Տետրացինի (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տետրացինի
հնդկահավով տետրացինի
ԱՄՆ
Տեսակկերակուր
Առաջացման երկիր ԱՄՆ
Արտադրման վայրԱՄՆ
ՀեղինակԷռնեստ Արբոգասթ
Ստեղծման տարեթիվ1908-1910

Տետրացինի, ամերիկյան ուտեստ, որը պատրաստվում է խորանարդաձև կտրտված թռչնամսից կամ ծովամթերքից և գինով կամ խերեսով համեմված կարագի (կամ սերուցքի) ու պանրի սոուսի մեջ պատրաստված սնկից։ Մատուցվում է տաք վիճակում, լինգվինետեի, սպագետտիի, լապշայի կամ մակարոնեղենի այլ տեսակների վրա, մաղադանոսով զարդարված, երբեմն՝ մանրացված պաքսիմատ, նուշ, պահածոյացված տապակած սոխ կամ պանիր (կամ բոլորը միասին) վրան լցված։ Տետրացինին կարելի է պատրաստել որպես շագանակագույն դարձրած լապշայով կերակրատեսակ․ տնային պայմաններում պատրաստելու համար գոյություն ունեն դյուրին բաղադրատոմսեր սնկով ապուրի կամ այլ տեսակի ապուրների օգտագործմամբ։

Կերակրատեսակն անվանվել է ի պատիվ իտալացի օպերային երգչուհի Լուիզա Տետրացինիի[1]։

Ստեղծվել է մոտավորապես 1908–1910 թվականներին Սան Ֆրանցիսկոյի Փելես Հյուրանոցի գլխավոր խոհարար Էռնեստ Արբոգասթի կողմից․ երգչուհին երկար ժամանակ բնակվել է այդ հյուրանոցում[1]։ Այլ աղբյուրներ կերակրատեսակի ստեղծումը վերագրում են Նյու Յորքի Նիքերբոքեր հյուրանոցին[2][3]։ «Good Housekeeping» ամսագրում կերակրատեսակին վերաբերող առաջին տեղեկությունը տպագրվել է 1908 թվականի հոկտեմբերին, որտեղ ասվում էր, որ ընթերցողները կարող են սերուցքային սոուսում եփած հնդկահավով, սպագետտիով, քերած պանրով, շերտատաված սնկով ու պաքսիմատի կտորներով կերակրատեսակը համտեսել «Քառասուներկուերորդ փողոցի ռեստորանում»[4]։

Հավով տետրացինին պատրաստվել է հանրահայտ խոհարար Լուիս Պաքվետի կողմից[5][6]։

Ճաշատեսակի համար համընդհանուր ստանդարտ գոյություն չունի․ տարբեր բաղադրատոմսերում տարբեր բաղադրամասեր կարող են բացակայել կամ փոխարինվել ուրիշներով, օրինակ՝ ընկույզի, փշրանքների կամ պանրի այլ տեսակներով։ Անունը երբեմն ընդլայնվում է՝ բացատրելու համար օգտագործված մսատեսակը, օրինակ՝ հավամսով տետրացինի կամ թյուննոսով տետրացինի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Amanda Gold (2009 թ․ մայիսի 31). «Bay Area stars freshening up 5 classic dishes». The San Francisco Chronicle. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  2. Niosi, Andrea (December 2004). «Chicken Tetrazzini». Foodreference. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. Peters, Erica J., San Francisco: A Food Biography. New York: Rowman & Littlefield, 2013, p. 177. "The 'restaurant on Forty-second' may refer to the Knickerbocker Hotel, then located on 42nd Street and Broadway."
  4. Peters, Erica J., San Francisco: A Food Biography. New York: Rowman & Littlefield, 2013, p. 177.
  5. «Gold Medal to Louis Paquet for Spanish Pastry» (PDF). The New York Times. 1920 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. Barry Popik (2009 թ․ փետրվարի 13). «Tetrazzini (Chicken Tetrazzini; Turkey Tetrazzini; Spaghetti Tetrazzini)». The Big Apple. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.