Jump to content

Նինա Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նինա Գաբրիելյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1953(1953-10-16) (71 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան

Նինա Գաբրիելյան (ռուս.՝ Нина Михайловна Габриэлян, հոկտեմբերի 16, 1953(1953-10-16), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ և ռուս գրող, թարգմանչուհի, նկարչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Գաբրիելյանը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Հայրը եղել է ռազմական ակադեմիայի դասախոս, իսկ մայրը՝ բժիշկ։

Սովորել է և 1976 թվականին ավարտել Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը (ֆրանսերենի ֆակուլտետ)[1]։

1976-1977 թվականներին աշխատել է Լենինի անվան համախորհրդային պետական գրադարանում (Մշակույթի և արվեստի հարցերով տեղեկատվական կենտրոն)՝ որպես կրտսեր գիտաշխատող։ 1977-1980 թվականներին եղել է Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ռեֆլեքսոթերապիայի թարգմանիչ։ 1994-1997 թվականներին «Կերպարանափոխում» ֆեմինիստական ամսագրում աշխատել է որպես գլխավոր խմբագիր։ 1996-2005 թվականներին համակարգել է Անկախ կանանց ֆորումի տեղեկատվական կենտրոնի կրթական ծրագրերը[2]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

24 տարեկանից սկսել է հանդես գալ որպես գրող։ Նրա բանաստեղծությունները և արձակ ստեղծագործությունները հրատարակվել են «Новый мир», «Дружба народов», «Москва», «Арион», «Черновик», «Стрелец», «Преображение», «Литературная Армения» ամսագրերում, «Литературной газете»-ում, «Поэзия» ալմանախում և բազմաթիվ այլ ընդհանրական ժողովածուներում։

Հեղինակել է բանաստեղծությունների «Եղեգնափող» («Тростниковая дудка»), «Նռան հատիկ» («Зерно граната»), «Երգող ծառ» («Поющее дерево») ժողովածուները և «Խոտերի տիրակալը» («Хозяин травы») պատմվածքների ժողովածուն։

Ակտիվորեն զբաղվել է դասական և ժամանակակից պոեզիայի թարգմանություններով՝ հայկական, քրդական, հնդկական, ղազախական, մալայական, աֆրիկյան և այլն։ Նրա թարգմանությունները հրատարակվել են բանաստեղծությունների ավելի քան 30 ժողովածուներում։ Հատկապես շատ է թարգմանել հայկական քնարերգություն՝ Կոստանդին Երզնկացի, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ, Վահագն Դավթյան, Համո Սահյան, Վարդգես Բաբայան, Արշալույս Մարգարյան և այլն։

Նրա սեփական բանաստեղծությունները թարգմանվել են հայերեն, անգլերեն, մալայերեն և լեհերեն, իսկ արձակը՝ անգլերեն, ֆրանսերեն, շվեդերեն, իտալերեն և արաբերեն։

Գեղանկարչության հանդեպ սերը վաղ է ծագել և սկզբում դրսևորվել է գրական ստեղծագործության մեջ՝ նրա բանաստեղծությունների և արձակի գունային հագեցվածության մեջ։ Հիմնականում աշխատում է յուղաներկի և գունամատիտների տեխնիկայով[3]։ Նկարչի աշխատանքները պահվում են Նաիվ արվեստի թանգարանում (Մոսկվա), Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Տապան թանգարանում (Մոսկվա), Վոլոկոլամսկի Կրեմլի թանգարան-ցուցահանդեսային համալիրում (Վոլոկոլամսկ), Ռուսաստանի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Կանադայի մասնավոր հավաքածուներում։

Գրականագիտության, արվեստաբանության և մշակութաբանության ոլորտում զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ։ Գաբրիելյանի գիտական հոդվածները տպագրվել են գիտական ամսագրերում («Общественные науки и современность», «Вопросы литературы», «Новое литературное обозрение» և այլն) և ժողովածուներում (ՌԳԱ սլավոնագիտության ինստիտուտում, ՌԳԱ Վինոգրադովի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտոում, Մշակութային և բնական ժառանգության Լիխաչևի անվան Ռուսական ինստիտուտի և այլն)։ Նա մասնակցել  է միջազգային գիտական կոնֆերանսների Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Էրֆուրտում (Գերմանիա), Վարշավայում (Լեհաստան), Տամպերեում (Ֆինլանդիա)։ Նա մասնակցել է Պեկինում (Չինաստան) Կանանց համաշխարհային ֆորումին, Կուալա Լումպուրում (Մալայզիա) Ռուսաստանի մշակույթի օրերին, Վառնայում (Բուլղարիա) «Սլավոնական գրկախառնություն» պոեզիայի միջազգային փառատոնին, Բանյա Լուկայում (Սերբիայի Հանրապետությունում, Բոսնիա և Հերցեգովինայում), Ջենովայում (Իտալիա) «Ջենովայի փարոս»  փառատոնին Ջենովայում (Իտալիա), Նժեգոշի հիշատակի պոեզիայի փառատոնին (Չեռնոգորիա

Գաբրիելյանի նախաձեռնությամբ 2006-2011 թվականներին կազմակերպվել է  նկարիչ Բորիս Օթարովի հիշատակին նվիրված «Օթարովյան ընթերցումներ» փառատոնը, որն անցկացվել է Դ. Ս․ Լիխաչևի անվան մշակութային և բնական ժառանգության ռուսական գիտահետազոտական ինստիտուտում։

  • Ռուսաստանի հայերի միության արծաթե խաչ (2018),
  • Մոսկվայում Հայաստանի դեսպանության ոսկե մեդալ (2018),

Մասնակցություն ցուցահանդեսներին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002 — «Նկարչուհու ինքնանկար»։ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի թանգարանային կենտրոն,
  • 2003 — «Գրողը նկարակալի մոտ» (Լ. Բելյաևայի հետ համատեղ)։ Գրողների կենտրոնական տան ակումբ,
  • 2004 — «Հեքիաթների աշխարհ»։ Անհատական ցուցահանդես։ Մոսկվայի ազգությունների տան ցուցասրահ,
  • 2005 — «Նունե տատիկի հեքիաթները»։ Անհատական ցուցահանդես։ Կոնտակտային պատկերասրահ (Լրագրողների կենտրոնական տուն),
  • 2005 — Անհատական ցուցահանդես։ Մոսկվայի թիվ 27 գրադարան,
  • 2006 — «Նինա Գաբրիելյան, Գրիգորի Ինգեր, Վերադարձ տուն»։ Պատկերասրահ Ֆիլիպովսկայայի վրա,
  • 2006 — Անհատական ցուցահանդես։ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի թանգարանային կենտրոն,
  • 2006 — Անհատական ցուցահանդես։ Դուբնա քաղաքի ցուցասրահ,
  • 2006 — Անհատական ցուցահանդես։ Միացյալ հումանիտար հրատարակչության փողոցի ակումբի ցուցասրահ,
  • 2006 — Անհատական ցուցահանդես։ Ռուսաստանի Դ. Ս. Լիխաչյովի անվան մշակութային և բնական ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի պատկերասրահ,
  • 2008 — Անհատական ցուցահանդես։ Վոլոշինի անվան գրադարան,
  • 2009 — Անհատական ցուցահանդես։ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի թանգարանային կենտրոն,
  • 2009 — «Բորիս Օթարովը և նրա շրջապատի նկարիչները»։ «Բելյաևո» պատկերասրահ,
  • 2011 — «Մեկ ծիածանի երեք գույները» (Ն. Ստեփանովայի և Ա. Հակոբյանի հետ համատեղ)։ «Нагорная» պատկերասրահ,
  • 2011 — «Ընծա» (Յու. Ալեքսանդրովի և Վ. Կազաչկովի հետ համատեղ)։ Գիտնականների տուն Տրոիցկում,
  • 2012 — «Արտ Մարտ» (Ն. Ստեփանովայի և Ա. Հակոբյանի հետ համատեղ)։ «Դրեզդեն» պատկերասրահ,
  • 2012 — «Գույնի տարերք» (Ա. Անդրեևայի և Մ. Պոտապենկովայի հետ համատեղ)։ Արվեստի միջազգային հիմնադրամի ցուցասրահ,
  • 2013 — «Մոսկվայի հայ նկարիչներ»։ Մոսկվայի ազգությունների տան պատկերասրահ,
  • 2013 — «Կեսօր»։ Անհատական ցուցահանդես։ Մոսկվայի ազգությունների տան պատկերասրահ,
  • 2013 — «Երկու ձայնի համար» (Օ. Բոգաչովայի հետ համատեղ)։ Բոգոլյուբովի անվան արվեստի գրադարան,
  • 2013 — «Կախարդական գունամատիտ»։ Անհատական ցուցահանդես։ Մոսկվայի Հարավարևմտյան վարչական շրջանի ցուցասրահ,
  • 2014 — Անհատական ցուցահանդես։ Արվեստագիտության պետական ինստիտուտ,
  • 2015 — «Երկխոսություն» (Օ. Բոգաչովայի հետ համատեղ)։ Շախովսկի շրջանի Պատմաերկրագիտական թանգարան և «Волоколамский Кремль» թանգարանային  ցուցահանդեսային համալիր,
  • 2015 — «Ծաղկում»։ Անհատական ցուցահանդես։ Պարզամիտ արվեստի թանգարան։ Մոսկվա,
  • 2016 — «Կանգ առ ակնթարթ, դու հիասքանչ ես»։ PunTo ArTe արվեստի պատկերասրահ,
  • 2016 — «Կեսօր» անհատական ցուցահանդես «Տապան» թանգարանում[4],
  • 2016 — «Մարդկանց շրջապատում»։ «Վոլոկոլամսկի Կրեմլ» թանգարան-ցուցահանդեսային համալիր,
  • 2017 — «Գույնի փոխակերպում»։ Անհատական ցուցահանդես։ «Նագորնայա» պատկերասրահ[5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Лариса Фоменко. Только тайной мы живы // Лариса Фоменко. Время уже коротко… Избранное. New York, 2000
  • Мария Михайлова. Кто же наш Хозяин? // «Октябрь» № 3, 2002
  • Лариса Фоменко. По тонкой зыбкой грани двух миров // Лариса Фоменко. Государственная дача. Нью-Йорк, 2006
  • Паршина Т.Г. Учитель и ученик. Борис Отаров и Нина Габриэлян. Странствия души // Отаровские чтения. 2008-2009. Сборник статей. М., 2010
  • Денисов Ю.М. Живительная живопись Нины Габриэлян // // Отаровские чтения. 2008-2009. Сборник статей. М., 2010
  • Головина В.П. Стихия живописности в творческом методе художницы Нины Габриэлян // Отаровские чтения. 2010. Сборник статей. Выпуск 3. М., 2012
  • Gabriella Elina Imposti. Una scrittrice-pittrice: Nina Gabrieljan in una perspettiva femminista // Sentieri Interroti / Holzwege. Roma, 2012
  • М.С. Галина «Сновидческая» женская проза 1990-х как предвестник «взлома реальности» (на примере текстов Нины Габриэлян) // Текст и подтекст: Поэтика эксплицитного и имплицитного. Материалы международной научной конференции. М., 2011
  • Амаяк Тер-Абрамянц. К свету изначальному // «Литературная Армения» № 2, 2010
  • Магда Джанполадян. «Этот огненный зов, эта сильная воля веков…» // «Литературная Армения» № 4, 2013
  • София Веселова. «Дерево было чьим-то голосом и все-таки было мною…» // «Собеседник Армении» № 10 (32), 2013
  • Глан Онанян. Многогранник судьбы. // «Еркрамас». 08.03.2014

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Gabrielyan Nina». www.quartagallery.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Габриэлян Нина Михайловна — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  3. ТВОРЧЕСКИЕ ИПОСТАСИ НИНЫ ГАБРИЭЛЯН - golosarmenii.am
  4. Выставка картин Нины Габриэлян "Полдень" | Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив
  5. «Выставочный зал | Москва | Галерея Нагорная». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.