Ֆլորիդ Բուլյակով
Ֆլորիդ Բուլյակով բաշկիրերեն՝ Флорид Бүләков | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1948 |
Ծննդավայր | Բոլշիե Շադի, Միշկինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 18, 2015 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Ուֆա |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Լեզու | բաշկիրերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ |
Ֆլորիդ Բուլյակով (բաշկիրերեն՝ Флорид Миңлемулла (Миңнулла) улы Бүләков, 23 փետրվարի, 1948, Մեծ Շադի, Միշկինի շրջան, Բաշկիրիայի ԱԽՍՀ – 18 հունվարի, 2015, Ուֆա), բաշկիր դրամատուրգ։ Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական գրող, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր գրականության և արվեստի բնագավառում, Բաշկորտոստանի Հանրապետության Սալավատ Յուլաևի անվան պետական մրցանակի դափնեկիր, Բաշկորտոստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորիդ Բուլյակովը ծնվել է 1948 թվականի փետրվարի 23-ին Բաշկիրիայի ԱԽՍՀ Միշկինի շրջանի Մեծ Շադի գյուղում։ Բանակից վերադառնալուց հետո՝ 1969-1973 թվականներին, եղել է Միշկինի շրջանային մշակույթի տանը կից գործող «Էրվեա» պարի անսամբլի կազմակերպիչ և գեղարվեստական ղեկավար։ Միաժամանակ հեռակա կարգով սովորել է Բիրսկի մանկավարժական ինստիտուտում։ 1973-1989 թվականներին որպես գրական աշխատակից, բաժնի վարիչ, սեփական թղթակից աշխատել է Միշկինի «Дружба» շրջանային թերթում, իսկ հետագայում՝ «Ленинец» և «Советская Башкирия» հանրապետական թերթերում։ 1992 թվականից եղել է Բաշկորտոստանի Հանրապետության գրողների միության անդամ[2]։
Ֆլորիդ Բուլյակովը հեղինակել է ավելի քան 20 պիեսներ ու բաշկիրական առաջին սերիալը։ Հանրահայտ են նրա «Սիրո գրանցամատյան», «Մոռացված աղոթք» դրամաները, «Չարաճճին», տրագիֆարսը, «Շայմուրատով-գեներալ» դրամա-ռեքվիեմը և «Ամուսնանում էին կանայք» կատակերգությունը[3]։
Բաշկիրական առաջին ռոք-օպերայի նախագծի ու լիբրետոյի հեղինակն է («Սիրո աստղ», կոմպոզիտոր՝ Սալավատ Նիզամուտդինով)։
Ֆլորիդ Բուլյակովի պիեսները բեմադրվել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Մոնղոլիայի, Թուրքմենստանի ավելի քան հարյուր հիսուն թատրոններում (այդ թվում՝ Եկատերինբուրգի, Վլադիմիրի, Իրկուտսկի, Խաբարովսկի, Կիրովի, Պենզայի, Կազանի, Նիժնի Նովգորոդի, Մախաչկալայի, Չերկեսկի, Յակուտսկի, Ուլան Ուդեի, Ուֆայի, Ալմա-Աթայի, Աստանայի, Բրեստի, Բոբրույսկի, Չեռնիգովի, Տամբովի և այլ քաղաքների թատրոններում)։
Ֆլորիդ Բուլյակովի ստեղծագործությունները տպագրվել են «Ժամանակակից դրամատուրգիա» ամսագրում։
Հեղինակել է երեք կինովեպ, «Ուզում եմ աստղ լինել» կինոկատակերգության, «Հիմարություն», «Էվտանազիա», «Փարիզ» և այլ ֆիլմերի սցենարները։
Ֆլորիդ Բուլյակովը մահացել է 2015 թվականի հունվարի 18-ին Ուֆայում։
Ընտրյալ դրամաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գնդակահարված երամակ» (ողբերգություն, 1984)
- «Ամուսնանում էին կանայք» (ժողովրդական կատակերգություն, 1990)
- «Սիրո՞ւմ ես, չե՞ս սիրում» (դրամա, 1991)
- «Սիրո գրանցամատյան» (առակ-դրամա, 1993)
- «Մոռացված աղոթք» (1994)
- «Չարաճճին» (տրագիֆարս, 1995)
- «Շայմուրատով-գեներալ» (դրամա-ռեքվիեմ, 1998)
- «Բաբինուր, ախ, Բաբինուր» (տրագիկոմեդիա)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Ֆլորիդ Բուլյակովն արժանացել է Բաշկորտոստանի Հանրապետության Սալավատ Յուլաևի անվան պետական մրցանակի (Իրինա Ֆիլիպովայի ու Գուլդար Իլյասովայի հետ միասին) «Ստերլիտամակ քաղաքի Թատերական միությունում «Մոռացված աղոթք» ներկայացման բեմադրության ու գեղարվեստական փայլուն լուծման համար»։
1995 թվականին ստացել է ՌԴ պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում Ռիֆկատ Իսրաֆիլովի, Տան Ենիկեևի, Օլեգ Խանովի հետ միասին Բաշկիրիայի Մ. Գաֆուրիի անվան դրամայի պետական ակադեմիական թատրոնում Ֆ. Բուլյակովի պիեսի հիման վրա բեմադրված «Բաբինուր, ախ, Բաբինուր» ներկայացման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Флорид Бүләков Башҡортостан Республикаһының халыҡ яҙыусыһы исеменә лайыҡ булды». ИА Башинформ. 27.02.2013. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Ушел из жизни народный писатель Башкортостана Флорид Буляков» (ռուսերեն). ИА Башинформ. 18.01.2015. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Литература | Культура — 450 лет в составе России». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ахмадиев Р.Б. Особенности жанра трагикомедии в творчестве Ф. Булякова // Современные проблемы науки и образования. – 2014. – № 5».
- «Ахмадиев Р.Б. Миф, перевоплощенный в драматическое произведение // Современные проблемы науки и образования. – 2015. – № 2 (часть 3)».
- Ахмадиев Риф Бариевич. Современная башкирская драматургия :Природа конфликта и многообразие жанровых форм : Дис. ... д-ра филол. наук : 10.01.02 : Уфа, 2003 380 c. РГБ ОД, 71:04-10/107
- «Насырова А.А. Драма Флорида Булякова «Вознесись, мой Тулпар!»//Взаимодействие науки и общества: проблемы и перспективы: сборник статей Международной научно - практической конференции (1 марта 2016 г, г. Уфа). В 4 ч. Ч.4 / - Уфа: Аэтерна, 2016. – 192 c. С.101-103» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
- «Насырова А.А. Трагикомедия Флорида Булякова «Любишь–не любишь?»// Технологии XXI века: проблемы и перспективы развития: сборник статей Международной научно-практической конференции (10 февраля 2016 г., г. Уфа). - Уфа: АЭТЕРНА, 2016. – 210 c. С.142-143» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
- Насырова А.А. Проблема исторической памяти в произведениях Флорида Булякова // Вестник Башкирского университета, Том: 21, № 2, 2016. С. 486-489
- Шаяхметов Р.А. О литературном блоге «Дедушкин дневник» Флорида Булякова // Литература Урала: история и современность. Вып. 6: Историко-культурный ландшафт Урала: литература, этнос, власть. Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2011. С. 467—474.
- Шаяхметов Р.А. Эхо Великой Отечественной войны в творчестве Ф.М. Булякова // Литература Урала: история и современность : сб. ст. Вып. 7 : Литература и история - грани единого (к проблеме междисциплинарных связей) : в 2 т. / Институт истории и археологии УрО РАН. Екатеринбург : Изд-во Урал. ун-та, 2013. Т. 2. - 324 с. С. 243-246
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդված Բաշկորտոստան. համառոտ հանրագիտարանում(չաշխատող հղում) (ռուս.)
- Հոդված Բաշկիրական հանրագիտարանում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Մի քանի պիեսներ
|