Հիպերսեքսուալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիպերսեքսուալություն
Nymphs and Satyr, by William-Adolphe Bouguereau.jpg
Ուիլյամ Բուգրո, «Նիմֆերը և Սատիրը» (1873)։ Հիպերսեքսուալության տեսակները անվանվել են այս արարածների անուններով (նիմֆոմանիա և սատիրիազիս)։
Տեսակsexual dysfunction? և addiction?
Բժշկական մասնագիտությունՀոգեբուժություն, Հոգեբանություն, Սեքսոլոգիա
ՀՄԴ-10F52.7
ՀոմանիշներԳերսեռականություն, գերսեքսուալություն

Հիպերսեքսուալություն, համարվում է լիբիդոյի չափազանց հաճախակի կամ հանկարծակի բարձրացում։ Ներկայումս կան հակասական կարծիքներ առ այն, թե արդյոք պետք է հիպերսեքսուալությունը հոգեկան առողջության մասնագետների կողմից դրվի որպես կլինիկական ախտորոշում, թե ոչ[1]։ Այս վիճակը նկարագրելու համար ժամանակին օգտագործվում էին նիմֆոմանիա և սատիրիազիս տերմինները, համապատասխանաբար կանանց և տղամարդկանց համար։

Հիպերսեքսուալությունը կարող է լինել ինչպես առաջնային, այնպես էլ հանդիսանալ այլ հիվանդությունների և բժշկական վիճակների ախտանիշ, օրինակ՝ Կլյուվեր-Բյուսիի համախտանիշի կամ երկբևեռ խանգարման դեպքում։ Հիպերսեքսուալությունը նաև կարող է դիտվել որպես որոշ դեղամիջոցների օգտագործման կողմնակի էֆեկտ, օրինակ՝ Պարկինսոնիզմի դեպքում կիրառվող դեղորայքի դեպքում։ Բժիշկները դեռ պետք է գան համաձայնության, թե ինչպես ավելի ճիշտ նկարագրել հիպերսեքսուալությունը որպես առաջնային վիճակ[2][3][4], կամ որոշեն նման պահվածքը և իմպուլսները որպես առանձին պաթոլոգիա դասակարգելու համապատասխանությունը։

Հիպերսեքսուալ պահվածքը տարբեր բժիշկների և թերապևտների կողմից դիտվում է որպես օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (ՕԿԽ) կամ «ՕԿԽ-ոլորտի խանգարում», որպես կախվածություն[5][6][7] կամ որպես իմպուլսիվության խանգարում։ Բազմաթիվ հեղինակներ չեն ճանաչում սա որպես պաթոլոգիա[8], այլ համարում են, որ այս վիճակը արտացոլում է մշակութային խորշումը բացառիկ սեռական վարքի նկատմամբ[9][10]։

Պայմանավորված նրանով, որ հիպերսեքսուալության պատճառի վերաբերյալ մասնագետները չեն եկել վերջնական համաձայնության[11], տարբեր հեղինակներ հիպերսեքսուալությունը նկարագրելու համար օգտագործում են տարբեր պիտակներ, երբեմն միմյանց փոխարինող, բայց մեծ մասամբ կախված նրանից, թե որ տեսությանն են նրանք ավելի համակրում, կամ որ յուրահատուկ ն գիծն են ուսումնասիրել։ Ժամանակակից անվանումներն են՝ կոմպուլսիվ մաստուրբացիա, կոմպուլսիվ սեռական բնազդ[12][13], կախվածություն կիբերսեքսից, Էրոտոմանիա, «ավելորդ սեռական հակվածություն»[14], հիպերֆիլիա[15], հիպերսեքսուալություն[16][17], հիպերսեքսուալ խանգարում[18], խնդրահարույց հիպերսեքսուալություն[19], կախվածություն սեքսից, սեռական կոմպուլսիվություն[20], սեքսուալ կախվածություն[10], սեքսուալ իմպուլսիվություն[21], «հսկողությունից դուրս սեռական բնազդ»[22], և պարաֆիլիա-ասոցացված խանգարում[23][24][25]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերսեքսուալության պատճառների վերաբերյալ մասնագետների համաձայնեցումը շատ չնչին է։ Որոշ ուսումնասիրություններ փաստում են, որ որոշ դեպքեր կարող են կապված լինել բիոքիմիական կամ հոգեբանական փոփոխությունների հետ, որոնք ուղեկցում են դեմենցիային։ Հոգեբանական կարիքները բարդացնում են բիոքիմիական բացատրությունը, ըստ որի քունքային/ճակատային բիլթը հանդիսանում է ուղեղի այն հատվածը, որը կարգավորում է մարդու սեռական հակումը (լիբիդոն)։ Այն մարդիկ, ովքեր ունեն ուղեղի այս հատվածի վնասում, ավելի հակված են ագրեսիվ պահվածքի և այլ վարքագծային խնդիրների՝ անձի փոփոխության և սոցիալապես անընդունելի սեռական վարքագծի առաջացման, ինչպիսին է հիպերսեքսուալությունը[26]։ Նույն ախտանիշները կարող են առաջանալ միակողմանի քունքային լոբոտոմիայից հետո[27]։ Կան հիպերսեքսուալության հետ կապված այլ բիոլոգիական գործոններ, օրինակ՝ նախադաշտանային փոփոխություններ և մանկական տարիքում կամ ներարգանդային կյանքի ընթացքում վիրիլիզացնող հորմոնների ազդեցություն[28]։

Անցանկալի սեռական վարքագիծը, մասնավորապես հիպերսեքսուալությունը շտկելու համար հակաանդրոգենների օգտագործման արդյունավետության ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ տեստոստերոնը հանդիսանում է սեռական հակման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման[28]։ Այլ առաջարկվող գործոններից են ֆիզիկական մոտիկության անբավարարությունը և ոչ վաղ անցյալի նկատմամբ մոռացկոտությունը[29]։

Ուղեղի դոպամինէրգիկ մեզոլիմբիկ ուղիների ախտաբանական գերակտիվությունը (որը առաջանում է հոգեծին երևույթների, օրինակ՝ մանիայի ժամանակ[30], կամ որպես դեղորայքի կողմնակի էֆեկտ,օրինակ՝ դոպամինի ագոնիստների, մասնավորապես D3-ագոնիստների կիրառման դեպքում) կապված է տարբեր կախվածությունների առաջացման հետ[31][32] և ապացուցված է, որ ոմանց մոտ կարող է բերել հիպերսեքսուալ վարքագծի առաջացման[30][33][34]։ Ենթատեսաթմբային-հիպոֆիզար-մակերիկամային համակարգի խանգարումները նույնպես կապված են հիպերսեքսուալ խանգարման հետ[35]։

Սեռական Կախվածության Թերապիայի Ամերիկական Ասոցիացիան բիոլոգիական գործոնները համարում է որպես սեռական կախվածության հիմնական պատճառ։ Այլ ասոցացված գործոններ են հոգեբանական կոմպոնենտները (որոնք ազդում են տրամադրության և մոտիվացիոն ոլորտի, ինչպես նաև հոգեշարժական և կոգնիտիվ ֆունկցիաների վրա[36]), հոգևոր հսկողությունը, տրամադրության խանգարումները, սեռական տրավման և ինտիմության անոռեքսիան որպես սեռական կախվածության պատճառ կամ տեսակ[37]։

Որպես ախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ հիպերսեքսուալությունը կարող է հանդես գալ որպես ախտանիշ բազմաթիվ հոգեկան և նյարդաբանական խանգարումների դեպքում։ Սահմանային անձնային խանգարումներով (ՍԱԽ) մարդիկ կարող են լինել նշանակալի իմպուլսիվ, սեդուկտիվ և չափազանց սեքսուալ։ Բազմաթիվ սեռական կապեր ունենալը, սեռական կախվածությունը և հիպերսեքսուալությունը շատ հաճախ հանդիպող ախտանիշներ են ՍԱԽ ունեցող ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Որոշ դեպքերում կարող են նաև դիտվել պարաֆիլիկ հակումների և ցանկությունների ծայրահեղ դրսևորումներ։ «Սահմանային» պացիենտները, որոշների կարծիքով անձի պառակտման հետևանքով, զգում են սերը և սեռականությունը անկայուն ձևերով[38]։

Երկբևեռ խանգարումով մարդկանց մոտ, կախված տրամադրությունից, կարող են դրսևորվել սեռական հակման հսկայական փոփոխություններ։ Ինչպես նշված է DSM-IV-TR-ում, հիպերսեքսուալությունը կարող է լինել երկբևեռ խանգարման կամ շիզոաֆեկտիվ խանգարման դեպքում դիտվող հիպոմանիայի կամ մանիայի ախտանիշ։ Պիկի հիվանդությունը բերում է ուղեղի քունքային/ճակատային բլթի վնասման․ Պիկի հիվանդությունով տառապող հիվանդների մոտ դրսևորվում են սոցիալապես անընդունելի պահվածքի բազմաթիվ տեսակներ[39]։

Որոշ նյարդաբանական վիճակներ, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը[40][41], ուղեղի տարբեր տեսակի վնասվածքներ[42], Կլյուվեր-Բուսիի համախտանիշը[43], Քլայնե-Լեվինի համախտանիշը[44] և մի շարք այլ նեյրոդեգեներատիվ հիվանդություններ կարող են առաջացնել հիպերսեքսուալ վարքագիծ։ Կան տվյալներ, որ տանը, հատուկ խնամքի հաստատություններում կամ հիվանդանոցային պայմաններում ապրող Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող պացիենտների 7-8%-ի մոտ առկա է անընդունելի սեռական վարքագիծ։ Հիպերսեքսուալությունը նաև դիտվել է որպես Պարկինսոնիզմի բուժման համար կիրառվող որոշ դեղորայքների կողմնակի ազդեցություն[45][46]։ Որոշ թմրանյութեր, օրինակ՝ մեթամֆետամինը, նույնպես կարող են բերել հիպերսեքսուալ վարքագծի առաջացման[47]։

Նաև հայտնաբերվել է դրական կապ դեմենցիայի ծանրության աստիճանի և անընդունելի պահվածքի դրսևորման միջև[48]։ Դեմենցիան կարող է բերել հիպերսեքսուալության առաջացմանը մի քանի ուղիներով, ներառյալ օրգանական հիվանդության պատճառով առաջացող դիսինհիբիցիան, սոցիալական ազդակների ոչ ճիշտ ընկալումը, այլ բնազդների կորուստի հետևանքով սեռական բնազդների ավելի ակտիվ դրսևորումը, և դեմենցիան բուժելու համար կիրառվող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները[49]։ Դեմենցիայի հետ կապված հիպերսեքսուալության առաջացման այլ հնարավոր պատճառներն են ինտմիության նկատմամբ չափազանց շատ հոգեբանական պահանջը և ոչ վաղ անցյալի նկատմամբ մոռացկոտությունը[50]։ Հիվանդության հարաճման հետ մեկտեղ աճող հիպերսեքսուալությունը ենթադրվում է, որ ունի հարմարվողական բնույթ նվազող ինքնագնահատականի և կոգնիտիվ ֆունկցիաների համար[29]։

Հիպերսեքսուալության ախտանիշները նման են սեռական կախվածության նշաններին, քանի որ նրանք մարմնավորում են միանման հատկանիշներ։ այս ախտանիշներն են ինտիմ կապ հաստատելու անհնարինությունը (ինտիմության անոռեքսիա), դեպրեսիան և երկբևեռ խանգարումը[51]։ Սրանց հետևանքով առաջացող հիպերսեքսուալությունը կարող է ազդեցություն ունենալ մարդու սոցիալական և մասնագիտական հմտությունների վրա, եթե հիմքում ընկած ախտանիշները ունենան բավականին լայն համակարգային ազդեցություն[52][53]։

Որպես խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին առաջարկությունը, որ սեռական կախվածությունը ներառվի Հոգեկան Խանգարումների Ախտորոշիչ և Վիճակագրական Ձեռնարկի մեջ ( Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (DSM)), չստացավ Հոգեբույժների Ամերիկական Ասոցիացիայի աջակցությունը[54][55][56]։

Առթղջապահության Համաշպարհային Կազմակերպության կողմից թողարկված Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգում 10-ում (ՀՄԴ-10, անգլ.՝ International Classification of Diseases (ICD), International Statistical Classification of Diseases and Related Health Problems) կան երկու նմանատիպ գրառումներ։ Մեկը «չափազանց մեծ սեռական հակում» (կոդավորված որպես F52.7)[57],որը բաժանված է սատիրիազիսի տղամարդկանց համար և նիմֆոմանիայի կանանց համար։ Մյուսը «չափազանց շատ մաստուբացիա» կամ «օնանիզմ (չափազանց շատ)» (կոդավորված որպես F98․8)[58]։

1988 թվականին, Լեվինը և Թրոիդենը հարցականի տակ դրեցին, թե արդյոք խելամիտ է քննարկել հիպերսեքսուալությունը առհասարակ, որպես փաստարկ բերելով այն, որ սեռական ցանկությունները պիտակավորելը որպես «ծայրահեղություն» պարզապես ստիգամտացնում է այն մարդկանց, ովքեր չեն համապատասխանում իրենց մշակութային նորմերին կամ հասակակիցներին, իսկ սեռական կոմպուլսիվությունը ուղղակի առասպել է[9]։ Այնուամենայնիվ, ի հակառակ այս տեսակետին, 30 տարի անց՝ 2018 թվականին, ՀՄԴ-11-ը ստեղծեց նոր վիճակի դսակարգում՝ կոմպուլսիվ սեռական վարքագիծ, որը բնորոշվում է որպես «ուժգին, կրկնվող սեռական իմպուլսների կամ ցանկությունների վերահսկման կայուն անկարողություն, որը բերում է կրկնվող սեռական վարքագծի»։ Այն դասակարգում է այս «վերահսկման անկարողությունը» որպես ոչ նորմալ հոգեկան առողջության վիճակ[59][60]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերսեքսուալությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ տվյալ անձի վրա։ Հիպերսեքսուալությունը որպես կախվածություն դիտարկելու կոնցեպտը սկսվել է 1970-ականներին Անանուն Հարբեցողների ակումբի նախկին անդամների կողմից, որոնք զգում էին, որ նրանց մոտ կա սեռական պահվածքի վերահսկման պակասի և կոմպուլսիվության նույնանման հակում ինչպես ալկոհոլի նկատմամբ[9][61]։ Ներկայումս կան բազմաթիվ ինքնօգնության 12-քայլանի ծրագրերով առաջնորդվող խմբեր այն անձանց համար, ովքեր իրենց որակում են որպես սեքսից կախվածություն ունեցողներ, այդ խմբերից են՝ Sex Addicts Anonymous, Sexaholics Anonymous, Sex and Love Addicts Anonymous, և Sexual Compulsives Anonymous։ Որոշ հիպերսեքսուալներ կարող են բուժել իրենց վիճակը որոշ դեղամիջոցների (օրինակ՝ Կրիպտոտերոնի ացետատ) կամ անաֆրոդիզիակներ (սեռական հակումը իջեցնող նյութեր) պարունակող սնունդներ օգտագործելու միջոցով[62]։ Այլ հիպերսեքսուալներ կարող են ընտրություն կատարել կոնսուլտացիաների, օրինակ՝ հոգեթերապիա, ինքնօգնության խմբակների և խորհրդատվության միջև[63]։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Merriam-Webster բառարանը հիպերսեքսուալությունը բնորոշում է որպես «անսովոր կամ չափազանց մեծ հակվածություն սեռական ակտիվության նկատմամբ, կամ վերջինից չափից դուրս շատ հաճույք ստանալու հակվածություն»[64]։ Սեքսոլոգները հիպերսեքսուալություն տերմինը օգտագործում են 1800-ականներից սկսած, երբ Կրաֆտ-Էբինգը 1866 թվականին թողարկված իր գրքում՝Psychopathia Sexualis, նկարագրում էր բացառիկ սեռական վարքագծի մի քանի կլինիկական դեպք[11][65]։ Հեղինակը հիպերսեքսուալություն տերմինը օգտագործում էր նկարագրելու համար մի վիճակ, որը ներկայումս կոչվում է վաղաժամ սերմնաժայթքում։ Տղամարդկանց մոտ այս վիճակը նկարագրելու համար օգտագործվում են հետևյալ տերմինները՝ դոնժուանիզմ[66], սատիրոմանիակ[67], սատիրիակ[68] և սատիրիազիստ[69], իսկ կանանց համար օգտարծվում են կլիտորոմանիակ[70], նիմֆո և նիմֆոմանիակ[71], թելիոֆիլիկ (մեծահասակների նկատմամբ հակում ունեցող) հետերոսեքսուալ կանանց դեպքում անդրոմանիակ[72], մինչդեռ հիպերսեքսուալսիտ, սեքսահոլիկ[73], օնանիստ, հիպերֆիլիկ և էրոտոմանիակ[74] տերմինները համարվում են սեռ-անկախ[75]։

Այլ, ավելի շատ պատմական անուններից են՝ Դոն Ժուանիզմ, Մեսսալինայի կոմպլեքս[76], սեքսահոլիզմ[77], հիպերլիբիդո[78] և furor uterinus[79]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «hypersexuality» 
  2. Stein, D. J. (2008). Classifying hypersexual disorders: Compulsive, impulsive, and addictive models. Psychiatric Clinics of North America, 31, 587–592.
  3. Bancroft, J., & Vukadinovic, Z. (2004). Sexual addiction, sexual compulsivity, sexual impulsivity or what? Toward a theoretical model Archived 2014-12-05 at the Wayback Machine.. Journal of Sex Research, 41, 225–234.
  4. Coleman, E. (July 1986)։ «Sexual Compulsion vs. Sexual Addiction: The Debate Continues»։ SIECUS Report 14 (6): 7–11։ Վերցված է 2012-10-15 
  5. Orford, J. (1985). Excessive appetites: A psychological view of the addictions. Chichester, England: John Wiley & Sons.
  6. Douglas Weiss (1998)։ The Final Freedom : Pioneering Sexual Addiction Recovery։ Fort Worth, Tex.: Discovery Press։ էջեր 13–14։ ISBN 978-1881292371։ OCLC 38983487 
  7. Carnes, P. (1983). Out of the shadows: Understanding sexual addiction. Minneapolis, MN: CompCare.
  8. Levine, S. B. (2010). What is sexual addiction? Journal of Sex & Marital Therapy, 36, 261–275.
  9. 9,0 9,1 9,2 Levine M. P., Troiden R. R. (1988)։ «The Myth of Sexual Compulsivity»։ Journal of Sex Research 25 (3): 347–363։ doi:10.1080/00224498809551467։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին 
  10. 10,0 10,1 Rinehart, N. J., & McCabe, M. P. (1997). Hypersexuality: Psychopathology or normal variant of sexuality? Sexual and Marital Therapy, 12, 45–60.
  11. 11,0 11,1 Kafka, M. P. (2010). Hypersexual Disorder: A proposed diagnosis for DSM-V. Archives of Sexual Behavior, 39, 377–400.
  12. Quadland, M. C. (1985). Compulsive sexual behavior: Definition of a problem and an approach to treatment. Journal of Sex and Marital Therapy, 11, 121–132.
  13. Coleman, E. (1990). The obsessive–compulsive model for describing compulsive sexual behavior. American Journal of Preventive Psychiatry & Neurology, 2, 9–14.
  14. «ICD-10 entry for "Excessive sexual drive".»։ Apps.who.int։ Վերցված է 2012-06-22 
  15. Money, J. (1980). Love and love sickness. The science of sex, gender difference, and pair bonding. Baltimore, MD: Johns Hopkins University Press.
  16. Miller, B. L., Cummings, J. L., & McIntyre, H. (1986). Hypersexuality or altered sexual preferences following brain injury. Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry, 49, 867–873.
  17. Orford, J. (1978). Hypersexuality: Implications for a theory of dependence. British Journal of Addiction, 73, 299–310.
  18. Krueger, R. B., & Kaplan, M. S. (2001). The paraphilic and hypersexual disorders. Journal of Psychiatric Practice, 7, 391–403.
  19. Kingston, D. A., & Firestone, P. (2008). Problematic hypersexuality: Review of conceptualization and diagnosis. Sexual Addiction and Compulsivity, 15, 284–310.
  20. Dodge, B., Reece, M., Cole, S. L., & Sandfort, T. G. M. (2004). Sexual compulsivity among heterosexual college students. Journal of Sex Research, 41, 343–350.
  21. Kafka, M. P. (1995b). Sexual impulsivity. In E. Hollander & D. J. Stein (Eds.), Impulsivity and aggression (pp. 201–228). Chichester, England: John Wiley.
  22. Bancroft, J. (2008). Sexual behavior that is "out of control": A theoretical conceptual approach. Psychiatric Clinics of North America, 31, 593-601.
  23. Kafka, M. P. (1994). Paraphilia-related disorders: Common, neglected, and misunderstood. Harvard Review of Psychiatry, 2, 39–40.
  24. Kafka, M. P. (2000). The paraphilia-related disorders: Nonparaphilic hypersexuality and sexual compulsivity/addiction. In S. R. Leiblum & R. C. Rosen (Eds.), Principles and practice of sex therapy (3rd ed., pp. 471–503). New York: Guilford Press.
  25. Kafka, M. P. (2001). The paraphilia-related disorders: A proposal for a unified classification of nonparaphilic hypersexuality disorders. Sexual Addiction & Compulsivity, 8, 227–239.
  26. Robinson Karen M. DNS, RN, CS, FAAN (January 2003)։ «Understanding Hypersexuality: A Behavioral Disorder of Dementia»։ Home Healthcare Nurse: The Journal for the Home Care and Hospice Professional 21 (1): 43–7։ PMID 12544463։ doi:10.1097/00004045-200301000-00010 
  27. Devinsky Julie, Devinsk Oliver, Sacks Orrin (18 Nov 2009)։ «Neurocase: The Neural Basis of Cognition»։ Klüver–Bucy Syndrome, Hypersexuality, and the Law 16 (2): 140–145։ PMID 19927260։ doi:10.1080/13554790903329182 
  28. 28,0 28,1 Catalan Jose, Singh Ashok (1995)։ «Hypersexuality revisited»։ The Journal of Forensic Psychiatry 6 (2): 255–258։ doi:10.1080/09585189508409891 
  29. 29,0 29,1 Robinson, K. M. (2003). Understanding Hypersexuality: A Behavioral Disorder of Dementia. Home Healthcare Nurse: The Journal for the Home Care and Hospice Professional, 43-47.
  30. 30,0 30,1 Silverstone T T (1985)։ «Dopamine in manic depressive illness. A pharmacological synthesis»։ Journal of Affective Disorders 8 (3): 225–31։ PMID 2862169։ doi:10.1016/0165-0327(85)90020-5 
  31. «Dopamine, learning and reward-seeking behavior»։ Acta Neurobiol Exp 67 (4): 481–488։ 2007 
  32. Nestler Eric J. (2005)։ «Is There A Common Molecular Pathway For Addiction?»։ Nature Neuroscience 8 (11): 1445–1449։ PMID 16251986։ doi:10.1038/nn1578 
  33. «MedlinePlus Drug Information: Pramipexole (Systemic)»։ United States National Library of Medicine։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-26-ին։ Վերցված է 2006-09-27 
  34. Boyd Alan (1995)։ «Bromocriptine and psychosis: A literature review»։ Psychiatric Quarterly 66 (1): 87–95։ PMID 7701022։ doi:10.1007/BF02238717 
  35. Chatzittofis A., Arver S., Öberg K., Hallberg J., Nordström P., Jokinen J. (2016)։ «HPA axis dysregulation in men with hypersexual disorder»։ Psychoneuroendocrinology 63: 247–53։ PMID 26519779։ doi:10.1016/j.psyneuen.2015.10.002 
  36. «Psychological components - Mobility and transport - European Commission»։ Mobility and transport (անգլերեն)։ 2016-10-17։ Վերցված է 2018-06-18 
  37. «American Association For Sex Addiction Therapy»։ aasat.org (en-US)։ Վերցված է 2018-06-18 
  38. Mitchell Stephen (1995)։ Freud and Beyond: A History of Modern Psychoanalytic Thought։ New York: Basic Books։ ISBN 978-0-465-01405-7 
  39. Cummings J. L.։ Dementia: A clinical approach (2nd ed)։ Boston: Butterworth-Heinemann 
  40. Jones M. C., Okere K. (2008)։ «Treatment of Hypersexual Behavior with Oral Estrogen in an Autistic Male»։ Southern Medical Journal 101 (9): 959–960։ PMID 18708975։ doi:10.1097/SMJ.0b013e318180b3de 
  41. «Grossly disinhibited sexual behavior in dementia of Alzheimer's type»։ Arch Sex Behav 36 (2): 133–4։ April 2007։ PMID 17308974։ doi:10.1007/s10508-006-9144-1 
  42. «Hypersexuality or altered sexual preference following brain injury»։ J. Neurol. Neurosurg. Psychiatry 49 (8): 867–73։ August 1986։ PMC 1028946։ PMID 3746322։ doi:10.1136/jnnp.49.8.867 
  43. National Institute of Neurological Disorders and Stroke։ «NINDS Klüver-Bucy Syndrome Information Page»։ Վերցված է 2009-10-10 
  44. «Kleine-Levin syndrome: a systematic review of 186 cases in the literature»։ Brain 128 (Pt 12): 2763–76։ December 2005։ PMID 16230322։ doi:10.1093/brain/awh620 
  45. Vogel H. P., Schiffter R. (1983)։ «Hypersexuality: A complication of dopaminergic therapy in Parkinson's disease»։ Pharmacopsychiatria 16 (4): 107–110։ PMID 6685318։ doi:10.1055/s-2007-1017459 
  46. Uitti Ryan J., Tanner C. M., Rajput A. H., Goetz C. G., Klawans H. L., Thiessen B. (1989)։ «Hypersexuality with antiparkinsonian therapy»։ Clinical Neuropharmacology 12 (5): 375–383։ PMID 2575449։ doi:10.1097/00002826-198910000-00002 
  47. Mansergh, G., Purcell, D. W., Stall, R., McFarlane, M., Semaan, S., Valentine, J., et al. (2006). CDC consultation on methamphetamine use and sexual risk behavior for HIV/STD infection: Summary and suggestions. Public Health Reports, 121, 127-132.
  48. Burns A., Jacoby, R., Levy, R. (1990)։ «Psychiatric phenomena in Alzheimer's disease. IV: Disorders of behavior.»։ British Journal of Psychiatry 157: 86–94։ PMID 2397368։ doi:10.1192/bjp.157.1.86 
  49. Series H., Dégano P. (2005)։ «Hypersexuality in dementia»։ Advances in Psychiatric Treatment 11 (6): 424։ doi:10.1192/apt.11.6.424 
  50. Karen M. Robinson, DNS, RN, DS, FAAN. (Jan 2003). Understanding Hyper sexuality, A Behavioral Disorder of Dementia. Home Healthcare Nurse. Vol.21, no.1.
  51. Douglas. Weiss (1998)։ The Final Freedom: Pioneering Sexual Addiction Recovery։ Fort Worth, Tex.: Discovery Press։ էջեր 31–34։ ISBN 978-1881292371։ OCLC 38983487 
  52. Douglas. Weiss (1998)։ The Final Freedom: Pioneering Sexual Addiction Recovery։ Fort Worth, Tex.: Discovery Press։ էջեր 87–88, 92–93։ ISBN 978-1881292371։ OCLC 38983487 
  53. Weiss Douglas (2007)։ Sex Addiction: 6 Types and Treatment։ Forth Worth, TX: Discovery Press։ էջ 33։ ISBN 978-1-881292-36-4 
  54. Rubin Rita (2010-02-09)։ «Psychiatry's bible: Autism, binge-eating updates proposed for 'DSM'»։ USA Today 
  55. «Black Friday deals for Target, H&M, Forever21, Old Navy, Radio Shack and more»։ Daily News (New York)։ 2010-02-10։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 27, 2011-ին 
  56. «New Diagnostic Guidelines for Mental Illnesses Proposed»։ Health.usnews.com։ 2010-02-10։ Վերցված է 2012-06-22 
  57. «2012 ICD-10 Diagnosis Code F52.7 : Excessive sexual drive»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-27-ին։ Վերցված է 2013-02-22 
  58. «2012 ICD-10-CM Diagnosis Code F98.8 : Other specified behavioral and emotional disorders with onset usually occurring in childhood and adolescence»։ Icd10data.com։ Վերցված է 2012-06-22 
  59. Christensen Jen։ «WHO classifies compulsive sexual behavior as mental health condition»։ CNN։ Վերցված է 2018-11-26 
  60. «ICD-11 - Mortality and Morbidity Statistics»։ icd.who.int (անգլերեն)։ Վերցված է 2018-11-26 
  61. Goleman Daniel (հոկտեմբերի 16, 1984)։ «Some Sexual Behavior Viewed as an Addiction»։ New York Times: Cl, C9։ Վերցված է 2012-10-15 
  62. Bitomsky, Jane. "Aphrodisiacs, Fertility and Medicine in Early Modern England by Jennifer Evans." Parergon 32.2 (2015): 293-294.
  63. Griffiths, Mark D., and Manpreet K. Dhuffar. "Treatment of sexual addiction within the British National Health Service." International Journal of Mental Health and Addiction 12.5 (2014): 561-571.
  64. «Hypersexual – Definition of hypersexual by Merriam-Webster»։ merriam-webster.com 
  65. Krafft-Ebing, R. von (1886/1965). Psychopathia sexualis: A medico–forensic study (H. E. Wedeck, Trans.). New York: Putnam.
  66. Sifuentes-Jáuregui B (2002)։ Transvestism, Masculinity, and Latin American Literature: Genders Share Flesh։ էջ 207։ ISBN 9780230107281 
  67. Scruton Roger (2015)։ Sexual Desire: A Philosophical Investigation։ էջ 168։ ISBN 9781472927842 
  68. Eghigian, Greg. "Hypersexual disorder: an encounter with Don Juan in the archives." Psychiatric Times 29.8 (2012): 18-18.
  69. Spooner Henry (1918)։ American Journal of Urology and Sexology։ էջ 565 
  70. Plummer, Ken. "A sociological perspective." Sexualities: Difference and the diversity of sexualities 3 (2002): 43.
  71. Nemerof Charles (2004)։ The Concise Corsini Encyclopedia of Psychology and Behavioral Science։ էջ 630 
  72. Trout, Steven. "Decadence & Modernism." English Literature in Transition, 1880-1920 40.2 (1997): 210-214.
  73. Gozzi Jr, Raymond. "Confessions of a metaphoraholic." ETC.: A Review of General Semantics 52.1 (1995): 51-55.
  74. Coleman, Eli. "Compulsive sexual behavior: New concepts and treatments." Journal of Psychology & Human Sexuality 4.2 (1991): 37-52.
  75. «Jen Gerson: Feel free to opt for the epidural sans guilt, new moms»։ ապրիլի 8, 2016 
  76. Orford, J. (1978). Hypersexuality: Implications for a theory of dependence. British Journal of Addiction, 73, 299-320.
  77. Longo-Disse, Samadhi Carol. "Sexaholism: A perspective." Sexual Addiction & Compulsivity 13.1 (2006): 69-94.
  78. Coleman, Eli. "Is your patient suffering from compulsive sexual behavior?." Psychiatric Annals 22.6 (1992): 320-325.
  79. Groneman, Carol. "Nymphomania: The historical construction of female sexuality." Signs: Journal of Women in Culture and Society 19.2 (1994): 337-367.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ Wikisaurus:libidinist Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս