Յամա (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յամա
ռուս.՝ Яма
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակԱլեքսանդր Կուպրին
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1909
Հրատարակվել է1909
ՎիքիքաղվածքՅամա

«Յամա»՝ (ռուս.՝ Яма), Ալեքսանդր Կուպրինի վիպակը մարմնավաճառության մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամա քաղաքի Մեծ և Փոքր փողոցներում առկա են մի շարք բաց հասարակաց տներ։ Խոսքը վերաբերում է Աննա Շոյբեսի հաստատությանը, որը ոչ շքեղ, բայց ոչ էժանագին էր։ Ուշ մայիսյան երեկո Աննա Մարկովնայի հյուրերի համար նախատեսված դահլիճում ուրախանում էր ուսանողների մի խումբ։ Իրենց խմբում էր պրիվատ-դոցենտ Յարչենկոն և լրագրող Պլատոնովը։ Աղջիկներն եկան նրանց մոտ, սակայն տղամարդիկ դեռ շարունակում էին իրենց փողոցի սկսված խոսակցությունը։

Պլատոնովը պատմում է, որ շատ վաղուց գիտի այս հաստատությունը և նրա բնակիչներին։ Նա վաղուց է այստեղ, սակայն ոչ մի աղջկա մոտ չի եղել։ Նա ուզում է մտնել այս աշխարհ և հասկանալ այն ներսից։

Սիմեոնը՝ այստեղի հսկիչը, թալանում է անբարոյականներին, ծեծում է նրանց, իսկ անցյալում նույնիսկ մարդասպան է եղել։ Սակայն Պլատոնովը ընկերացել է նրա հետ Հովհաննես Դամասկացու երկերի մասին զրուցելով։ Չափազանց կրոնավոր մարդ է։ Աննա Մարկովնան արյունարբու կին էր, բայց նաև ամենաքնքուշ մայրը։ Ամեն բան դստեր՝ Բերտոչկայի համար է։ Սրահ է մտնում Ժենյան, որին Պլատոնովը և մյուսները հարգում են գեղեցկության և անկախության համար։ Աղջիկը զրույցի է բռնվում Տամարայի հետ։ Պլատոնովը լսում է, թե ինչպես է նա ասում, որ Պաշային պատվիրում են արդեն տասներորդ անգամ։ Այս ամենը ավարտվում է ուշագնացությամբ։ Բայց հենց որ Պաշան ուշքի է գալիս, տիրուհին նորից ուղարկում է նրան հյուրերի մոտ։ Պլատոնովը վճարում է, որպեսզի Պաշան հանգստանա նրանց հետ։ Ուսանողները ցրվում են սենյակներով, իսկ Պլատոնովը Լիխոնինի հետ շարունակում է խոսել տեղի կանանց մասին։ Անբարոյականությունը որպես շատ տարածված երևույթ անհաղթահարելի է։ Հանկարծ Լիխոնինն ասում է, որ ուզում է այստեղից տանել մեկին, փրկել։

Պլատոնովն համոզված է, որ աղջիկը հետ կվերադառնա, նույնը կարծում է և Ժենյան։ Լիխոնինը հարցնում է ևս մեկ աղջիկա Լյուբային, թե արդյոք նա ցանկանում է դուրս գալ այստեղից և բացել իր ճաշարանը։ Աղջիկը համաձայնում է։ Լիխոնինը ամբողջ օրը վարձում է աղջկան, իսկ վաղը պատրաստվում է պահանջել Աննա Մարկովնայից իր դեղին տոմսը, այն անձնագրի փոխարինելու համար։

Պատասխանատվություն ստանձնելով մարդու ճակատագրի համար՝ ուսանողը լավ չի պատկերացնում դրա հետ կապված դժվարությունները։ Նրա կյանքը դժվարանում է առաջին իսկ ժամերից։ Ընկերները համաձայնում են օգնել նրան և միասին կրթել փրկվածին։ Լիխոնինն սովորեցնում է նրան թվաբանություն, աշխարհագրություն և պատմություն, տանում է թատրոն և դասախոսությունների։ Նեժերաձեն կարդում է նրան «Ընձենավորը»։ Սիմանովսկին դասավանդում է Մարքսի «Կապիտալը», մշակույթի պատմություն, ֆիզիկա և քիմիա։ Այս ամենը ժամանակ է պահանջում և տալիս է չնչին արդյունքներ։ Լյուբայի դեղին տոմսը տիրուհուց ստանալու համար պետք է վճարել 500 ռուբլի։ Անձնագիրն արժե 25 ռուբլի։ Հասկանալով, որ աղջիկը դուր է գալիս Սիմանովսկուն, մտածում է այդ երկուսին պատահաբար բռնացնելու և Լյուբային հաստատություն վերադարձնելու մասին։ Լյուբան նորից է հայտնվում Աննա Մարկովնայի մոտ մի արտառոց դեպքից հետո։ Ողջ Ռուսաստանում հայտնի երգչուհի Ռովինսկայան բարոնուհի Տեֆտինգի ընկերակցությամբ մի քանի ուրիշ ընկերների հետ ձանձրույթից այցելում է Յամայի հաստատությունները։ Գալիս է Աննա Մարկովնայի մոտ։ Զբաղեցնում է առանձին սենյակ, որտեղ ուղեկցում են աղջիկներին։ Առաջինը գալիս է Տամարան, որը нախկինում եղել է կուսանոցի սան։ Խոսում է գերմաներեն և ֆրանսերեն։ Ունի կատու, որին երես է տալիս։

Ելենա Վիկտորովնայի խնդրանքով աղջիկները երգում են իրենց երգերը։ Հանկարծ ներս խուժեց Մանկա Փոքրիկը։ Սթափ ժամանակ նա հաստատության ամենահամեստ ու լուռ աղջիկն է, սակայն հիմա հարբած է։ Ընկնում է հատակին և սկսում է բղավել, որ իրենց մոտ նոր աղջիկներ են բերել՝ նկատի ունենալով տիկնոջը։ Նա զայրացած բղավում է, որ ինքը մենաստանի հոգաբարձու է։ Տամարան հայտարարում է, որ այսպես կոչված բարձրաշխարհիկ կիրթ կանանց կեսն ապրում են սիրեկանների հաշվին, իսկ մյուսները իրենք են սիրեկաններ պահում։ Հազար անբարոյական կանանցից միայն մեկն է դիմում աբորտի, իսկ բարձրաշխարհիկները՝ բոլորը մի քանի անգամ։

Տիկինը հիշում է, որ Տամարային տեսել է Խարկովի երգչախմբում երգելուց։

Տամարան իմանում է, որ Ժենյան վարակվել է սիֆիլիսով, բայց չի հայտարարում դրա մասին և ամեն երեկո դիտավորյալ վարակում է 10 - 15 սրիկայի։ Աղջիկները սկսում են հիշել իրենց ամենագարշելի և ամենաայլասերված այցելուներին։ Հետո Ժենյան հիշում է մարդու անունը, որին նրան 10 տարեկանում վաճառել է մայրը։ Զոյան հիշում է դպրոցի ուսուցչին, որը պատվիրում էր կատարել իր բոլոր պահանջները։ Գալիս է ընդունելության ժամը, և աղջիկները իջնում են սրահ։

Կադետ Կոլյա Գլադիշևը միշտ գալիս է Ժենյայի մոտ։ Այսօր էլ նրա սենյակում է, բայց Ժենյան վերջապես ասում է, որ հիվանդ է։ Նրանք հրաժեշտ են տալիս միմյանց։ Առավոտյան Ժենյան գալիս է նավահանգիստ, որտեղ Պլատոնովը, կամավոր թողնելով լրագրությունը, աշխատում է որպես բանվոր։ Պատմում է իր հիվանդության մասին Պլատոնովին, իսկ սա ասում է, որ նրանից էլ գուցե վարակվել են Սաբաշնիկովը և Ռամզես մականունով ուսանողը։ Ռամզեսը ինքնասպան է եղել և թողել է նամակ, որում նշում է, որ ամեն բանում ինքն է մեղավոր, որ առանց սիրո փողով կին է վերցրել։ Ժենյային սիրող Սերգեյ Պավլովիչը չի կարողանում ցրել նրա կասկածները. արդյոք հիմարություն չէ բոլորին վարակելու ցանկությունը։ Մնում է միայն մեկ բան…Երկու օր անց բուժզննման ժամանակ նրան գտնում  են կախված։

Հասարակած տան նոր տիրուհին է Էմմա Էդուարդովնան։ Աղջիկներին հայտնում է, որ այսուհետ հետևելու է իր հաստատությանը ամենայն խստությամբ։ Առաջարկում է Տամարային դառնալ իր օգնականը։ Ռովինսկայայի և Ռեզանովի միջոցով Տամարան կարողանում է կազմակերպել Ժենյայի թաղումը։ Ժենյայից հետո մահանում է Պաշան։ Ժենյայի թաղումից հետո ընկել էր թուլամտության մեջ, և նրան տանում են հոգեբուժարան, որտեղ մահանում է։ Էմմա Էդուարդովնայի դժբախտությունները դրանով չեն ավարտվում։ Տամարան Սենկայի հետ թալանում են նոտարին։ Մի տարի անց Սենկան բռնվում է Մոսկվայում և մատնում է իր հետ փախած Տամարային։ Կյանքից հեռանում է նաև Վերան։ Նրա հովանավորը՝ ռազմական տեսչության մի չինովնիկ, մսխելով պետական փողերը, ինքնասպան է լինում։ Վերան կիսում է նրա ճակատագիրը։ Փոքրիկ Մանկան սպանվում է ծեծկռտուքի ժամանակ։ Էմմա Էդուարդովնան սնանկանում է, քանի որ հաստատություն է այցելում հարյուր զինվորից բաղկացած վաշտը և թալանում նրան։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը ստացել է բացասական արձագանքներ։ Միայն բացառություն էր կազմում Կոռնեյ Չուկովսկու կարծիքը, որը Ալեքսանդր Կուպրինի նոր գիրքը հոդվածում («Նիվա»՝ 1914, № 45 —նոյեմբերի 8, էջ 867—870) գրել է.

Կուպրինի վիպակը հանդիսանում է ողջ ժամանակակից հասարակության ապտակը, նրանք անբարոյական անպետք արարածներ են, բայց ինչքան նրանք անպետք են, այդքան ավելի խայտառակություն է մեզ համար։ Չպետք է փրկել նրանց, վերակենդանացնել՝ նրանց պետք է ոչնչացնել։ Այսպես պետք է վերափոխել մեր հասարակական կենցաղը, որպեսզի փոսում նրանք տեղ չունենան։

Չուկովսկու նման աջակցությունը անմիջապես առաջացրեց գրախոսների նկատողությունը, որ միայն Չուկովսկու մոտ է «բաց Յամա վիպակի  սոցիալ-մանկավարժական հայտնության հրաշքը»[1]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը էկրանավորվել է երեք անգամ.

  • «Յամա»՝ 1915 թվականի ֆիլմ
  • «Յամա»՝ 1990 թվականի ֆիլմ
  • «Կուպրին։ Յամա»՝ «Կուպրին» հեռուստասերիալի առաջին հատվածը (2014 թվական), որը հանդիսանում է Ալեքսանդր Կուպրինի ոչ միայն այս վիպակի էկրանավորումը։
  • Յամա՝ « Թատրոն Lost» ՝ ներառում էր հատված վիպակից «Love մասին» ներկայացման մեջ, պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Щеглов Л. Земля. Сб. 15.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամա (վիպակ)» հոդվածին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]