Հայաստանի վիզային քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի վիզային քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության վիզային քաղաքականությունը Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունն է Հայաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտք գործելու կարգի ոլորտում։

Հայաստանի տարածք մուտք գործելու համար պետությունների մեծ մասի քաղաքացիներին վիզայի նախնական ստացումն անհրաժեշտ չէ։ Մեծ թվով պետությունների քաղաքացիներին վիզան տրամադրվում է Հայաստան մուտք գործելու պահին։

Հայաստանի հետ ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Հայաստան մուտք գործելու համար 52 պետությունների քաղաքացիներից վիզա չի պահանջվում։

2016 թ. փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետությունը և Մակաո Մակաոն ստորագրեցին համաձայնագիր մուտքի արտոնագրային ռեժիմը փոխադարձաբար վերացնելու մասին։ Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի վավերացումից հետո։

Նախատեսվում է ոչ վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետություններ, որոնց քաղաքացիներին վիզաները տրվում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում` առանց հրավերի։

Պետություններ, որոնց քաղաքացիներին վիզաները տրվում են բացառապես ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում` հրավերի առկայության դեպքում։

Վիզայի ստացման ընթացակարգի դյուրացման նպատակով ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը կիրառում է նաև էլեկտրոնային վիզա։

Այլ պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս բոլոր պետությունների քաղաքացիները, ինչպես նաև «Հատուկ պայմաններ» բաժնում նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները կարող են ստանալ 120-օրյա վիզա ՀՀ սահմանային անցակետերում։