Հոգեմետ դեղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոգեմետ դեղեր, հոգեմետ ազդեցություն ունեցող դեղանյութեր, որ նախատեսված են հիմնականում հոգեկան գործունեության խանգարումների բուժման համար։

Պատմություն և ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ հակաբիոտիկների բացահայտումը, հոգեկան հիվանդներին հանգստացնում էին հիմնականում բուսական ծագում ունեցող պրեպարատներով (մահամորմ, բանգի, օպիատներ), բրոմիդներով, կալցիումի ներարկումով և թմրանյութային քնով: 20-րդ դարի 40-ական թվականների վերջում սկսեցին օգտագործել լիթիումի աղեր և հակահիստամինային նյութեր: Ինչպես նաև օգտագործվում էր ինսուլինային թերապիա, էլեկտրաշոկերի թերապիա և հոգեվիրաբուժություն[1]: Առաջին հոգեմետը համարվում է քլորապրոմազինը (ամինազինը), որը 1950 թվականին սինթեզվում էր որպես անտիհիստամինային պրեպարատ, որի ազդեցությունը հայտնաբերվել է 1952 թվականին նախնական փորձարկումներ կատարելիս: 1953 թվականից սկսած ամինազինը դուրս եկավ շուկա և մեծ տարածում գտավ անզգայացման ազդեցությունը մեծացնող և որպես հանգստացնող միջոց, ինչպես նաև օգտագործվում էր շիզոֆրենիայի ժամանակ[2]: Որպես նեյտրոլեպտիկ պրեպարատ օգտագործվում էր նաև ռեզերպին ալկալոիդը, որը այնուհետև իր տեղը զիջեց ավելի էֆեկտիվ պրեպարատի, որն ուներ ավելի ցածր հոգեմետ ակտիվություն: 1958 թվականին հայտնվեցին առաջին սերնդի այլ հոգեմետ դեղեր՝ հալոպերիդոլ, տրիֆլուոպերազին, թիոպրոպերազին և այլն[1]:

Նեյտրոլեպտիկ տերմինը (հին հունարենից թարգմանաբար նշանակում է  νευρον- նյարդ, նյարդային համակարգ, ληψη- հետ պահում) հաճախ օգտագործում են որպես հոգեմետ պրեպարատների առաջին սերնդի անվանում, այսպես կոչված տիպիկ (դասական) հոգեմետներ: Նեյտրոլեպտիկ տերմինը առաջարկվել է 1967 թվականին, երբ մշակվել է դասակարգումը առաջին հոգեմետ միջոցների, և վերաբերում էր հիմնականում պրեպարատներին, որոնք ունեին ոչ միայն արտահայտված հոգեմետ ազդեցություն, այլ ընդունակ են նաև առաջացնել բնորոշ նյարդաբանական (էքստրապիրամիդային) խանգարում՝ նեյտրոլեպտիկական պարկինսոնիզմ, ակատիզիա, դիստոնիա և այլն:

Հիմանականում այս կողմնակի էֆեկտները զարգանում են հոգեմետ դեղերի ընդունման ֆոնի վրա, ինչպիսիք են՝ հալոպերիդոլը, ամինազինը և տրիֆտազինը, և հաճախակի ուղեկցվում են հոգեկան կողմնակի ազդեցություններով՝ ընկճվածությամբ, արտահայտված վախով և տագնապով, էմոցիոնալ անտարբերությամբ:

Նախկինում նույնիսկ համարվում էր, որ հոգեմետ էֆեկտի զարգացումը հնարավոր չէ առաջանա առանց նյարդաբանական խանգարումների, և, որ թերապևտիկ էֆեկտը կարելի է համեմատել նեյտրոլոգիական կողմնակի գործողության արտահայտվածությամբ: Սակայն հետագայում հայտվեցին նոր շարքի պրեպարատներ՝ կլոզապին, ռիսպերիդոն, օլանզապին, կվետիապին, ամուլսպրիդ, զիպրազիդոն, արիպիպրազիդոլ և այլն, որոնք առաջացնում են զգալիորեն քիչ կողմնակի էֆեկտներ նեյտրոլեպտիկներին բնորոշ (առաջին հերթին նյարդաբանական սահմանում): Ատիպիկ պրեպարատների (ատիպիկ նեյտրոլեպտիկ) հայտնվելը կասկածի տակ դրեց նեյտրոլեպտիկ տերմինի նախկին նշանակությունը: Այդ տերմինի փոխարեն տվյալ պրեպարատների վերաբերյալ հաճախ օգտագործում են <<հոգեմետ>> տերմինը:

Ավելի վաղ նեյտրոլեպտիկները կոչվում էին նաև «մեծ հանգստացնողներ» (major tranquilizers), կամ «ատարատիկաներ» (ataractics), իրենց առաջացրած հանագստացնող ազդեցության պատճառով, քնաբեր և հատուկ անտարբերության վիճակը արտաքին ազդակների նկատմամբ («ատարակսիա»): Այդ անվանումը դուրս է եկել գործածությունից, քանի որ հանգստացնող և քնաբեր ազդեցությամբ օժտված են ոչ բոլոր նեյտրոլեպտիկները, այլ նրանցից մի քանիսը նույնիսկ օժտված են ակտիվացնող և էներգետիկ հատկությամբ, հատկապես փոքր չափաբաժների դեպքում:

1968 թվականին հայտնվեց կլոզապինը, ատիպիկ նեյտրոլեպտիկների խմբի նախահայրը, համարյա չառաջացնելով նյարդաբանական կողմնակի էֆեկտներ, իսկ 1980-ականների վերջին 1990-ական թվականների սկզբին ուրիշ ատիպիկ հոգեմետներ: Սակայն, այն բանից հետո, երբ Ֆինլանդիայում 1970-ական թվականներին մահացան 16 հիվանդից 8-ը, որոնց մոտ կլոպազինի օգտագործումից զարգացել էր ագրանուլոցիտոզ, այդ պրեպարատը հեռացվեց ամերիկյան շուկայից՝ չնայած շարունակվեց օգտագործվել ուրիշ երկրներում: 1990 թվականին ԱՄՆ-ում կրկին մտավ վաճառքի շուկա, քանի որ պարզվեց, որ այն էֆեկտիվ է շիզոֆրենիկ փսիխոզների դեպքում, և քիչ է հակված առաջացնելու կողմնակի երևույթներ:

Վերջին տվյալների համաձայն, հոգեմետների բաժանումը տիպիկների և ատիպիկների, հիմնված նրանց ֆարմակոլոգիական ազդեցության, հնարավոր է, որ արժե դիտարկել, քանի որ ատիպիկ նեյտրոլեպտիկները նշանակալիորեն տարբերվում են ազդեցության սկզբունքով, էֆեկտիվությամբ և կողմնակի էֆեկտներով:

Աղբյուրների վկայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հատկությունը հակաբիոտիկների համարվում է ախտանշանների վրա արդյունավետ ազդելու կարողությունը (զառանցանք, հարյուցինացիա, իլյուզիա, մտքի խանգարում, պահվածքի խանգարում, ագրեսիվություն, հոգեկան գրգռվածություն): Անկախ դրանից հակաբիոտիկները հաճախ նշանակվում են դեպրեսիայի կամ նեգատիվ սիմպտոմների (աուտիզմ, ապատո-աբուլիա, էմոցիոնալ շտկում, դեսոցիալականացում և այլն) բուժման համար: Այնուամենայնիվ որոշ աղբյուրներում կասկածի տակ է առնված այդ միջոցների ազդեցությունը հազվադեպ սիմպտոմատիկայի վրա, որը մեկուսացված է արդյունավետից[3], էֆեկտիվ ատիպիկ հոգեմետներին վերաբերող սիմպտոմատիկային հետազոտություններ արված չէ[3]: Ենթադրվում է, որ նրանք բացառում են այսպես կոչված երկրորդային նեգատիվ սիմպտոմատիկան՝ շնորհիվ զառանցանքի և հարուցինացիաների ռեդուկցիայի հոգեկան հիվանդների մոտ, դեղորայքային թուլացումը պարկինսոնիզմի ժամանակ, տիպիկ նեյտրոլեպտիկայից անցումը ատիպիկի կամ դեպրեսիվ սիմպտոմատիկայի թուլացումը:

Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի դիտողությամբ հոգեմետները չի կաչելի օգտագործել որպես պրեպարատ հոգեկան և վարքային սիմպտոմները բուժելու համար: Ինչպես նաև չի կարելի հոգեմետ դեղերը օգտագործել անքնությունը բուժելու համար: Որպես օրենք չի կարելի նաև օգտագործել մի քանի պրեպարատ միաժամանակ (բացառությամբ մեկ դեղորայքով բուժելու երեք անհաջող դեպքերի , ինչպես նաև երբ երկրորդ պրեպարատը նշանակվում է առաջինի չափաբաժինը նվազեցնելու դեպքում):

Միաժամանակ երեք և ավելի նեյտրոլեպտիկներ չի կարելի օգտագործել ոչ մի պարագայում: Տիպիկ և ատիպիկ նեյտրոլեպտիկներ չի կաչելի նշանակել միաժամանակ:

Դոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագետների մեծամասնությունը եկել է այն մտքին, որ շիզոֆրենիայով հիվանդների բուժման համար նեյտրոլեպտիկների օպտիմալ դոզան պետք է գտնվի 300-600 միլիգրամ սահմանում, հակառակ դեպքում հավանականությունը երկրորդական էֆեկտի մեծանում է: Թույլատրելի առավելագույն դոզան հոգեմետների 1000 միլիգրամ է: Ատիպիկ հոգեմետների օգտագործումը փոքր էֆեկտիվ դոզաների ռեժիմի որոշումը կայացվել է կլինիկական հետազոտությունների շնորհիվ (ի տարբերություն տիպիկ նեյտրոլեպտիկների,որոնք օգտագործվում են բարձր կամ շատ բարձր դոզաներով), պատճառներից մեկն է՝ ատիպիկների առավելությունը տիպիկների նկատմամբ[4]: Հետազոտությունների տվյալների հիման վրա շատ հիվանդների մոտ 100-300 միլիգրամ դոզան ապահովում է լավացումը մի քանի օրվա ընթացքում, իսկ ավելի բարձր դոզաները չբարձրացնելով արդյունավետությունը, մեծացնում են երկրորդական ռեակցիաների էֆեկտը: Վիճակի բարելավումը նեյտրոլեպտիկների օգտագործմամբ բարձր դոզաներով ավելի շատ կապված է սեդատիվ ազդեցությամբ, այլ ոչ թե հատուկ հոգեմետների ազդեցությամբ[5]: Դոզայի բարձրացումը պետք է բարձրացնել 50-100 միլիգրամից ոչ ավել՝ օրվա ընթացքում, դոզայի միանգամից բարձրացումը կարելի է միայն վիճակի կտրուկ վատացման ժամանակ: Օպտիմալ դոզաների հասցնելուց հետո բուժման կուրսի տևողությունը միջինում պետք է տևի 4-6 շաբաթ: Թերապևտիկ բուժման բացակայության ժամանակ նեյտրոլեպտիկների 1500 միլիգրամ մեգադոզայի ընդունումը հազվադեպ է արդյունավետ լինում: Մեգադոզաների ընդունումը արդարացված է այն դեպքում, երբ ավելի փոքր դոզաների օգտագործումը արդյունք չի տվել[5]: Բարձր դոզաների իջեցումը պետք է սկսել հնարավորինս շուտ և աստիճանաբար, երբ բուժումը հասնում է իր արդյունքին: Դոզան կարելի է իջեցնել օրական 100-500 միլիգրամ: Ամենաշատ սխալները թույլ են տալիս նեյտրոլեպտիկների օգտագործման ժամանակ, նրանց դոզաների չարաշահման դեպքում: Միջին դոզաները, ինչպես բարձրները՝ նույնպես տալիս են նույն ադյունավետությունը բուժման, իսկ վիճակի լավացումը համընկնում է դոզայի մեծացման հետ, հաճախ այն կապված է միայն նրա երկար օգտագործման հետ[5]: Մեծ տարիք ունեցող հիվանդների խմբի համար պահանջվում է նեյտրոլեպտիկների ավելի ցածր դոզաներ[5]:

Դոզայի չարաշահում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոզայի չարաշահումը հիմնականում կախված է նեյտրոլեպտիկների հակաադրեներգիկ և հակախոլիներգիկ ազդեցությունից: Այդ դրսևորումներից է ծանր էքստրապիրամիդային խախտումները, քնկոտությունը, մեդրիասը, խորը ջլային ռեֆլեքսների մարումը, տախիկարդիան (սրտի արագ աշխատանք), արտերիալ հիպոթենզիան, էպիլեպսիկ նոպաները, ատիպիկ փորոքային տախիկարդիան:

Քանի որ նեյտրոլեպտիկները ունեն ուժեղ հակափսխային ազդեցություն, պրեպարատի հեռացման համար կիրառում են ստամոքսի լվացում, այլ ոչ թե փսխում առաջացնող դեղեր: Արտերիալ հիպոտենզիան կարգավորում են դոֆամինով և նորադրենալինով: Սրտային ռիթմի խանգարման դեպքում նշանակում են լիդոկային: Նեյրոլեպտիկների չափաբաժնի չարաշահման դեպքում, որը ունի երկար ազդեցություն, անհրաժեշտ է կատարել սրտագրություն:

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեմետ դեղերի ընդունման ընդհանուր հակացուցումները

  • անհատական անտանելիություն
  • անամնեզի տոքսիկ ագրանուլոցիտոզ
  • գլաուկոմա
  • շագանակագեղձի ադենոմա (անտիխոլիներգիկ ազդեցությամբ նեյտրոլեպտիկների համար)
  • պորֆիրիա
  • պարկինսոնիզմ
  • ֆեոքրոմոցիտոմա (բենզամիդային նեյտրոլեպտիկների խմբի համար)
  • ալերգիկ ռեակցիաներ հոգեմետ անամնեզի դեպքում
  • երիկամների և լյարդի ծանր խանգարումներ
  • դեկոմպենսացիայի փուլում գտնվող սիրտ-անոթային համակարգի հիվանդություն
  • ծանր տենդային վիճակ
  • թունավորում
  • կոմա
  • հղիություն
  • կրծքով կերակրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Мосолов С. Н. Современная антипсихотическая фармакотерапия шизофрении // Неврология. Психиатрия. — 29 мая 2004. — № 10.
  2. López-Muñoz Francisco, Alamo Cecilio, Cuenca Eduardo, Shen Winston W., Clervoy Patrick, Rubio Gabriel (2005)։ «History of the discovery and clinical introduction of chlorpromazine»։ Annals of Clinical Psychiatry 17 (3): 113–35։ PMID 16433053։ doi:10.1080/10401230591002002 
  3. 3,0 3,1 Калинин В. В., Рывкин П. В. "Атипичные нейролептики в психиатрии: правда и вымысел". Психиатрия и психофармакотерапия, 1999, № 1.
  4. Снедков Е.В. Мифы об антипсихотиках // Проблемы и перспективы развития стационарной психиатрической помощи (в 2-х т.). / Под ред. О.В. Лиманкина. — Санкт-Петербург, 2009. — Т. 1. — С. 440—448.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Попов Ю.В., Вид В.Д. Современная клиническая психиатрия. — Москва: Экспертное бюро-М, 1997. — 496 с. — 5000 экз. — ISBN 5-86006-532-9