Փայլ
Փայլ, արտաքին մակերեսի՝ լույսի անդրադարձման բնութագրիչ, որը ցույց է տալիս մակերևույթից լույսի հայելային անդրադարձի ուժգնության և դիֆուզային լույսի միջև հարաբերակցությունը։
Ծագման բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փայլը պայմանավորված է մակերևույթից լույսի հայելային անդրադարձումով, մեծ մասամբ տեղի է ունենում ( դիֆուզ ) ցրվածության անդրադարձով։ Մարդու աչքը հայելանման անդրադարձը ընկալում է դիֆուզ անդրադարձման ֆոնի վրա և փայլի քանակական գնահատականը որոշվում է լույսի հայելային և դիֆուզ անդրադարձման հարաբերակցության ուժգնությամբ։ Հաճախ փայլը բնորոշվում է որակական հատկանիշներով (հանքանյութերի փայլ)։
Սուբյեկտիվորեն փայլը կախված է թչ միայն մակերևույթի հարթությունից, այլ նաև անդրադարձման գործակցով։
- Մակերևույթի հարթություն։ Եթե մակերևույթի անհարթության չափը փոքր է ալիքի երկարությունից, ապա հայելային անդրադարձման լույսի մասնաբաժինը հարաբերական է դիֆուզ մեծությանը։ Եթե մակերևույթի անհարթության չափը անհամեմատ մեծ է ալիքի երկարությունից (անհարթ մակերես), ապա դիֆուզ անդրադարձող լույսի մասնաբաժինը մեծ է։
- Անդրադարձման գործակից։ Անդրադարձման գործակիցը ընկնող լույսի մասնաբաժինն է, որն անդրադարձվում է մակերեսից։ Ինչքան շատ լույս է անդրադարձվում, այնքան շատ լույս է հայելանման անդրադարձվում։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաքապատ մակերեսների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաքապատ մակերեսների փայլի չափումը կատարվում է ֆոտոէլեկտրական փայլաչափով [1]։ Որոշվում է անդրադարձվող ճառագայթների և չափանմուշ հանդիսացող կվարցային կամ սև հարթեցված ապակու տոկոսային համեմատությամբ, որի փայլ ընդունված է համարել 100% կամ 100 միավոր [2][3]։
Հանքանյութերի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապակե փայլ – բնորոշ է իրերի համար, որոնք վատ էլեկտրահաղորդիչներ են։ Օրինակ, կվարց, կալցիտ, դաշտային սպաթ, ֆլյուրիտ և այլն։ Նման է ապակու փայլի։
- Մետաղական փայլ – սովորաբար բնորոշ է մետաղներին, բայց մի շարք համեմատաբար ոչ բարձր էլեկտրահաղորդականություն ունեցող իրեր, օրինակ ծծմբաքարը, սֆալերիտը, պղնձարջասպը, նույնպես մետաղական փայլ ունեն՝ մետաղի փայլի նման, որը պայմանավորված է բյուրեղների բյուրեղային ցանցում համեմատաբար ազատ էլեկտրոնների առկայությամբ։
- Կիսամետաղական փայլ – աղոտ մետաղական տեսք է ունենում։ Օրինակ – գրաքար, յոդ։
- Ադամանդե փայլ – Վառ, ապակեփայլ տեսք է ունենում։ Օրինակ – ադամանդ, սֆալերիտ։
- Յուղայն փայլ – ոչ վառ, ոչ շատ տեսանելի։ Նման է ճարպի փայլի։ Օրինակ – ծծումբ։
Փայլի հատուկ ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սադափե։ Զանազան։ Վառ օրինակ – փայլար։
- Մետաքսանման։ Թելանման փայլ։ Օրինակ – լուսնաքար, կտավաքար։
- Փայլատ – համարյա փայլ չկա։
- Հանքանյութերի համար տարբեր փայլաձևերի օրինակներ
Գեմատիտ
Մետաղական փայլՍֆալերիտ
Ալմաստե փայլՄիացում Մալախիտի և թանկագին քարի
ՅուղափայլԿվարց
ԱպակեփայլՊրենիտ
Սադափե փայլՎագրի աչք
Մետաքսե փայլՇտոլցիտ
Կիսափայլատ կամ քսուքային փայլԱլյումինիտ Փայլատ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ГОСТ 896-69 Материалы лакокрасочные. Фотоэлектрический метод определения блеска.
- ↑ ГОСТ 9.032-74 Покрытия лакокрасочные. Группы, технические требования и обозначения.
- ↑ ГОСТ 31975-2013 Материалы лакокрасочные. Метод определение блеска лакокрасочных покрытий, не обладающих металлическим эффектом, под углом 20, 60 и 85
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Блеск минерала(ռուս.)