Իդեալական ամուսինը (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իդեալական ամուսինը
An Ideal Husband
Oscar Wilde - An Ideal Husband - You brute! You coward!.jpg
Տեսակպիես
Ժանրկատակերգություն
ՀեղինակՕսկար Ուայլդ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1895
Հրատարակություն1899
ՎիքիքաղվածքԻդեալական ամուսինը
An Ideal Husband

Իդեալական ամուսինը (անգլ.՝ An Ideal Husband), Օսկար Ուայլդի կատակերգություններից` գրված 1895 թվականին: Գործողությունները ծավալվում են նենգաշորթման ու կոռուպցիայի շուրջ: Բոլոր իրադարձությունները տեղի են ունենում 1890-ականների Լոնդոնում, գործողությունները զարգանում են 24 ժամվա ընթացքում[1]:

Ստեղծման պատմություն և բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար Ուայլդն անձնական ու հասարակական կյանքում ազնվության մասին պատմող պիեսի վրա սկսել է աշխատել 1893 թվականի ամառվանից: Նա ավարտել է աշխատանքը նույն տարվա ձմռանը: Գրողն արդեն այդ ժամանակ ճանաչում ուներ: Հասարակության մեջ մարդու դիրքը վտանգող շանտաժի թեման արդիական էր անձամբ իր համար: Գրողը գիտեր իր ու մարքիզ Կուինսբերիի որդու միջև եղած ինտիմ հարաբերությունների, այսինքն` համասեռամոլության, մասին տարածվող շշուկների մասին: Պիեսի շատ տողեր ընկալվում են որպես Ուայլդի մեկնաբանություններ այդ առթիվ: «Վաղ թե ուշ-, գրում է Ուայլդը,- մենք պետք է հատուցենք մեր արարքների համար...»: Եվ ավելացնում է. «Մարդուն պետք չէ դատել միայն ըստ իր անցյալի»:

Նախ հեղինակը պիեսն ուղարկել է Garrick Theatre, որտեղ մերժում է ստացել: Հաջորդ փորձը հաջողվեց. Հեյմարկետ թատրոնն ընդունեց ստեղծագործությունը: Պիեսի` 1895 թվականի հունվարի 3-ին կայացած առաջնախաղը թատրոնին երբեմնի հաջողությունը վերադարձրեց: Նույն տարվա ապրիլի Ուայլդը ձերբակալվեց «կոպիտ անպարկեշտության պատճառով». նրա անունն անհետացավ պիեսի ազդագրերից: 124-րդ բեմադրությունից հետո պիեսը տեղափոխվեց Criterion Theatre, որտեղ ցուցադրվեց մինչև ապրիլի 27-ը:

Պիեսը հրատարակվեց 1899 թվականին: Չէր խոսվում Ուայլդի` պիեսի հեղինակը լինելու փաստի մասին: Տպագրված տարբերակն ինչ-որ չափով տարբերվում էր թատերականից, քանի որ Ուայլդը բազմաթիվ նոր ցուցումներ էր ավելացրել դերասանների համար և կրճատել էր որոշ տեսարաններ:

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմս Կավերշեմ, Անգլիայի բարձրագույն մեդալի շքանշանակիր
  • Լորդ Արթուր Գորինգ, նրա որդին
  • Սըր Ռոբերտ Չիլտերն, բարոն, արտաքին գործերի նախարարի ընկերը
  • Վիկոնտ դե Նանժակ, Լոնդոնում ֆրանսիական դեսպանատան կցորդ
  • Պարոն Մոնֆորդ, սըր Ռոբերտ Չիլտերնի քարտուղարը
  • Մեյսոն, սըր Ռոբերտ Չիլտերնի պալատականը
  • Ֆիպպս, լորդ Գորինգի պալատականը
  • Ջեյմս, Չիլտերների սպասավոր
  • Հարոլդ Չիլտերների սպասավոր
  • Տիկին Չիլտերն, սըր Ռոբերտ Չիլտերնի կինը
  • Տիկին Մարկբի, Չիլտերների ընկերուհին
  • Կոմսուհի Բէզիլդոն, Չիլտերների ընկերուհին
  • Տիկին Մարչմոնտ, Չիլտերների ընկերուհին
  • Օրիորդ Մեյբլ Չիլտերն, սըր Ռոբերտ Չիլտերնի քույրը
  • Տիկին Չիվլի, շանտաժիստ, տիկին Չիլտերնի նախկին դասընկերուհին

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի գործողությունները սկսվում են սըր Ռոբերտ Չիլտերնի տանը հրավիրված ճաշի ժամանակ: Համայնքների պալատի պատվավոր անդամ սըր Ռոբերտը և իր կինը, տիկին Չիլտերնը, ընդունում են հյուրերի, որոնց մեջ է լորդ Գորինգը (Չիլտերն ամուսինների մտերիմը, ամուրի), Ռոբերտի քույր Մեյբլի Չիլտերն և այլ անվանի հյուրեր: Երեկոյի ընթացում տիկին Չիվլին, ով դպրոցական տարիներից տիկին Չիլտերնի ախոյանն է եղել, սպառնում է սըր Ռոբերտին` հիշեցնելով նրա մասնակցությունը Սուեզի ջրանցքի վաճառքի հետ կապված մեքենայություններին: Պարզվում է, որ տիկին Չիվլիի հանգուցյալ սիրեկան բարոն Արնհեյմը տարիներ առաջ համոզել է սըր Ռոբերտին վաճառել իրեն պետական գաղտնիքը (արդյունքում` Արնհեյմը Սուեզի ջրանցքի բաժնեմասերը գնել է երեք օր ավելի շուտ, քան դա ծրագրում էր անել բրիտանական կառավարությունը): Սըր Ռոբերտն այդ ժամանակ մի ամբողջ կարողություն է «աշխատում» (110,000 ֆունտ) անօրինակ գործարքից, և տիկին Չիվլին այս ամեն ապացույցն ունի իր ձեռքում, ինչն է հենց Ռոբերտի նամակը: Վախենալով կորցնել ընտանիքն ու կարիերան` սըր Ռոբերտը ենթարկվում է նրա պահանջներին[2]: Երբ տիկին Չիվլին ակնարկներով հաղորդում է տիկին Չիլտերնին շանտաժի որոշ հանգամանքներ, վերջինս, բարոյական հստակ սկզբունքների տեր մարդ լինելով և չիմանալով ամուսնու անցյալը, պնդում է, որ Ռոբերտը հրաժարվի իր տված խոստումից: Տիկին Չիլտերնի համար իր ամուսնությունը հիմնված է «իդեալական տղամարդու» գաղափարի վրա. ըստ նրա, իր ամուսինն իդեալական է, ում հետ նա կարող է իրեն վստահ զգալ և՛ անձնական, և՛ հասարակական կյանքում: Եվ Ռոբերտի որոշումները պետք է անթերի լինեն: Առաջին գործողության վերջում Մեյբլն ու լորդ Գորինգը ադամանդե զարդ են գտնում, որը վերջինս տարիներ առաջ մեկին էր նվիրել: Գորինգը վերցնում է զարդն ու խնդրում Մեյբլին հաղորդել իրեն,ե թե որևէ մեկը հարցնի դրա մասին: Երկրորդ գործողության մեջ (կրկին` սըր Ռոբերտի տանը) լորդ Գորինգը կոչ է անում սըր Ռոբերտին չենթարկվել տիկին Չիվլիի սպառնալիքներին և կնոջը ճշմարտությունը պատմել: Նա նաև խոստովանում է, որ մի ժամանակ նշանադրված է եղել տիկին Չիվլիի հետ: Խոսակցության ավարտին Գորինգը սիրախաղ է սկսում Մեյբլի հետ: Այնուհետև տիկին Չիլտերնի հետ խոսակցության ժամանակ խորհուրդ է տալիս նրան առավել ճկուն լինել բարոյական հարցերում և ավելի ներողամիտ լինել ամուսնում հանդեպ: Հենց այն պահին, երբ Գորինգը դուրս է գալիս տնից, հանկարծակի հայտնվում է տիկին Չիվլին և իր զարդն է փնտրում: Բարկանալով իր սըր Ռոբերտի մերժումից` նա առաջ է անցնում վերջինիցս ու տիկին Չիտլերնին պատմում է մեքենայության մասին: Կինը հրաժարվում է հասկանալ ու ներել իր ամուսնուն:

Երրորդ գործողության մեջ (լորդ Գորինգի տանը) լորդ Գորինգը տիկին Չիլտերնից վարդագույն թղթով օգնության խնդրանքի նամակ է ստանում, որը կարելի է նաև սիրային համարել: Սըր Ռոբերտի այցելությունը, որ ընկերական աջակցություն էր փնտրում, շեղում է լորդ Գորինգին նամակից: Այդ ընթացքում անսպասելիորեն հայտնվում է տիկին Չիվլին: Պալատականը սխալմամբ նրան ընկալում է այն որպես այն տիկինը, ում սպասում է Գորինգը, և նրան ուղեկցում է դեպի հյուրասրահ: Այստեղ էլ նա տեսնում է տիկին Չիլտերնի նամակը: Սըր Ռոբերտը, տեսնելով տիկին Չիվլինն, կարծում է, որ նա և Գորինգն այժմ էլ սիրային կապի մեջ են, և դուրս է ձախչում տնից:

Լորդ Գորինգը տիկին Չիվլիին առերեսում է զարդի գողության փաստին. 1901 թվականին արված խմբագրման տարբերակից

Տիկին Չիվլին առաջարկություն է անում լորդ Գորինգին, վստահեցնում է, որ սիրում է նրան այնպես, ինչպես առաջ, և առաջարկում է սըր Ռոբերտի նամակը փոխանակել Գորինգի հետ ամուսնությամբ: Գորինգը մեղադրում է տիկին Չիվլիիին սերը սովորական գործարքի առարկա դարձնելու և Չիլտերների ընտանիքը քանդելու համար: Հետո նա տիկնոջն անսպասելիորեն ցույց է տալիս ադամանդյա զարդն, որպեսզի պարզի, թե ինչպես է այն հայտնվել նրա մոտ. պարզվում է, որ նա գողացել է այն լորդ Գորինգի բարեկամուհի Մերի Բիշկերից: Ձերբակալությունից խուսափելու համար տիկին Չիվլին ստիպված է նամակը տալ Գորինգին: Սակայն վրեժի ծարավ տիկին Չիվլին գողանում է լորդ Գորինգին ուղղված` տիկին Չիլտերնի նամակն ու մտադրվում է այն ուղարկել սըր Ռոբերտին: Տիկին Չիվլին լքում է լորդ Գորինգի տունը փոթոթրկալից աղմուկով:

Գրովերն սկվերում տեղի ունեցող եզրափակիչ գործողությունը երջանիկ ավարտ է ունենում: Լորդ Գորինգը Մեյբլին առաջարկում է իր ձեռքն ու սիրտը, և նա ընդունում է առաջարկը: Չիլտերն ամուսինները պարզում են հարաբերություններն ու ի վերջո հաշտվում են:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1935, Գերմանիա, ռեժ.` Հերբերտ Զելպին
  • 1947, Մեծ Բրիտանիա, ռեժ.` Ալեքսանդր Կորդա
  • 1980, ԽՍՀՄ, ռեժ.` Վիկտոր Գեորգիև
  • 1998, Մեծ Բրիտանիա, ռեժ.` Վիլյամ Քարթլիջ
  • 1999, ԱՄՆ, ռեժ.` Օլիվեր Պարկեր

Ամբիցիոզ տիկին Չիվլիի դերը հետաքրքրել է թե՛ կինոյի, թե՛ թատրոնի շատ անվանի դերասանուհիների:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]

  1. http://lib.ru/WILDE/wilde2_4.txt