Ուղևոր Ֆրանկֆուրտից
Ուղևոր Ֆրանկֆուրտից անգլ.՝ Passenger to Frankfurt | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | լրտեսական վեպ և քրեական |
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակություն | սեպտեմբեր 1970 |
Նախորդ | Հելոուինի երեկույթ |
Հաջորդ | The Golden Ball and Other Stories? |
«Ուղևորը Ֆրանկֆուրտից» (անգլ.՝ Passenger to Frankfurt), Ագաթա Քրիստիի վերջին լրտեսական վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից 1970 թվականի սեպտեմբերին[1]։ Նույն թվականին Dodd, Mead and Company հրատարակչության կողմից հրատարակվել է ԱՄՆ-ում[2][3]։
Վեպի հրատարակումը նվիրված էր գրողի ութսունամյա հոբելյանին, այն գովազդվել է որպես Քրիստիի ութսուներորդ գիրքը։ Որպես վեպի էպիգրաֆ օգտագործվել է Յան Սմեթսի արտահայտությունը․ «Առաջնորդի մոգությունը, որն իր մեջ պարունակում է հսկայական ստեղծարար ուժ, կարող է վերածվել մեծագույն չարիքի...»:
Վեպը բաղկացած է երեք մասից, նախաբանից և վերջաբանից։ Ագաթա Քրիստիի վեպի նախաբանում իր աշխատանքի մասին գրել է։
Այս՝ Քրիստոսի ծնունդից հետո 1970-րդ տարում վեպ գրելու համար պետք է, որ այն չչի հակասի աշխարհում երևույթների իրական կարգավիճակին։ Եթե կյանքը ֆանտաստիկ է, ապա այդպիսին էլ պետք է լինի ձեր պատմությունը, այն պետք է դառնա բուֆոնադա, ներառի առօրյա իրականության տարօրինակ փաստերը։ Հնարավոր է արդյոք պատկերացնել արտասովոր իրադարձությունները։ Գաղտնի պայքար իշխանության համար։ Կարո՞ղ է արդյոք ոչնչացման մոլագարական ծարավը ստեղծել նոր աշխարհ։ Կարելի՞ է քայլել առաջ և առաջարկել ազատվել սպառնացող վտանգից ֆանտաստիկ և առաջին հայացքից անհնար միջոցներով։
Վեպը խառը արձագանքներ է ստացել հրապարակման ժամանակ[4][5] և 1990 թվականին[6]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպի գլխավոր հերոսը դիվանագետ սըր Սթեֆորդ Նայն է։ Նա Մալայզիայից մեկնում է Լոնդոն, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարում Ֆրանկֆուրտի օդանավակայանում։ Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարանցիկ ուղևորների սրահում Նայը հանդիպում է երիտասարդ կնոջ, որն օգնության համար դիմում է նրան։ Նա խնդրում է նրան տալ իր թիկնոցը, տոմսը և անձնագիրը, որպեսզի նա կարողանա բարձրանալ Լոնդոն թռչող ինքնաթիռ։ Նրան էլ առաջարկում է ձևացնել, իբր կողոպուտ է տեղի ունեցել՝ հայտարարելով փաստաթղթերի ու տոմսի գողության մասին այն բանից հետո, երբ ինքը կմեկնի։ Անսպասելիորեն նա համաձայնում է։ Սակայն այս դրվագով պատմությունը չի սահմանափակվում։ Պարզվում է, որ Նայը ներքաշվել է միջազգային դավադրության մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Peers Chris, Spurrier Ralph, Sturgeon Jamie (1987)։ Foord Peter, Williams Richard, eds.։ Collins Crime Club – A checklist of First Editions (2nd ed.)։ Dragonby Press։ էջ 15։ ISBN 9781871122015
- ↑ Cooper John, Pyke B A (1994)։ Detective Fiction – the collector's guide (2nd ed.)։ Scholar Press։ էջեր 82, 87։ ISBN 0-85967-991-8
- ↑ Marcus J S (May 2007)։ «American Tribute to Agatha Christie: Twilight Years 1968-1976»։ Վերցված է 2 September 2018
- ↑ Iles Francis (15 October 1970)։ «Review»։ The Guardian։ էջ 8
- ↑ Richardson Maurice (13 September 1970)։ «Review»։ The Observer։ էջ 28
- ↑ Barnard Robert (1990)։ A Talent to Deceive – an appreciation of Agatha Christie (Revised ed.)։ Fontana Books։ էջ 202։ ISBN 0-00-637474-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Passenger to Frankfurt» (անգլերեն)։ «Agatha Christie» պաշտոնական կայք։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-20-ին։ Վերցված է 2010-02-09