Վերահսկվող թմրադեղեր
Արտաքին տեսք
Վերահսկվող թմրադեղեր (անգլ.՝ Controlled Drug), թմրադեղեր, որոնք մատչելի չեն, օրենքով սահմանված են ու դասակարգված (Ա, Բ, Գ - դասեր) և որոնք ունենալը կարող է հանցանք լինել։
Ա դասը ներառում է կոկաինը, հերոինը, քրակը, ԼՍԴ-ն և այլն։
Բ դասը՝ ամֆետամինները, կանեթը, կոդեինը և այլն։
Գ դասում ներառված են թմրադեղեր, որոնք մոտ են ամֆետամիններին, օրինակ՝ բենզֆետամինը։ Թմրադեղերի օգտագործումը կանոկարգվում է դեղերի կիրառման կանոններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- British Medical Association and the Royal Pharmaceutical Society of Great Britain (March 2010). British National Formulary. Edition 59
- Royal Pharmaceutical Society of Great Britain: Guidance on changes in the management of Controlled Drugs. Accessed 2010-10-03
|