Նիկոտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոտին
Nikotin - Nicotine.svg
Nicotine.qutemol.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում(S)-3-(1-մեթիլ-2-պիրրիդինալ)պիրիդին
Ավանդական անվանումՆիկոտին
Քիմիական բանաձևC₁₀H₁₄N₂
Խտություն1,01±0,01 գ/սմ³[1] գ/սմ³
Իոնիզացման էներգիա8,01±0,01 Էլեկտրոն-վոլտ[1] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան-110±1 °F[1] և -79 °C[2] °C
Կազմալուծման ջերմաստիճան482±1 °F[1]
Այրման ջերմաստիճան203±1 °F[1]
Գոլորշու ճնշում0,08±0,01 Տոր[1]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար54-11-5
PubChem89594
EINECS համար200-193-3
ЕС200-193-3
Թունավորություն
ԹունավորությունHazard TT.svg
IDLH5±1 milligram per cubic meter[1]
H-արժեքներH301, H310, H400, H411
P-արժեքներP273, P280, P301+P310, P302+P350, P310
ԳՀՀ պատկերագրերGHS-pictogram-skull.svg GHS-pictogram-pollu.svg
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նիկոտին — ալկալոիդ է, մորմազգիների ընտանիքի բույսերի կազմի մեջ է մտնում՝ հիմնականում ծխախոտի, մախորկայի և քիչ քանակությամբ լոլիկի, կարտոֆիլի, սմբուկի և կանաչ պղպեղի

Թունավորում նիկոտինով[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոտինը ծխախոտում պարունակվող ալկալոիդն է։ Նիկոտին սուլֆատը շագանակագույն, յուրահատուկ հոտով, ցնդող հեղուկ է։ Նրա մահացու դեղաչափը 0,05 գ է։ Նիկոտինը ուժեղագույն թույներից է. ազդում է նյարդահանգույցային բջիջների խոլինառեակտիվ համակարգերի, մակերիկամների միջուկային շերտի քրոմաֆիլ բջիջների և զոլավոր մկանների վրա։ Նիկոտինի փոքր քանակը սկզբում դրդում, գրգռում, ապա ընկճում է այդ համակարգի ֆունկցիան։ Ծանր թունավորման ժամանակ, բացի բբերի նեղացումից, թքարտադրությունից, փսխումից և լուծից, նկատվում է ջղաձիգ ցնցումներ, գիտակցության կորուստ։ Մահվան անմիջական պատճառը օրգանիզմի սուր թթվածնային քաղցն է, շնչառական կենտրոնի վրա նիկոտինի ունեցած անմիջական ազդեցության հետևանքը։

Դատաբժշկական փորձաքննությունը հիմնված է կլինիկական պատկերի և դատաքիմիական հետազոտության արդյունքների վրա։ Դիահերձմամբ բնորոշ փոփոխություններ չեն հայտնաբերվում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդանյան Շ. Ա., Նազարեթյան Կ. Լ. — Դատական բժշկություն. — Եր., «Լույս», 1995 թ., 528 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]