Բնաբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բնաբան, էպիգրաֆ (հուն. επιγραφή — մակագրություն), ստեղծագործության կամ նրա մի մասի սկզբում դրվող արձակ կամ չափածո հատված, որը քաղված է մի ուրիշ աղբյուրից և ակնարկում է տվյալ երկի հիմնական թեման, գաղափարը։ Բնաբանը օգտագործվում է ոչ միայն գրական ստեղծագործություններում այլ նաև երաժշտության և կինեմատոգրաֆիայի մեջ:

Հայ գրականության մեջ որպես բնաբան հաճախ է օգտագործվել Եղիշեի «Մահ իմացեալ անմահութիւն է» նշանավոր խոսքը։ Հին Հունաստանում բնաբան էին կոչվում հուշարձանների վրայի մակագրությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png