Կատվախոտ դեղատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատվախոտ դեղատու
Կատվախոտ դեղատու
Կատվախոտ դեղատու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Կատվախոտազգիներ (Valerianaceae)
Ցեղ Կատվախոտ (Valeriana)
Տեսակ Կատվախոտ դեղատու (V. officinalis)
Միջազգային անվանում
Valeriana officinalis

Կատվախոտ դեղատու (լատին․՝ Valeriana officinalis), կատվախոտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ դարչնագույն կոճղարմատով և բազմաթիվ բարակ արմատներով բազմամյա խոտաբույս է։ Սնամեջ ակոսավոր ցողունի վերին մասը ուղիղ է 40-150 սմ բարձրությամբ։ Կենտ փետրաձև, նշտարաձև ատամնաեզր տերևիկներով տերևները հակադիր են։ Ստորին արմատամերձ տերևները կոթունավոր են, վերինները՝ նստադիր։ Երկու ծաղկակիցներով մանր հոտավետ, կրկնակի ծաղկապատով ծաղիկները բաց վարդագույն են կամ սպիտակ։ Ցողունի գագաթներին հավաքված են խոշոր վահանիկաձև ծաղկաբույլերը։ Ծաղիկներն ունեն կարճ աննշմար բաժակ, հետծալքով ձագարաձև պսակ, երեք ասիմետրիկ առէջներ։ Պտուղը կողավոր երկարավուն-ձվաձև դարչնագույն, գագաթին փուփուլիկով սերմնիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների թփուտներում, ժայռերի վրա, մարգագետիններում, անտառաեզրերին։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում։ Մեղրատու բույս է։ Որոշ շրջաններում նաև աճեցվում է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են կոճղարմատներն ու արմատները։ Ամբողջ բույսը ունի յուրահատուկ հոտ և քաղցրադառն համ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.