Ստերլինգ արծաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
պատառաքաղ պատրաստված ստերլինգ արծաթից

Ստերլինգ արծաթ արծաթի համաձուլվածք է կազմված 92.5% (և ավելի) արծաթից և 7.5% ուրիշ մետաղներից մասնավորապես պղնձից, ստերլինգ արծաթը նույն 925 հարգի արծաթն է։ 999 հարգի արծաթը չափազանց փափուկ է մեծ զարդեր պատրաստելու համար դրա համար էլ մաքուր արծաթին ավելացվում է պղինձ , որպեսզի մետաղին հաղորդեն ամրություն, պահպանեն ճկունությունը և թանկարժեք մետաղի գեղեցկությունը։

Որպես լիգերացնող կոմպոնենտ պղնձի հետ միասին կարելի է օգտագործել ուրիշ մետաղներ որակի բարելավման, ճաքելու հատկությունը նվազեցնելու, տոկունությունը բարձրացնելու, հաճելի գույնը պահպանելու և մետաղը սևացումից պաշտպանեու համար։ Այդ նպատակով օգտագործվող մետաղներն են գերմանիում, ցինկ, պլատին կամ տիտան և տարբեր լրացումներ որոնք են սիլիցիումը և բորը։ Այնուամենայնիվ իրական ստանդարտ խառնուրդը ստացվում է պղնձի ավելացումից։

Ստուգաբանություն

Գոյություն ունի մի քանի տարբերակ կապված անվան ծագման հետ։ Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի անվանումը ի հայտ է եկել XII դարում և սկզբնապես եղել է անգլիական արծաթյա դրամների անվանումը, 1 ֆունտ արծաթից հատվել է 240 հատ մետաղադրամ («Tower pound»ստանդարտի որոնք պահվել են թագավորական բանկում):

1955թ-ից Օքսֆորդի անգլերեն լեզվի բառարանում տարբերակ է առաջարկվել, որի համաձայն Ստերլինգ անվանումը թվագրվում է մոտ 1300 թվականից և ստացել է նորմանյան ընտանիքի արծաթե դրամների անունը, որի վրա կային փոքր աստղիկներ (հին անգլերենով steorling)

Առավել տարածված է Ուոլտեր դի Պինչեբեկայի տարբերակը  (Walter de Pinchebek), որի համաձայն նախկինում օգտագործվել է «Easterling Silver» («արևելյան հողերի արծաթ»), որը նշանակում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից պատրաստված դրամներ հյուսիսային Գերմանիայում: Մարզը բաղկացած հինգ քաղաքից անգլիացիները կոչել են «Easterling»,  XII դարում մարզը մտել է Հենզայի միության կազմի մեջ: Տարածքի բնակիչները ակտիվ առևտրական հարաբերությունների մեջ են եղել անգլիացիների հետ, ապրանքների դիմաց վճարվել են տեղական դրամներով, որոնք ունեցել են բարձր որակ և ամրություն (մաքուր արծաթը չափազանց փափուկ է և շուտ է վնասվում): Հենրիխ II թագավորը 1158 թվականից սկսած սահմանել է նման ստանդարտ դրամի համաձուլվածքի համար:Հետագայում աստիճամաբար խոսակցության մեջ համաձուլվածքի անվանումը «Sterling Silver» փոխարինվել և անվանվել է դրամի արծաթ։[1]

  1. ոսկերչական գրականության համաձայն