Jump to content

Ռիգայի սև բալզամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիգայի սև բալզամ
ՏեսակԼիկյոր և balsam?
ԲաղադրամասերՀապալաս, ազնվամորի, կեչի, անանուխ, A. absinthium, կոճապղպեղ, V. officinalis, A. calamus, M. officinalis, T. cordata, կաղին, H. perforatum, Menyanthes?, black pepper?, Citrus aurantium? և M. fragrans?
Ալկոհոլի պարունակություն45 % (V/V)
ԱրտադրողԼատվիական բալզամներ
ՀեղինակԱբրահամ Կունցե
Ծագման երկիր Լատվիա
Ստեղծման տարի1752
Անվանված էՌիգա
rigablack.com
 Rīgas Melnais balzams Վիքիպահեստում

Ռիգայի սև բալզամ ( լատիշ․՝ Rīgas Melnais balzams ), մուգ թրմօղի (45 %), դառը-քաղցրահամ բալզամ` արտադրված Լատվիայում։ Որպես ալկոհոլային խմիչք՝ Ռիգայի բալզամը դասակարգվում է որպես դառը[1]:

«Ռիգայի սև բալզամը» աշխարհի ամենահայտնի ապրանքանիշերից մեկն է, որն արտադրվում է Լատվիայում:

Բալզամը պարունակում է 24 բաղադրիչ` տարբեր հատապտուղների, ծաղիկների և արմատների բնական էքստրակտներով: Ռիգայի բալզամը արտադրվում է կերամիկական շշերի մեջ, որոնք պաշտպանում են պարունակությունն արևի լույսից և ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններից:

Բալզամը կարելի է օգտագործել ինչպես մաքուր վիճակում, այնպես էլ թեյի, սուրճի, պաղպաղակի, սառույցի կամ կոկտեյլների հետ միասին: Բալզամն օգտագործվում է նաև իր սկզբնական նպատակի համար՝ որպես դեղամիջոց[2]:

Բաղադրիչներ

Ռիգայի սև բալզամի բաղադրիչները

Բալզամը պարունակում է 24 բաղադրիչ՝ հատուկ պատրաստված ջուր, էթիլային սպիրտ բարձր մաքրության հացահատիկից, բրենդի, պերուական բալզամ, շաքար, բնական մեղրային բուրավետիչ, բուսական բաղադրիչներ և համեմունքներ, այդ թվում՝ ազնվամորու հյութ,

հապալասի մրտենականի օշարակ, հապալասի սովորական, կոճապղպեղ, գենտինայի արմատ, սրոհունդ, լորենու ծաղիկ, կեչու բողբոջներ, անանուխ, կաղնու կեղև, դառը նարնջի (լատին․՝ Cítrus aurántium) կեղև։ Բալզամի սև գույնը տրվում է տեղում արտադրվող այրված շաքարի օգնությամբ։ Բալզամի համար նախատեսված 16 բաղադրիչներից և համեմունքներից բաղկացած բուսական թուրմը 30 օր պահվում է հատուկ կաղնե տակառներում։ Մնացած բաղադրիչներն այնուհետև ավելացնում են հնեցված և ֆիլտրացված մզվածքին[3]:

Պատմություն

Բալզամի գոյությունը հաստատող և դրա բաղադրատոմսը բացահայտող ամենահին փաստաթղթերը թվագրվում են 1752 թվականին։ Այս հիման վրա «Ռիգայի բալզամը» կարելի է համարել Բալթյան երկրներում գոյություն ունեցող ամենահին ալկոհոլային խմիչքը և Եվրոպայի ամենահին դառը խմիչքներից մեկը[1][4]:

Ըստ լեգենդի, 18-րդ դարի կեսերից դեղագետ Աբրահամ Կունցեն Ռիգայում արտադրել է «հրաշք բալասան», որը բարձր գնահատականի է արժանացրել կայսրուհի Եկատերինա II- ը:

Ռիգայի բալզամը, որը նման է ժամանակակիցին, հայտնի է 1847 թվականից[5]։ Ռիգայի արդյունաբերող Ալբերտ Վոլֆշմիտը, ով սկսել է դրա արտադրությունը, իր բալզամը գովազդել է ոչ միայն որպես դեղամիջոց, այլև որպես «զվարճացնող ըմպելիք»[1]:

Բալզամի բաղադրատոմսը կորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և վերակառուցվել 1950-ականներին գոյություն ունեցող արտադրանքից[6]: Դրա արտադրությունը սկսվել է Ռիգայի թորման գործարանում (այժմ՝ Լատվիական բալզամներ ):

Աբրահամ Կունցե

Ըստ լեգենդի` 18-րդ դարի կեսերին Գերմանիայից Ռիգա եկած դեղագետ Աբրահամ Կունցեն, հիմնվելով 17-րդ դարին թվագրվող բուժիչ դեղաբույսերի օղու թուրմերի հնագույն բաղադրատոմսի վրա, արտադրել է «հրաշք բալասան»՝ «Կունցեի բալզամ»-ը[7]: 1764 թվականին Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ն այցելել է Ռիգա: Նա տառապում էր կոլիկով, և նրան օգնել է Կունցեի բալզամը: Գնահատելով բալասանի բուժիչ հատկությունները՝ Եկատերինա II-ը որոշ ժամանակ անց Կունցեին տվել է այն պատրաստելու արտոնություն։ Լեգենդի տարբեր տարբերակներում նշվում են Կունցեի տարբեր մասնագիտությունները (դարբին, վաճառական, դեղագետ) և կայսրուհուն պատուհասած տարբեր հիվանդությունները (միգրեն, մրսածություն)[1][8]:

18-րդ դարում Կունցե բալզամն ավելի շատ ընկալվել է որպես դեղամիջոց, քան ալկոհոլային խմիչք: Նրա թնդությունը ընդամենը 16 % էր, իսկ գույնն ամենայն հավանականությամբ դեղին (բաղադրության մեջ ներառված զաֆրանի շնորհիվ): Կունցեի բալզամի բաղադրության մասին 19-րդ դարի հրապարակումներում ըմպելիքը կոչվել է «սպիտակ»[1][9]: Կունցեի բալզամի արտադրությունը, որը լայնորեն զարգացել է 18-րդ դարի վերջին Ռիգայի Լելյուխին գործարանում, փակվել է 19-րդ դարի սկզբին՝ իշխանությունների ցանկությամբ, որոնք արգելել են բալզամի օգտագործումը որպես ալկոհոլային խմիչք[10]:

Կունցեի բալզամի բաղադրության կազմն էր` անուշաբույր ջուր (75%), թրմօղի (22,5%) և զաֆրանի թուրմ (2,5%): Անուշաբույր ջուր ստանալու համար նարդոսի ծաղիկներից, անանուխի, հազրեվարդի և եղեսպակի տերևներից, սամիթի սերմերից, դարչինի կեղևից կազմված խառնուրդի վրա լցվել է 87% սպիրտի (70 մլ) և ջրի (300 մլ) խառնուրդ և թրմվել 24 ժամ, այնուհետև թորվել է և այդ անուշաբույր ջրից վերցվել է 200 մլ։

Սեմյոն Լելյուխին

1770 թվականին անհայտ պատճառներով արգելվել է Աբրահամ Կունցեի բալզամի վաճառքը։ Ռիգայի վաճառական, ծագումով Վյատկայից Սեմյոն Լելյուխինը մինչև 1789 թվականը կարողացել է ստանալ Սանկտ Պետերբուրգի բժշկական կոլեգիայի համաձայնությունը, իսկ ավելի ուշ՝ Ռուսկան կայսրության իշխանության` Սենատի հաստատումը` բացառիկ արտոնության համար բալասան արտադրել Կունցեի բաղադրատոմսով և վաճառել այն Ռուսական կայսրությունում, ինչպես նաև արտահանել արտասահման: (Մեկ այլ վարկածի համաձայն` արտոնությունն ի սկզբանե տրվել է հենց Կունցեին, իսկ Լելյուխինը Կունցեի մահից հետո բացել է իր գործարանը)։ Արտոնությունը նաև պատիժ է նախատեսել բալասանը կեղծելու համար։

Կլիվերի մեծ կղզում գտնվող Ռիգայի Լելյուխինի գործարանում (Լիելա Կլիվերսալա, Կլիվերհոլմ) տարեկան արտադրվել է մինչև 15 հազար կավե շշով բալասան. ապակե շշերի փոխարեն կավե շշերի օգտագործումը թելադրված էր դրանց ցածր գնով: Մատակարարումներ են կազմակերպվել Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Պսկով և Յարոսլավլ: 1792 թվականին Սեմյոն Լելյուխինի մահից հետո գործարանն անցել է նրա որդուն՝ Գեորգին։

1796 թվականին Սենատը արգելք է դրել բալզամի՝ որպես ալկոհոլային խմիչքի արտադրության և վաճառքի վրա։ Այսուհետ թույլատրվել է բալզամն արտադրել միայն բուժական նպատակներով և վաճառել միայն դեղատներում։ Ըստ երևույթին, արգելքը պայմանավորված էր Ռիգայի դեղագործների բողոքներով, որոնք չէին կարող մրցակցել բալզամի գործարանի արտադրության և պանդոկներում և գինետներում դրա վաճառքի հետ: Գեորգի Լելյուխինը կարողացել է թույլտվություն ստանալ իր գործարանում բալասանի արտադրությունը շարունակելու համար՝ պայմանով, որ վաճառվի միայն կայսրությունից դուրս։ Առևտրի կրճատման հետևանքով մինչև 1808 թվականը գործարանը փակվել է։ Լիվլանդիայում մնացել են բալզամ վաճառելու իրավունք ունեցող ութ քաղաքային դեղատուն: Ընդ որում շշերը պետք է կնքվեին անձնական կնիքներով՝ կեղծիքներից խուսափելու համար[10][11][12]:

Ալբերտ Վոլշմիդտ

1845 թվականի փետրվարի 1-ին (14) Ավստրիայի քաղաքացի Ալբերտ Վոլֆշմիդտը, ով հաստատվել էր Լիվոնիայում, Ռիգայում Մարստալու (Մարշալյան) փողոցի 23 հասցեում, Դանենշտերնի տան բակում բացել է օղու թորման գործարան[13]:

Երկու տարի անց Վոլֆշմիդտը նոր գործարան է կառուցել քաղաքից դուրս` Գանիբու դամբիս, 25 փողոցում: Օղու գործարանին կցվել է թորման, խմորիչի և սպիրտի մաքրման արտադրամասեր։ Վոլշմիդտի մահից հետո՝ 1898 թվականին, նրա որդին՝ Էռնեստ Ալբերտը, ընկերությունը վերակազմավորել է բաժնետիրական ընկերության՝ «Խմորիչ-թորման, ալկոհոլի վերամշակման և օղու գործարանների Ա. Վոլֆշմիդտ բաժնետիրական ընկերություն Ռիգայում»: 1900 թվականին «Ա. Վոլֆշմիդտի բաժնետիրական ընկերության» շրջանառությունը հասել է 5 500 000 ռուբլու, գործարանում աշխատել է 300 մարդ, արտադրությունը համալրված էր այն ժամանակվա ամենաարդիական թորման ապարատով, սպիրտի վերաթորման սարքավորումներով, թորիչներով, մաքրող սյուներով, սառնարանային խցիկներով, գոլորշու շարժիչներով և այլ տեխնիկական նորամուծություններով։ Ընկերության խանութներ կային Ռիգայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և նույնիսկ Համբուրգում։ Ընկերության արտադրանքի տեսականին բարձր որակի էր, և նրա արտադրանքներից շատերը բարձր են գնահատվել ցուցահանդեսներում:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Рижский чёрный бальзам Archive copy Wayback Machine-ի միջոցով: Журнал «Вокруг Света» № 11 (2854), ноябрь 2011
  2. Riga Black Balsam Archive copy Wayback Machine-ի միջոցով:(անգլերեն)
  3. «Страна "Рижского Черного бальзама": о знаменитом напитке на трех языках». Baltnews.lv. 2015-12-29. Արխիվացված է օրիգինալից 2017-10-14-ին. Վերցված է 2017-10-13-ին.
  4. «Страна "Рижского Черного бальзама": о знаменитом напитке на трех языках». Baltnews.lv. 2015-12-29. Արխիվացված է օրիգինալից 2017-10-14-ին. Վերցված է 2017-10-13-ին.
  5. «Рижский чёрный бальзам – история и традиции». Радио «Свобода». 2005-02-25. Արխիվացված է օրիգինալից 2017-10-14-ին. Վերցված է 2017-10-13-ին.
  6. «Рижский чёрный бальзам – история и традиции». Радио «Свобода». 2005-02-25. Արխիվացված է օրիգինալից 2017-10-14-ին. Վերցված է 2017-10-13-ին.
  7. «Рижский чёрный бальзам Коктейль История Pribalt.info». web.archive.org. 2011-02-10. Վերցված է 2024-05-08-ին.
  8. «Абрам Кунце: рецепт в котомке // Рижский Транзит». RELGA. 2006-04-01. Արխիվացված է օրիգինալից 2017-10-14-ին. Վերցված է 2017-10-14-ին.
  9. «Абрам Кунце: рецепт в котомке // Рижский Транзит». RELGA. 2006-04-01. Արխիվացված է օրիգինալից 2017-10-14-ին. Վերցված է 2017-10-14-ին.
  10. 10,0 10,1 «Рижский бальзам купца Семена Лелюхина. По рецепту кузнеца Абрама Кунца». Бизнес&Балтия. 1999-04-29. Արխիվացված է օրիգինալից 2017-10-13-ին. Վերցված է 2017-10-13-ին.
  11. «Русский бальзам - фирменный напиток рижан конца XVIII века». Baltnews.lv. 2016-01-06. Արխիվացված է օրիգինալից 2017-10-13-ին. Վերցված է 2017-10-13-ին.
  12. «Абрам Кунце: рецепт в котомке // Рижский Транзит». RELGA. 2006-04-01. Արխիվացված է օրիգինալից 2017-10-14-ին. Վերցված է 2017-10-14-ին.
  13. Александр Никишин Вольфшмидт, главный по Рижскому бальзаму (русский) // Бизнес-Класс : журнал. — 2016. — № 2. — С. 38—43. — ISSN 1691-0362.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգայի սև բալզամ» հոդվածին։