Jump to content

Հոգեմետ դեղերի կիրառումը որպես հանգստացնող միջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրիան Բրաուվեր՝ Ծխողները
Էդգար Դեգա՝ Աբսենթ (1876)

Հանգստացնող դեղամիջոցները կիրառվում են մեկ կամ մի քանի հոգեմետ դեղերի օգտագործմամբ՝ գիտակցությունը փոփոխելու, հաճույքի կամ այլ նպատակների ու ժամանցի համար, որը փոփոխում է օգտագործողի հույզերն ու ընկալումները։ Երբ հոգեմետ դեղերը մտնում են մարդու օրգանիզմ, այն առաջացնում է արբեցնող ազդեցություն[1]։ Ընդհանուր առմամբ, հանգստացնող դեղամիջոցները բաժանվում են երեք կատեգորիայի՝ դեպրեսանտներ (առաջացնում են հանգստության զգացում), գրավչանյութեր (առաջացնում են էներգիայի և զգոնության զգացում) և հալյուցինոգեններ (առաջացնում են ընկալման աղավաղումներ, ինչպիսիք են հալյուցինացիան)[2]։

Հայտնի պրակտիկայում հոգեմետ դեղերի օգտագործումը հասարակության համար նորմալ է և չի ընկալվում որպես ինքնաբուժման բժշկական պայման[3]։ Այնուամենայնիվ, որոշ դեղերի առատ օգտագործումը բերում է հասարակության ընդհանուր հանդիմանությանը[4]։ Շատ մարդիկ օգտագործում են նշանակված և վերահսկվող դեպրեսանտներ, ինչպիսիք են օփիոիդները, օպիատները և բենզոդիազեպինները[2]։

Հանգստացնող ամենատարածված դեղամիջոցը կոֆեինն է, որը սովորաբար հանդիպում է սուրճի, թեյի, զովացուցիչ ըմպելիքների և շոկոլադի մեջ։ Ինչպես նաև ալկոհոլը՝ հանդիպում է գարեջրի, գինու և թորած սպիրտներում, նիկոտին՝ հանդիպում է ծխախոտի մեջ, մարիխուանա և հաշիշ (կախված օրինական է տվյալ երկրի ներսում, թե ոչ), և վերահսկվող թմրադեղեր, որոնք նշված են թմրամիջոցների մասին միասնական համաձայնագրում (1961թ.) և հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայում (1971թ.) Միավորված ազգերի կազմակերպության կողմից։ Վերահսկվող թմրադեղերը սովորաբար անօրինական են համարվում կախված երկրից, բայց սովորաբար ներառում են մարիխուանա, կոկաին, օփիոիդներ, մեթիլենդիօքսիմետամֆետամին, ամֆետամին, մեթամֆետամին, փսիխոդելիկներ, բենզոդիազեպիններ և բարբիտուրատներ։ 2015 թվականի դրությամբ հաշվարկվում է, որ աշխարհում 15-ից 65 տարեկան մարդկանց մոտ 5%-ը (158 միլիոնից մինչև 351 միլիոն) առնվազն մեկ անգամ օգտագործել է թմրանյութեր[5]։

Օգտագործման պատճառները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հետազոտողներ ուսումնասիրել են թմրանյութերի օգտագործման պատճառները[1]։ Ամենատարածված պատճառներից են՝ գետետիկորեն կախվածությունը[6], անհատականությունը, հոգեբանական խնդիրները, ինքնաբուժումը, սեռը, տարիքը, դեպրեսիան, հետաքրքրությունները, ձանձրանալը, հակառակվելը, ինչ-որ խմբին պատկանելու զգացումը, ընտանեկան խնդիրները, տրվմաները, դպրոցում կամ աշխատավայրում ձախողվելը, սոցիալ-տնտեսական սթրեսային գործոնները, հասակակիցների ճնշումը, անչափահասների իրավախախտումը, հասանելիությունը, պատմական գործոնները կամ սոցիալ-մշակութային ազդեցությունները[7][8]։ Այստեղ համաձայնությունը չի եղել մի պատճառի շուրջ։ Փոխարենը փորձագետները հակված են կիրառել կենսահոգեբանական սոցիալական մոդելը[9]։ Ցանկացած մի շարք գործոններ կարող են ազդել անհատի կողմից թմրամիջոցների օգտագործման վրա, քանի որ դրանք միմյանց չեն բացառում։ Անկախ գենետիկայից, հոգեկան առողջությունից կամ տրավմաներից, սոցիալական գործոնները մեծ դեր են խաղում թմրամիջոցների և օգտագործման ձևերի ազդեցության և առկայության հարցում[10]։

Մարիխուանա ծխող մարդը Կալկաթայում, Հնդկաստան

Ըստ կախվածությունը հետազոտող Մարտին Պլանտի, որոշ մարդիկ անցնում են ինքնավերափոխման շրջան՝ նախքան հանգստի նպատակով թմրամիջոցներ օգտագործելը։ Նրանք հակված են թմրանյութերի օգտագործումը դիտարկել որպես ապրելակերպի մի մաս, այն ներառում է ենթամշակութային պատկանելիություն, որը նրանք կապում են բարձր կարգավիճակի և սոցիալական մարտահրավերների հետ։ Պլանտը նշում է․ «Օգտագործողների տեսանկյունից կան բազմաթիվ դրական պատճառներ՝ դառնալու թմրամիջոցներ ընդունող միջավայրի մի մաս։ Թմրանյուերի օգտագործման պատճառները կապված են ինչքան ընկերության, հաճույքի և կարգավիճակի, այնքան էլ դժբախտության կամ ախքատության հետ։ Դառնալ թմրամոլ շատերի համար ավելի դրական է, քան բացասական փորձ»[8]։

Առողջական ռիսկերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
20 տարածված թմրանյութերի ռադարային սյուժեն ըստ կախվածության հավանականության, ֆիզիկական և սոցիալական վնասների[11]։

Հոգեմետ դեղերի օգտագործման հետ կապված ազդեցության ծանրությունն ու ռիսկերի տեսակը մեծապես տարբերվում են՝ կախված տվյալ դեղամիջոցից և օգտագործվող քանակից։ Կան բազմաթիվ գործոններ շրջակա միջավայրում և օգտագործողի ներսում, որոնք փոխազդում են յուրաքանչյուր դեղի հետ տարբեր կերպ։ Ալկոհոլը երբեմն համարվում է ամենավտանգավոր հոգեմետ դեղերից մեկը։ Ալկոհոլային խմիչքները, ծխախոտը և նիկոտինի վրա հիմնված այլ արտադրանքները (օրինակ՝ էլեկտրոնային ծխախոտը) և մարիխուանան տարբեր բժիշկների կողմից համարվում են ամենատարածված թեորիան սկսնակ թմրամոլների[12][13][14][15]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ալկոհոլ խմելու, ծխելու և բազմաթիվ թմրամիջոցների օգտագործման ընդհանուր սկիզբն առավել հաճախ հանդիպում է դեռահասության տարիքում` միջին և միջնակարգ դպրոցներում[16][17][18]։

21-րդ դարասկզբի որոշ գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ալկոհոլի ծգտագործման ցածր և միջին մակարդակդը, հատկապես կարմիր գինու, կարող է առողջության համար օգտակար լինել, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, ինսուլտը և դեմենցիան[19][20][21]։ Այս պնդումը վիճարկվել է, մասնավորապես, հետազոտող Դեյվիդ Նաթի կողմից, ով ասել է, որ ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս ալկոհոլի օգուտները չափավոր ընդունման դեպքում, անկայուն են այն ամենի նկատմամբ, ինչ մարդիկ խմում են նախօրոք[22]։ Միացյալ Թագավորության փորձագետները առաջարկել են որոշ հոգեմետ դեղեր, որոնք կարող են ավելի քիչ վնաս պատճառել քիչ օգտագործողներին։ Դրանք են մարիխուաննան, ցնորածին սնկերը, լիզերգիկ թթու դիէթիլամիդն ու մեթիլենդիօքսիմետամֆետամին։ Այնուամենայնիվ, այս դեղամիջոցներն ունեն իրենց ռիսկերն ու կողմնակի ազդեցությունները[23]։

Թմրամիջոցներից կախվածության ներուժի ու օգտագործման և մահացու դոզայի միջև կապի աղյուսակ[24]։

Վնասակար հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմրամիջոցների վնասակարությունը սահմանվում է այն փուլերով, որով հոգեմետ դեղամիջոցն ունի օգտագործողին վնաս պատճառելու ներուժ և չափվում է մի քանի եղանակներով, ինչպես օրինակ կախվածությունը կամ ֆիզիկական վնասվածքը։ Վնասակար թմրադեղերը կարող են լինել՝ ուժեղ և թույլ թմրադեղ[25]։ «Թույլ թմրամիջոցներ» տերմինը համարվում է վիճահարույց քննադատների կողմից, քանի որ այն կարող է ենթադրել, որ թույլ թմրանյութերը չեն պատճառում կամ աննշան վնաս են պատճառում[26]։ Մյուս կողմից, թունդ թմրանյութերը չեն երաշխավորում կախվածություն կամ վնաս, բայց վնասի շատ ավելի մեծ ներուժ ունեն։

Գիտակից օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]
A chart showing relative drug harm of.
Որոշ հոգեմետ դեղերի հարաբերական վնասակարության աղյուսակ[23]

«Գիտակից թմրամիջոցների օգտագործում» հասկացությունն այն է, որ անձը կարող է թմրամիջոցներ օգտագործել ռեկրեացիոն կամ այլ եղանակներով՝ իր կյանքի կամ այլ մարդկանց կյանքի տեսակետների վրա բացասաբար ազդելու ռիսկի նվազեցմամբ կամ վերացմամբ։ Այս փիլիսոփայության ջատագովները մատնանշում են արվեստագետներին և մտավորականներին, ովքեր օգտագործել են թմրանյութեր՝ փորձարկման կամ այլ կերպ ասած՝ իրենց կյանքի վրա քիչ վնասակար ազդեցություն ունենալով։ Թմրամիջոցների պատասխանատու օգտագործումը խնդիր է դառնում միայն այն դեպքում, երբ նյութի օգտագործումը զգալիորեն խանգարում է օգտագործողի առօրյա կյանքին։

Թմրամիջոցների վնասի նվազեցման մեջ կարևոր պայման է, որ օգտագործողները չպետք է թմրանյութ ընդունեն միաժամանակ այնպիսի գործողությունների հետ, ինչպիսիք են մեքենա վարելը, լողալը կամ այլ գործողություններ, որոնք անվտանգ չեն առանց սթափ վիճակի։ Թմրամիջոցների վնասի նվազեցման քաղաքականության մեջ կարևորվում է թմրամիջոցների գիտակցված օգտագործումը որպես կանխարգելման առաջնային տեխնիկա։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգստի նպատակով թմրամիջոցների օգտագործումը սահմանափակելու նպատակով աշխարհի կառավարությունները մի քանի օրենքներ են ներկայացրել, որոնք արգելում են 20-րդ դարի ընթացքում հանգստի համար նախատեսված թմրամիջոցների գրեթե բոլոր տեսակների տիրապետումը։ Արևմուտքի «Թմրամիջոցների դեմ պատերազմը», սակայն, այժմ բախվում է քննադատության։ Ապացույցները բավարար չեն պարզելու համար, թե արդյոք միջամտությունները օգնում են կանխել երեխաների մոտ թմրամիջոցների հանգիստ օգտագործումը[27]։

Յուրաքանչյուր չորրորդ դեռահասներից մեկը օգտագործել է անօրինական թմրանյութ, իսկ այդ դեռահասներից յուրաքանչյուր տասներորդը, ովքեր կախվածությունից բուժման կարիք ունեն, ստանում են որոշակի խնամք[28]։ Դպրոցական ծրագրերը թմրամիջոցների օգտագործման ուսուցման ամենատարածված մեթոդն են, այնուամենայնիվ այս ծրագրերի հաջողության մակարդակը մեծապես կախված է մասնակիցների պարտավորվածությունից[29]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ տան անդամների միջամտությունն արդյունավետ է նաև դեղերի գրավչությունը նվազեցնելու համար։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլը Ավստրալիայում ամենաշատ օգտագործվող թմրանյութն է։ 12 տարեկան և ավելի բարձր տարիքի ավստրալացիների 86,2%-ը կյանքում առնվազն մեկ անգամ ալկոհոլ է օգտագործել՝ 12 և ավելի բարձր տարիքի ավստրալացիների 34,8%-ի համեմատ, ովքեր կյանքում առնվազն մեկ անգամ մարիխուանա են օգտագործել[30]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկ շնչի հաշվով ալկոհոլի ընդհանուր գրանցված սպառումը (15+)[31]

19-րդ դարի կեսերից մինչև 1930-ական թվականները ամերիկացի բժիշկները դեղատոմսով նշանակել են մշակովի կանեփ որպես հանգստացնող թմրամիջոց տարբեր բժշկական պայմանների համար[32]։ 1960-ականներին հակամշակութային շարժումը ներմուծեց հոգեմետ թմրամիջոցների, այդ թվում կանեփի օգտագործումը։ Երիտասարդներն ու քոլեջի ուսանողները հաղորդել են, որ կանեփի տարածվածությունը, ի թիվս այլ թմրամիջոցների, կազմում է 20-25%, մինչդեռ օգտագործման մշակութային մտածելակերպը հետաքրքիր էր[33]։ Չնայած այն համոզմանը, որ 1960-ականների վերջին թմրանյութերի օգտագործումը մեծապես աճում էր Ամերիկայի երիտասարդության շրջանում, հարցումները ցույց են տվել, որ մինչև 1969 թվականը Ամերիկայի բնակչության միայն 4%-ն է երբևէ ծխել մարիխուանա։ Մինչև 1972 թվականն այդ թիվն այնուամենայնիվ աճել է 12%-ով։ Այդ թիվը կրկնապատկվել է մինչև 1977 թվականը[34]։

1970թ.-ի Վերահսկվող նյութերի մասին օրենքը դասակարգեց մարիխուանան, հերոինը և լիզերգիկ թթու դիէթիլամիդը որպես առաջնային թմրամիջոց, այսինքն՝ ունի համեմատաբար ամենաբարձր չարաշահման պոտենցիալը և ընդունված բժշկական օգտագործում չկա[32]։ Մարիխուանայի մեծ մասն այն ժամանակ գալիս էր Մեքսիկայից, սակայն 1975 թվականին Մեքսիկայի կառավարությունը համաձայնեց արմատախիլ անել բերքը՝ այն ցողելով թունաքիմիկատ պարակվատով, ինչը մտավախություն առաջացրեց թունավոր կողմնակի ազդեցությունների մասին։ Կոլումբիան այնուհետև դարձավ հիմնական մատակարարը։ Ռեյգանի և Բուշի վարչակազմերի (1981–93) «զրոյական հանդուրժողականության» մթնոլորտը հանգեցրեց խիստ օրենքների և մարիխուանա պահելու համար պարտադիր պատիժների ընդունմանը։ Այսպիսով, «Թմրամիջոցների դեմ պատերազմը» իր հետ բերեց ներմուծվող պաշարներից կախվածություն դեպի ներքին մշակույթ (հատկապես Հավայան կղզիներում և Կալիֆոռնիայում)։ 1982 թվականից սկսած թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը մեծ ուշադրություն դարձրեց ԱՄՆ-ում մարիխուանայի ֆերմաների վրա, և տեղի ունեցավ տեղաշարժ դեպի փակ բույսերի աճեցում, որոնք հատուկ մշակված էին փոքր չափերի և բարձր բերքատվության համար։ Ավելի քան մեկ տասնամյակ օգտագործմումը նվազեց, սակայն հետո մարիխուանա ծխելը ևս մեկ անգամ սկսեց աճել 1990-ականների սկզբին, հատկապես դեռահասների շրջանում, բայց տասնամյակի վերջում այս աճը շատ ցածր էր օգտագործման նախկին գագաթնակետից[35]։

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոֆեին պարունակող ալկոհոլային խմիչքները, ինչպիսին Vodka Red Bull-ն է, բազմաթիվ դեղերի ընդունման լայն տարածում ունեցող և օրինական ուղիներ են:

Շատ շարժումներ և կազմակերպություններ հանդես են գալիս հանուն կամ դեմ հանգստի համար նախատեսված թմրամիջոցների օգտագործման ազատ իրացմանը, հատկապես՝ կապված բժշկական կամ ռեկրեացիոն օգտագործման համար մարիխուանայի և կանաբինոիդների օրինականացման հետ[36][37][38]։ Հոգեմետ դեղեր օգտագործողների շրջանում առաջացել են ենթամշակույթներ, ինչպես նաև այլընտրանքային կենսակերպ և սոցիալական շարժումներ նրանց մոտ, ովքեր ձեռնպահ են մնում դրանցից, ինչպիսիք են տետոտալիզմը և «սթրեյթ էդջը»[39][40]։

Սկսած 2000-ականների սկզբից, բժիշկները խոստովանել և անդրադարձել են ալկոհոլային խմիչքների և ակումբային թմրանյութերի (օրինակ՝ Մեթիլենդիօքսիմետամֆետամին, կոկաին, ռոհիպնոլ, գամմա-հիդրօքսիբուտիրաթթու, կետամին, ֆենցիկլիդին, լիզերգիկ թթու դիէթիլամիդ և մետամֆետամին) աճող սպառման խնդրին, որը կապված է դեռահասների շրջանում մոլեգնած մշակույթի հետ[41][42][42][43][44]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի հաճախ դեռահասները, քան երիտասարդ չափահասներն են օգտագործում բազմաթիվ թմրանյութեր, և ակումբային թմրամիջոցների օգտագործումը մեծապես կապված է հանցավոր վարքագծի և վերջին շրջանում ալկոհոլի չարաշահման կամ կախվածության հետ[45][46]։

Հանգստի թմրամիջոցների տարածվածությունը մարդկային հասարակություններում լայնորեն արտացոլված է գեղարվեստական գրականության, զվարճանքի և արվեստների մեջ՝ ենթարկվելով գերիշխող օրենքներին և սոցիալական կոնվենցիաներին։ Օրինակ երաժշտության մեջ՝ հիփ հոփ, հարդքոր ռեփ և թրեպ ժանրերը, իրենց ենթաժանրերի և ենթամշակույթների հետ համատեղ, առավել հայտնի են ապօրինի թմրավաճառության, գանգստերական ապրելակերպի, թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման շարունակական քարոզչությունը Միացյալ Նահանգներում սկսած 1980-ականների վերջից մինչև 1990-ականների սկզբին[47][48][49][50]։

Հոգեմետ բույսերի, սնկերի և կենդանիների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվազագույն հոգեմետ բույսեր, որոնք հիմնականում պարունակում են կոֆեին և թեոբրոմին.

  • Սուրճ
  • Թեյ (թեյի մեջ պարունակվող կոֆեինը երբեմն կոչվում է թեին) – պարունակում է նաև թեանին
  • Կակաո

Ամենահայտնի հոգեմետ բույսերը.

Սնկերը․

Կենդանիները․

  • Հալյուցինոգեն ձկներ
  • Կոլորադոյի դոդոշ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Crocq, Marc-Antoine (December 2007). Thibaut, Florence (ed.). «Historical and cultural aspects of man's relationship with addictive drugs». Dialogues in Clinical Neuroscience. Laboratoires Servier. 9 (4): 355–361. doi:10.31887/DCNS.2007.9.4/macrocq. ISSN 1958-5969. OCLC 62869913. PMC 3202501. PMID 18286796. S2CID 12682928.
  2. 2,0 2,1 Lüscher, C; Ungless, MA (November 2006). Bosurgi, R (ed.). «The Mechanistic Classification of Addictive Drugs». PLOS Medicine. Public Library of Science. 3 (11): e437. doi:10.1371/journal.pmed.0030437. ISSN 1549-1676. LCCN 2004212194. PMC 1635740. PMID 17105338. S2CID 12300815.
  3. Williams S (2015 թ․ հոկտեմբերի 24). «Specialty Drug Classes That Are Costing Consumers an Arm and a Leg». The Motley Fool.
  4. Earnshaw, VA (December 2020). «Stigma and substance use disorders: A clinical, research, and advocacy agenda». American Psychologist. American Psychological Association. 75 (9): 1300–1311. doi:10.1037/amp0000744. ISSN 1935-990X. PMC 8168446. PMID 33382299. S2CID 229930928.
  5. Global Overview of Drug Demand and Supply (PDF). World Drug Report 2017. United Nations. 2017. էջ 13. ISBN 978-92-1-148291-1. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  6. Saunders, G. R. B.; Wang, X.; Chen, F.; Jang, S. K.; Liu, M.; Wang, C.; Gao, S.; Jiang, Y.; Otto, J. M.; Khunsriraksakul, C.; Akiyama, M. (2022 թ․ դեկտեմբերի 7). «Genetic diversity fuels gene discovery for tobacco and alcohol use». Nature. Nature Research. 612 (7941): 720–724. doi:10.1038/s41586-022-05477-4. ISSN 1476-4687. PMC 9771818. PMID 36477530. S2CID 254434507.
  7. «Drugs, Brains, and Behavior: The Science of Addiction – Drug Misuse and Addiction». www.drugabuse.gov. North Bethesda, Maryland: National Institute on Drug Abuse. 2020 թ․ հուլիսի 13. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. 8,0 8,1 Plant, MA (September 1980). Marsden, J (ed.). «Drugtaking and prevention: the implications of research for social policy». Addiction. Wiley-Blackwell on behalf of the Society for the Study of Addiction. 75 (3): 245–54. doi:10.1111/j.1360-0443.1980.tb01378.x. ISSN 1360-0443. LCCN 93645978. OCLC 27367194. PMID 6938224. S2CID 32438214.
  9. White T (2012). Working with Drug and Alcohol Users. London: Jessica Kingsley Publishers. էջ 77. ISBN 9780857006189.
  10. «3.1 Reasons why people use drugs». Australian Department of Health. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  11. Nutt D, King LA, Saulsbury W, Blakemore C (March 2007). Horton R (ed.). «Development of a rational scale to assess the harm of drugs of potential misuse». The Lancet. Elsevier. 369 (9566): 1047–53. doi:10.1016/s0140-6736(07)60464-4. ISSN 1474-547X. LCCN sf82002015. OCLC 01755507. PMID 17382831. S2CID 5903121.
  12. Williams, AR (June 2020). «Cannabis as a Gateway Drug for Opioid Use Disorder». Journal of Law, Medicine & Ethics. Cambridge University Press on behalf of the American Society of Law, Medicine & Ethics. 48 (2: Opioid Controversies: The Crisis – Causes and Solutions): 268–274. doi:10.1177/1073110520935338. ISSN 1748-720X. PMC 7359408. PMID 32631185. S2CID 220385267.
  13. Ren, M; Lotfipour, S (September 2019). «Nicotine Gateway Effects on Adolescent Substance Use». Western Journal of Emergency Medicine. eScholarship. 20 (5): 696–709. doi:10.5811/westjem.2019.7.41661. ISSN 1936-9018. PMC 6754186. PMID 31539325. S2CID 201978284.
  14. Balon, R (October 2018). «Illegal or Legal, Marijuana Remains a Gateway Drug». Focus: The Journal of Lifelong Learning in Psychiatry. American Psychiatric Association. 16 (4): 2s–3s. doi:10.1176/appi.focus.164S01. ISSN 1541-4108. PMC 6493246. PMID 31975938. S2CID 169336920.
  15. Barry, AE; King, J; Sears, C; Harville, C; Bondoc, I; Joseph, K (January 2016). «Prioritizing Alcohol Prevention: Establishing Alcohol as the Gateway Drug and Linking Age of First Drink with Illicit Drug Use». Journal of School Health. Wiley-Blackwell on behalf of the American School Health Association. 86 (1): 31–38. doi:10.1111/josh.12351. ISSN 1746-1561. PMID 26645418. S2CID 8906331.
  16. Attia, J; Campbell, E; Dray, J; Bowman, J; Freund, M; Hodder, RK; Lecathelinais, C; Oldmeadow, C; Wiggers, J; Wolfenden, L (August 2017). «Effectiveness of a pragmatic school-based universal resilience intervention in reducing tobacco, alcohol, and illicit substance use in a population of adolescents: Cluster-randomised controlled trial» (PDF). BMJ Open. BMJ Group. 7 (8): e016060. doi:10.1136/bmjopen-2017-016060. ISSN 2044-6055. PMC 5629645. PMID 28821523. S2CID 1475517. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  17. Parker, EM; Bradshaw, CP (October 2015). «Teen Dating Violence Victimization and Patterns of Substance Use Among High School Students». Journal of Adolescent Health. Elsevier on behalf of the Society for Adolescent Health and Medicine. 57 (4): 441–447. doi:10.1016/j.jadohealth.2015.06.013. ISSN 1054-139X. PMID 26271161. S2CID 40481423.
  18. Chen, CM; Moss, HB; Yi, HY (March 2014). «Early adolescent patterns of alcohol, cigarettes, and marijuana polysubstance use and young adult substance use outcomes in a nationally representative sample». Drug and Alcohol Dependence. Elsevier. 136: 51–62. doi:10.1016/j.drugalcdep.2013.12.011. ISSN 0376-8716. PMID 24434016. S2CID 13003820.
  19. Chiva-Blanch, G; Badimon, L (January 2020). «Benefits and Risks of Moderate Alcohol Consumption on Cardiovascular Disease: Current Findings and Controversies» (PDF). Nutrients. MDPI. 12 (1: Alcoholic Beverages and Human Health): 108. doi:10.3390/nu12010108. ISSN 2072-6643. PMC 7020057. PMID 31906033. S2CID 210042186. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  20. «The Nutrition Source: "Drinks to Consume in Moderation – Alcohol: Balancing Risks and Benefits"». www.hsph.harvard.edu. Boston: Department of Nutrition at the Harvard T.H. Chan School of Public Health. 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  21. Stampfer MJ, Kang JH, Chen J, Cherry R, Grodstein F (January 2005). «Effects of moderate alcohol consumption on cognitive function in women». The New England Journal of Medicine. Massachusetts Medical Society. 352 (3): 245–253. doi:10.1056/NEJMoa041152. PMID 15659724. S2CID 42052640.
  22. Nutt D (2011 թ․ մարտի 7). «There is no such thing as a safe level of alcohol consumption». The Guardian.
  23. 23,0 23,1 Nutt DJ, King LA, Phillips LD (November 2010). «Drug harms in the UK: a multicriteria decision analysis». Lancet. London, England. 376 (9752): 1558–65. doi:10.1016/S0140-6736(10)61462-6. PMID 21036393. S2CID 5667719.
  24. Fish, Jefferson M (2006). Drugs and Society: U.S. Public Policy (անգլերեն). Rowman & Littlefield. ISBN 9780742542457.
  25. Thomas Nordegren (2002). The A-Z Encyclopedia of Alcohol and Drug Abuse. Parkland, Fla.: Brown Walker Press. էջ 327. ISBN 1-58112-404-X.
  26. Thomas Nordegren (2002). The A-Z Encyclopedia of Alcohol and Drug Abuse. Parkland, Fla.: Brown Walker Press. էջ 597. ISBN 1-58112-404-X.
  27. Moyer VA (May 2014). «Primary care behavioral interventions to reduce illicit drug and nonmedical pharmaceutical use in children and adolescents: U.S. Preventive Services Task Force recommendation statement». Annals of Internal Medicine. 160 (9): 634–9. doi:10.7326/m14-0334. PMID 24615535.
  28. Lord S, Marsch L (December 2011). «Emerging trends and innovations in the identification and management of drug use among adolescents and young adults». Adolescent Medicine. 22 (3): 649–69, xiv. PMC 4119795. PMID 22423469.
  29. Martens MP, Page JC, Mowry ES, Damann KM, Taylor KK, Cimini MD (2006). «Differences between actual and perceived student norms: an examination of alcohol use, drug use, and sexual behavior». Journal of American College Health. 54 (5): 295–300. doi:10.3200/JACH.54.5.295-300. PMID 16539222. S2CID 38595391.
  30. «National Drug Strategy Household Survey 2016: detailed findings». Australian Institute of Health and Welfare. The Australian Institute of Health and Welfare. 2017 թ․ սեպտեմբերի 28.
  31. Global status report on alcohol (PDF) (2nd ed.). Geneva: World Health Organization, Dept. of Mental Health and Substance Abuse. 2004. ISBN 9241562722.
  32. 32,0 32,1 Bostwick JM (February 2012). «Blurred boundaries: the therapeutics and politics of medical marijuana». Mayo Clinic Proceedings. Elsevier on behalf of the Mayo Clinic. 87 (2): 172–86. doi:10.1016/j.mayocp.2011.10.003. LCCN sc78001722. PMC 3538401. PMID 22305029. S2CID 8654553. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  33. Aikins RD (2015 թ․ հունվարի 2). «From recreational to functional drug use: the evolution of drugs in American higher education, 1960-2014». History of Education. 44 (1): 25–43. doi:10.1080/0046760X.2014.979251. PMC 4972325. PMID 27499559.
  34. Robison J (2002 թ․ հուլիսի 2). «Decades of Drug Use: Data From the '60s and '70s». Gallup.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  35. «Marijuana: History of Marijuana Use». The Columbia Electronic Encyclopedia (6th ed.). Columbia University Press. 2012. OCLC 746941797 – via infoplease.com.
  36. Di Forti M (June 2020). Maj M (ed.). «To legalize or not to legalize cannabis, that is the question!». World Psychiatry. Wiley-Blackwell on behalf of the [orld Psychiatric Association. 19 (2): 188–189. doi:10.1002/wps.20737. PMC 7214953. PMID 32394550. S2CID 218598941.
  37. Bahji A, Stephenson C (August 2019). «International Perspectives on the Implications of Cannabis Legalization: A Systematic Review & Thematic Analysis». International Journal of Environmental Research and Public Health. MDPI. 16 (17): 3095. doi:10.3390/ijerph16173095. PMC 6747067. PMID 31454942. S2CID 201658917.
  38. Pacula RL, Smart R (May 2017). Cannon T, Widiger T (eds.). «Medical Marijuana and Marijuana Legalization». Annual Review of Clinical Psychology. Annual Reviews. 13: 397–419. doi:10.1146/annurev-clinpsy-032816-045128. LCCN 2004212108. PMC 6358421. PMID 28482686. S2CID 3836912.
  39. Hunt, Geoffrey; Milhet, Maitena; Bergeron, Henri, eds. (2016). «Part II - Consumption: Cultures of Drug Use». Drugs and Culture: Knowledge, Consumption, and Policy. London and New York: Routledge. էջեր 113–194. ISBN 9781138274426. LCCN 2010048568.
  40. Haenfler, Ross (2015). «Straight Edge». In Parmar, Priya; Nocella II, Anthony J.; Robertson, Scott; Diaz, Martha (eds.). Rebel Music: Resistance through Hip Hop and Punk. Charlotte, North Carolina: Information Age Publishing. էջեր 137–138. ISBN 978-1-62396-910-3.
  41. Weir E (June 2000). «Raves: a review of the culture, the drugs and the prevention of harm» (PDF). CMAJ. Canadian Medical Association. 162 (13): 1843–8. eISSN 1488-2329. LCCN 87039047. PMC 1231377. PMID 10906922. S2CID 10853457. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  42. 42,0 42,1 Smith KM, Larive LL, Romanelli F (June 2002). «Club drugs: methylenedioxymethamphetamine, flunitrazepam, ketamine hydrochloride, and gamma-hydroxybutyrate». American Journal of Health-System Pharmacy. American Society of Health-System Pharmacists. 59 (11): 1067–76. doi:10.1093/ajhp/59.11.1067. eISSN 1535-2900. OCLC 41233599. PMID 12063892. S2CID 44680086.
  43. Degenhardt L, Copeland J, Dillon P (2005). «Recent trends in the use of "club drugs": an Australian review». Substance Use & Misuse. Taylor & Francis. 40 (9–10): 1241–56. doi:10.1081/JA-200066777. eISSN 1532-2491. LCCN 2006268261. PMID 16048815. S2CID 25509945.
  44. Halpern P, Moskovich J, Avrahami B, Bentur Y, Soffer D, Peleg K (April 2011). «Morbidity associated with MDMA (ecstasy) abuse: a survey of emergency department admissions». Human & Experimental Toxicology. SAGE Publications. 30 (4): 259–66. doi:10.1177/0960327110370984. eISSN 1477-0903. LCCN 90031138. PMID 20488845. S2CID 30994214.
  45. Palamar JJ, Acosta P, Le A, Cleland CM, Nelson LS (November 2019). «Adverse drug-related effects among electronic dance music party attendees». International Journal of Drug Policy. Elsevier. 73: 81–87. doi:10.1016/j.drugpo.2019.07.005. ISSN 1873-4758. PMC 6899195. PMID 31349134. S2CID 198932918.
  46. Wu LT, Schlenger WE, Galvin DM (September 2006). «Concurrent use of methamphetamine, MDMA, LSD, ketamine, GHB, and flunitrazepam among American youths». Drug and Alcohol Dependence. Elsevier. 84 (1): 102–13. doi:10.1016/j.drugalcdep.2006.01.002. PMC 1609189. PMID 16483730. S2CID 24699584.
  47. Gonzales, Matt (2020 թ․ մարտի 2) [27 November 2017]. «Rap Culture's Evolution from Glorifying to Decrying Drug Use». Orlando, Florida: DrugRehab.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  48. «Can Hip-Hop Separate Itself From The Drug Culture It Helped Build?». CULTR. 2019 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  49. Granovsky, Josh (2018 թ․ նոյեմբերի 23). «Emo rap needs to end». The Queen's Journal. Kingston, Ontario: Alma Mater Society of Queen's University. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.
  50. Smiley, Calvin J. (2017). «Addict Rap?: The Shift from Drug Distributor to Drug Consumer in Hip Hop» (PDF). Journal of Hip Hop Studies. Richmond, Virginia: VCU Scholars Compass (Virginia Commonwealth University). 4 (1): 1–24. doi:10.34718/ZBWC-RN03. ISSN 2331-5563. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոգեմետ դեղերի կիրառումը որպես հանգստացնող միջոցներ» հոդվածին։