Լուիզա Տետրացինի
Լուիզա Տետրացինի իտալ.՝ Luisa Tetrazzini | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1871[1][2][3] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[3] |
Մահացել է | ապրիլի 28, 1940[1][2][4][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիայի թագավորություն[3] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Ֆլորենցիայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Luisa Tetrazzini Վիքիպահեստում |
Լուիզա Տետրացինի (հունիսի 29, 1871[1][2][3], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[3] - ապրիլի 28, 1940[1][2][4][…], Միլան, Իտալիայի թագավորություն[3]), միջազգային համբավ ունեցող իտալացի կոլորատուրային սոպրանո։ Ունեցել է կարկաչող ձայն, որն աչքի էր ընկնում արտասովոր փայլուն տեմբրով, դիապազոնով ու թեթևությամբ[5]։ Վայելել է բավականին հաջողված օպերային և համերգային կարիերա Եվրոպայում և Ամերիկայում 1890-ական թվականներից մինչև 1920-ական թվականները։ Ձայնը պահպանվել է 1904-1920 թվականներին արված ձայնագրություններում։ 1921 թվականին գրել է «My Life of Song» հուշագրությունը, իսկ 1923 թվականին՝ «How to Sing» տրակտատը։ Երգելը թողնելուց հետո մինչև կյանքի վերջը վոկալի դասեր է տվել Միլանի և Հռոմի իր տներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1871 թվականի հունիսի 29-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Հայրը ռազմական դերձակ էր, ուներ երկու քույր և երկու եղբայր։ Ենթադրաբար երգել սկսել է երեք տարեկանից[6]։ Լուիզան ինքը նշել է մանուկ ժամանակ երգելու մասին և հաճույքով վերհիշել, որ իր հայրիկն առաջինն էր, ով իրեն երբևէ համեմատել է հանրահայտ բել կանտո սոպրանո Ադելինա Պատտիի հետ[7]։ Երգել սովորել է ավագ քրոջ՝ Էվա Տետրացինիի հետ (1862–1938)(it)[8], որը նույնպես պրիմա դոննա սոպրանո էր և իր համար միջազգայնորեն հայտնի անուն էր ստեղծել[9]։ Հայտնի է, որ տնային գործերը կատարելիս Լուիզան սովորում էր օպերային ամբողջական գործողություններ և երգում յուրաքանչյուր դեր[10]։ Տաս-տասներեք տարեկանում սկսել է սովորել Insituto Musicale երաժշտական ինստիտուտում պրոֆեսոր Չեչերինիի մոտ[6][11]։ 1889 թվականի հոկտեմբերի 4-ին ամուսնացել է Ջուզեպպե Սանտինո Ալբերտո Սկալաբերնիի հետ[12]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճակատագրի բերումով փոխարինել է մի վատառողջ պրիմա դոննայի և իր օպերային դեբյուտը կատարել Ֆլորենցիայում 1890 թվականի հոկտեմբերի 21-ին՝ տասնինը տարեկանում, Ջակոմո Մեյերբերի «Աֆրիկուհին» օպերայից Ինեսի դերակատարմամբ[12]։ Իր դեբյուտի մասին հետագայում գրել է․ «Թատրոնից մինչև իմ տուն այդ ուշ ժամին մայթերին մեծ թվով մարդիկ էին կանգնած ու բոլորը գոռալով շնորհավորում էին ինձ»[13]։ Հաջորդիվ Հռոմում Իտալիայի թագավորի ու թագուհու համար կատարել է Ինեսի դերը 1890 թվականի դեկտեմբերի 26-ին, որից հետո թագուհին հրավիրել է նրան երգելու Լիբեստոդի դերերգը «Տրիստան և Իզոլդա» օպերայից, որը թագուհու սիրելի օպերան էր[14]։ Կարիերայի առաջին հատվածը հիմնականում անցել է Իտալիայի գավառական թատրոններում ու Հարավային Ամերիկայում։ Պյետրո Ցեզարեի հետ, որը դարձել է նրա սիրեկանը 14 տարվա ընթացքում, ճանապարհորդել է դեպի Բուենոս Այրես, որտեղ նրան երգելու համար ամսական առաջարկել են 280 ֆունտ[15]։ Երբ գտնվում էր Բուենոս Այրեսում, ամուսինը գնացել է նրա հետևից՝ փորձելով համոզել հետ վերադառնալ Ֆլորենցիա, սակայն կինը չի համաձայնել։ Հոկտեմբերին առանց կնոջ վերադարձել է, իսկ մի քանի օր անց վերջինս «Crispino e la comare» օպերայից Աննետայի դերով դեբյուտով է հանդես եկել։ Ալբերտոն մահացել է 1905 թվականի հունիսի 4-ին․ նրանք առանձին էին ապրում[16]։
Առաջին անգամ «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում երգել է 1892 թվականի նոյեմբերի 21-ին։ Դա նրա և Արգենտինայի նախագահ դր․ Լուիս Սաենզ Պենայի սիրելի օպերան էր․ վերջինս երգչուհու մոլի երկրպագուն էր[17]։ Բուենոս Այրեսում չորրորդ համերգաշրջանից առաջ արդեն վաստակում էր ամսական 5,500 ֆունտ[18]։ Արգենտինայում երգելուն զուգընթաց շրջագայել է Հարավային Ամերիկայով։ Շարունակել է այնտեղ երգել մինչև 1895 թվականը[19]։
1896 թվականին վերադարձել է Եվրոպայում երգելու։ Նույն թվականի դեկտեմբերի 31-ին Բատիստինիի հետ դեբյուտով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում։ 1897 թվականին այնտեղ առաջին համերգաշրջանն ավարտելուց հետո տարին ավարտել է Մադրիդում, Միլանում, Թուրինում և Օդեսայում երգելով։ 1898 թվականին երգել է Օդեսայում ու Բոլոնյայում, որից հետո վերադարձել հարավ-ամերիկյան տարբեր երկրներ կատարումներով հանդես գալու։ 1899 թվականի ձմեռային համերգաշրջանը նրան նորից վերադարձրել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջին անգամ հանդես է եկել հանրահայտ տենոր Էնրիկո Կարուզոյի հետ 1899 թվականի փետրվարի 22-ին․ վերջինս կատարում էր Էդգարդոյի դերը «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում[20]։ Տետրացինիի կարիերայում 1890-ականները աչքի են ընկել գլխավորապես լիրիկա-կոլորատուրային դերերով, ինչպիսիք են՝ Վիոլետտան, Ֆիլինը, Օսկարը, Գիլդան և Լյուչիան։
1899-1903 թվականների ընթացքում հանդես է եկել Իտալիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Ռուսաստանում։ 1903 թվականի հոկտեմբերի 23-ին որպես Լյուչիա դեբյուտով հանդես է եկել Մեքսիկայում[21]։ 1904 թվականի դեկտեմբերի 8-ի Լյուչիայի նրա կատարումը ճակատագրական է եղել․ հանդիսատեսների թվում էր Սան Ֆրանցիսկո քաղաքի Թիվոլի օպերային թատրոնի իմպրեսարիո Ուիլյամ Լիհին։ Վերջինս երգչուհուն հրավիրել է Սան Ֆրանցիսկո, որտեղ նրա դեբյուտը տեղի է ունեցել 1905 թվականի հունվարի 11-ին «Ռիգոլետտո» օպերայից Գիլդայի դերակատարմամբ[22]։
Նելլի Մելբայի բացակայությամբ պայմանավորված՝ Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնը աշխատանքի է հրավիրել Տետրացինիին, որը թեև հայտնի էր Հարավային Ամերիկայում ու Եվրոպայի մեծ մասում, միանգամայն անծանոթ էր անգլիացի ունկնդրին[23]։ Կովենտ գարդենում դեբյուտը տեղի է ունեցել 1907 թվականի նոյեմբերի 2-ին «Տրավիատա» օպերայից Վիոլետտայի դերակատարմամբ, որը քննադատների կողմից ողջունվել է ու «սենսացիա առաջացրել»[8]․ քսան անգամ նրան հետ են կանչել բեմ[24]։ «Դեյլի նյուզ» լրագրում Է․ Ա․ Բաուգհեմը գրել է․ «Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ մադամ Տետրացինիին է պատկանում դարի ձայնը և նա տարբերվում է մեր ճանաչած նույնիսկ ամենամեծ իտալացի երգիչներից»[23]։ Այլ հոդվածներում նրան նույնիսկ համեմատել են հանրահայտ Ադելինա Պատտիի հետ, որն ավելի ավագ սերնդի սոպրանո էր[25] և որին Տետրացինին աստվածացնում էր։ Նա նշել է, որ Պատտին դիտել է իր կատարումը, իրեն ճաշի հրավիրել[26] ու նրանք դարձել են լավ ընկերներ և նամակագրություն ունեցել մինչև Պատտիի մահը։ Պատտին հարկ էր համարում ներկա լինել ու բարձր ծափահարել երիտասարդ սոպրանոյի համերգներին։ Տետրացինին հատկապես առանձնացրել է իր կատարումներից մեկի մասին Պատտիի նամակը, որը նա համարում էր իր ամենամեծ գանձը․ «Հանդիսատեսի գովասանքը շատ հաճելի է, բայց Պատիի գովասանքը շատ ավելին է, քան հանդիսատեսի անցողիկ մեծարանքը»[27]։
Այդ պահից սկսած՝ Տետրացինին միջազգային օպերային աստղ էր, որն ամենաբարձրն էր վարձատրվում և նրա համերգների տոմսերն ամբողջությամբ վաճառվում էին, որտեղ էլ որ ելույթ ունենար։ 1908 թվականին հանդես է եկել Նյու Յորքում, բայց ոչ թե Մետրոպոլիտեն օպերայում, այլ Օսկար Համմերշտեյնի Մանհեթն օպերային թատրոնում որպես Վիոլետտա և ունեցել մեծ հաջողություն[28]։ Հավատարիմ է մնացել Համմերշտեյնին ու Մետրոպոլիտեն օպերայում երգել միայն մեկ համերգաշրջան՝ 1911-1912 թվականներին, տալով ընդամենը 8 ներկայացում, որտեղ հանդես է եկել Լյուչիայի, Վիոլետայի ու Գիլդայի դերերգերով։ 1911-1914 թվականներին երգել է նաև Բոստոնի և Չիկագոյի օպերաներում[29]։
Նյու Յորքում ունեցած որոշ իրավական դժվարությունների պատճառով (որոնցով նրան արգելվում էր համերգներով հանդես գալ) մամուլի ասուլիս է հրավիրել ու հայտարարել․ «Ես կերգեմ Սան Ֆրանցիսկոյում, նույնիսկ եթե ստիպված լինեմ երգել փողոցներում, քանի որ գիտեմ՝ Սան Ֆրանցիսկոյի փողոցները ձրի են»։ Շահել է դատական գործը, և նրա գործակալը հայտարարել է, որ երգչուհին հանդես է գալու Սան Ֆրանցիսկոյի փողոցներում։ 1910 թվականի ճրագալույցին, Մարքեթ և Քեարնի փողոցների անկյունում, Լոտտայի ցայտաղբյուրի մոտ, Տետրացինին բեմհարթակ է բարձրացել շլացնող սպիտակ զգեստով և շրջապատված երկու-երեք հարյուր հազար քաղաքացիներով՝ երգել իր սիրած քաղաքի համար[30]։
Տետրացինին տիրապետում էր արտասովոր ձայնային տեխնիկայի, որը նրան թույլ էր տալիս հեշտությամբ հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Կատարելապես տիրապետում էր գեղգեղանքին, ստակկատոյին և բոլոր տեսակի ձայնային հնարքներին[31]։ Ուներ փայլուն վերին ձայնասահման, որը բարձր C-ից տարածվում էր մինչև F։ Ի տարբերություն այլ կոլորատուրային սոպրանոների, ինչպիսին է Ամելիտա Գալլի-Կուրչին, Տետրացինիի բարձր նոտաները թույլ ու նուրբ չէին, այլ լիքը, հզոր և հնչուն։
Տետրացինին կարճահասակ էր և տարիքի հետ բավականին գիրացել էր, սակայն բեմի վրա կարողանում էր արդյունավետորեն հանդես գալ՝ հատկապես կատակերգական դերերում։ Հրաշալի երաժիշտ էր և բարյացկամ, եռանդուն ու կենսուրախ անձնավորություն։ Մեծ թվով ձայնագրություններ է արել Victor Talking Machine Company և Gramophone Company/HMV ձայնագրման ընկերությունների հետ, որոնցից լավագույնների թվում են Ամբրուազ Թոմայի «Mignon» օպերայից «Io son Titania»-ն և Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայից «Saper vorreste»-ն։
Կովենտ գարդենում Տետրացինին թշնամություն ուներ Նելլի Մելբայի հետ[32], սակայն մյուս գործընկերները, այդ թվում Ֆրիդա Հեմփելը և Էնրիկո Կարուզոն շատ էին սիրում նրան։ Կարուզոյի հետ մտերիմ ընկերներ են եղել երկար տարիներ, և 48 տարեկանում վերջինիս վաղաժամ մահը խորը ցնցել է նրան։ Հիվանդանալուց հետո Կարուզոն փոստային բացիկ է գրել, որում ասվում էր․ «Գրկաբաց սպասում եմ քեզ, ամեն պահ ակնկալելով ողջունել քեզ ոսկե նոտայով»[33]։ Դժբախտաբար Տետրացինին չի կարողացել տեսնել նրան մահից առաջ, սակայն հաճախ է այցելել նրա գերեզմանին։ Բացի դրանից, Կարուզոյի մահվան առաջին տարելիցին Ռեքվիեմ երգելու թույլտվություն է ստացել Հռոմի պապից[34]։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմից հետո Տետրացինին օպերային բեմը փոխարինել է համերգային բեմերով, 1921 թվականին գրել «My Life of Song» հուշագրությունը, իսկ 1923 թվականին՝ «How to Sing» տրակտատը։ 1932 թվականին նրան նկարահանել են Կարուզոյի «M'appari, Tutt'Amor» կատարման ձայնագրությունը լսելիս, որտեղ նա սկսել է երգել ձայնագրությանը զուգընթաց՝ ցույց տալով, որ իր ձայնը դեռևս բավականաչափ հզորություն ունի (տեսագրությունը կարելի է տեսնել «Արտաքին հղումներ» բաժնի հղումով)։ 1934 թվականից վոկալի դասեր է տվել և որպես իրեն հաջորդող ճանաչել Լինա Պալյուգիին[35]։ Տետրացինին ձայնագրվել է 1904-1920 թվականների ընթացքում, նրա անունը համաշխարհայնորեն հայտնի է դարձել ու «փառաբանվել անգամ սննդատեսակների մեջ, ինչպիսին, օրինակ, հնդկահավով տետրացինին է»[36]։
Իր երեսուներկու տարվա կարիերայի ընթացքում հսկայական հարստություն է կուտակել։ Դերերի զգացմունքային մեկնաբանություններով հասել է փառքի գագաթնակետին ու համեմատվել Պատտիի, Լինդի ու Մելբայի հետ[37]։ Նրա հանրահայտ դերերգերից են՝ Ռոսինան «Սևիլյան սափրիչ», Վիոլետտան «Տրավիատա» և Գիլդան «Ռիգոլետտո» օպերաներից։ Իր սիրելի դերերգը՝ Լյուչիան, կատարել է ավելի քան 100 անգամ[38]։
Ամուսնացել է երեք անգամ և իր կյանքի ընթացքում ունեցել բազմաթիվ կրքոտ սիրավեպեր։ Դերասանուհի Մարիսա Վերնատիի ազգականուհին ու խորհրդատուն էր[39]։ Երրորդ ամուսնու հետ ներքաշվել է դատական քաշքշուքի մեջ, որը նկատելիորեն ազդել է նրա ֆինանսական դրության վրա իր կյանքի վերջում[40], իսկ ինչ գումար ու սեփականություն էլ ունեցել է, առատաձեռնորեն նվիրատվություններ է արել՝ անկախ ամեն ինչից մնալով կենսախինդ ու հրապուրիչ։ Սովորություն է ունեցել ասելու․ «Ես ծեր եմ, գեր, բայց դեռ Տետրացինին եմ»[41]։ Վախճանվել է 1940 թվականի ապրիլի 28-ին Միլանում։ Նրա հուղարկավորությանը Via Casoretti եկեղեցում Ռեքվիեմ պատարագ է մատուցվել, որին մասնակցել են ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները։ Իր կտակի համաձայն թաղված է դամբարանում, որի տապանագրի վրա գրված է․ «Վերջապես ես քոնն եմ» («Լյուչիա դի Լամերմուր» օպերայից)[42]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- My Life of Song (Dorrance & Co, Philadelphia 1922).
- How to Sing (C. Arthur Pearson, London 1923).
CD-ներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Luisa Tetrazzini, 2 volumes: 1, 2; Nimbus.
- Luisa Tetrazzini: The Complete Known Recordings (5 volumes); Pearl, Pavilion Records (9220 GEMM CDS)
- Luisa Tetrazzini: The Complete London Recordings (boxed set); EMI
- Luisa Tetrazzini: The Complete Zonophone (1904) and Victor Recordings(1911–20); Romophone.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Lauri-Volpi, Giacomo (1999). «Coloraturas at the Metropolitan». In Drake, James A.; Ludecke, Kirsten Beall (eds.). Lily Pons: A Centennial Portrait. Portland, OR: Amadeus Press. էջեր 39.
- ↑ 6,0 6,1 Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: The Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 2. ISBN 1859280102.
- ↑ Tetrazzini, Luisa (1921). My Life of Song. London: Cassell and Company, LTD. էջեր 4.
- ↑ 8,0 8,1 Shawe-Taylor, Desmond (2001). «Luisa Tetrazzini». In Sadie, Stanley; Tyrrell, John (eds.). The New Grove Dictionary of Music and Musicians. Vol. 26 (2nd ed.). London: Macmillan Press. էջ 318.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini. Great Britain: Scolar Press. էջ 1. ISBN 1859280102.
- ↑ Tetrazzini, Luisa (1921). My Life of Song. London: Cassell and Company, LTD. էջեր 8-9.
- ↑ Tetrazzini, Luisa (1921). My Life of Song. London: Cassell and Company, LTD. էջեր 23.
- ↑ 12,0 12,1 Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: The Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 4. ISBN 1859280102.
- ↑ Tetrazzini, Luisa (1921). My Life of Song. London: Cassell and Company, LTD. էջեր 55.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: The Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 5. ISBN 1859280102.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: The Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 7. ISBN 1859280102.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: The Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջեր 11–12. ISBN 1859280102.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 15. ISBN 1859280102.
- ↑ Tetrazzini, Luisa (1921). My Life of Song. London: Cassell and Company, LTD. էջեր 104.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 21. ISBN 1859280102.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջեր 23–26. ISBN 1859280102.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 33. ISBN 1859280102.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջեր 41–44. ISBN 1859280102.
- ↑ 23,0 23,1 Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 73. ISBN 1859280102.
- ↑ Tetrazzini, Luisa (1975). «Introductory Sketch of the Career of the World Famous Prima Donna». In Caruso, Enrico; Tetrazzini, Luisa (eds.). Caruso and Tetrazzini on the Art of Singing. New York: Dover Publications. էջեր 2.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 74. ISBN 1859280102.
- ↑ Tetrazzini, Luisa (1921). My Life of Song. London: Cassel and Company, LTD. էջեր 230-231.
- ↑ Tetrazzini, Luisa (1921). My Life of Song. London: Cassell and Company, LTD. էջեր 233-234.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 86. ISBN 1859280102.
- ↑ «Tetrazzini, Luisa».
- ↑ Carl Nolte, Chronicle Staff Writer (2010 թ․ դեկտեմբերի 24). «Luisa Tetrazzini's gift ends S.F. era on high note». SFGate.
- ↑ Limansky, Nicholas E. (2004 թ․ դեկտեմբեր). «Luisa Tetrazzini: Coloratura secrets». The Opera Quarterly. 20 (4): 546.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջեր 103–104. ISBN 1859280102.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 215. ISBN 1859280102.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 219. ISBN 1859280102.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջեր 262–263. ISBN 1859280102.
- ↑ Kuhn, Laura, ed. (2000). «Luisa Tetrazzini». Baker’s Dictionary of Opera. New York: Schirmer Books. էջ 810.
- ↑ Zicari, Massimo. “‘Ah! non credea mirarti’” nella fonti discografiche di primo Novecento: Adelina Patti e Luisa Tetrazzini.” In Schweitzer Jahrbuch fur Musikwissenschaft-Annales Suisses de Musicologie. Schweitzer Jahrbuch fur Musikwissenschaft, edited by Luca Zoppelli, vol. 34-35: 193-217. Bern: Peter Lang Publishing, 2017.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջեր 280–326. ISBN 1859280102.
- ↑ Enrico Lancia, Roberto Poppi. Dizionario del cinema italiano, Volume 2: Gli attori dal 1930 ai giorni nostri. Gremese Editore, 2003. ISBN 888440214X.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Cassell and Company, LTD. էջեր 246–258. ISBN 1859280102.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luisa Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 259. ISBN 1859280102.
- ↑ Gattey, Charles Neilson (1995). Luise Tetrazzini: the Florentine Nightingale. Great Britain: Scolar Press. էջ 263. ISBN 1859280102.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gattey, Charles Neilson, Luisa Tetrazzini: The Florentine Nightingale (Amadeus Press, Great Britain 1995)
- Kuhn, Laura, ed., “Luisa Tetrazzini,” in Baker’s Dictionary of Opera (New York: Schirmer Books, 2000.), 810.
- Lauri-Volpi, Giacomo, “Coloraturas at the Metropolitan,” in Lily Pons: A Centennial Portrait, ed. James A. Drake and Kirsten Beall Ludecke (Portland, OR: Amadeus Press, 1999.), 38-45.
- Limansky Nicholas E., “Luisa Tetrazzini: Coloratura secrets,” The Opera Quarterly 20, no. 4 (December 2004): 540-569.
- Pleasants, Henry, The Great Singers (Simon & Schuster, New York 1966).
- Scott, Michael, The Record of Singing Vol I (Duckworth, London 1977), 159-161 and passim.
- Shawe-Taylor, Desmond, “Luisa Tetrazzini,” in The New Grove Dictionary of Music and Musicians, 2nd ed., eds. Stanley Sadie and John Tyrrell (London: Macmillan Press, 2001), vol. 26: 318-319.
- Tetrazzini, Luisa, “Introductory Sketch of the Career of the World Famous Prima Donna,” in Caruso and Tetrazzini on the Art of Singing, eds. Enrico Caruso and Luisa Tetrazzini (New York: Dover Publications, 1975), 1-2.
- Tetrazzini, Luisa. My Life of Song. (London: Cassell and Company, LTD., 1921)
- Zicari, Massimo, “‘Ah! non credea mirarti’” nella fonti discografiche di primo Novecento: Adelina Patti e Luisa Tetrazzini,” in Schweitzer Jahrbuch fur Musikwissenschaft-Annales Suisses de Musicologie. Schweitzer Jahrbuch fur Musikwissenschaft, ed. Luca Zoppelli (Bern: Peter Lang Publishing, 2017), vol. 34-35: 193-217.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսագրական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Luisa Tetrazzini - The Coloratura Voice Vocal mastery; talks with master singers and teachers by Harriette Brower (1869–1928) (alt)
- Tetrazzini Modern musicians; a book for players, singers and listeners (1914) by James Cuthbert Hadden (1861–1914)
- brief biography from Who's who in music : a biographical record of contemporary musicians (1913); Wyndham, Henry Saxe & L'Epine, Geoffrey
- Tetrazzini - The grand opera singers of to-day; an account of the leading operatic stars who have sung during recent years, together with a sketch of the chief operatic enterprises (1912); Lahee, Henry Charles
- Biographical notes
- Luisa Tetrazzini: The Florentine Nightingale; Virtual Museum of the City of San Francisco
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Caruso and Tetrazzini on the Art of Singing, 1909, by Enrico Caruso and Luisa Tetrazzini, from Project Gutenberg
- Tetrazzini at archive.org
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնագրություններ և մեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tetrazzini ՅուԹյուբում Luisa Tetrazzini singing along to a Caruso record of "M'appari, Tutt'Amor" when she retired in 1932.
- Luisa Tetrazzini Includes one recording.
- Eight digitally restored recordings of Tetrazzini to listen to. (Roger Wilmut's website)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Տետրացինի» հոդվածին։ |
|