Հարսանեկան տարեդարձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարսանեկան տարեդարձ (անգլ.՝ Wedding anniversary), տարեդարձ, որը նշվում է ամեն տարի՝ հարսանիքի օրը, ունենում է իր անվանումը, ծեսերն ու ավանդույթները։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելքի երկրներում (Չինաստան, Ճապոնիա) հարսանեկան տարեդարձը նշվել է համաձայն նումերալոգիայում հայտնի հաջող և անհաջող տարեդարձների[1] և հոբելյանների։ Օրինակ, համաձայն այս ուսմունքի՝ չորս թվին բազմապատիկ ամսաթվերը պետք է նշել աղմկոտ՝ հյուրերի հետ։ Իսկ հարսանեկանը՝ նվիրված ամուսնության 11, 22 և 33 տարիներին, պետք է առանձին նշել։

Տարիներ Գերմանիա Հոլանդիա[2] Անգլիա[3][4] ԱՄՆ[4] Ֆրանսիա Սկանդինավյան երկրներ[2] Արևելյան Եվրոպա
1 Թուղթ Չիթ Բամբակ Թուղթ (ներկայումս՝ ժամացույց) Բամբակ Թուղթ Չիթ
2 Բամբակ Ստվարաթուղթ Թուղթ Բամբակ (ներկայումս՝ ճենապակի) Կաշի Բամբակ Թուղթ
3 Կաշի Կաշի Կաշի Կաշի (ներկայումս՝բյուրեղապակի, ապակի) Ցորեն Կաշի Կաշի
4 Սաթ Մետաքս Միրգ և ծաղիկներ Մետաքսե գործվածք Ծաղիկ Մոմանյութեր Կտավատ (Մոմանյութեր)
5 Ծառ Անտառ Փայտե իրեր Ծառ (ներկայումս՝ արծաթե սպասք) Ծառ Ծառ Ծառ
6 Շաքար Գիպս Շաքար Երկաթ (ներկայումս՝ փայտե իր) Շիպր Կղզի Թուջ
6,5 Ցինկ
7 Արույր Տեքստիլային գործվածք Բուրդ, Պղինձ

(ներկայումս՝ գրասեղանի իրեր)

Բուրդ Պղինձ
8 Աղ Բրոնզ Աղ Բրոնզ (ներկայումս՝ գործվածք, ժանյակ) Կակաչ Կակաչ Թիթեղ
9 Բյուրեղ Հախճապակի Պղինձ Կերամիկա, ճենապակի (ներկայումս՝ կաշվե իրեր) Հախճապակի Հախճապակի Հախճապակի
10 Վարդ Անագ Անագ, ալյումին Անագ, ալյումին (ներկայումս՝ ալմաստ) Անագ Անագ Անագ
11 Պողպատ Պողպատ Պողպատ Պողպատ (ներկայումս՝ բիժուտերիա]] Մարջան Ցինկ Պողպատ
12 Նիկել Գործվածք Մետաքս և սպիտակեղեն Մետաքս (ներկայումս՝ մարգարիտ և

գունավոր թանկարժեք քարեր)

Մետաքս Մետաքս Նիկել
13 Հովտաշուշան Հովտաշուշան Ժանյակ Ժանյակ (ներկայումս՝ կտոր) Հովտաշուշան Հովտաշուշան Հովտաշուշան
14 Փղոսկր Կապար Փղոսկր Փղոսկր (ներկայումս՝ ոսկեղեն) Կապար Կապար Ագաթ
15 Մանուշակ Բյուրեղ Բյուրեղապակի Բյուրեղապակի (ներկայումս՝ ժամացույց) Բյուրեղապակի Բյուրեղ Բյուրեղապակի
16 Տոպազ Տոպազ Արծաթե սպասք[5][6] Շափյուղա Տոպազ Տոպազ
17 Խոլորձ Վարդ Կահույք Վարդ Վարդ Վարդ
18 Փիրուզ Փիրուզ Ճենապակի Փիրուզ Փիրուզ Փիրուզ
19 Կրետոն Կրետոն Բրոնզ Կրետոն Կրետոն Նռնաքարեր
20 Ճենապակի Ճենապակի Ճենապակի Ճենապակի(ներկայումս՝ պլատին) Ճենապակի Ճենապակի Ճենապակի
21 Արույր, նիկել Օպալ Օպալ
22 Պղինձ Բրոնզ Բրոնզ
23 Արծաթե ափսե Բերիլ Բերիլ
24 Երաժշտական գործիքներ Ատլասե կտոր Ատլասե կտոր
25 Արծաթ Արծաթ Արծաթ Արծաթ (ներկայումս՝Ստերլինգ արծաթ) Արծաթ Արծաթ Արծաթ
26 Բնօրինակ նկար Ժադ Նեֆրիտ
27 քանդակ կարմրափայտ կարմրափայտ
28 Խոլորձ Նիկել Նիկել
29 Նոր կահույք Թավիշ Թավիշ
30 Մարգարիտ Մարգարիտ Մարգարիտ Մարգարիտ(ներկայումս՝ ալմաստ) Մարգարիտ Մարգարիտ Մարգարիտ
31 Ժամացույց Ոչխարի կաշի Արև
32 Ավտոմեքենա Պղինձ
33 Ելակ Ելակ Ելակ Ամեթիստ Պորֆիր Ելակ Ելակ
34 Օպալ Սաթ Սաթ
35 Գործվածք Մարջան Մարջան Մարջան, Նեֆրիտ Սուտակ Մարջան Մարջան
36 Ճենապակի Մուսլին
37 Գիպս Թուղթ Մուսլին
37,5 Ալյումին
38 Բերիլ, տուրմալին Սնդիկ Սնդիկ
39 Ժանյակ Կրեպ
40 Սուտակ Սուտակ Սուտակ Սուտակ Զմրուխտ Սուտակ Սուտակ
41 Հող Երկաթ
42 Հողատարածքով տուն Սադափ Перламутр
43 Շրջագայություն Ֆլանել Ֆլանել
44 Նպարեղեն Տոպազ Տոպազ
45 Առյուծամագիլ Շափյուղա Շափյուղա Շափյուղա Ոսկեզօծ արծաթ Շափյուղա Շափյուղա
46 Բնօրինակ բանաստեղծություններ Նարդոս Նարդոս
47 Գրքեր Կաշմիր Կաշմիր
48 Օպտիկա (աստղադիտակ, մանրադիտակ) Ամեթիստ Ամեթիստ
49 Շքեղ իրեր Մայրի Մայրի
50 Ոսկի Ոսկի Ոսկի Ոսկի Ոսկի Ոսկի Ոսկի
55 Վեներա Խոլորձ Զմրուխտ Զմրուխտ Խոլորձ Ամեթիստ Զմրուխտ
60 Ալմաստ Ալմաստ Ալմաստ Ալմաստ Ալմաստ Ալմաստ Ալմաստ
65 Երկնագույն շափյուղա Պալիսադր Երկաթ
67,5 Քարեր
70 Գթասիրություն Փայլ Պլատին[7][8][9] Պլատին Պլատին Պլատին Փառավորություն
75 Ալմաստ և նմանատիպ քարեր, ոսկի Ալեբաստր Թագ
80 Կաղնի Կաղնի Կաղնի[10][11] Ալմաստ, մարգարիտ Կաղնի Ընկույզ Կաղնի
85 Գինի Ալմաստ, շափյուղա Մորգանիտ
90 Գրանիտ Գրանիտ Գրանիտ Ալմաստ, զմրուխտ Գրանիտ Գրանիտ Գրանիտ
95 Ալմաստ, սուտակ Բաոբաբ
100 Երկինք 10 կարատ ալմաստ Ջուր Կարմիր պլատին

Հարսանեկան տարեդարձի խորհրդանիշերը տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ հարսանիք սա ամուսնության օրն է։ Այդ օրվա խորհրդանիշը հարսանեկան պսակի վրա մրտենու տերևներն են։

Չթե հարսանիք, սա համատեղ կյանքի մեկ տարին է։ Չթե հարսանիքի խորհրդանիշը երկակի խորհուրդ ունի։ Պահպանողական աղբյուրները հաստատում են, որ հարսանիքից հետո մեկ տարվա ընթացքում հրաբերությունները նման են չթի՝ ամենաթույլ կտորին։ Երիտասարդները մեկ տարվա ընթացքում հազիվ են մոտիկից իրար ճանաչում, նրանց հարաբերությունները դեռևս կայուն չեն, դրա համար էլ համարվում են «չթե»։ Սակայն ժողովրդական ասույթը « չթե հարսանիք» անվանումը այլ բանի է վերագրում, ավելի հեշտ է պարզաբանում չթե տարեդարձի իմաստը։ Ժողովուրդը ենթադրում է, որ համատեղ կյանքի առաջին տարուն բնորոշ է ամուսնացողների անկողնային շատ ակտիվ գործողությունները, որը հանգեցնում է անկողնային սպիտակեղենի մաշելուն՝ մինչև դրա մաղանման գործվածքի վերածվելուն։ Նորապսակներն այդ օրն իրար նվիրում են չթե թաշկինակներ։ Երբեմն այն անվանվում է բամբակաթղթյա։ Այդպես է անվանվում, քանի որ նորապսակների կյանքն արդեն առօրեական է դարձել։

Այդ օրը խմում են մեկ շիշ շամպայն, որը հատուկ պահվում է հարսանիքի օրվանից։ Չթե հարսանիքը նշելու ժամանակ հրավիրվում են վկաները, լավագույն ընկերներն ու ծնողները։

Թղթե հարսանիք, սա ամուսնության երկրորդ տարեդարձն է։ Սովորաբար նվիրում են ալբոմներ, գրքույկներ, մշակույթի մասին գրքեր։

Կաշվե հարսանիք, սա համատեղ կյանքի երրորդ տարին է։

Վուշե հարսանիք, նշվում է չորս տարի հետո։

Փայտե հարսանիք, նշվում է ընտանեկան կյանքի հնգամյակը։ Այդ օրը սովորաբար նվիրում են փայտե տարբեր իրեր։

Թուջե հարսանիք, սա համատեղ կյանքի 6-ամյակն է։

Ցինկե հարսանիք,  նշվում է վեց և կես տարի անց և մեզ է հասնում սերնդե սերունդ փոխանցվող այն իմաստությունը, որ, ամուսնության և ցինկե սպասքի վրա ժամանակ առ ժամանակ պետք է փայլ ավելացնել և հետևողականորեն այն փայլեցնել։

Պղնձե հարսանիք, նշվում է ամուսնությունից յոթ տարի անց։ Ամուսինները փոխանակվում են պղնձե դրամներով՝ որպես ապագա երջանկության երաշխիք։

Թիթեղյա հարսանիք, 8 տարի։ Այդ օրը նվիրում են փայլուն տնային պարագաներ, օրինակ թխվածքի ձևամաններ։ Այդ տարեդարձն անվանում են նաև Անկողնային հարսանիք։ Ընդունված է գնել նոր մահճակալ՝ որպես ընտանեկան օջախի նորացման խորհրդանիշ։

Հախճապակե հարսանիք, ամուսնության 9 տարին։ Նվիրում են հախճապակե սպասք, իրեր։

Անագե հարսանիք (վարդագույն), ամուսնության տասնամյա հոբելյանը։ Այդ օրը հրավիրվում են հարսանիքին ներկա եղած անջինք։ Անագը փափկության և միաժամանակ հաստատունության խորհրդանիշն է։ Նվիրում են անագե իրեր (ըմպանակներ, արձանիկներ)։ Պարում են կարմիր վարդերով։ Ամուսինը կնոջը նվիրում է 11 վարդ։ 10 կարմիր՝ որպես սիրո խորհրդանիշ և 1 սպիտակ՝ որպես հույսի և հաջորդ տասնամյակի խորհրդանիշ։

Պողպատե հարսանիք, համատեղ կյանքի 11 տարի։ Ընդունված է նվիրել պողպատից իրեր, տարբեր էլեկտրասարքավորումներ։

Նիկելե հարսանիք, սա ամուսնական կյանքի 12,5 տարին է։

Ժապավենե հարսանիք, 13 տարին։

Ագաթե հարսանիք՝ ամուսնական կյանքի 14 տարին։ Նվիրում են ագաթից զարդեր։

Ապակե հարսանիք, 15 տարի նվիրում են ապակե առարկաներ՝ ի նշան այն բանի, որ ամուսինների միջև հարաբերությունները պետք է ապակու նման մաքուր լինեն։

Փիրուզե հարսանիք, ամուսնության 18-րդ տարին։

Ճենապակե հարսանիք, 20 տարի։ Տոնական սեղանը ձևավորվում է նոր ճենապակե սպասքով՝ ի նշան այն բանի, որ հին սպասքից ոչինչ չի մնացել։

Ծիածանաքարե հարսանիք, 21 տարին։

Բրոնզե հարսանիք, 22 տարին։

Բյուրեղյա հարսանիք, 23 տարին։

Կերպասե հարսանիք, 24 տարին։

Արծաթե տարեդարձը  25 տարին է[12]։ Հարսանեկան առաջին տարեդարձն է, որ մեծ մասշտաբ է նշվում։ Որպես կանոն նվիրում են արծաթե զարդեր, մասնավորապես ամուսիններն իրար նվիրում են արծաթե մատանիներ[13]։

Մարգարտե հարսանիք համատեղ կյանքի 30 տարին։ Այն նման է հարսանեկան ապարանջանի․ յուրաքանչյուր ապրած օրը հյուսվում է մյուս օրվան։ Մարդիկ մեծ մասամբ մարգարիտը նույնացնում են սպիտակ գույնի հետ, չնայած բնության մեջ հանդիպում են շատ երանգներ, օրինակ կանաչ մարգարիտը հանդիսանում է հույսի խորհրդանիշը, սպիտակը աղջկա համար պսակի խորհրդանիշն է, կապույտը՝ երազանքի, կարմիրը՝ կրքի։

Մարջանե հարսանիք, 35 տարին։ Նույնացվում է ռուբինի հետ։

Ալյումինե հարսանիք, 37,5 տարին, սա խոսում է ընտանեկան զույգի երկար և կայուն կապի մասին։

Սնդիկե հարսանիք, 38 տարին։

Սուտակե հարսանիք, 40 տարին։

Շափյուղե հարսանիք, ամուսնության 45 տարին։ Ամուսնության 45–րդ տարեդարձին փոխանակվում են ոսկե զարդերով (մատանիներով), որոնք շափյուղա են պարունակում։

Ոսկե հարսանիք, 50 տարին։ Ոսկին մարմնավորումն է չարչարանքով հասած ինչ–որ բանի։ Մարդիկ, որոնք կես դար միասին են ապրում, ապացուցում են փոխադարձ սերը, հարգանքը, վստահությունը և նվիրվածությունը։ Ի պատասխան այս ջերմ զգացմունքների՝ ոսկե հարսանիքի օրը զույգերը փոխանակվում են ոսկե զարդերով, իսկ հին զարդերը տալիս են թոռներին՝ որպես ընտանեկան մասունք։ Ոսկե հարսանիքը պետք է նշել հարազատների հետ, որոնք իրենց հերթին ամուսիններին պետք է ոսկե զարդեր կամ ոսկեզօծ իրեր նվիրեն[14]։

Զմրուխտե հարսանիք, 55 տարին։

Ադամանդե հարսանիք, 60 տարին։ Նշանակում է, որ ոչինչ այլևս չի կարող քանդել այս ամուսնությունը, բացի մահից։

Երկաթե հարսանիք,  ամուսնական կյանքի 65 տարին։

Քարե հարսանիք,  համատեղ կյանքի 67,5 տարին։

Բարեբեր հարսանիք,  համատեղ կյանքի 70 տարին։

Թագավորական հարսանիք, համատեղ կյանքի 75 տարին։

Կաղնե հարսանիք,  համատեղ կյանքի 80 տարին։

Գրանիտե հարսանիք, համատեղ կյանքի 90 տարին։

Պլատինե (կարմիր) հարսանիք, համատեղ կյանքի 100 տարին։ Ամուսնական հարաբերությունների բացարձակ ռեկորդ է հանդիսանում Ագաև ամուսինների օրինակը, որոնք ողջ կյանքն ապրել են Ադրբեջանական Լերիսկ շրջանի բարձրլեռնային գյուղում։ Ամուսինները նշել են տարեդարձը, երբ Նիֆտուլ Ագաևը դարձել է 126, իսկ Բալբեիմ Ագաևը՝ 116 տարեկան։ Իսկ 1986 թվականին նույն գյուղում գրանցվել է ամենաերկար ամուսնության ռեկորդը, որը պատկանում էր Իլյաս և Խաթին Ջաֆարովներին[15]։

Տարբեր երկրներում հարսանեկան տարեդարձ նշելու առանձնահատկություններ[16][խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում ամուսնության 50-րդ տարեդարձի և դրանից հետո յուրաքանչյուր հինգ տարին մեկ անհատական շնորհավորանք են ստանում միապետից[17]։ 1917 թվականից սկսած՝ միապետն իր ձեռքով է շնորհավորական բացիկ գրում հոբելյարին, որը հասնում է հատուկ ծրարով, սակայն սովորական փոստով։ Որպեսզի հոբելյարներին ցուցակագրեն, հարազատները կամ բարեկամները պետք է համապատասխան դիմում ներկայացնեն Բուքինգեմյան ամրոց[18]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներից սկսած՝ ԱՄՆ–ում գործում է «տարեդարձների ցուցակ»։ Նրա հիմքում ընկած են ոչ թե հարսանեկան խորհրդանիշերը, այլ այս կամ այն հոբելյանին նախապատվություն ստացած նվերների անվանումները[19]։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում հարսանեկան տարեդարձի ծեսերը կապվում են հոբելյանի անվան հետ։

Հարսանեկան հոբելյանները սկսել են նշել 19–րդ դարի վերջից։ Այս ավանդույթներն առավել տարածվել են 1980-ական թվականների վերջում։ ԽՍՀՄ դարաշրջանում 25-րդ, 50-րդ, 65-րդ տարեդարձները նշվել են ՔԿԱԳ–երում։ Ներկայումս ամուսինների ցանկությամբ կարելի է նմանատիպ երեկույթ կազմակերպել յուրաքանչյուր ՔԿԱԳ–ում[20]։ Սակայն կան մի շարք հնագույն արարողություններ, ինչպիսիք են «թաշկինակի կապումը» «չթե հարսանիքին» կամ «ընտանեկան տնկին» «Փայտե հարսանիքին», որոնք անց են կացվել XIX–րդ դարում[21]։

Հարսանեկան տարեդարձի նշման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան տարեդարձը նշվել է որպես հարսանիքից առանձին արարողություն․ հյուրերի ընդունում, նվերների հանձնում, հարսանեկան խնջույք, շնորհավորանքներ[22], մրցույթներ և ծեսեր։ Որպես կանոն տոնի նշումը կապված է տարեդարձի խորհրդանիշի հետ։ Ամուսնությունից հետո հինգ տարին՝ «Փայտե հարսանիքը» նշվում է բնության մեջ կամ ազգային խոհանոց ունեցող ռեստորանում։ «Մարգարտե հարսանիքը» (30-ամյա) նշվել է ջրամբարի մոտ։ «Ոսկե հարսանիքը» պետք է այն սցենարով նշվի, ինչպես կես դար առաջ։

Հարսանեկան տարեդարձի նվերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսիններին նվիրում են այն նյութից իրեր, որը խորհրդանշում է այդ տարին։ Դրանք կարող են լինել զարդեր, կենցաղային իրեր, ներքին հարդարման իրեր և այլն։ «Թուջե հարսանիքին», որը խորհրդանշում է և մետաղը և ընտանեկան հարմարավետությունը, կարելի է նվիրել կենցաղային իրեր։ Իսկ «Ագաթե հարսանիքին» նվերները կարող են ունենալ կրոնական շեշտադրություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Астронумерология от А до Я» С. Анненская (Лабиринт. 2006 г.)
  2. 2,0 2,1 Hochzeitstag
  3. Pears Cyclopaedia, 1978-79 edition, «Wedding Anniversaries.» L128
  4. 4,0 4,1 «Traditional Wedding Anniversary Gifts (UK)». anniversarygifts.co.uk. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. «from Pears Cyclopaedia 1978-79 edition»
  5. «Wedding Anniversaries» compiled by librarians at the Chicago Public Library’s Information Center (December 2000)
  6. Anderson, Charles "The Exchange, " RQ 25 (1985): 175
  7. «The platinum wedding anniversary of Jim and Gladys Till». Lancaster Guardian. 2008 թ․ հունվարի 8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  8. «Tenor and wife toast 70 years of marriage». North-West Evening Mail. 2008 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. Travis, Jeff (2008 թ․ հուլիսի 29). «They've been around the world in 70 years». The News (Portsmouth). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. Miller, Vikki (2008 թ․ մայիսի 24). «Britain's longest married couple celebrate a quiet 80th anniversary». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  11. «Facts and figures». Queen and anniversary messages. The Royal Household. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Годовщины свадеб».
  13. Безрукова В.С. «Серебряная свадьба - Основы духовной культуры (энциклопедический словарь педагога)». НАЦИОНАЛЬНАЯ ПЕДАГОГИЧЕСКАЯ ЭНЦИКЛОПЕДИЯ β (ռուսերեն). didacts.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. «Золотая свадьба — 50 лет свадьбы». PozdravOk.Ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. «Платиновая свадьба 100 лет, кто доживал» (անգլերեն). superhelper.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  16. Гуров Герман (2016 թ․ ապրիլի 1). «Годовщины свадьбы – Инфографика». «В Воздухе …». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  17. The Monarchy Today > Queen and public > Anniversary messages > Facts and figures
  18. Queen and anniversary messages
  19. CPL Wedding Anniversaries
  20. PATRISHA (2011). «Годовщины свадьбы». Женские разговоры (ռուսերեն). womenstalk.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  21. Забылин М. М. «Праздники, обряды и обычаи русского народа» Эксмо-Пресс, 2007 г.
  22. «Поздравления с годовщиной свадьбы (по годам)».