Ադդիկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադդիկցիա
Ուղեղի պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի պատկերներ, որոնք համեմատում են գլխուղեղի նյութափոխանակությունը առողջ և կոկաինից կախվածություն ունեցող անհատի մոտ

Ադդիկցիա կամ կախվածություն (անգլ.՝ addiction - կախվածություն, վնասակար սովորություն, ընտելացվածություն), լայն իմաստով մոլուցքային պահանջմունք, որը զգում է մարդը որոշակի գործունեության նկատմամբ։ Տերմինը հաճախ օգտագործվում է այնպիսի երևույթների համար, ինչպիսիք են դեղորայքային կախվածությունը, թմրամոլությունը, սակայն այժմ այն ավելի շատ կիրառվում է ոչ թե քիմիական, այլ հոգեբանական հակումների նկատմամբ[1], օրինակ՝ վարքային, ինչպիսիններից են՝ ինտերնետ-կախվածությունը, մոլախաղերից կախվածություն, խանութամոլությունը, փսիխոգեն չափից շատ ուտելը, ֆանատիզմը, պոռնոգրաֆիայից կախվածությունը և այլն[2][3][4][5]։

Բժշկական իմաստով ադդիկտիվությունը որոշակի գործողություններ կրկնելու կպչուն պահանջ է, որն ուղեկցվում է (հիվանդի սովորական գրաֆիկի խախտման դեպքում) ցայտուն արտահայտված ֆիզիոլոգիական և հոգեբանական շեղումներով[6], ոչ տրիվիալ վարքագծով և հոգեկան այլ խանգարումներով։

Տերմինի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնամյակներ առաջ կախվածությունը ֆարմակոլոգիական տերմին էր, որը վերաբերում էր պատրաստուկների (դեղամիջոց, օրինական կամ անօրինական թմրամիջոցներ) բավարար քանակությամբ (դեղորայքի օգտագործումը դադարեցնելուց առաջացող տհաճ հետևանքներից խուսափելու համար) օգտագործմանը։ Նման կախվածության վիճակի հետ կապված հակումային վարքագիծը («թմրամոլություն»)[7] համարվում էր դեվիանտություն և հակադրվում էր ադդիկցիային՝ որպես հիվանդություն[8]։ Ներկայումս այս տեսակի կախվածության խանգարումների էության վերաբերյալ տեսակետի փոփոխություն է տեղի ունեցել։ «Նարկոտիզմը» վարքային կախվածության այլ ադդիկտիվ խանգարումների հետ մեկտեղ սկսել է դիտարկվել որպես մեկ երևույթ, որի հոգեախտաբանական էության վերաբերյալ ընդհանուր տեսակետ, սակայն, գոյություն չունի։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր հեղինակներ ադդիկցիան դասում են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների[9], վերարտադրական սպեկտրի խանգարումների[10] հետ, դրանք համադրվում են գիտակցության մթնշաղային խանգարման (Сумеречное помрачение сознания)[11] հետ և այլն։ Մի շարք հեղինակներ տեսնում են ադդիկտիվ խանգարումների կայուն (մինչև 60%) համակցվածություն (коморбидность) ինչպես իրար միջև, այնպես էլ այլ հոգեկան խանգարումների (աֆեկտիվ, օբսեսիվ-կոմպուլսիվ և այլն) հետ[8]։

Կախվածություն առաջացնող հիվանդությունները երբեմն դասակարգվում են որպես ոչ վարակիչ կամ սոցիալական։ Վերջին տասնամյակների կլինիկական և սոցիալական նարկոլոգիայում և ադդիկտոլոգիայում առանձնացվում են ռիսկի նոր գործոններ, մարդու կախվածության վիճակների վաղ և շատ արագ ձևավորում, թերապևտիկ դիմադրողականության և հիվանդության ոչ ռեմիսիոն ընթացք։

Ընդհանուր առմամբ, կախվածությունները պայմանականորեն կարելի է բաժանել «քիմիական» (սուբստանցիոն), որոնք կոչվում են նաև ֆիզիկական և վարքային կախվածություններ (ոչ սուբստանցիոն, հոգեբանական)[12][13]։

Հոգեբանության մեջ վարքագծային ադդիկցիան մարդու գիտակցության վիճակ է, որը բնութագրվում է որոշակի գործունեության նկատմամբ կապվածությամբ, այն ինքնուրույն դադարեցնելու անկարողությամբ։

Երևույթի ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախվածություն առաջացնող վարքագիծը կապված է մարդու՝ իրական կյանքից հեռանալու ցանկության հետ, իր գիտակցության վիճակը փոխելու միջոցով։ Այս երևույթն ուսումնասիրում է ադդիկտոլոգիան, կլինիկական հոգեբանությունը և հասարակագիտությունը[14]։

Գոյություն ունեն կախվածության սոցիալապես ընդունելի ձևեր[15]՝ հոգևոր պրակտիկա, մեդիտացիա, սիրահարվածություն, ստեղծագործականություն, աշխատասիրություն, ինտերնետ կախվածություն, խանութամոլություն, էքստրեմալ սպորտ, շատակերություն, ինչպես նաև սոցիալապես վտանգավոր՝ թունամոլություն, թմրամոլություն, կլեպտոմանիա և այլն։ Որոշ դեպքերում հակումները կարող են դիտավորյալ ձևավորվել (օրինակ՝ ուսումնասիրվում են ինտելեկտուալ շնորհալի դեռահասների ճանաչողական կախվածության գործոնները[16]

Տեղեկատվական հասարակության զարգացման և տեղեկատվական կախվածության ավանդական հիվանդությունների աճի հետ մեկտեղ ի հայտ են եկել նոր ադդիկցիաներ՝ պաթոլոգիական հակումներ հեռուստատեսությունից, սոցիալական ցանցերից[17], ինտերնետից; կախվածություն համակարգչային խաղերից[18] և այլն։

Կենսաբանական մեխանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ կախվածության համար պատասխանատու են որոշակի կենսաբանական մեխանիզմներ։ Այնուամենայնիվ, այս ոլորտը շարունակում է մնալ վիճաբանության առարկա։ «Սոցիոգենետիզմ կամ բիոգենետիզմ» քննարկման ժամանակ հայտարարվել է, որ բնածին որակների կենսաբանական բնույթը կարող է ազդել որոշումների կայացման և գործողությունների վրա։ Որոշ գործոններ՝ կապված գենետիկայի, ԴՆԹ-ի, հոգեկան խանգարումների հետ, կարող են թաքնված լինել, որպեսզի որոշակի պահին ակտիվանան[19]։

Մյուս կողմից, կախվածություն առաջացնող վարքագիծը կարող է առաջանալ շրջակա միջավայրի ազդեցությամբ, ինչը հանգեցնում է անհատի վարքագծի փոփոխության։ Բարենպաստ հարաբերությունները, չարաշահումները, սոցիալական շփումները, թունավոր նյութերի ազդեցությունը կարող են փոխել մարդու վարքագիծը։ Որոշ հետազոտողներ ընդունում են ինչպես սոցիալական, այնպես էլ կենսաբանական գործոնների ազդեցությունը, որոնք միասին ձևավորում են վարքի ձևը։

Ադդիկցիայի կենսաբանական մեխանիզմի մեջ կարող են ներգրավվել ուղեղի որոշ հատվածներ։ Առավել ուշագրավ է Nucleus accumbens-ում դոֆամինի արտազատման մեխանիզմը, որն առաջանում է նարկոտիկ բազմաթիվ նյութերից, որոնք ուժեղացնում են կախվածությունը[20]։ Դոպամինի արտազատումը խթանող գործողության բնական գործընթաց է, որը բնորոշ է, օրինակ, սննդին կամ սեքսին։ Թմրանյութերը գործում են նույն կերպ։ Մասնավորապես, որոշ թմրամիջոցներ 5-10 անգամ ավելացնում են ուղեղում դոֆամինի արտադրությունն ու արտազատումը, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործող մարդկանց արհեստական եղանակով հաճույքի զգացում ստանալ[21][22][23]։ Այսպիսով, ամֆետամինը ուղղակիորեն խթանում է դոֆամինի արտազատումը, ազդելով դրա տեղաշարժման մեխանիզմի վրա[24]։ Այլ թմրանյութեր, ինչպիսիք են կոկաինը և հոգեմոստիմուլյատորները, արգելափակում են դոֆամինի բնական վերականգնողական մեխանիզմները՝ մեծացնելով դրա կոնցենտրացիան սինապտիկ տարածությունում[25]։ Մորֆինը և նիկոտինը ընդօրինակում են բնական նեյրոհաղորդիչների գործողությունը[25], մինչդեռ ալկոհոլը արգելափակում է դոֆամինի անտագոնների ազդեցությունը[26]։ Սկսած լիմբիական դոֆամիներգիկ համակարգից՝ գործընթացը այնուհետև փոփոխում է ուղեղի այլ մասերը, օրինակ՝ կափարիչի վենտրալ շրջանը (Вентральная область покрышки)[27]։

Մեխանիզմները, որոնց միջոցով իրականացվում է այս գործընթացը, ներառում է լրացուցիչ AMPA ընկալիչների ներթափանցումը դոֆամիներգիկ նեյրոնների հետսինապտիկ թաղանթ։ Մկների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկու շաբաթում կոկաինի ազդեցությունը երկարատև փոփոխություններ է առաջացնում ուղեղի կափարիչի վենտրալ հատվածում։ Ավելին, դեղամիջոցի հաճույքի ազդեցությունն ուժեղացնում է վարքագիծը, որը կապված է այն ստանալու և օգտագործելու հետ, մինչև այն դառնում է սովորություն։ Սկզբում պրոցեսը տեղի է ունենում ստրիատումի վենտրալ մասում, հիմնականում nucleus accumbens -ում, բայց հետո փոփոխություններ են զարգանում ստրիատումի վերին մասում (dorsal striatum)։ Ենթադրաբար, ադդիկցիայի հետ կապված նեյրոնային մոդիֆիկացիաներն ընթանում են վերոհիշյալ երկու տիրույթների միջև փոխկապակցման թիկունքային կասկադային հաջորդականությամբ[28]։

Մի քանի գործոններ են ազդում թմրանյութային կախվածության հակվածության առաջացման վրա։ Հավանաբար, այն կապված է ուղեղի նախաճակատային կեղևի հետ, որը պատասխանատու է դատողությունների, ռիսկի դիմելու որոշումների, իմպուլսիվության վերահսկման համար։ Սա կբացատրեր, թե ինչու են երեխաներն ավելի հակված թմրամոլության։ Առանձին ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ 10-ից 12 տարեկան երեխաները, նրանք, ովքեր ցուցաբերում են վարքագծի նվազագույն արգելակում, գտնվում են թմրամիջոցներից կախվածության ամենաբարձր ռիսկի տակ[29]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախվածություն առաջացնող վարքագծից ազատվելու կամ կախվածությունը նվազեցնելու միակ ապացուցված արդյունավետ (ըստ ԱԱ-ի և փորձագետների) մեթոդը փոխօգնության խմբերին մասնակցելն է (Addiction recovery group), երբ այս կամ այն կախվածության հակված մարդիկ հավաքվում են խնդիրներով կիսվելու և մոլուցքային հակումներից ազատվելու ճանապարհին միմյանց աջակցելու համար։ Նման խմբերի հայտնի օրինակ է «Անանուն ալկոհոլիկների» խմբերը։ Անդամակցության միակ պահանջը խմելը դադարեցնելու ցանկությունն է։ «Անանուն ալկոհոլիկների» խմբում անդամագրվելն անվճար է, չկան անդամավճարներ, նրանք միմյանց աջակցում են իրենց կամավոր նվիրատվությունների հաշվին։ Խմբային հանդիպումների անցկացման հիմնական նպատակը սթափ ապրելակերպի պահպանումն է (ալկոհոլ չօգտագործելը), ինչպես նաև մյուսներին օգնելը՝ այս խնդրի լուծման ճանապարհին։ Հանդիպումների ժամանակ շփվելով` մասնակիցները կիսվում են իրենց փորձով, խոսում այն մասին, թե ովքեր են եղել, ինչ է պատահել իրենց հետ և ինչպես են ապրում հիմա։ Անանուն Ալկոհոլների խմբերին զուգահեռ հաճախ ստեղծվում են համակախվածների խմբեր, այսինքն՝ հարազատների կամ մտերիմ մարդկանց համար, որոնց կյանքի վրա բացասաբար է ազդում ներգրավված անձի սովորությունը[30]։

Անանուն ալկոհոլիկների փորձի հիման վրա ստեղծվել են նմանատիպ փոխօգնության խմբեր այլ հակումների համար՝ «Անանուն թմրամոլներ», «Ալկոհոլների մեծահասակ երեխաներ», «Անանուն ծխողներ», «Անանուն խաղամոլներ» և այլն։ Ընդհանուր առմամբ, տարբեր խմբեր կիրառում են տարբեր մեթոդներ՝ սկսած ոչ կրոնականից մինչև խիստ կրոնական։ Տեսակետ կա, որ սոցիալական փոխգործակցությունը մեծացնում է կախվածության վերականգնման հաջողության հավանականությունը՝ շնորհիվ հավաքական արդյունավետության, և քանի որ հանդիպումների ընթացքում արձակված նեյրոտրանսմիտերները կարող են բավարարվածության զգացում առաջացնել բնական ճանապարհով՝ առանց թմրամիջոցներ կամ ալկոհոլ օգտագործելու անհրաժեշտության[31]։

Փոխօգնության շատ խմբեր հիմնված են «12-քայլ» ծրագրի (Twelve-step program) վրա։ Ի սկզբանե առաջարկված լինելով «Անանուն ալկոհոլիկների» կողմից որպես ալկոհոլիզմից ազատվելու մեթոդ[32], տասներկու քայլերը տպագրվել են «Անանուն ալկոհոլիկներ» գրքում, 1939 թվականին[33]։ Հետագայում մեթոդը հարմարեցվել է կախվածության այլ ձևերին։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան այս մեթոդի մեջ առանձնացնում է հետևյալ քայլերը[32]

  • մասնակցի կողմից այն գիտակցումը, որ ինքը չի կարող վերահսկել իր սեփական հակումները կամ կոմպուլսիվ վարքը
  • անցյալի սխալների վերլուծություն այն մարդու օգնությամբ, ով արդեն անցել է դրա միջով
  • այս սխալների ուղղում
  • ուսոցանում թե ինչպես ապրել առանց կախվածության՝ նոր կանոնների համաձայն
  • օգնել այլ մարդկանց, ովքեր տառապում են նույն կախվածությունից կամ մոլուցքային վարքագծից։

Նմանատիպ խմբերի հետ մեկտեղ կան նաև ադդիկտիվ հակումների դեմ պայքարի կանխարգելիչ և բուժական մի շարք մոտեցումներ։ Օրինակ՝ օփիատների (հերոին և այլն) օգտագործումից առաջացած թմրամիջոցներից կախվածության տարածում գտած փոխարինող թերապիան՝ մեթադոնային փոխարինող թերապիան։ Մեթադոնային թերապիան հիմնականում հետապնդում է թմրամոլների սոցիալականացման, մարդուն թմրամիջոցների ներերակային կիրառումից հետ վարժեցնելու նպատակ։ Թերապիան խստորեն իրականացվում է բուժող բժշկի հսկողությամբ և ենթադրում է այլ անհրաժեշտ մասնագետների մասնակցություն։ Որպես կանոն, մեթադոնը օգտագործվում է որպես օշարակի խառնուրդով հեղուկ սուբստանցիա և ընդունվում է խմելով։

Մեկ այլ ցավազրկող թմրամիջոց, որն օգտագործվում է փոխարինող թերապիայի համար, բուպրենորֆինն է, որը հնարավոր է ավելի անվտանգ է, քան մեթադոնը[34]։ Փոխարինող թերապիայի մեջ դրա ավելի լայն կիրառման սահմանափակող գործոնը դեղամիջոցի գինն է (որոշ գնահատականների համաձայն՝ այն առնվազն 10 անգամ ավելի թանկ է, քան մեթադոնը)։

Հետազոտություններ են անցկացվում, որոնք ցույց են տալիս հակամարմինների սինթեզման հնարավորությունը, որոնք կխանգարեն ուղեղի վրա թմրամիջոցների ազդեցությանը՝ նվազագույնի հասցնելով հաճույքի զգացողությունները։ Վերջերս մշակվել են պատվաստանյութեր կոկաինի, հերոինի, մետամֆետամինի և նիկոտինի դեմ։ Այս դեղերը փորձարկվում են՝ որպես կանխարգելիչ և վերականգնող միջոց օգտագործելու հույսով, ովքեր տառապում են ադդիկտիվ կախվածություններից կամ հակված են դրանց[35][36]։

Կախվածությունների բուժման համար նախատեսված մեկ այլ մեթոդ է ուղեղի խորքային կառույցների խթանման մեթոդը։ Ըստ այս մեթոդի՝ վիրահատական միջամտության միջոցով հիվանդի ուղեղում հատուկ ապարատ է տեղադրվում, որը հետագայում ազդում է ուղեղի որոշ հատվածների վրա թույլ էլեկտրականությամբ։ Մեթոդը ներկայումս օգտագործվում է շարժման խանգարումների բուժման համար, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդությունը, սակայն որոշ ենթադրություննեով, այն կարող է արդյունավետ լինել նաև ադդիկցիաների դեպքում[37][38]։ Ազդեցությունը կարող է իրականացվել ամրացման կենտրոնի (Nucleus accumbens), մեծ կիսագնդերի կոռպուսի (corpus striatum) վրա, striatum-ի վերին մասի (dorsal striatum) վրա և գլխուղեղային կեղևի միջին նախաճակատային գոտու (Cortex praefrontalis) վրա[39]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А. Л. Свенцицкий Краткий психологический словарь. — М.: «Проспект», 2011. — С. 11. — 512 с. — ISBN 978-5-392-01704-1
  2. Taylor, C.Z. Religious Addiction: Obsession with Spirituality(անգլ.) // Pastoral Psychology. — Springer Netherlands, 2002. — Т. 50. — № 4. — С. 291—315. — doi:10.1023/A:1014074130084
  3. «Depression». The Columbia Electronic Encyclopedia. Columbia University Press. 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  4. Nowack, W.J. (2006 թ․ օգոստոսի 29). «Psychiatric Disorders Associated With Epilepsy». eMedicine Specialities (անգլերեն). WebMD. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին.
  5. Beck, D.A. (2007). «Psychiatric Disorders due to General Medical Conditions» (PDF). Department of Psychiatry, University of Missouri-Columbia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. В. Д. Менделевич Психология зависимой личности. — Казань, 2004. — 240 с.
  7. Пятницкая И. Н. Клиническая наркология. Л., Медицина. 1975. 332 с.
  8. 8,0 8,1 А. Ю. Егоров. «Перспективы лечения аддиктивных расстройств: теоретические предпосылки». Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
  9. Leshner A.I. Addiction is a brain disease — and it matters. // Science. 1997. V. 278. N 5335. P. 45-47.
  10. Альтшулер В. Б. Патологическое влечение к алкоголю. Москва, 1994. — 216 с.
  11. Менделевич В. Д., Садыкова Р. Г. Зависимость как психологический и психопатологический феномен (проблемы диагностики и дифференциации)// Вестник клинической психологии. 2003. Т. 1. № 2. С. 153—158.
  12. Albrecht U., Kirschner N. E., Grüsser S. M. Diagnostic instruments for behavioural addiction: an overview(անգլ.) // Psychosoc Med : journal. — 2007. — Т. 4. — С. Doc11. — PMID 19742294.
  13. С.Ю.Циркин Справочник по психологии и психиатрии детского и подросткового возраста. — 2. — Питер, 2004. — С. 561. — 896 с. — ISBN 5-318-00115-7
  14. В. Качалов. «Об аддикциях и аддиктивном поведении». Мир Психологии (ռուսերեն). Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
  15. А. Ю. Егоров — Нехимические (поведенческие) аддикции (обзор)
  16. Якимова Т.В. Феномен познавательной аддикции в развитии интеллектуально одаренных подростков // Консультативная психология и психотерапия. — 2010. — Т. 1. — С. 121—136.
  17. Karaiskos D., Tzavellas E., Balta G., Paparrigopoulos T. P02-232 — Social network addiction : a new clinical disorder?// European Psychiatry. Vol. 25, Suppl. 1, 2010, P. 855.
  18. Brus A. A young people’s perspective on computer game addiction// Addiction Research & Theory. 2013, Vol. 21, No. 5 , pp. 365—375.
  19. Tsuang, M.T.; M. J. Lyons, J. M. Meyer, T. Doyle Co-occurrence of abuse of different drugs in men: The role of drug-specific and shared vulnerabilities(անգլ.) // JAMA : journal. — 1998. — № 55. — С. 967—972.
  20. Salamone, J.D. Complex motor and sensorimotor function of striatal and accumbens dopamine: Involvement in instrumental behavior processes(անգլ.) // Psychopharmacology (журнал) : journal. — Springer Science, 1992. — № 107. — С. 160—174.
  21. «Мозг и наркотики». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  22. «Your Brain on Drugs: Dopamine and Addiction». BigThink.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  23. «Dopamine — A Sample Neurotransmitter». The University of Texas at Austin (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  24. «A Mechanism for Amphetamine-Induced Dopamine Overload». The National Center for Biotechnology Information (անգլերեն).
  25. 25,0 25,1 «HOW DRUGS AFFECT NEUROTRANSMITTERS». The Brain (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  26. «Мужчины чаще становятся алкоголиками из-за дофамина, выяснили ученые». Сафрис.ру (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  27. Kauer, J.A.; R.C. Malenka Synaptic plasticity and addiction (ут) // Nature Reviews: Neuroscience. — 2007. — № 8. — С. 844—858.
  28. Belin, D.; B.J. Everitt Cocaine Seeking habits depend upon dopamine-dependent serial connectivity linking the ventral with the dorsal striatum(անգլ.) // Neuron (журнал) : journal. — Cell Press, 2008. — № 57. — С. 432—441.
  29. Tarter, R.E.; L. Kirisci, A. Mezzich, J.R. Cornelius Neurobehavioral disinhibition in childhood predicts early age at onset of substance use disorder(անգլ.) // American Journal of Psychiatry : journal. — 2003. — № 160. — С. 1078—1085.
  30. Crnkovic, A. Elaine; DelCampo, Robert L. A Systems Approach to the Treatment of Chemical Addiction(անգլ.) // Contemporary Family Therapy : journal. — 1998. — Т. 20. — № 1. — С. 25—36. — ISSN 1573-3335. — doi:10.1023/A:1025084516633
  31. Poquérusse, Jessie. «The Neuroscience of Sharing». Universe.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  32. 32,0 32,1 VandenBos, Gary R. APA dictionary of psychology. — 1st. — Washington, DC: American Psychological Association, 2007. — ISBN 1-59147-380-2
  33. Alcoholics Anonymous; Bill W. Alcoholics Anonymous. — 4th. — Alcoholics Anonymous World Services, 2001. — ISBN 1-893007-16-2
  34. Vocci, F. J.; J. Acri, A. Elkashef A Medication development for addictive disorders: The state of the science(անգլ.) // American Journal of Psychiatry : journal. — 2005. — № 162. — С. 1431—1440.
  35. Cerny, E. H.; T. Cerny Vaccines against nicotine(անգլ.) // Human Vaccines & Immunotherapeutics : journal. — 2009. — № 5. — С. 200—205.
  36. Carroll, F. L.; B.E. Blouch, R.R. Pidaparthi Synthesis of mercapto-(+), methamphetamine haptens and their use for obtaining improved epitope density on (+), methamphetamine conjugate vaccines(անգլ.) // Journal of Medicinal Chemistry : journal. — 2011. — № 54. — С. 5221—5228.
  37. Nuttin B, Cosyns P, Demeulemeester H, Gybels J, Meyerson B (1999). «Electrical stimulation in anterior limbs of internal capsules in patients with obsessive-compulsive disorder». Lancet. 1999 Oct 30;354(9189):1526 PMID 10551504
  38. Mantione, M.; W. van den Brink, P.R. Schuurman, D. Denys Smoking cessation and weight loss after chronic deep brain stimulation of the nucleus accumbens: Therapeutic and research implications: Case report(անգլ.) // Neurosurgery : journal. — 2010. — № 66. — С. E218.
  39. Luigjes, J.; W. van den Brink, M. Feenstra Deep brain stimulation in addiction: a review of potential brain targets(անգլ.) // Molecular Psychiatry : journal. — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]