Պարկինսոնիզմ
Պարկինսոնիզմ Parkinsonism | |
---|---|
Տեսակ | հիվանդություն, անբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | դող, ռիգիդություն, հավասարակշռությունը պահելու անկարողություն |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 332 |
ՀՄԴ-10 | G20.0-G21.0 |
![]() |
Պարկինսոնիզմը նյարդաբանական ախտանիշների համակցություն է, որը բնութագրվում է տրեմորով (դող), մկանային ռիգիդությամբ (մկանային տոնուսի բարձրացում, պասիվ շարժումների ժամանակ մկանների հավասարաչափ դիմադրություն, ծալիչ և տարածիչ մկանների միանման դրսևորում), ուղղակեցվածքային անկայունությամբ (հավասարակշռության պահպանման անկարողություն, քայլքի դժվարեցում և վայր ընկնել) և բրադիկինեզիայով (դանդաղաշարժություն, շարժումներ սկսելու և պտույտ կատարելու դժվարություն)[1]։ Պարկինսոնիզմի կլինիկական պատկերի հիմքում ընկած է ակինետիկ֊ռիգիդային (ակտիվ շարժումների դժվարեցում և մկանային տոնուսի բարձրացում) սինդրոմը[2]։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիպում է բազմաթիվ հիվանդությունների պատճառով, սակայն առավել հաճախակի հանդիպող պատճառը Պարկինսոնի հիվանդությունն է։
- Առաջնային (իդիոպաթիկ) պարկինսոնիզմը (Պարկինսոնի հիվանդություն) կազմում է դեպքերի մեծամասնությունը։
- Երկրորդային, սիմպտոմատիկ (ախտանշանային) պարկինսոնիզմ․
- դեղորայքային
- անոթային֊սուր՝ ինսուլտի (ուղեղի կաթված) և քրոնիկական՝ ենթակեղևային աթերոսկլերոտիկ էնցեֆալոպաթիայի ժամանակ
- թունային և հիպօքսիկ (թթվածնաքաղց)
- նյութափոխանակային
- պոստէնցեֆալիկ
- ուռուցքային և պարանեոպլաստիկ
- վնասվածքային՝ ծանր գանգուղեղային տրավմաների կամ հաճախակի վնասվածքի հետևանքով (բռնցքամարտիկների էնցեֆալոպաթիա)
Պարկինսոնիզմ լրացուցիչ նյարդաբանական կամ նյարդահոգեբանական խանգարումներով (ատիպիկ պարկինսոնիզմ, պարկինսոնիզմ պլյուս) այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների շրջանակներում՝
- աչքերի շարժումների պրոգրեսիվող վերկորիզային պարեզ (մասնակի կաթված)՝ Սթիլ֊Ռիչադսոն֊Օլշևսկու սինդրոմ
- Շայա֊Դրեյջերի սինդրոմ, նախ և առաջ ստրիատոնիգրալ (սև նյութի և զոլավոր մարմնի(corpus striatum)) դեգեներացիա
- կեղև֊հիմային դեգեներացիա
- դեմենցիա Լևի մարմնիկներով
- Հիմային նյարդահանգույցների կալցիֆիկացիա
- ուղեղ֊ողնուղեղային ատաքսիա
- հեմիատրոֆիկ֊հեմիպարկինսոնի սինդրոմ
- Երիտասարդ հիվնադների մոտ
- հեպատո֊ցերեբրալ(լյարդ֊ուղեղային) դիստրոֆիա (Վիլսոն֊Կոնովալովի հիվանդություն)
- Գալլերվորդեն֊Շպատցի կամ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ
- Հետինգտոնի խորեայի յուվենիլ (երիտասարդական) ձևի ժամանակ
- Լևոդոպա֊կախյալ դիստոնիա
Դեղորայքային պարկինսոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղորայքային պարկինսոնիզմը երկրոդային պարկինսոնիզմի ամենահաճախ հանդիպող ձևերից մեկն է և կազմում է բոլոր դեպքերի 4-10%֊ը։ Ամենից հաճախ կապված է նեյրոլեպտիկների ընդունման հետ, այն ավելի տարածված է հոգեբուժական կլինիկանների և հոգեբուժական ամբուլատոր բաժանմունքների[3] հիվանդների շրջանում։ Նոր զարգացող հիպոկինեզիայով, տրեմորով կամ ռիգիդությամբ[4] հիվանդի մոտ առաջին հերթին պետք է բացառել դեղորայքային պարկինսոնիզմը։ Դեղորայքային պարկինսոնզիմի առաջացման ռիսկ է մեծ տարիքը[5][6][7]։ Էքստարպիրամիդալ նեյրոլեպտիկ խանգարումները, այդ թվում նաև նեյրոլեպտիկ պարկինսոնիզմը ի հայտ է եկել 1952 թվականից հետո, երբ բժշկագիտութան բնագավառում ի հայտ եկան նեյրոլեպտիկները։ Առաջին անգամ դեղորայքային պարկինսոնիզմ նկարագրվել է 1954 թվականին։ Դեղորայքային պակինսոնիզմ առաջին անգամ հայտնաբերվել է մի հիվանդի մոտ, ում բուժում էին ֆենոթիազիդային շարքի նեյրոլեպտիկներով և ռեզերպինով[8]։ Մոտավորապես 50% դեպքերում[9] դեղորայքային պարկինսոնիզմ ի հայտ է գալիս հակադեպրեսանտներին չպատկանող դեղերի ընդունման հետևանքով։ Դրանց են պատկանում՝ [3]
- դոֆամինային ռեցեպտորների անտագոնիստներ (դիպրազին, ֆլունարիզին, ցինարիզին, մեթոքլորամիդ)
- սինապսներում դոֆամինի շրջապտույտը նվազեցնող դեղամիջոցներ (մեթիլդոֆա)
- կենտրոնական սիմպաթոլիտիկներ, որոնք հյուծում են դոֆամինի պաշարները (ռեզերպին, տետրաբենզային)
- սերոտոնինէրգիկ դեղամիջոցներ, որոնք արգելակում են սև նյութի դոֆամինէրգիկ նեյրոնների ակտիվությունը (ֆլուոկսետին)[4])
- վալպրոատներ (ճարպաթթուներ)[10][11]։.
Հետազոտողները նկարագրել են առանձին դեքեր, երբ պարկինսոնիզմն առաջացել է α֊ինտերֆերոնի, ամոկսապինի, ամլոդիպինի, ամիոդարոնի, ամֆոտերացին B֊ի, դիազեպամի, դիսուլֆիրամի, դիֆենինի, ինդոմետացինի, կապտոպրիլի, կլոպամիդի, լովաստատինի, տրազոդոնի, ֆենելզինի, ցիկլոսպորինի, թիմետիդինի, ցիտոզին֊արաբինոզիդի, մորֆինի բարձր դոզաների, ինչպես նաև կոնտրաստ նյութերի ներմւոծումից հետո։ Այս դեպքում էքստապիրամիդալ խանգարումների առաջացման մեխանիզմը հայտնի չէ։ Հնարավոր է նաև խոլինոմիմետիկների այդ թվում նաև պիրիդոստիգմինի և դոնեպեզիլիа[4] ընդունման հետևանքով պարկինսոնիզմի պրոգրեսիա։ Գրանցվել են պարկինսոնիզմի առաջացման դեպքեր եռցիկլիկ հակադեպրեսանտների և լիթիումի պրեպարատների ընդունման հետևանքով, սակայն այդ հոդվածների վերլուծումից պարզ դարձավ, որ այստեղ խոսքը ավելի շատ ոչ թե պարկինսոնիզմի, այլ տրեմորի (դող), ուղղակեցվածքային և պոստուրալ կինետիկ հատկությունների մասին է, որոնք ուղեկցվում են «ատամնավոր ակ»֊ի[4] սինդրոմով։
Ատիպիկ պարկինսոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատիպիկ պարկինսոնիզմով հիվանդացության ընդհանուր նշան է հանդիսանում արագ ընթացքը, լևոդոպայով բուժման ոչ ամբողջական կամ կարճատև ազդեցությունը, Պարկինսոնի հիվանդությանը ոչ բնորոշ պոստուրալ խանգարումները, ավտոնոմ դիսֆունկցիաները, հիպոկինետիկ֊ռիգիդ սինդրոմը (ոչ թե վերջույթների, այլ մարմնի վրա), պիրամիդալ (բրգային) նշանները, միոկլոնուսը, ուղեղիկային նշանները, օկուլոմոտոր և կոգնիտիվ ֆունկցիանեի խանգարումը։ Որպես կանոն այս հիվանդություններն առաջանում են պատահական։ Ժառանգական ձևին պատկանում են ուղեղ֊ողնուղեղային ատակսիայի մի քանի ձևեր և ճակատ-քունքային դեմենցիաները, Վիլսոն֊Կոնովալովի հիվանդությունը, ինչպես նաև Հանտինգտոնի հիվանդության յուվենիլ ձևը։ Պարկինսոնիզմի ատիպիկ ձևի դիագնոստիկան կարևոր է ինչպես պլանավորման, քանի որ այստեղ առաջանում են բուժման հատուկ ձև պահանջող յուրահատուկ խնդիրներ։ Բացի դա պարկինսոնիզմի ատիպիկ ձևի իմացությունը հնարավորություն կտա խուսափել ոչ էֆֆեկտիվ կամ ռիսկային բուժումից։ Օրինակ հայացքի պրոգրեսիվող վերկորիզային պարեզով կամ բազմահամակարգային ատրոֆիայով հիվանդները չեն արձագանքում գլխուղեղի խորը ստիմուլյացիային։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aminoff MJ, Greenberg DA, Simon RP (2005)։ Clinical Neurology (6th ed.)։ Lange: McGraw-Hill Medical։ էջեր 241–5։ ISBN 0071423605
- ↑ 24.2.2. Болезнь Паркинсона // Гусев Е.И., Коновалов А.Н., Бурд Г.С. Неврология и нейрохирургия: учебник. — 2004.
- ↑ 3,0 3,1 Луцкий И. С., Евтушенко С. К., Симонян В. А. Симпозиум «Болезнь Паркинсона (клиника, диагностика, принципы терапии)» // Последипломное образование. — 2011. — № 5 (43).
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Левин О. С., Шиндряева Н. Н., Аникина М. А. Лекарственный паркинсонизм // Журнал неврологии и психиатрии им. С. С. Корсакова. — 2012. — № 8. — С. 69—74.
- ↑ Avorn J և այլք: (1995 Jul)։ «Neuroleptic drug exposure and treatment of parkinsonism in the elderly: a case-control study»։ Am J Med 99 (1): 48–54։ PMID 7598142
- ↑ Susatia F, Fernandez HH. (2009)։ «Drug induced parkinsonism»։ Curr Treat Options Neurol 11: 162–169։ PMID 19364450
- ↑ B Thanvi, S Treadwell (2009)։ «Drug induced parkinsonism: a common cause of parkinsonism in older people»։ Postgrad Med J 85: 322–326։ doi:10.1136/pgmj.2008.073312
- ↑ Достоверность гипотезы Иди и Сазерленда. Нейролептический синдром — лекарственный паркинсонизм
- ↑ Bondon-Guitton E և այլք: (October 2011)։ «Drug-induced parkinsonism: A review of 17 years' experience in a regional pharmacovigilance center in France»։ Movement Disorders 26 (12): 2226–2231
- ↑ Manfred Hauben, Lester Reich (March 2005)։ «Valproate-induced parkinsonism: Use of a newer pharmacovigilance tool to investigate the reporting of an unanticipated adverse event with an “old” drug»։ Movement Disorders 20 (3): 387
- ↑ C. Armon et al. «Reversible parkinsonism and cognitive impairment with chronic valproate use» Neurology 1996; 47: 626—635
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Neurologie compact für Klinik und Praxis, herausgegeben von Andreas Hufschmidt 6. Auflage 2013
- Thomas Brandt "Therapie und Verlauf neurologischer Erkrankungen 6. Auflage 2013 Kapitel «Atypische Parkinson-Syndrome» von A. Münchau und G.K. Wenning
- Левин О.С. Как лечить паркинсонизм не при болезни Паркинсона? // Трудный пациент. — 2008. — № 5—6.
- Экстрапирамидные расстройства: Руководство по диагностике и лечению / Под ред. В.Н. Штока, И.А. Ивановой-Смоленской, О.С. Левина. — Москва: МЕДпресс-информ, 2002. — 608 с. — ISBN 5-901712-29-3
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |