«Մասնակից:Karine hovhannisyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
=== Ոճը և ժանրը ինքնակենսագրություններում ===
[[Գեղարվեստական գրականություն|Գեղարվեստական արտահայտչամիջոցների]], ինչպիսիք են [[երկխոսություն]]ը, [[անձնավորում]]ը, [[թեմա]]յի, շրջապատի, [[սյուժե]]ի զարգացումն ու [[լեզու]]ն, օգտագործումը Էնջելոուի գրքերում հաճախ բերեց այդ գրքերի՝ ինքնակենսագրական գրականության շարքում հայտնվելուն:<ref>Lupton, էջեր 29–30.</ref> Էնջելոուն իր գրքերում հատուկ մարտահրավեր է նետում ինքնակենսագրության դասական հատկանիշներին՝ քննադատելով, փոխելով ու ընդլայնելով ժանրը: [[Գրականագիտություն|Գրականագետ]] [[Մերի Ջեյն Լուպտոն]]ը նշում է, որ Էնջելոուի բոլոր ինքնակենսագրությունները հակասում են [[ժանր]]ի դասական կառուցվածքին. դրանք գրված են մի հեղինակի կողմից, դրանք ժամանակագրական են ու պարունակում են կերպարի որոշ տարրեր, տեխնիկա ու թեմա: Էնջելոուն ընդունում է, որ իր գրքերում կան վեպի մասնիկներ: Լուպտոնը համաձայնում է, ասելով, որ Էնջելոուն ձգտում էր «հեռանալ ինքնակենսագրության ընդունված հասկացությունից՝ որպես ճշմարտություն», ինչը զուգամիտում է շատ աֆրոամերիկյան ինքնակենսագրությունների հասկացությունների հետ, որոնք գրվել են [[ԱՄՆ]]-ի պատմության աբոլիցիոնիզմի տարիներին, երբ, ինչպես հաստատում են և՛ Լուպտոնը, և՛ աֆրոամերիկացի գրականագեր [[Քրիսպին Սարտվել]]ը, ճշմարտությունը գրաքննվում էր ինքնապաշտպանական նկատառումներով:<ref name="lupton-34" /><ref>{{Cite book|title = Act Like You Know: African-American Autobiography and White Identity|last = Sartwell|first = Crispin|publisher = University of Chicago Press|year = 1998|isbn = 978-0-226-73527-6|location = Chicago|page = 26}}</ref> Գրականագետ [[Լիման Հեյգեն]]ը Էնջելոուին ներառում է աֆրոամերիկյան ինքնակենսագրության երկար ավանդույթի շարքում, բայց պնդում է, որ Էնջելոուն ստեղծել է ինքնակենսագրական ձևի եզակի մեկնաբանություն:<ref>Hagen, էջեր 6–7</ref>
 
Համաձայն աֆրոամերիկացի գրականագետ [[Պիեռ Ուոկեր|Պիեռ Ուոկերի]]՝ աֆրոամերիկյան պատմության մեջ գրականության մեծ մասի համար բարդություն էր այն, որ հեղինակները պետք է ստեղծագործությունը ճանաչեին որպես գրականություն, մինչև նրանք կարողանային հասնել իրենց քաղաքական նպատակներին: Այս պատճառով էլ Էնջելոուի խմբագիր Ռոբերտ Լումիսը կարողացավ դրդել նրան գրել «[[Բանտարկված թռչունը|Բանտարկված թռչուն»-ը]], կոչ անելով գրել ինքնակենսագրություն, որը համարվեր «բարձր արվեստ»:<ref name=":17">Walker, էջ 92</ref> Էնջելոուն ընդունում է, որ հետևում էր «առաջին դեպքի հոգնակիի մասին առաջին դեմքի եզակիով խոսելու, միշտ «ես» ասելիս «մենք» ի նկատի ունենալու» ստրկական պատմողական ավանդույթին:<ref name="poetry" /> Գրականագետ [[Ջոն ՄաքՎորթեր]]ն Էնջելոուի գրքերն անվանում է [[տրակտատ]]ներ<ref name="mcwhorter-40" />, որոնք պաշտպանում են աֆրոամերիկյան մշակույթն ու պայքարում են բացասական կարծրատիպերի դեմ: Ըստ ՄաքՎորթերի՝ Էնջելոուն կառուցել է իր գրքերը, (որոնք իր կարծիքով ավելի շատ գրված են երեխաների, քան՝ մեծերի համար), որ հենարան լինի սևամորթ մշակույթի իր պաշտպանության համար: ՄաքՎորթերը դիտարկում է, որ Էնջելոուն գրքերում իրեն ներկայացնում է ինչպես «Խռովալից ժամանակների սևամորթ ամերիկացու մարմնացում»: ՄաքՎորթերը դիտում է Էնջելոուի աշխատանքները, որպես ժամանակագրված, բայց ընդունում է, որ «նա օգնել է հող նախապատրաստել ժամանակակից սևամորթ գրողների համար, որ նրանք կարողանան վայելել ուղղակի անհատ, այլ ոչ ռասայի ներկայացուցիչ, միայն իրենք լինելու հաճույքը»:<ref>McWhorter, էջ 41</ref> Գիտնական [[Լինն Բլում]]ը համեմատում է Էնջելոուի գործերը [[Ֆրեդերիկ Դուգլաս]]ի գրականության հետ, նշելով, որ երկուսն էլ նույն նպատակին են հասել՝ նկարագրել սևամորթ մշակույթն ու մեկնաբանել այն ավելի լայն, սպիտակամորթ լսարանին»:<ref>{{Cite book|title = Racism in Maya Angelou's I Know Why the Caged Bird Sings|last = Bloom|first = Lynn Z.|publisher = Gale Press|year = 2008|isbn = 978-0-7377-3905-3|location = Detroit, Michigan|page = 17|editor-last = Johnson|editor-first = Claudia|chapter = The Life of Maya Angelou}}</ref>
 
Ըստ գիտնական [[Սոնդրա Օ'նիլի]]՝ Էնջելոուի բանաստեղծությունները կարող են տեղ գտնել աֆրոամերիկյան բանավոր ավանդության մեջ, իսկ նրա արձակը «հետևում է [[Արևմուտք]]ի ոչ արձակ դասական տեխնիկային»: Օ'նիլը նշում է, որ Էնջելոուն խուսափել է «մոնոլիթիկ սևամորթ լեզու»<ref name="oneale-34">O'Neale, էջ 34</ref> օգտագործելուց, ու ուղղակի երկխոսության միջոցով հասել է, ինչպես Օ'նիլն է դա անվանում, «ավելի սպասելի գետտո արտահայտչականությանը»:<ref name="oneale-34" /> ՄաքՎորթերը գտնում է և՛ Էնջելոուի ինքնակենսագրություններում իր օգտագործած լեզուն, և՛ նրա ներկայացրած կերպարները ոչ իրական են և պատճառ են դառնում հեղինակի ու նրա ընթերցողի՝ իրարից առանձնանալուն: Ինչպես ՄաքՎորթերն է նշում, «ես երբեք ինքնակենսագրական ստեղծագործություն չեն ընթերցել, որտեղ այդքան բարդ լիներ ի մի բերել այն, թե ինչպես է սուբյեկտը խոսում, կամ ով է իրականում սուբյեկտը»:<ref>McWhorter, էջ 39</ref> ՄաքՎորթերը հաստատում է, որ, օրինակ՝ Էնջելոուի գրքերում գլխավոր կերպարները, ինչպես ինքը՝ հեղինակը, իր որդի Գայն ու մայրը՝ Վիվիանը, չեն խոսում այնպես, ինչպես սպասելի էր, այլ նրանց խոսքը «մաքրված է» ընթերցողի համար:<ref>McWhorter, էջ 38</ref> Գայը, օրինակ, ներկայացնում է երիտասարդ սևամորթ տղամարդու, մինչդեռ Վիվիենը ներկայացնում է մոր իդեալականացված կերպար, և նրանց օգտագործած թունդ լեզուն, ինչպես նաև Էնջելոուի տեքստերի լեզուն, նպատակ ունեն ապացուցել, որ սևամորթ մարդիկ կարող են օգտագործել դասական անգլերենը իրազեկորեն:<ref>McWhorter, էջեր 40–41</ref>
 
ՄաքՎորթերն ընդունում է, որ Էնջելոուի ոճի գլխավոր պատճառներից է նրա ստեղծագործության «ապոլոգենիկ» բնույթը:<ref name="mcwhorter-40" /> Երբ Էնջելոուն գրեց «Բանտարկված թռչուն»-ը [[1960]]-ական թվականների վվերջին, այդ ժամանակվա գրականության անհրաժեշտ ու ընդունված առանձնահատկություններից էր «օրգանական միությունը», ու նրա նպատակներից մեկն էր ստեղծել գիրք, որը կհամապատասխաներ այդ չափանիշին:<ref name=":17" /> Նրա գրքերի դեպքերը միջադեպային են ու ստեղծվել են ինչպես կարճ պատմությունների շարք, բայց դրանց հանգամանքները չեն հետևում հստակ ժամանակագրության: Դրա փոխարեն դրանք պետք է ընգրծեին հեղինակի գրքերի թեմաները, որոնք ներառում են ռասիզմը, անհատականությունը, ընտանիքն ու ճանապարհորդությունը: [[Անգլերեն]] գրականության մասնագետ [[Վալերի Սայերս]]ը հաստատում է, որ «Էնջելոուի բանաստեղծություններն ու արձակը նման են իրար»: Երկուսն էլ հիմնվում են նրա «անմիջական ձայնի» վրա, ինչը ընդմիջում է կարծրացած ռիթմերը բառամիջի սղումների մոդելով ու օգտագործում է համեմատություններ ու փոխաբերություններ (օրինակ՝ բանտարկված թռչուն):<ref>{{Cite news|title = Songs of Herself|date =September 28, 2008|url = https://www.washingtonpost.com/wp-dyn/content/story/2008/09/26/ST2008092601489.html|last = Sayers|first = Valerie|work = Washington Post|accessdate =December 22, 2013}}</ref> Ըստ Հեյգենի՝ Էնջելոուի աշխատանքները կրել են և՛ դասական գրականության, և՛ աֆրոամերիկյան հասարակության բանավոր ավանդույթների ազդեցությունը: Օրինակ՝ իր գրքերում ու բանաստեղծություններում նա հղում է կատարում ավելի քան 100 գրական կերպարների:<ref>Hagen, էջ 63</ref> Ավելին՝ նա օգտագործել է բլյուզ երաժշտության տարրեր, ներառյալ որևէ մեկի կյանքի, տանջանքների մասին խոսելիս վկայություն տալը, հեգնական նվազեցումն ու բնական փոխաբերությունների, ռիթմերի ու ինտոնացիաների օգտագործումը:<ref>Hagen, էջ 61</ref> Սյուժեի վրա հիմնվելու փոխարեն, իր գիրքը ձևավորելու համար Էնջելոուն օգտագործել է անձնական փորձն ու պատմական դեպքեր:<ref>Lupton, էջ 142</ref>
 
== Ծանոթագրություններ ==

Նավարկման ցանկ