Jump to content

Վարդգես Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդգես Բաբայան
Ծնվել էմայիսի 15, 1925(1925-05-15)
ԾննդավայրԱյասլու, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 23, 2005(2005-05-23) (80 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, լրագրող և խմբագիր
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1950) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1957)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Վարդգես Բաբայան Վիքիդարանում

Վարդգես Հակոբի Բաբայան (մայիսի 15, 1925(1925-05-15), Այասլու, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 23, 2005(2005-05-23)), հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1957): ԽՄԿԿ անդամ 1950 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արտաշատի շրջանի Այգեստան գյուղում։ 1943-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Ծանր վիրավորվել է Մերձբալթյան հանրապետությունների ազատագրության համար մղված մարտերում։ 1950 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, 1957 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Աշխատել է Արտաշատի շրջանում որպես ՀԼԿԵՄ շրջկոմի քարտուղար, «Սովետական Հայաստան» թերթի սեփական թղթակից, շրջսովետի գործկոմի կուլտուրայի բաժնի վարիչ, դպրոցի տնօրեն։ 1966-1982 թվականներին ավագ խմբագիր է եղել «Սովետական գրող» հրատարակչությունում։ 1982 թվականից եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստա-թարգմանական գրականության խմբագրության վարիչ։

Ռուսերեն լույս են տեսել «Յուրայինները» (Մոսկվա, 1967), «Անունը քո» (Մոսկվա, 1970), «Տապան» (Մոսկվա, 1984), ադրբեջաներեն՝ «Աշխարհը իմ տունն է» (Բաքու, 1980), վրացերեն՝ «Բարդի» (Թբիլիսի, 1985) բանաստեղծությունների ժողովածուները։

1959 թվականին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում բեմադրվել է Վարդգես Բաբայանի «Տիկին Ժաննայի մուշտակը» ։

  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • Բելառուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Երկերի մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բողբոջներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1956, 56 էջ։
  • Փեփուշը, Երևան, Հայպետհրատ, 1958, 32 էջ։
  • Մասրենի (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1959, 68 էջ։
  • Պիոներական էստրադա (նյութեր պիոներ-դպրոցականների ինքնագործ խմբակների համար, գրքում գործեր ունի նաև Վ. Բաբայանը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959, 215 էջ։
  • Փեփուշը, Երևան, Հայպետհրատ, 1961, 56 էջ։
  • Քեզ հետ և առանց քեզ, Երևան, Հայպետհրատ, 1963, 100 էջ։
  • Տարերք, Երևան, «Հայաստան», 1968, 159 էջ։
  • Անձրև-անձրև, Երևան, «Հայաստան», 1970, 96 էջ։
  • Հորձանուտ (բանաստեղծություններ, թարգմանություններ), Երևան, «Հայաստան», 1974, 288 էջ։
  • Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Վ. Բաբայանը), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
  • Երգող շատրվաններ, Երևան, «Սովետական գրող», 1978, 88 էջ։
  • Սոսյաց անտառ (բանաստեղծություններ, թարգմանություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 176 էջ։
  • Մեր բանակը (բանաստեղծությունների ժողովածու, որտեղ գործեր ունի նաև Վ. Բաբայանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 12 էջ։
  • Փոթորկի ծարավ (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 365 էջ։
  • Պարույր Սևակի հետ (հուշեր), Երևան, «Լույս», 1988, 112 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Յան Ռայնիս, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 672 էջ։
  • Ղազախ բանաստեղծներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 254 էջ։
  • Սամուիլ Մարշակ, Կատվի բույնը (պատմվածք), Երևան, «Հայաստան», 1968, 52 էջ։
  • Իվան Կռիլով, Առակներ (մի մասը փոխադրել է Վ. Բաբայանը), Երևան, «Հայաստան», 1969, 159 էջ։
  • Ծաղկած բալենի (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), «Հայաստան», 1969, 109 էջ։
  • Ողջույն քեզ, Հայաստան։ Աշխարհի բանաստեղծները Սովետական Հայաստանի մասին (մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատարակչություն, 1970, 104 էջ։
  • Գիտես երկիրն այս (բանաստեղծությունների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Հայաստան», 1970, 151 էջ։
  • Վիզմա Բելշևիցա, Երկնագույն ամառ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1970, 125 էջ։
  • Հարոլդ Ռեգիստան, Առաջին տերևաթափ (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Հայաստան», 1971, 72 էջ։
  • Եզոպոսի առակները, Երևան, «Հայաստան», 1972, 416 էջ։
  • Համանվագ (ժողովածուի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Հայաստան», 1972, 108 էջ։
  • Եվգենի Վինոկուրով, Հատընտիր, Երևան, «Հայաստան», 1973, 146 էջ։
  • Նասիմի Իմադեդդին, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Հայաստան», 1973, 140 էջ։
  • Վիկտոր Կոչևսկի, Ցոլքեր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Հայաստան», 1973, 212 էջ։
  • Տաջիկական քնար (գրքի մի մասը թարգմանել է Վ. բաբայանը), Երևան, «Հայաստան», 1973, 379 էջ։
  • Նաբի Խազրի, Հովիտներ (բանաստեղծություններ և պոեմներ, որոնց մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Հայաստան», 1974, 135 էջ։
  • Ալեքսեյ Սուրկով, Լիրիկա (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), «Հայաստան», 1975, 171 էջ։
  • Լեոնիդ Մարտինով, Առաջնեկություն (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 70 էջ։
  • Սուլեյման Ռուստամ, Չինարի (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Հայաստան», 1976, 159 էջ։
  • Վադիմ Կրիշչենկո, Երիցուկներ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1976, 83 էջ։
  • Սամեդ Վուրղուն, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Հայաստան», 1976, 123 էջ։
  • Անդրեյ Լուպան, Մայրուղիներ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 49 էջ։
  • Ոսկե դարպասներ։ Ուկրաինական քնարերգություն (գրքի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Սովետական գրող», 1977, 413 էջ։
  • Եղբայրական ձայներ (սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու, որի մեջ մտնող Սամեդ Վուրղունի գործերի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Լույս», 1978, 295 էջ։
  • Հավերժություն։ Ռուս բանաստեղծները Հայաստանին (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան,«Սովետական գրող», 1978, 198 էջ։
  • Գրիգոլ Աբաշիձե, Ծովը և ծիծեռնակը (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան,«Սովետական գրող», 1978, 168 էջ։
  • Վյաչեսլավ Կուզնեցով, Օրերի ասքը, Երևան,«Սովետական գրող», 1979, 74 էջ։
  • Իմ Դաղստան (բանաստեղծություններ, արձակ էջեր, որոնց մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Սովետական գրող», 1980, 328 էջ։
  • Ստեպան Մխարգրձելի, Կենաց եղբայրություն (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Սովետական գրող», 1980, 40 էջ։
  • Ծիածան։ Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է խորհրդային 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (գրքում ինքնուրույն և թարգմանական գործեր ուն Վ. Բաբայանը), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ։
  • Ռուս դասականների գրադարան։ Մ. Յու. Լերմոնտով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Սովետական գրող», 1982, 576 էջ։
  • Հարոլդ Ռեգիստան, Աստղերը ձյան մեջ (բանաստեղծությունների ու պոեմների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան, «Սովետական գրող», 1982, 140 էջ։
  • Խաղաղ Դոնի բանաստեղծները (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան,«Սովետական գրող», 1983, 140 էջ։
  • Վադիմ Կրիշչենկո, Երկու ուրախ հաստլիկներ (բանաստեղծություններ), Երևան,«Սովետական գրող», 1983, 20 էջ։
  • Վ. Կոլոմիեց, Արտույտի օրրանը (բանաստեղծություններ, թարգմանության հեղինակակից Ա. Ավագյան), Երևան,«Սովետական գրող», 1983, 98 էջ։
  • Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան,«Սովետական գրող», 1983, 164 էջ։
  • Եվգենի Վինոկուրով, Սփոփանք (բանաստեղծությունների մեծ մասը թարգմանել է Վ. Բաբայանը), Երևան,«Սովետական գրող», 1984, 150 էջ։
  • Եժի Անջեևսկի, Մոխիր և ալմաստ (վեպ), Ե., Սովետական գրող, 1988, 342 էջ։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Բաբայան» հոդվածին։