Հապալասի մրտենական
| Հապալասի մրտենական | |
Հապալասի մրտենական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
| Ընտանիք | Հավամրգազգիներ (Ericaceae) |
| Ենթաընտանիք | Հապալասենայիններ (Vaccinioideae) |
| Ցեղ | Հապալասենի (Vaccinium) |
| Վերնատեսակ | 'Myrtillus' |
| Տեսակ | Հապալասի մրտենական (V. myrtillus) |
| Միջազգային անվանում | |
| Vaccinium myrtillus | |
Հապալասի մրտենական (լատին․՝ Vaccinium myrtillus), հավամրգազգիների ընտանիքի, հապալասենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսաթուփ է՝ 15-40 (երբեմն 50) սմ բարձրությամբ և 4 սուր անկյունանի, վառ կանաչ, մերկ ճյուղերով և հին ճյուղերի վրա բաց գորշավուն կեղևով։ Տերևները ձվաձև են կամ էլիպսաձև, 1-3 սմ երկարությամբ, 0,6-1,8 սմ լայնությամբ, սրածայր կամ բութ գագաթով, կլորավուն կամ սրտանման հիմքով, երկու կողմից էլ ցրված մազմզուկապատ, մանր սղոցաատամնաեզր, 1-1,5 մմ երկարության կոթուններով։ Ծաղիկները միայնակ են, դեպի ցած հակված, 2,5-3,5 մմ երկարությամբ ծաղկակոթուններով։

Բաժակը համարյա ամբողջական է, պսակը սափորագնդաձև է, 3-6 մմ երկարությամբ, վարդագույն։ Առէջների թելիկները մերկ են։ Պտուղը գնդաձև է կամ էլիպսաձև, երբեմն՝ լայն-ձվաձև, 6-8 մմ տրամագծով, սև, կապույտ խավով, քաղցր հատապտուղ է։ Յուրահատուկ բուրմունք ունի։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբերին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Հյուսիսային Ամերիկայում, Սիբիրում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային շրջաններում, որտեղ աճում է մերձալպյան և ալպյան գոտիներում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտուղները չափազանց արժեքավոր են. օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում։ Մեծ է նաև մրտենական հապալասու բուժիչ նշանակությունը։ Օգտագործում են ստամոքսային հիվանդությունների, բրոնխների կատարի, ռախիտի, շաքարախտի դեպքում։ Հատապտուղներում պարունակվում է 7 % շաքար, մինչև 1,2 % թթուներ, 1,4 % ազոտական նյութեր, պեկտին, խեժ, դաբաղանյութեր և ներկանյութեր։
Սերմերի մեջ մինչև 30 % ճարպ է պարունակվում, տերևներում միրտիլլին (որը ներգործում է ինսուլինի նման), 7°/0 դաբաղանյութեր։ Ունի մի շարք ձևեր, որոնք միմյանցից տարբերվում են պտուղների գույնով (սպիտակ, կարմիր, սև՝ առանց կապտավուն խավի), տերևների ձևով (մանր, կլոր, լայն-ձվաձև) և այլն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 276։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հապալասի մրտենական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հապալասի մրտենական» հոդվածին։ |
| ||||||||||||||
|