Յոհան Գալթունգ
Յոհան Գալթունգ նորվ.՝ Johan Galtung | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 24, 1930[1][2][3] Օսլո, Նորվեգիա[4] կամ Օսլո, Նորվեգիա[3] |
| Մահացել է | փետրվարի 17, 2024[5] (93 տարեկան) Բերում, Ակերսհուս, Նորվեգիա[6] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | մաթեմատիկոս, քաղաքագետ, սոցիոլոգ, համալսարանի դասախոս և գրող |
| Գործակից | Stiftelsen vitenskap og fornuft? |
| Հաստատություն(ներ) | Գրոնինգենի համալսարան, Քվանսեյ Գակուինի Համալսարան, Միջազգային Քրիստոնեական եկեղեցի, Սոկայի համալսարան, Տյուո համալսարան և Ritsumeikan University? |
| Գործունեության ոլորտ | Միջազգային հարաբերություններ, peace and conflict studies?, քաղաքագիտություն[7], մաթեմատիկա[7], հասարակագիտություն[7], գրականություն[7], Խաղաղություն[7] և կոնֆլիկտ[7] |
| Անդամակցություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Օսլոյի համալսարան |
| Գիտական աստիճան | magister degree?[8] (1957) |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9], գերմաներեն[10] և նորվեգերեն[10] |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Ingrid Eide?[13] |
| Երեխա(ներ) | Andreas Galtung? |
| Հայր | August Galtung?[14] |
| Մայր | Helga Holmboe?[14] |
Յոհան Վինսենթ Գալթունգ (հոկտեմբերի 24, 1930[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4] և Օսլո, Նորվեգիա[3] - փետրվարի 17, 2024[5], Բերում, Ակերսհուս, Նորվեգիա[6]), նորվեգացի սոցիոլոգ, խաղաղության և հակամարտության ուսումնասիրությունների գիտակարգի հիմնադիր[15]։
1959 թ․ Գալթունգը հիմնադրել և մինչ 1970 թ․ ղեկավարել է Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (ՕԽՀԻ)։ 1964 թ․ հիմնադրել է Խաղաղության հետազոտությունների ամսագիրը։ Օսլոյի համալսարանում 1969 թ․ ստանձնել է աշխարհում առաջին՝ խաղաղության և հակամարտության ուսումնասիրություններին նվիրված ամբիոնի վարիչի պաշտոնը։ Այնուհետև 1977 թվականին հրաժարվելով Օսլոյում դասավանդելուց՝ սկսել է դասախոսություններով հանդես գալ մի շարք այլ համալսարաններում։ Իբրև վաստակավոր պրոֆեսոր՝ 1993-2000 թվականներին Հավայան համալսարանում դասավանդել է խաղաղագիտություն։ Տեղափոխվելով Կուալա Լումպուր՝ մինչև 2015 թվականը դասավանդել է Մալազիայի միջազգային իսլամական համալսարանում[16]։
Գալթունգը 1950-ական թվականներից հանդիսանում է Նոր ձախակողմյանների շարժման կարկառուն ներկայացուցիչ։ Հայտնի է 1950-ականներին սոցիոլոգիայի ոլորտում, 1960-ականներին՝ քաղաքագիտության, 1970-ականներին՝տնտեսագիտության և պատմության, ինչպես նաև 1980-ականներին մակրոպատմության, մարդաբանության և աստվածաբանության ոլորտներում կատարած իր ներդրումներով։ Գալթունգը հանդիսանում է «խաղաղության հետազոտություն» տերմինի հեղինակը[17]։ Մշակել է մի շարք ազդեցիկ տեսություններ, ինչպես օրինակ, դրական և բացասական խաղաղության, ստրուկտուրալ բռնության, հակամարտության ևհակամարտության կարգավորման տեսությունները, խաղաղաշինության հայեցակարգը[18], իմպերիալիզմի կառուցվածքային տեսությունը և Միացյալ Նահանգների՝ միաժամանակ թե՛հանրապետություն և թե՛ կայսրություն լինելու տեսությունը[19]։ Հաճախ հանդես է եկել արևմուտքի՝ Գլոբալ հարավի նկատմամբ վերաբերմունքի քննադատական գնահատականով։ 1987 թվականին արժանացել է «Ճիշտ ապրուստի» մրցանակին «խաղաղությանը հանգեցնող պայմանների ու հանգամանքների» համակարգված և բազմաշերտ ուսումնասիրության համար։ Ինչպես նաև, արժանացել է բազմաթիվ այլ մրցանակների և շնորհակալագրերի։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալթունգը ծնվել է Օսլոյում ։ 1956 թվականին Օսլոյի համալսարանում ձեռք է բերել ակադեմիական աստիճան մաթեմատիկայի ոլորտում[20], իսկ մեկ տարի անց՝ սոցիոլոգիայի դոկտորի կոչում[19]։
Ե՛վ հայրը, և՛ պապը եղել են բժիշկներ։ Գալթունգն ամուսնացել է երկու անգամ, և ունի երկուական զավակ յուրաքանչյուր կնոջից[21]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագիստրոսի աստիճան ստանալուց հետո Գալթունը տեղափոխվում է Նյու Յորք և ավելի քան երկու տարի դասավանդում Կոլումբիայի համալսարանի Սոցիոլոգիայի ամբիոնում[22]։ 1959 թվականին վերադառնալով Օսլո՝ հիմնում է Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (ԽՀԻՕ)։ Ղեկավարելով այն մինչ 1969 թվականը՝ Գալթունգն այն Նորվեգիայի սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կազմում գործող բաժնից վերածում է անկախ գիտահետազոտական ինստիտուտի, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի կրթության նախարարության կողմից[23]։
1964 թվականին Գալթունգը հիմնում է խաղաղագիտությանը նվիրված առաջին գիտական՝ <i>Խաղաղության հետազոտությունների ամսագիրը</i>:[23] Նույն թվականին ունենում է իր ուրույն ներդրումը Խաղաղության միջազգային հետազոտությունների ասոցիացիայի հիմնադրման գործում։
Գալթունգը ականավոր գործիչ է, ով սոցիոլոգիայի տարբեր ոլորտներում ունեցել է իր ուրույն ներդրումը։ Հրատարակել է ավելի քան 1000 հոդված և 100 գիրք[24]։ Տնտեսագետ և խաղաղության ջատագով Քենեթ Բոլդինգը Գալթունգի մասին նշել է, որ վերջինիս «ներդրումն այնքան մեծ է և բազմաշերտ, որ դժվար է հավատալ՝ այն արվել է մարդու կողմից»[25]։ Գալթունգը նաև Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ է[26]։
Հիմնական գաղափարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալթունգն առաջինն էր, որ խաղաղաշինությունը վերածեց հայեցակարգի։ Այն ենթադրում է այնպիսի համակարգերի հաստատում, որոնք հանգեցնում են կայուն խաղաղության կամ խաղաղության կայունությանը։ Իսկ ահա խաղաղություն կերտող կառույցները պետք է վերհանեն կոնֆլիկտների բուն պատճառները և նպաստեն խաղաղության կառավարման և հակամարտությունների լուծման տեղական կարողություններին[27]։
Գալթունգն իր կյանքի ընթացքում զբաղեցրել է տարբեր կարևոր պաշտոններ միջազգային հետազոտական խորհուրդներում և եղել խորհրդատու տարբեր միջազգային կազմակերպությունների համար։ 2004 թվականից ի վեր անդամակցում է ՄԱԿ-ի Ժողովրդավարական կոմիտեի Խորհրդատվական մարմնին։
Հեղինակել է բազմաթիվ էմպիրիկ և տեսական հոդվածներ, որոնք հիմնականում առնչվում են խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությանը։ Գալթունգի գործունեությունն աչքի է ընկնում ինչպես իր առաջադրած յուրահատուկ գաղափարներով, այնպես էլ իր կողմից՝ նորարարությանը և միջգիտակարգայնությանը վերագրվող հույժ կարևորությամբ։
Գալթունգը նաև հիմք է դրել Խաղաղության լրագրություն հայեցակարգին, որը գնալով ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում հաղորդակցման և լրատվության աշխարհում։
Գալթունգը հանդիսանում է հետևյալ հասկացությունների հեղինակը՝
- Ստրուկտուրալ կամ Կառուցվածքային բռնություն՝ համակարգ, որի միջոցով վարչակարգը խոչընդոտում է անհատի ամբողջ ներուժի իրացումը։ Վառ օրինակ են ինստիտուցիոնալ ռասիզմը կամ սեքսիզմը։
- Բացասական և դրական խաղաղություն. համաձայն այս տարանջատման՝ խաղաղությունը չի սահմանափակվում պարզապես ակնհայտ բռնի հակամարտության (բացասական խաղաղություն) բացակայությամբ։ Ավելին, այն ենթադրում է բազմաբնույթ հարաբերություններ՝ ընդհուպ մինչև ազգերի (կամ հակամարտող ցանկացած խմբավորումների) միջև համագործակցային և միմյանց օժանդակող հարաբերություններ (դրական խաղաղություն)։ Չնայած Գալթունգն այս եզրույթները չի մեջբերում որևէ այլ աղբյուրից՝ այնուամենայնիվ, դրանք նախկինում արդեն իսկ սահմանվել և քննարկվել էին՝ 1907 թվականին ՝ Ջեյնն Ադամսի, իսկ 1963 թվականին՝ Մարտին Լյութեր Քինգ կրտսերի կողմից։
Միացյալ Նահանգները՝ միաժամանակ թե՛ հանրապետություն և թե՛ կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոհան Գալթունգի համոզմամբ՝ ԱՄՆ-ն միաժամանակ և՛ հանրապետություն է, և՛ կայսրություն, իսկ վերջիններիս միջև տարբերակումը, ըստ Գալթունգի, խիստ անհրաժեշտ է։ ԱՄՆ-ն մի կողմից սիրված է իր հանրապետական հատկանիշների համար, իսկ մյուս կողմից՝ խիստ անցանկալի երկրից դուրս ծավալած զինված հարձակումների պատճառով։ Վերոնշյալ հանրապետական հատկանիշների թվում են ազատության գաղափարը, ամերիկյան աշխատանքային էթիկան և դինամիկան, աշխատանքային արդյունավետությունն ու ստեղծարարությունը։ Մյուս կողմից, սակայն, քննադատության են արժանի ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական մանիպուլյացիաները՝ համակցված ագրեսիվությամբ, ամբարտավանությամբ, բռնությամբ և կեղծավորությամբ, ինչպես նաև ամերիկացի հանրության շրջանում այլ մշակույթների մասին իրազեկվածություն ցածր մակարդակով և ծայրահեղ նյութապաշտությամբ։
Կանխատեսումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային Միության փլուզումից ի վեր՝ Գալթունգը տարբեր կանխատեսումներ է արել այն մասին, թե ԱՄՆ-ն երբ կդադարի գերտերություն լինելուց։ Այս դիրքորոշումը հանգեցրել է որոշակի հակասությունների։ 2004 թվականին հրատարակված իր մի հոդվածում Գալթունգը թվարկում է 14 «հակասություններ», որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ-ի կայսրության «փլուզմանն ու անկմանը»[28]։ Իրաքի պատերազմի սկսվելուց հետո նա վերանայում է իր կանխատեսումը «ԱՄՆ-կայսրության անկման» մասին ՝ այն համարելով արդեն անհերքելի փաստ[29]։ Գալթունգն այժմ Ամերիկա կայսրության (սակայն ոչ Ամերիկա հանրապետության) անկումը կանխատեսում է 2020 թվականին։ Նրա պնդմամբ՝ Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի պես Ամերիկայի Հանրապետությունն առանց կայսրության շատ ավելի հեռանկարային է։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրյուս Բաուերի և Բարբարա Քեյի կողմից
Իր գործունեության ընթացքում Գալթունգի արված որոշ հայտարարություններ և տեսակետներ քննադատության են արժանացել, մասնավորապես՝ նրա՝ սառը պատերազմի ընթացքում և դրանից հետո արևմտյան երկրների քննադատությունը և այն, ինչը նրա քննադատներն ընկալում են որպես դրական վերաբերմունք Խորհրդային Միության, Կուբայի և կոմունիստական Չինաստանի նկատմամբ։ Բրյուս Բաուերի 2007 թվականին City Journal ամսագրում[30] հրապարակված և National Post- ում[31] նույն տարվա փետրվարին արդեն Բարբարա Քեյի հեղինակած հոդվածներում քննադատվում են Գալթունգի որոշ հայտարարություններ հատկապես Կոմունիստական Չինաստանի վարած քաղաքականության նկատմամբ դրական վերաբերմունք արտահայտելու համար։
Հիմնական մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dr honoris causa, University of Tampere, 1975, խաղաղագիտություն
- Dr honoris causa, University of Cluj, 1976, խաղաղագիտություն
- Dr honoris causa, Uppsala University, 1987, Հասարակագիտության ֆակուլտետ[32]
- Dr honoris causa, Soka University, Tokyo, 1990, խաղաղություն/բուդդիզմ
- Dr honoris causa, University of Osnabrück, 1995, խաղաղագիտություն
- Dr honoris causa, University of Torino, 1998, իրավունքի սոցիոլոգիա
- Dr honoris causa, FernUniversität Hagen, 2000, փիլիսոփայություն
- Dr honoris causa, University of Alicante, 2002, սոցիոլոգիա
- Dr honoris causa, Benemérita Universidad Autónoma de Puebla, 2006, իրավաբանություն
- Dr honoris causa, Complutense University, Մադրիդ, 2017, politics and sociology
- Honorary Professor, University of Alicante, Alicante, 1981
- Honorary Professor, Free University of Berlin, 1984–1993
- Honorary Professor, Sichuan University, Chengdu, 1986
- Honorary Professor, Witten/Herdecke University, Witten, 1993
- Distinguished Professor of Peace Studies, University of Hawaii, 1993-
- John Perkins University Distinguished Visiting Professor, 2005-
- Right Livelihood Award, 1987
- First recipient of the Humanist Prize of the Norwegian Humanist Association, 1988
- Jamnalal Bajaj International Award for Promoting Gandhian Values, 1993[33]
- Brage Prize, 2000
- First Morton Deutsch Conflict Resolution Award, 2001
- Honorary Prize of the Norwegian Sociological Association, 2001
- Premio Hidalgo, Madrid, 2005
- Augsburg Golden Book of Peace, 2006
- Member of the Norwegian Academy of Science and Letters
- Honorary member of the Green Party, 2009
- Erik Bye Memorial Prize, 2011
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալթունգը հրատարակել է ավելի քան հազար հոդված և հարյուրից ավելի գիրք[24]։
- Statistisk hypotesepröving (Վիճակագրական հիպոթեզի ճշգրտում, 1953)
- Gandhis politiske etikk ( Գանդիի քաղաքական էթիկա, 1955, փիլիսոփա Արն Նուսի հետ համատեղ)
- Հասարակական հետազոտությունների տեսություն և մեթոդներ (1967)
- Բռնություն, խաղաղություն և խաղաղության հետազոտություն (1969)
- Երկու աշխարհների անդամներ (1971)
- Fred, vold og imperialisme (Խաղաղություն, բռնություն և իմպերիալիզմ, 1974)
- Խաղաղություն. Հետազոտություն - կրթություն - գործողություն (1975)
- Եվրոպան կայանալիս (1989)
- Գլոբալ Գլասնոստ. Տեղեկատվության և հաղորդակցման նոր համաշխարհային ընթացակարգ: (1992 թ., Ռիչարդ Ս. Վինսենտի հետ համատեղ)
- Global Projections of Deep-Rooted U.S Pathologies Արխիվացված 2017-08-18 Wayback Machine (1996)
- Խաղաղություն խաղաղ միջոցներով. Խաղաղություն և բախում, զարգացում և քաղաքակրթություն (1996)
- Johan uten land. På fredsveien gjennom verden (Յոհանն առանց հողի: Խաղաղության ճանապարհով ամբողջ աշխարհում, 2000 թ., Ինքնակենսագրություն, որի համար արժանացել է Բրեյջի մրցանակի)
- 50 տարի. 100 խաղաղության և հակամարտության հեռանկարներ (2008)
- Ժողովրդավարություն - խաղաղություն - զարգացում (2008 թ., Փոլ Դ. Սքոթի հետ)
- 50 տարի. 25 ուսումնասիրված մտավոր լանդշաֆտ (2008)
- Գլոբալիզացնելով Աստծուն. կրոն, հոգևորություն և խաղաղություն (2008 թ., Գրեմ ՄըքՔուինի հետ համատեղ)[34]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 3 4 Hvem er Hvem? (նորվ.) — P. 170.
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 Fredsforsker Johan Galtung er død (նորվ.) — 1995.
- 1 2 Johan Galtung er død — 2024.
- 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 CONOR.Sl
- ↑ https://rightlivelihood.org/the-change-makers/find-a-laureate/johan-galtung/
- ↑ Johan Galtung: Facultad de Ciencias Políticas y Sociología — Complutense University of Madrid.
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ John D. Brewer, Peace processes: a sociological approach, p. 7, Polity Press, 2010
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ PRIO Stories
- ↑ «Peacebuilding and The United Nations - United Nations Peacebuilding Support Office». Un.org. 2011 թ․ հուլիսի 24. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
- 1 2 "Johan Galtung", Norsk Biografisk Leksikon
- ↑ «CV_Galtung». Coe.int. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Genealogical data for Johan Galtung». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Life of Johan Galtung (in Danish)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- 1 2 «PRIO biography for Johan Galtung». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 17-ին.
- 1 2 TRANSCEND biography on Johan Galtung
- ↑ (K. Boulding 1977: 75)
- ↑ «Gruppe 7: Samfunnsfag (herunder sosiologi, statsvitenskap og økonomi)» (Norwegian). Norwegian Academy of Science and Letters. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ PEACEBUILDING & THE UNITED NATIONS Peacebuilding Support Office, United Nations
- ↑ On the Coming Decline and Fall of the US Empire by Johan Galtung, Transnational Foundation and Peace and Research (TFF), January 28, 2004.
- ↑ Amerikas imperium går under innen 2020 Արխիվացված 2016-04-10 Wayback Machine Adressa September 23, 2004.
- ↑ The Peace Racket Արխիվացված 2016-03-13 Wayback Machine by Bruce Bawer, City Journal, Summer 2007.
- ↑ Barbarians within the gate(չաշխատող հղում) by Barbara Kay, National Post, February 18, 2009.
- ↑ «Honorary doctorates - Uppsala University, Sweden».
- ↑ «Jamnalal Bajaj Awards Archive». Jamnalal Bajaj Foundation.
- ↑ «Johan Galtung's Publications 1948-2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boulding, Elise. 1982. "Review: Social Science—For What?: Festschrift for Johan Galtung." Contemporary Sociology. 11(3):323-324. JSTOR Stable URL
- Boulding, Kenneth E. 1977. "Twelve Friendly Quarrels with Johan Galtung." Journal of Peace Research. 14(1):75-86. JSTOR Stable URL
- Bawer, Bruce. 2007. "The Peace Racket". City Journal. Summer 2007. Link Արխիվացված 2016-03-13 Wayback Machine.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- TRANSCEND: A Peace Development Environment Network
- Galtung-Institute for Peace Theory and Peace Practice
- Peace Research Institute Oslo (PRIO)
- Biography on Right Livelihood Award
- Lecture transcript and video of Galtung's speech at the Joan B. Kroc Institute for Peace & Justice at the University of San Diego, December 2010
- Audio recordings with Johan Galtung(չաշխատող հղում) in the Online Archive of the Österreichische Mediathek (Interviews and lectures in German). Retrieved 18 September 2019
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Օսլո քաղաքում ծնվածներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Փետրվարի 17 մահեր
- 2024 մահեր
- Նորվեգիայում մահացածներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Եվրոպացի պացիֆիստներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Խաղաղության պարգևներ
- Խաղաղության և հակամարտության ուսումնասիրություն
- Նորվեգացի ակտիվիստներ
- Նորվեգացի գրողներ
- Նորվեգացի մաթեմատիկոսներ
- Նորվեգացի սոցիոլոգներ
- Նորվեգացի գիտնականներ
- Երկարակյացներ