Խիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիթ
Դասակարգում և լրացուցիչ տվյալներ
ՀՄԴ-10 R10.4
Հիվանդությունների բազա 13233
MeSH D003085

Խիթ, կոլիկա (հին հունարեն՝ κωλικη (νόσος) - աղիային ցավ), սուր կծկանքանման ցավերի նոպա, որը ծագում է որովայնի և ետորոայնամզային տարածության օրգաններում։ Խիթը լինում է լյարդային և երիկամային (տես՝ Լեղաքարային հիվանդություն և Միզաքարային հիվանդություն), ապենդիկուլյար (տես՝ Որդանման ելունի բորբոքում), աղիքային (կղանքային քարերի դեպքում), պանկրեասային (ենթաստամոքսային գեղձի բորբոքում և քարեր)։ Կարող է առաջանալ նաև աղիքներում գազերի կուտակումից։ Նոպան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ։ Բուժումը՝ հիմնական պատճառի վերացում, ցավազրկող դեղամիջոցներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png