жизнь Аполлония Тианского V 5.
  5. Овидий. Метаморфозы X 243—299
  6. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 14, 3.
  7. Meyer Reinhold, «The Naming of Pygmalion’s Animated Statue» The Classical Journal 66.4 (1971), pp. 316—319.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պատկերասրահ». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիգմալիոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 289