Արշալույս Մարգարյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արշալույս Մարգարյան (այլ կիրառումներ)
Արշալույս Մարգարյան
Ծնվել էապրիլի 18, 1914(1914-04-18)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 16, 2008(2008-11-16) (94 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
ԱմուսինՍիմոն Կրկյաշարյան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Արշալույս Հակոբի Մարգարյան (ապրիլի 18, 1914(1914-04-18), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 16, 2008(2008-11-16), Երևան, Հայաստան[1]), հայ խորհրդային բանաստեղծուհի։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշալույս Մարգարյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 18-ին, Թիֆլիսում: Ծնողները գաղթել են Վանից: Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի համար 73 հայկական միջնակարգ դպրոցում: 1936 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գիրքը՝ «Ձնծաղիկներ» խորագրով, լույս է տեսել 1947 թվականին։ Հրատարակել է «Գարնանային վտակներ» (1954), «Հայրենի հովիտ» (1958), «Հեռաստաններ» (1962), «Երբ սիրում ես» (1970), «Դու ինձ սպասում էիր» (1975), «Ինձ հետ էիր դու» (1979) և այլ ժողովածուներ։ Գրել է նաև մանուկների համար՝ «Թթենու տակ» (1954), «Մանկապարտեզ № 1» (1972Ռուսերեն լույս են տեսել նրա «Ծաղկունք» (Երևան, 1956), «Հեռաստաններ» (Մոսկվա, 1970), «Դու ինձ սպասում էիր» (Մոսկվա, 1979) գրքերը[2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձնծաղիկներ, Երևան, Հայպետհրատ, 1947, 36 էջ:
  • Գարնանային վտակներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 68 էջ:
  • Թթենու տակ, Երևան, Հայպետհրատ, 1955, 32 էջ:
  • Հայրենի հովիտ, Երևան, Հայպետհրատ, 1958, 112 էջ:
  • Հեռաստաններ, Երևան, Հայպետհրատ, 1962, 142 էջ:
  • Երբ սիրում ես, Երևան, «Հայաստան», 1970, 460 էջ:
  • Մանկապարտեզ համար 1, Երևան, «Հայաստան», 1970, 460 էջ:
  • Դու ինձ սպասում էիր, Երևան, «Հայաստան», 1975, 154 էջ:
  • Փոքրիկ հովիվը: Բանաստեղծություններ, Արևիկ, 1989, 16 էջ[3]:
  • Ծաղկած ծիրանի: Բանաստեղծություններ, Խորհրդային գրող, 1990, 182 էջ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Արշալույս Մարգարյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-04-18 
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 298-299
  3. Մարգարյան Արշալույս Հակոբի (1989)։ Փոքրիկ հովիվը: Բանաստեղծություններ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807701886 
  4. Մարգարյան Արշալույս Հակոբի (1990)։ Ծաղկած ծիրանի: Բանաստեղծություններ (հայերեն)։ Խորհրդային գրող։ ISBN 9785550002179 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 301 CC-BY-SA-icon-80x15.png