Jump to content

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոնկակաֆի ոսկե գավաթից)
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
անգլ.՝ CONCACAF Gold Cup
իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
Ֆուտբոլային ասոցիացիա ԿՈՆԿԱԿԱՖ
Հիմնվել է 1963
Ներկայիս չեմպիոն Մեքսիկա Մեքսիկա (11-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Մեքսիկա Մեքսիկա (11 տիտղոս)
Պաշտոնական կայք goldcup.org, concacaf.com

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը (անգլ.՝ CONCACAF Gold Cup, իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF) հանդիսանում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր տեղական մրցաշարը։ Ոսկե գավաթի խաղարկության հաղթողը ճանաչվում է որպես Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոն և, եթե խաղարկության տարեթիվը չի համընկնում կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության տարվա հետ, ստանում է նրան մասնակցելու իրավունք։

Մինչ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ձևավորումը (1961 թ.) գոյություն ունեին երկու ինքնուրույն կոնֆեդերացիաներ՝ 1938 թ. հիմնված Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (անգլ.՝ North American Football Confederation, NAFC) և 1946 թ. հիմնված Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան (իսպ.՝ Confederación Centroamericana y del Caribe de Fútbol, CCCF), որոնցից յուրաքանչյուրն անց էր կացնում իր առաջնությունը։ Այսպես, 1941-1961 թթ. ընթացքում անցկացված CCCF-ի 10 առաջնություններից յոթում հաղթել էր Կոստա Ռիկան, մեկական անգամ՝ Սալվադորը, Պանաման, Հայիթին, իսկ NAFC-ի երկու առաջնություններում էլ (1947 և 1949 թթ.) հաղթել էր Մեքսիկան։

1963 թ. ԿՈՆԱԿԱԿԱՖ-ը Սալվադորում անցկացրեց իր առաջին միասնական մրցաշարը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն (իսպ.՝ Campeonato de Naciones de la CONCACAF) անվան տակ։ Մրցաշարն անց էր կացվում երկու տարին մեկ անգամ։ 1963-1971 թթ. խաղարկությունների արդյունքում երկուական անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Կոստա Ռիկան (1963, 1969 թթ.) և Մեքսիկան (1965, 1971 թթ.), մեկ անգամ էլ՝ Գվատեմալան (1967 թ.)։

1973 թ.-ից սկսած մրցաշարը սկսեց կատարել նաև աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի զոնայի ընտրական մրցաշարի դեր։ Նման նշանակությամբ տեղի ունեցան մրցաշարի ևս 4 խաղարկություններ, ընդ որում 1985 և 1989 թթ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը պաշտոնապես չանցկացվեց, և ընտրական մրցաշարի հաղթողը հայտարարվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն։ Այդ խաղարկությունների արդյունքում աշխարհի առաջնության ուղեգրեր նվաճեցին չեմպիոններ Հայիթիի (1973 թ.), Մեքսիկայի (1977 թ.), Հոնդուրասի (1981 թ.), Կանադայի (1985 թ.), Կոստա Ռիկայի (1989 թ.) և փոխչեմպիոններ Սալվադորի (1981 թ.), Միացյալ Նահանգների (1989 թ.) հավաքականները։

1991 թ. առաջնությունը վերածնվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Մրցաշարի նորագույն պատմության 16 մրցաշրջանները (1991-2021 թթ.) անց կացան Մեքսիկայի և Միացյալ Նահանգների վիթխարի առավելությամբ, որոնք նվաճեցին համապատասխանաբար ութ (1993, 1996, 1998, 2003, 2009, 2011, 2015, 2019 թթ.) և յոթ (1991, 2002, 2005, 2007, 2013, 2017, 2021 թթ.) չեմպիոնական տիտղոսներ, և միայն մեկ անգամ մրցաշարում հաղթեց մեկ այլ թիմ՝ 2000 թ. Կանադան։ Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգներում (1993 և 2003 թթ. Մեքսիկայի, 2015 թ. Կանադայի, 2019 թ. Կոստա Ռիկայի և Ճամայկայի հետ համատեղ) անց են կացվել ոսկե գավաթի բոլոր խաղարկությունները։ Հետաքրքրական է նաև, որ 1996-2005 և 2021 թթ. խաղարկություններին մասնակցեցին հյուր-թիմեր Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Ասիայից։

Ձևաչափ և որակավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ մրցաշարին մասնակցում է 16 հավաքական։ 2019 թ.-ից գործող ձևաչափի համաձայն չորսական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում են փլեյ-օֆֆում, որը սկսվում է քառորդ եզրափակիչներից։ Երրորդ տեղի համար հանդիպում չի անցկացվում և կիսաեզրափակչում դուրս մնացած թիմերը կիսում են երրորդ տեղը։

Որակավորման գործընթացն ըստ խաղարկությունների փոփոխական է։

Խաղարկությունների արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն
Տարի Անցկացման վայրը Մրցաշարային աղյուսակ
Չեմպիոն Փոխչեմպիոն Երրորդ տեղ Չորրորդ տեղ
1963
Մանրամասն
Սալվադոր Սալվադոր Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
Սալվադոր
Սալվադոր
Նիդերլանդական Անտիլներ
Հոլանդական Անտիլներ
Հոնդուրաս
Հոնդուրաս
1965
Մանրամասն
Գվատեմալա Գվատեմալա Մեքսիկա
Մեքսիկա
Գվատեմալա
Գվատեմալա
Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
Սալվադոր
Սալվադոր
1967
Մանրամասն
Հոնդուրաս Հոնդուրաս Գվատեմալա
Գվատեմալա
Մեքսիկա
Մեքսիկա
Հոնդուրաս
Հոնդուրաս
Տրինիդադ և Տոբագո
Տրինիդադ և Տոբագո
1969
Մանրամասն
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
Գվատեմալա
Գվատեմալա
Նիդերլանդական Անտիլներ
Հոլանդական Անտիլներ
Մեքսիկա
Մեքսիկա
1971
Մանրամասն
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Մեքսիկա
Մեքսիկա
Հայիթի
Հայիթի
Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
Կուբա
Կուբա
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում
1973
Մանրամասն
Հայիթի Հայիթի Հայիթի
Հայիթի
Տրինիդադ և Տոբագո
Տրինիդադ և Տոբագո
Մեքսիկա
Մեքսիկա
Հոնդուրաս
Հոնդուրաս
1977
Մանրամասն
Մեքսիկա Մեքսիկա Մեքսիկա
Մեքսիկա
Հայիթի
Հայիթի
Սալվադոր
Սալվադոր
Կանադա
Կանադա
1981
Մանրամասն
Հոնդուրաս Հոնդուրաս Հոնդուրաս
Հոնդուրաս
Սալվադոր
Սալվադոր
Մեքսիկա
Մեքսիկա
Կանադա
Կանադա
1985
Մանրամասն
ԿՈՆԿԱԿԱՖ, առանց
ֆիքսված մրցավայրի
Կանադա
Կանադա
Հոնդուրաս
Հոնդուրաս
Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
Սալվադոր
Սալվադոր
1989
Մանրամասն
ԿՈՆԿԱԿԱՖ, առանց
ֆիքսված մրցավայրի
Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
Տրինիդադ և Տոբագո
Տրինիդադ և Տոբագո
Գվատեմալա
Գվատեմալա
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
Տարի Անցկացման վայրը Եզրափակիչ Հանդիպում երրորդ տեղ տեղի համար
Չեմպիոն Հաշիվը Փոխչեմպիոն Երրորդ տեղ Հաշիվը Չորրորդ տեղ
1991
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
0 : 0 ԼԺՀ
4 : 3 ՀՏՀ
Հոնդուրաս
Հոնդուրաս
Մեքսիկա
Մեքսիկա
2 : 0 Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
1993
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Մեքսիկա Մեքսիկա
Մեքսիկա
Մեքսիկա
4 : 0 Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
1 : 1 ԼԺՀ Ճամայկա
Ճամայկա
թիմերը կիսել են երրորդ տեղը
1996
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Մեքսիկա
Մեքսիկա
2 : 0 Բրազիլիա
Բրազիլիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
3 : 0 Գվատեմալա
Գվատեմալա
1998
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Մեքսիկա
Մեքսիկա
1 : 0 Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
Բրազիլիա
Բրազիլիա
1 : 0 Ճամայկա
Ճամայկա
2000
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Կանադա
Կանադա
2 : 0 Կոլումբիա
Կոլումբիա
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո
Պերու Պերու
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2002
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
2 : 0 Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
Կանադա
Կանադա
2 : 0 Հարավային Կորեա
Հարավային Կորեա
2003
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Մեքսիկա Մեքսիկա
Մեքսիկա
Մեքսիկա
1 : 0 ԼԺՀ Բրազիլիա
Բրազիլիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
3 : 2 Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա
2005
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
0 : 0 ԼԺՀ
3 : 1 ՀՏՀ
Պանամա
Պանամա
Հոնդուրաս Հոնդուրաս
Կոլումբիա Կոլումբիա
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2007
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
2 : 1 Մեքսիկա
Մեքսիկա
Կանադա Կանադա
Գվադելուպա Գվադելուպա
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2009
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Մեքսիկա
Մեքսիկա
5 : 0 Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
Հոնդուրաս Հոնդուրաս
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2011
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Մեքսիկա
Մեքսիկա
4 : 2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
Պանամա Պանամա
Հոնդուրաս Հոնդուրաս
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2013
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
1 : 0 Պանամա
Պանամա
Մեքսիկա Մեքսիկա
Հոնդուրաս Հոնդուրաս
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2015
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Կանադա Կանադա
Մեքսիկա
Մեքսիկա
3 : 1 Ճամայկա
Ճամայկա
Պանամա
Պանամա
1 : 1 ԼԺՀ
3 : 2 ՀՏՀ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
2017
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
2 : 1 Ճամայկա
Ճամայկա
Մեքսիկա Մեքսիկա
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2019
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Ճամայկա Ճամայկա
Մեքսիկա
Մեքսիկա
1 : 0 Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
Հայիթի Հայիթի
Ճամայկա Ճամայկա
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2021
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Միացյալ Նահանգներ
1 : 0 ԼԺՀ Մեքսիկա
Մեքսիկա
Կատար Կատար
Կանադա Կանադա
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը
2023
Մանրամասն
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Կանադա Կանադա
Մեքսիկա
Մեքսիկա
1 : 0 Պանամա
Պանամա
Ճամայկա Ճամայկա
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
չի անցկացվել, և թիմերը կիսել են երրորդ տեղը

Շեղատառով նշված են մրցաշարին հրավիրված թիմերը այլ կոնֆեդերացիաներից:

Թիմերի տիտղոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու մայրցամաքային առաջնության բոլոր խաղարկությունների արդյունքում մրցանակային տեղեր են զբաղեցրել 16 ազգային հավաքականներ, ընդ որում ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ժամանակաշրջանի մրցանակակիրների թիվը 10 է, իսկ ոսկե գավաթի խաղարկության ժամանակաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցրել են 14 հավաքականներ։ Չեմպիոնական տիտղոսների թվով միանձնյա առաջատար դիրքում է Մեքսիկայի հավաքականը (տասնմեկ տիտղոսը)։ Նրան են հաջորդում Միացյալ Նահանգները և Կոստա Ռիկան (համապատասխանաբար յոթ և երեք տիտղոս)։ Հետաքրքրական է, որ մրցաշարի նորագույն շրջանի 16 խաղարկությունների (1991-2021 թթ.) եզրափակիչներին ամենից շատ մասնակցել է Միացյալ Նահանգները՝ տասներկու անգամ, իսկ Մեքսիկան՝ տասը անգամ. այսուհանդերձ վերջինս ոսկե գավաթի մեկ չեմպիոնական տիտղոս ավելի է նվաճել։

Թիմ Չեմպիոն Փոխչեմպիոն Երրորդ տեղ
Մեքսիկա Մեքսիկա 12 (1965, 1971, 1977, 1993, 1996, 1998, 2003, 2009, 2011, 2015, 2019, 2023) 3 (1967, 2007, 2021) 5 (1973, 1981, 1991, 2013*, 2017*)
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 7 (1991, 2002, 2005, 2007, 2013, 2017, 2021) 6 (1989, 1993, 1998, 2009, 2011, 2019) 3 (1996, 2003, 2023*)
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 3 (1963, 1969, 1989) 1 (2002) 6 (1965, 1971, 1985, 1993, 2009*, 2017*)
Կանադա Կանադա 2 (1985, 2000) 3 (2002, 2007*, 2021*)
Հոնդուրաս Հոնդուրաս 1 (1981) 2 (1985, 1991) 5 (1967, 2005*, 2009*, 2011*, 2013*)
Հայիթի Հայիթի 1 (1973) 2 (1971, 1977) 1 (2019*)
Գվատեմալա Գվատեմալա 1 (1967) 2 (1965, 1969)
Պանամա Պանամա 3 (2005, 2013, 2023) 2 (2011*, 2015)
Ճամայկա Ճամայկա 2 (2015, 2017) 3 (1993, 2019*, 2023*)
Բրազիլիա Բրազիլիա 2 (1996, 2003) 1 (1998)
Սալվադոր Սալվադոր 2 (1963, 1981) 1 (1977)
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 1 (1973) 2 (1989, 2000*)
Կոլումբիա Կոլումբիա 1 (2000) 1 (2005*)
Կյուրասաո Կյուրասաո[1] 2 (1963, 1969)
Կատար Կատար 1 (2021*)
Գվադելուպա Գվադելուպա 1 (2007*)
Պերու Պերու 1 (2000*)

Երրորդ տեղի համար հանդիպումն ավարտվեց թիմերի միջև ոչ ոքիով, և նրանք կիսեցին երրորդ տեղը:
* Երրորդ տեղի համար հանդիպում տեղի չի ունեցել, և թիմերը կիսել են երրորդ տեղը:
Շեղատառով նշված են մրցաշարին հրավիրված թիմերը այլ կոնֆեդերացիաներից:

Թիմերի մասնակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՈՆԿԱԿԱՖ-ի մայրցամաքային առաջնության եզրափակիչ մրցաշարի 26 խաղարկություններին մասնակցել են 30 ազգային հավաքականներ, որոնցից յոթը հանդիսանում են այլ կոնֆեդերացիաների անդամներ։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթի 19 խաղարկություններ հյուրընկալվել են ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ ութ երկրներում, իսկ մրցաշարի երկու խաղարկություններ (1985 և 1989 թթ.) չեն ունեցել կազմակերպիչ երկիր։ Ընդհանուր առմամբ 1963-2011 թթ. ընթացքում եզրափակիչ մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած 389 հանդիպումները անց են կացվել 9 երկրների 42 քաղաքների 48 մարզադաշտերում (որից ԱՄՆ-ում՝ 28 մարզադաշտեր 26 քաղաքներում[2]

Գոլերի հեղինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության և ոսկե գավաթի 21 խաղարկությունների 389 հանդիպումների արդյունքում խփվել է 1063 գոլ (միջինը ավելի քան 50 գոլ խաղարկությունում)։ Հետաքրքիր է, որ Մեքսիկայի, Կոստա Ռիկայի, Միացյալ Նահանգների և Հոնդուրասի հավաքականների հաշվին ընդհանուր առմամբ գրանցված է մրցաշարի բոլոր գոլերի կեսից ավելին (553 գոլ)։ Պետք է նշել նաև, որ 1967 և 1971 թթ. խաղարկությունների 3 հանդիպումներում 7 գոլերի հեղինակները հայտնի չեն։

Մրցանակներ և նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունների արդյունքներով ԿՈՆԿԱԿԱՖ-ը սահմանել է մրցանակներ մրցաշարի լավագույն խաղացողի, լավագույն ռմբարկուի, լավագույն դարպասապահի և «ֆեյր փլեյի» լավագույն ցուցանիշը ունեցող թիմի համար։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը և ոսկե գավաթը բնորոշվում է վիճակագրական տվյալների բավական թույլ բազայով, որովհետև հատկապես 1963-1971 թթ. խաղարկությունների տեխնիկական հաշվետվությունները խիստ սահմանափակ են։ Վիճակագրական տվյալների հիման վրա ռեկորդների առանձնացման համար լրացուցիչ ժամանակի արդյունքում ավարտված հանդիպումները հաշված են որպես հաղթանակ և պարտություն, 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում ավարտված հանդիպումները՝ ոչ ոքի։

Ծանոթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կյուրասաոյի 1963-1973 թթ. մասնակցությունները ԿՈՆԿԱԿԱՖ-ի մայրցամաքային առաջնությանը վերաբերում են նախկին Հոլանդական Անտիլների (Նիդերլանդական Անտիլյան կղզիներ) հավաքականին։
  2. Քաղաքների թվի վերաբերյալ կարող են նշվել այլ տվյալներ` ելնելով այն բանից, որ քաղաքների մի մասը տեղակայված է Լոս Անջելեսի և Նյու Յորքի ագլոմերացիաների սահմաններում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]