Կառուցվածքային բռնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կառուցվածքային բռնություն, Յոհան Գալթունգին վերագրվող տերմինոլոգիա, որը նա օգտագործել է «Բռնություն, Խաղաղություն և Խաղաղություն փնտրտուք» 1969 թ. հոդվածում։ Այն վերաբերում է բռնության այն տեսակին, որով որոշ սոցիալական կառուցվածք կամ հաստատություն կարող է վնասել մարդկանց՝ իրենց առօրյա պահանջմունքները բավարարելու ընթացքում։ Ինստիտուցիոնալացված կամ կառուցվածքայնացված չափահասությունը, տարիքը, դասականությունը, էլիտիզմը, էթնոկենտրոնացվածությունը, տեսակայնությունը, ռասիզմը և սեքսիզմը կառուցվածքային բռնության որոշ տեսակներն են՝ ըստ Գալթունգի, ով համարում է, որ այն մարդու հիմնարար կարիքների խուսափելի արժեզրկումն է։ Եվ քանի որ այն խուսափելի է, վաղաժամ մահվան ու ոչ անհրաժեշտ հաշմանդամության անխուսափելի պատճառ է դառնում։ Այսպիսով, այն սերտորեն կապակցված է սոցիալական անարդարության հետ։ Կառուցվածքային բռնությունն ու ուղղակի բռնությունը համարվում են խիստ փոխկապակցված տարրեր, որոնք ներառում են ընտանեկան բռնությունը, գենդերային բռնությունը, ատելության հողի վրա գործած հանցագործությունները, ոստիկանական բռնությունը, պետական մակարդակի բռնությունը, ահաբեկչությունն ու պատերազմը։ «Բռնություն, մտորումներ ազգային համաճարակի մասին» իր գրքում Ջեյմս Ջիլիգանը կառուցվածքային բռնությունը սահմանում է որպես մահացության և հաշմանդամության բարձրագույն աստիճան, որոնց տուժողն են նրանք, ովքեր գտնվում են հասարակության ցածրագույն աստիճանում՝ ի համեմատ միջին աստիճան զբաղեցնողների։

Պատճառ և հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ կառուցվածքային բռնությունը համարվում է անտեսանելի, այն մի շարք ազդեցություններ ունի, որոնք դրան ակնառու են դարձնում՝ անհատականացվող կառույցները, հարաբերությունները, ուժային դաշտերն ու գաղափարախոսությունները, ներառյալ խտրական օրենքները, գենդերային անհավասարությունն ու ռասիզմը։ Ավելին, այս ամենը չեն կիրառվում միայն ցածր դասակարգի համար՝ չնայած որ դրանց ազդեցությունները վերջինիս վրա ավելի ծանր են՝ ներառյալ հիվանդությունների և մահվան ամենաբարձր ցուցանիշները, անգործությունը, անօթևան վիճակը, կրթության բացակայությունը, անզորությունն ու թշվառությունների միացյալ ճակատագիրը։ Ողջ սոցիալական կարգի վրա ներգործում է սոցիալական ուժը, բայց այլ խմբերն ավելի շատ անուղղակի ազդեցություն ունեն դրանց վրա՝ ավելի քիչ բռնություն պարունակող գործողություններով հանդերձ։

Մշակութային բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային բռնությունը վերաբերում է մշակույթի տեսակետներին, որոնք կարող են կիրառվել՝ արդարացնելու կամ օրինականացնելու ուղղակի կամ անուղղակի բռնությունը և կարող են որպես օրինակ ծառայել կրոնի և գաղափարախոսության, լեզվի և արվեստի, էմպիրիկ գիտությունների և պաշտոնական գիտության կողմից[1]։
Մշակութային բռնությունն ուղղակի և կառուցվածքային բռությունների համար հովանավորչական գործառույթ է ստանձնում՝ ըստ Գալթունգի։ Այս տեսակի բռնության ուսումնասիրությունը գերկարևորում է ուղղակի բռնության գործողությունների ու կառուցվածքային բռնության փաստի օրինականացումը և դրանց հանդեպ հասարակության համաձայնությունը[2]։ Մշակութային բռնության մեխանիզմներից մեկն էլ արարքի բարոյական գույնի փոփոխումը «կարմիր/սխալ»-ից «կանաչ/ճշտի» կամ առնվազն «դեղին ընդունելի»-ի[3]։

Առողջապահության մատչելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային բռնությունն ազդում է առողջապահության մատչելիության վրա այն իմաստով, որ բժիշկները հաճախ կարիք ունեն ուշադրություն դարձնել ավելի լայն սոցիալական ուժերի վրա (ռասիզմ, գենդերային անհավասարություն, կլասիզմ և այլն), որպեսզի պարզեն՝ ով է հիվանդանում և ում համար է առողջապահության ոլորտը մատչելի։ Ավելի հավանական է, որ կառուցվածքային բռնությունը կարող է պատահել այն վայրերում, ուր կենսասոցիալական մեթոդներն արհամարհվում են որևէ պետության առողջապահական համակարգում։ Այսպիսով՝ այս բռնության դեպքերը հաճախ կենսաբանական հետևանքների արդյունքն են[4]։ Փոլ Ֆարմրն համարում է, որ բուժօգնության գերակշռող մոդելի գլխավոր թերությունն այն է, որ ծառայությունները վաճառվում են որպես հարմարավետություն և այսպիսով հասանելի են ունևոր խավին։ Կառուցվածքային բռնությունն արդիական խնդիր է ոչ միայն զարգացող երկրներում, այլև Հյուսիսային Ամերիկայում։ Դիցուկ, 1990 թվականին Մուրի կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ ՄԻԱՎ-ի բուժման հետ պայմանավորված սևամորթների համար բուժում ստանալը խոչընդոտներ է հարուցել՝ ի համեմատություն սպիտակամորթների[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Malešević Siniša (2016)։ «How Old is Human Brutality?: On the Structural Origins of Violence»։ Common Knowledge (Duke University Press) 22 (1): 81–104 – via Academic Search Premier 
  2. Galtung, Johan. "Cultural Violence," Journal of Peace Research, Vol. 27, No. 3 (Aug., 1990), pp. 291–305
  3. Galtung 1990, p. 292
  4. 4,0 4,1 Farmer Paul E., Nizeye Bruce, Stulac Sara, Keshavjee Salmaan (հոկտեմբերի 24, 2006)։ «Structural Violence and Clinical Medicine»։ PLoS Medicine 3 (10): 1686–1691։ PMC 1621099։ PMID 17076568։ doi:10.1371/journal.pmed.0030449