Կոճապղպեղ (համեմունք)
Ենթատեսակ | սննդամթերք, hամեմունքներ, արմատապտուղներ, Կոճղարմատ և սննդային բաղադրամաս |
---|---|
Ginger root Վիքիպահեստում |
Կոճապղպեղ կամ իմբիր, համեմունք։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական պատրաստման եղանակից կախված՝ առանձնացնում են կոճապղպեղի 2 տեսակ.
- Սպիտակ կոճապղպեղը նախապես լվացված կոճապղպեղն է, որը մաքրված է արտաքին ավելի հաստ շերտից։
- Սև կոճապղպեղը նախնական վերամշակման չենթարկված կոճապղպեղն է։
Արտաքին հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումքի դեղագործական նկարագիրը
- Ձևը՝ գլանաձև, մի փոքր տրորված
- Չափը՝ երկարությունը՝ 5-7 սմ, տրամագիծը՝ 2-4 սմ[1]
- Արտաքին մակերեսի բնութագիրը՝ հարթ
- Կոտրված տեղի տեսքը՝ մանրահատիկավոր
- Արտաքին մակերեսի գույնը՝ բաց դարչնագույն
- Թարմ կոտրված տեղի գույնը՝ դարչնագույն
- Հոտը՝ թունդ, առանձնահատուկ, բուրավետ
- Համը՝ կծու, այրող
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոր կոճղարմատներում եթերային յուղերի պարունակությունը կազմում է 1,5-3 տոկոս, հիմնական բաղադրիչը հանդիսանում է ցինգիբեռն, կամֆեն, ցինեոլ, բոռնեոլ, ցիտրալ, բիսաբոլեն, լինալոոլ։ Իմբիրը պարունակում է նաև ասկորբինաթթու, տիամին, վիտամին B2[2]։
Խոհանոցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոճապղպեղը լայնորեն կիրառվում է ռուսական խոհանոցում։ Այն ավելացնում են կվասի, թուրմերի, տնական գարեջրի, մեղրի, քաղցրաբլիթի, կուլիչների, բուլկիների մեջ։ Կա հակում կոճապղպեղն ավելացնել հրուշակեղենի, քաղցր ուտեստների և խմիչքների մեջ։ Աշխարհի շատ ավանդական խոհանոցներում սառնաշաքարը, մուրաբան, թխվածքները, կեկսերը, բիսկվիտները, կոմպոտները, պուդինգները, գարեջուրը, լիկյորները պարունակում են կոճապղպեղ[3]։ Քաղցր քացախի մեջ մարինացված երիտասարդ կոճապղպեղը սուշիի և ռոլլայի համար օգտագործվում է և որպես համեմունք։
Կոճապպեղն օգտագործում են նաև որպես առանձին մթերք։ Հարավարևելյան Ասիայում թարմ կոճապղպեղը շաքարապատում ենև նրանից մուրաբա են պատրաստում, Չինաստանում, Հնդկաչինում, Բրիմայում և Անգլիայում իմբիրի մուրաբայի մեջ ավելացնում են նարնջի կեղև. մուրաբան հայտնի է չոու-չոու անունով[4]։
Անգլիայում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում կոճապղպեղից պատրաստում են կոճապղպեղի գարեջուր, ինչպես նաև թեթև ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ, օրինակ կոճապղպեղի գարեջուր։
Մսային սուուսների, բանջարեղենային և մրգային թթուների համար կոճապղպեղի օգտագործումը հատուկ է եվրոպական և ամերիկյան խոհանոցին։ Ասիական երկրներում կոճապղպեղն օգտագործվում է մսեղենի և ընտանի թռչունների շոգեխաշման ժամանակ։ Կոճապղպեղը մսին ոչ միայն բույր է հաղորդում, այլև այն ավելի փափուկ է դարձնում։
Տարբեր ուտեստների մեջ կոճապղպեղն ավելացնում են տարբեր ժամերի.
- խմորի մեջ՝ հունցման ժամանակ կամ դրա վերջում
- մսի շոգեխաշման ժամանակ՝ պատրաստ լինելուց 20 րոպե առաջ
- կոմպոտների, կիսելների, մուսսերի, պուդինգների և այլ քաղցր ուտեստների դեպքում՝ պատրաստ լինելուց 2-5 րոպե առաջ
- սոուսների մեջ՝ ջերմային մշակումից հետո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Как растет имбирь, а также особенности ухода и хранения». plodovie.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под(չաշխատող հղում) ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 191. — ISBN 5-06-000085-0
- ↑ «Специи Bliss Style «Имбирь» (целый), 100г / Интернет-магазин Ayurvedic.Ru». ayurvedic.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Имбирь :: Энциклопедия пряностей ::Компания Трапеза». trapeza.tv. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.