Ամինազին
Արտաքին տեսք
| Կլինիկական տվյալներ | |
|---|---|
| Օգտագործման եղանակներ | ներարկում, ներերակային |
| Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
| Կիսատրոհման պարբերություն | 16-30 ժամ |
| Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
2-քլոր-10-[3-(երկմեթիլամինոպրոպիլ)] ֆենոթիազինի հիդրոքլորիդ
| |
| CAS համար | 69-09-0 |
| PubChem CID | 2726 |
| DrugBank | DB00477 |
| CompTox Dashboard (EPA) | |
| ECHA InfoCard | 100.000.042 |
| Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
| Քիմիական բանաձև | C17H19ClN2S |
| Մոլային զանգված | 31886 g·mol−1 |
Ամինազին, լարգակտիլ, պլեգոմազին, քլորպրոմագին, հիբերնալ, կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող դեղանյութ։ Ամինազին նվազեցնում է տագնապի և անհանգստության զգացումը, սահմանափակում շարժողական ակտիվությունը, թուլացնում կմախքային մկանների լարվածությունը, նպաստում ջերմություն իջեցնող և հակափսխեցուցիչ դեղանյութերի ազդեցության հասունացմանը։ Ամինազինի սինթեզով հիմք դրվեց հոգեկան հիվանդությունների քիմիաբուժությանը։ Օգտագործվում է հոգեկան գրգռվածության, սուր և քրոնիկական պսիխոզների (մասնավորապես՝ շիզոֆրենիայի) դեպքում։ Ամինազինի փոքր դոզաները կանխում են տարբեր ծագում ունեցող սրտխառնոցը և փսխումը։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամինազին» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 318)։ |