Շոլոմ Ալեյխեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շոլոմ-Ալեյխեմից)
Շոլոմ Ալեյխեմ
իդիշ՝ שלום עליכם
Ծննդյան անունռուս.՝ Шолом Нохумович Рабинович
Ծնվել էփետրվարի 18 (մարտի 2), 1859[1] կամ մարտի 5, 1859(1859-03-05)[2]
ԾննդավայրՊերեյասլավ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 13, 1916(1916-05-13)[1][3][4][…] (57 տարեկան) կամ 1916[5]
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
ԳերեզմանMount Carmel Cemetery
Մասնագիտությունդրամատուրգ և գրող
Լեզուիդիշ և եբրայերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[6][7] և  ԱՄՆ
ԶավակներSarah Solomonovna Rabinovich? և Marie Waife?
ԱզգականներԲել Կաուֆման և Ben Zion Goldberg?
Изображение автографа
Կայքsholemaleichem.org
Շոլոմ Ալեյխեմ Վիքիքաղվածքում
Շոլոմ Ալեյխեմ Վիքիդարանում
 Sholem Aleichem Վիքիպահեստում

Շոլոմ Ալեյխեմ (Շոլոմ Նոխումովիչ Ռաբինովիչ, փետրվարի 18 (մարտի 2), 1859[1] կամ մարտի 5, 1859(1859-03-05)[2], Պերեյասլավ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 13, 1916(1916-05-13)[1][3][4][…] կամ 1916[5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), հրեա գրող։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է իվրիտով, իդիշով, ռուսերենով։ Հետևել է հրեական և ռուս գրականությունների դեմոկրատական ու լուսավորական ավանդույթներին։ «Շոմերի դատը․․․» (1888) պամֆլետում, «Աղքատության թեման հրեական գրականության մեջ» հոդվածաշարում Շոլոմ-Ալեյխեմը պայքարել է ընդդեմ բուլվարային գրականության ու հովվերգական ռոմանտիկայի, հանուն ռեալիստական ժողովրդական գրականության։ «Մենդեր Բլանկը և նրա փոքրիկ ընտանիքը» (1887) վեպում Շոլոմ-Ալեյխեմը ծաղրի է ենթարկել բուրժուային, իսկ «Ստեմպենյու» (1888) և «Իոսելե-Սոխակ» (1889) վեպերում ստեղծել ժողովրդի ծոցից դուրս եկած տաղանդավոր մարդկանց ռոմանտիկական կերպարներ։ 1892 թվականից հրատարակել է «Մենախեմ-Մենդըլ», 1894 թվականից՝ «Տեվյեն կաթնավաճառ» վիպակների առանձին գլուխներ, որոնցում նրա հումորը հասել է կատարելության։ Շոլոմ-Ալեյխեմի ստեղծագործության մի զգալի շրջանն անցել է 1905-1907 թվականների հեղափոխության նշանաբանով։ 1900-ական թվականների սկզբներին գրողը կապեր է հաստատել Լ․ Տոլստոյի, Ա․ Չեխովի, Մ․ Գորկու, Վ․ Կորոլենկոյի հետ, իր ստեղծագործություններն ընթերցել մտավորականների և աշխատավոր երիտասարդության անլեգալ ու կիսալեգալ ժողովներում՝ Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, ստեղծել երգիծական պամֆլետներ ընդդեմ ինքնակալության։ «Ջրհեղեղ» (1906) վեպում Շոլոմ-Ալեյխեմը փորձել է տալ դարաշրջանի ընդարձակ պատկերը, ստեղծել հեղափոխականների կերպարներ։ Ռեակցիայի սկսվելուց հետո մեկնել է Ամերիկա, այնուհետև՝ Շվեյցարիա։ Հեղինակի հակակապիտալիստական միտումներն են արտացոլված «Թափառող աստղեր» (1909-1911) վեպում, պատմվածքներում և հատկապես «Մանուկ Մոտլը» (մսա-1, 1907, հայ․ հրտ․ 1937) վիպակում։ 1908 թվականին Շոլոմ-Ալեյխեմը վերադարձել է Ռուսաստան։ 1914 թվականին Գերմանիայից, որտեղ բուժվում էր, անցել է ԱՄՆ։ Կյանքի վերջին տարիներին Շոլոմ-Ալեյխեմը հրատարակել է «Արյունոտ կատակ» (1912) վեպը, աշխատել դրամատիկ ստեղծագործությունների («Խոշոր շահում», 1915) և ինքնակենսագրական «Տոնավաճառից» (անավարտ) վեպի վրա։ Առաջին համաշխարհային պատերազմն իր ցասումնալից արձագանքն է գտել նրա «Հազար ու մեկ գիշերվա հեքիաթներ» (1914) պատմվածաշարում։ Շոլոմ-Ալեյխեմի ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այդ երկու հակասեմիտը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 539