Մասնակից:Էդմոնդ Խաչատրյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը մեկնարվել է 2014 թվականի փետրվարին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից[1]։ Նախագծի նպատակն է ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը, պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը[2]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծն իր համար սահմանել է հստակ առաքելություն և նպատակներ, որոնք են՝

  • ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը
  • պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
  • ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
  • վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
  • վերականգնել նոտային գրականությունը և տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը
  • ստեղծել հայ ազգային երաժշտության համաշխարհային պորտալ, ունենալ ուսումնական նյութերի պատրաստման աղբյուր համայն հայության համար
  • նպաստել ֆիլմերում հայ երաժշտության օգտագործմանը, այդպիսով կինոարտադրության միջոցով ազգայինը ճանաչելի դարձնել բոլորի համար


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախաձեռնությունը բաղկացած է մի քանի նախագծերից՝

  • Երաժշտական թվային գրադարանի ստեղծում
  • Երաժշտական գրականության հրատարակում
  • Շարժական աուդիո-ձայնագրիչի ստեղծում

Ծրագիրը սկսելու համար ընտրվեցին հայկական ավանդական երաժշտության ասպարեզում բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմից, ինչպես նաև փորձառու երաժշտական մենեջերներ: Այնուհետև, կատարողներին ընտրելու նպատակով իրականացած քաստինգների արդյունքում ընտրվեցին հայկական ժողովրդական երգերի մենակատարները։ Ստեղծվեց նաև 10 հոգուց բաղկացած «Զարկ» արական երգչախումբը, որը գործում է 2014 թվականի փետրվարից և 4 ամսում հասցրել է ձայնագրել 60 հոգևոր-եկեղեցական երգերից կազմված ընտրանի` 5-րդ դարից մինչև 15-րդ դար: 2014 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում «AP records»-ի տաղավարներում ձայնագրվեցին 500-ից ավել վոկալ և գործիքային ստեղծագործություններ՝ ժողովրդական, հոգևոր, աշուղական[3]: Ձայնագրմանը զուգահեռ՝ աշխատանքներ սկսվեցին armenianmusic.am երաժշտական առցանց պորտալի ստեղծման ուղղությամբ, որում տեղակայվեցին բոլոր աուդիոձայնագրությունները[4]: Երգերը դասավորված են բոլոր հնարավոր ֆիլտրերով. ըստ երգի տիպի, ժանրի, կատարողի, տարածաշրջանի, օգտագործված գործիքների եւ այլն: Ստեղծագործությունների ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Կայքը քառալեզու է՝ արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն և ռուսերեն։ Կայքը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով՝ IOS և Android օպերացիոն համակարգերի համար: Պորտալում յուրաքանչյուր երգի ուղեկցում է համապատասխան թեմատիկ նկարազարդումը: Նկարազարդումները ստեղծվել են հատուկ այդ ձայնագրությունների համար՝ Փ. Թերլեմեզյանի անվան Երևանի պետական գեղարվեստական քոլեջի ուսանողների, ինչպես նաև անվանի նկարիչների կողմից։

Խորհրդանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի լոգոտիպն իրենից ներկայացնում է նոտայի և նռան պատկերների միաձուլում։ Այն ձգտում է լավագույնս ներկայացնել նախագծի երաժշտականությունը՝ ընդգծելով վերջինիս ազգային շեշտադրումները։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ: Այդ նպատակով մեր հիմնադրամն իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում ՝

  • «Տղամարդիկ» Արձանախումբ և «Վարք Հավերժության»
  • Աջակցություն հայերեն վիքիպեդիայի զարգացմանը
  • Հայկական Ազգային Երաժշտական Գանձարան (armenianmusic.am)
  • Գրքերի Տպագրություն
  • Սարոյան Հաուս
  • Հայ Ֆեստ
  • Քան Ակադեմիա Հայաստան
  • Նարեկացու Վերածնունդ (Վատիկանում Գրիգոր Նարեկացու հուշարձանի տեղադրում, Գրքերի վերականգնում և նվիրաբերություն Մատենադարանին, narekatsi.com)
  • Հանրային Ռադիոյի «Ոսկե ֆոնդ»
  • Տուրիզմի տեսահոլովակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]